Տեսնես ի՞նչ են մտածում նման դաժան գրառումներին շնորհակալություն հայտնող մարդիկ:![]()
Տեսնես ի՞նչ են մտածում նման դաժան գրառումներին շնորհակալություն հայտնող մարդիկ:![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Փոքր բան է, առավոտյան իմեյլս բացեցի, կարդացի ու ոգևորվեցի, կարող է ոչինչ էլ չստացվել, բայց երբ քո մեջ նկատում են բաներ, որի մասին չէիր էլ երազում, հաճելի է: Ի վերջո, նման բաներն են հույս տալիս, որ մի օր կարող է ամեն ինչ փոխվել, և համոզվածություն, որ այսպես չի մնալու:
A.r.p.i. (19.04.2010), Ariadna (19.04.2010), Farfalla (19.04.2010), Kita (19.04.2010), Meme (19.04.2010), My World My Space (19.04.2010), Yeghoyan (19.04.2010), Yevuk (19.04.2010), Արևհատիկ (19.04.2010), Դեկադա (19.04.2010), Երկնային (19.04.2010), Ժունդիայի (19.04.2010), Ինչուիկ (19.04.2010), Լուսաբեր (19.04.2010), Կաթիլ (19.04.2010), ԿԳԴ (19.04.2010), Միքո (19.04.2010)
Էս ձև բան էլ կլինի՞, էս ի՞նչ անիմաստ ու անկապ երազներ եմ տեսնում… Ոնց որ կյանքից հոգած մարդ լինեմ… Ծխել եմ ուզում, որ նյարդերս հանգստացնեմ "չնայած որ կյանքում ծխած չկամ", խմել–հարբել, որ ամեն ինչ մոռանամ "խմալ եմ, բայց ծնունդի, կամ ինչ որ բան նշելիս ու չեմ հարբել"…Օյ, նույնիսկ վախենալու էր. քնած տեղս ինձ "կորած մարդ" էի զգում… Չէ, բայց ինչ լավ էր, որ դա ընդամենը երազ էր…
![]()
Չէի մտածում (դե ավելի ճիշտ առիթ չի եղել), որ երկար մազ ունենալը կարա որոշների համար վատ, տգեղ, աննորմալ ու անկապ բան լինել
Նաև չէի մտածում, թե երկար մազ ունենալով կարժանանամ «քարկոծման», հիմնական մոտիկների/ընկերների կողմիցդե կարողա շաբաթներով ինձ չեն տեսել, մեկ էլ միանգամից մազերի հատուկ ոճով (էտ հատուկ ոճը սարքված չի, ամեն ինչ բնականա
) են տեսնում, ու
արա էս ի՞նչա մազերիդ վիճակը, գնա կտրի: Մեկ-մեկ էլ, թե` ամոթա: Ի՞նչնա ամոթ, երկար մազ ունենա՞լը: Դե չնայած հայերի (հիմնականում տղաների) մոտ անթույլատրելիա երկար մազ ունենալը, դեռ էդքան չեն զարգացել, ու դժվար էլ մի օր դուրս գան գեղական մտածելակերպից…
Եզրակացություն. երկար մազ ունենալը նաև կյանքի փորձություններից մեկն է, որի ժամանակ դու պետք է անտեսես բոլոր կպնողական արտահայտությունները` ինչպես միշտ:
Սենց շատ էլ լավա![]()
Գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ վատությանը պետք չի վատությամբ պատասխանել: Օրինակ` եթե քո հանդեպ մեկը վատ ա վարվել, ասենք` վիրավորել ա, պետք չի նույն ձևով պատասխանել: Եթե ես վիրավորում եմ ինձ վիրավորողին, առաջին հերթին ինձ եմ ցածրացնում: Եթե ոչ մի բան չես անում, էդ մարդը կհասկանա երևի իր սխալը...
Չնայած բացառություններ լինում են: Ոչ մի դեպքում պետք չի թույլ տալ, որ քեզ տրորեն:
Կարելի ա ուղղակի արհամարհել...
Ինչի՞ հիշեցի սա:
Լավ, հիշեցի, թե ինչի հիշեցի:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Ես էլ երեկ «Տաշիրի» վերջը նայեցի: Մի երևույթի մասին եմ ուզում գրել, որ գուցե միայն մեզ է հատուկ: Համերգասրահում նստած ժողովուրդը չի ծափահարում: Էն հսկայական դահլիճը լեփ- լեցուն, երգիչները կաշվից դուրս են գալիս, «օրինակ էլ են ցույց տալիս», միևնույնն է՝ մի քանիսից բացի, մնացածը մատը- մատին չեն խփում: Որպեսզի կանխեմ առարկությունը, թե Մոսկվայի հղփացած հայությունը «լայաղ» չի անում ծափահարել, հիշեցնեմ, որ անցյալ տարի Հանրապետության հրապարակից հեռարձակվող համերգների ժամանակ էլ նույն պատկերն էր: Մարդկային ծովից արտիստների ծափահարելու կոչին չնչին արձագանքներ էին լսվում: Ինչու՞: Միթե՞ ծափ տալը նվաստացնում է մարդու արժանապատվությունը: Թե մենք այնքան կաղապարված ենք, որ արտիստին ծափահարելը կարող է որպես թուլություն դիտվե՞լ... Իզուր չէր բնորոշել Յուրի Սենկևիչը մեզ «...հայերի տխուր ուրախությունը» բառերով: Երևի ամաչում ենք ի սրտե ուրախանալ , կամ հրճվել ստացած բավականությունից:
Իմ պետքը չի, հատկապես հայերի մասնակցությամբ ինչ համերգի կամ ներկայացման էլ որ գնացել եմ, տուն եմ վերդարձել ափերս կարմրած...
A.r.p.i. (19.04.2010), Ariadna (19.04.2010), Dayana (19.04.2010), Enigmatic (20.04.2010), Farfalla (20.04.2010), Meme (19.04.2010), VisTolog (19.04.2010), Yellow Raven (19.04.2010), Yevuk (19.04.2010), Դեկադա (19.04.2010), Կաթիլ (19.04.2010), Ձայնալար (19.04.2010), Մանուլ (19.04.2010), Ուլուանա (19.04.2010)
Հետաքրոիր օր էր.... ճիշտա` չէի ուզում գնալ այդ հանդիպմանը, բայց գնացի ... ու մեծ բավականություն ստացա...էլի որ, եթե կլոր սեղանի շուրջ նստած լինեն քահանան,հոգեբանն ու սեքսոպոտոլոգը.... Ինչպես միշտ զրկվեցի իմ սիրելի պիցցայից, բաաաաաաայց,,,,բայց փոխարենը հոգևոր սննդի պես բան ստացա
![]()
Իմ առավոտս սկսվում է անձնական էջերս բացելուց՝ անկախ նրանից էտ օրը դրանցից կօգտվեմ թե չէ: Ու քանի, որ բարեկամներիս ու ընկերներիս մի ստվար զանգված երկրից դուրս են գտնվում, բնականաբար ամենահարմար շփման ձեւերից մեկը օդնոն է, որը գրեթե բոլորին հասանելի է: Ե՛ւ կարողանում ենք նկարներ տեղադրե,լ ե՛ւ միաժամանակ զրուցել: Մի խոսքով... Էսօր էլ սովորականի պես բացեցի օդնոն ու տեսնելով, որ հյուր ունեմ որոշեցի պարզեմ ինքնությունը: Պարզվեց անծաոթ հայ երիտասարդ էր: Դե քանի որ գնահատել էլ էր, ասեցի նայեմ տեսնեմ թե որ նկարս է գնահատել: Ու մինչեւ էջը կբացի գուշակությամբ էր զբաղվում: Վերջը բացեց ու ի՞նչ...էտքան նկարների մեջ ինքը հավանել ու գնահատել էր ձվերը... զատիկի ձվերը՝ սկուտեղի մեջ՝ կողքն էլ լիքը խոտ...![]()
helium (19.04.2010), Jarre (19.04.2010), Kita (19.04.2010), My World My Space (19.04.2010), Rhayader (19.04.2010), Yevuk (19.04.2010), Արևածագ (19.04.2010), Դարք (20.04.2010), Երկնային (19.04.2010), Ժունդիայի (19.04.2010), Լուսաբեր (19.04.2010), Ձայնալար (19.04.2010), Մանուլ (19.04.2010), Ռուֆուս (19.04.2010)
Եթե դու զայրացած ես մեկի վրա, և ոչ ոք իրավիճակը շտկելու համար քայլեր չի ձեռնարկում, ապա փորձիր ինքդ դա ուղղել: Մի՜գուցե այդ մարդն այսօր դեռևս ցանկանում է պահպանել ձեր ընկերությունը: Իսկ եթե չկարողանաս շտկել, ապա վաղն արդեն ուշ կլինի...
Եթե դու սիրահարված ես մեկին, բայց նա չգիտի դրա մասին, ասա՛ նրան: Միգուցե նա նույնպես սիրահարված է քեզ: Իսկ եթե չասես այդ ամենն այսօր, ապա վաղն արդեն ուշ կլինի...
Եթե դու մեկին համբուրելու ցանկությունից մեռնում ես, ապա ու՞մ ես սպասում: Մի՜գուցե նա էլ է տենչում քեզ համբուրել: Իսկ եթե շուրթերդ չպարգևես նրան հենց այսօր, ապա վաղն արդեն ուշ կլինի...
Եթե դու մեկին սիրում ես ու կարծում ես նա քեզ մոռացել է, ուրեմն նրան խոստովանիր դրա մասին: Մի՜գուցե նա էլ է քեզ սիրում, ու եթե չարտահայտես սերդ այսօր, ապա վաղն արդեն ուշ կլինի...
Եթե դու ընկերոջդ գրկախառնության կարիքն ունես, ուրեմն գրկախառնություն խնդրիր նրանից: Մի՜գուցե նա դրա կարիքն ունի ավելի շատ քան ինքդ: Իսկ եթե չառաջարկես այսօր, ապա վաղն արդեն ուշ կլինի...
Եթե դու իրապես ընկերներ ունես, որոնց գնահատում ես, արտահայտվիր նրանց դրա մասին: Մի՜գուցե նրանք էլ են արժեքավորում քեզ: Իսկ եթե նրանք մեկնում են կամ էլ հեռանում ընդմիշտ...
Հավատա՛, միգուցե վաղն արդեն ուշ կլինի...![]()
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Ariadna (19.04.2010), CactuSoul (19.04.2010), cold skin (20.04.2010), Farfalla (20.04.2010), helium (20.04.2010), Meme (19.04.2010), murmushka (19.04.2010), Ribelle (20.04.2010), Yeghoyan (19.04.2010), Yevuk (19.04.2010), Արևածագ (19.04.2010), Արևհատիկ (19.04.2010), Դարք (20.04.2010), Դեկադա (19.04.2010), Երկնային (19.04.2010), Ինչուիկ (20.04.2010), Լուսաբեր (19.04.2010), Կաթիլ (19.04.2010), Ձայնալար (19.04.2010), Մանուլ (19.04.2010)
Զարմանում եմ նենց մարդկանց վրա, ովքեր հարցնում են «րոպե ունե՞ս», ասում եմ «հա», հեռախոսս տալիս եմ, վերջում տեսնում եմ արտասահման ա զանգել…
Ընդ որում 2 անգամ փորձել ա 77-ով զանգել, բայց քանի որ իմը Վիվա չի, բնականաբար չի ստացվել, մի հատ փորձել ա առանց ոչ մի բանի` ուղղակի կոդը ու համարը, վերջում էլ ֆայմել ա, 00-ով ա զանգել: Ամենավերջում էլ ուզել ա իրա զանգած համարները ջնջի, էն էլ չի կարացել, որտեւ հեռախոսիս լեզուն գերմաներեն ա դրած:
Հարցը չնչին գումարը չի, որը կերել ա, բայց կարելի էր չէ՞ սկզբում հարցնել, թե կարելի ա՞ արտասահման զանգել: Ես էլ ոչ միայն կասեի հա, այլեւ կասեի, որ 77-ի տեղը *88* հավաքի:
Զարմանում եմ ոչ թե որ մարդ ուրիշից հեռախոս ա ուզում ու արտասահման զանգում, այլ որ էդ մարդը չի հասկանում, որ սրանից հետո ես իրա համար այլեւս րոպե չունեմ, թեկուզ եթե հաշվիս վրա հարյուր միլիոն դրամ լինի:
Ուֆ չգիտեմ, չնչին բան ա, բայց ջղայնացուցիչ ա, որտեւ նորմալ համարող մարդու մեջ նման կացինության տարրեր եմ հայտնաբերում:![]()
Չնայած «փոքր եմ» տենց բան ասելու համար, բայց Ակումբը մեծանում ա
Երբ նոր էի գրանցվել մի երկու հոգու անվան տակ տարօրինակ աստղ նկատեցի։ Ամենասկզբից կարծեցի Դավիթի աստղն է՝ հրեաների խորհրդանշանըԴե մտածում էի երևի.... Մի խոսքով
Հետո սկսեցի մտածել, թե ավատարի մի մասն է։
Իսկ հիմա արդեն շատ-շատերը ունեն էտ աստղից ու բոլորը գիտեն դա ինչ է։
Է՜՜՜, Ակումբը մեծանում ա։
ՀԳ՝ նկատո՞ւմ եք նոր գրանցվածների վարկանշային գծիկը ինչ բեսամթ արագություն հավաքած ա աճում, երկարում, մեծանում։ Դե նոր սերունդը տենց ա, էլի՝ ճարպիկ, ձեռներեց....![]()
Ընդհանրապես հայ տաքսիներն ու տաքսիստները ունիկալ երեևույթներ են: Վերջերս հաճախ եմ տաքսիով երթևեկում, որպես կանոն դասի գնալիս, քսերոքս կամ տետր եմ բացում, դաս կարդում էնքան, որ վարորդը հետս չխոսա, դե իրանք էլ, որ միանում են վսյո, բայց մեջները դեմքեր էլ են հանդիպում: Վերջերս նստել եմ տաքսի, բացել եմ դասս եմ կարդում, դե վարորդ էլ զգում եմ թարմ ականջա գտել ուզումա խոսա, բայց չգիտի ոնց: Մեկ էլ, բա ասումա ինչքան նայում ես աչքդ չի կշտանում: Գլուխս բարձրացրի, ի՞նչ: Բա ասում եմ Մասիսին նայելուց աչքդ չի կշտանում ու մատով ցույց ա տալի, ասում եմ հաստատ: Ու սկսեց: Ասումա գիտե՞ս սենց սիրուն լեռ մեկ էլ Կիլիմանջարոն ու Ֆուձիյաման ա ու ընդհանրապես մենք հայերս ունիկալ ազգ ենք ու բացատրումա, գիտե՞ս Աստված նախապատվությունը ազգերից հայերինա տվել, հրեաներին չի սիրում էդ իրենք են ամեն ինչ հնարել ու ամբողջ աշխարհում հաստատված փաստա, որ դրախտը Հայաստանումա գտնվում: Ու խորացավ, հայ ազգի թշնամին հրեաներն են, իրենք են ամեն տեղ հայերի ոտքի տակը քանդում: Ու այսպես շարունակ ամբողջ ճանապարհին, նույնիսկ չթողեց մի քիչ էլ ես խոսամհասանք համալսարանի դեմը, գումարը հանեցի ուղղեցի իրան, իսկ ինքը դեռ խոսում ու խոսում հայ ազգի պայծառ անցյալի ու ապագայի մասին ու դեռ կխոսար, եթե դուռը չբացեյի ու հաջողություն չասեյի
Ասածս ինչա, հաճելիա ես համընդհանուր կյանքից հոգնած տաքսիստների մեջ, մեկ-մեկ հետաքրքրիր դեմքեր են հանդիպում:
Չեմ սիրում էլի, որ հենց մի օր որոշում եմ ցերեկը քնել, մեկ էլ սկսում են հերթով զանգել
Սաղ օրը փչացնում են![]()
Արթնանալուց հետո էլ կարծես էդքանը քիչ էր, մեկ էլ մի կյանքից աբիժնիկ մնացածի գրածներն ես կարդում, էլ ավելի նեռվայնանում. . .
Էսօր էս ինչ վատ օր էր:Մենակ օրվա սկիզբն էր լավ, որ զարթնել եմ ու ոչ մի բան չգիտեի: Հետո սկսվեց հուսախաբ անող լուրերը և մնացած տխուր, ոչ ցանկալի և այլն իրադարձությունները:
Էս վերջինները լրիվ անցողիկ բաներ են ու իրանց մեջ զվարճալի տարրեր են պարունակում, որոնք քիչ, թե շատ ընթացքում տրամադրությանս գունավոր երանգ էին տալիս, իսկ առաջին լսածս լուրը, որից հետո դեմքիս նայել չի լինում, ամենակարևորն ա ու մինչև չստացվի
սենց եմ լինելու:
Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ