User Tag List

Էջ 637 686-ից ԱռաջինԱռաջին ... 137537587627633634635636637638639640641647 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,541 համարից մինչև 9,555 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9541
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ կենդանիների նկատմամբ վերաբերմունքի թեմայի մեջ մոծակների օրինակը բերեցի, ակումբցիների պատասխաններն ինձ մի տեսակ զարմացրեցին: Մեկն ասում էր, որ աշխատում է դրսի լույսը վառել, ներսինը մարել, որ ինքնակամ հեռանան: Ոմանք շեշտը դրեցին տարածվող հիվանդությունների վրա, ոնց որ եթե հիվանդությունները չլինեին, մոծակներին կարելի էր ներել կծածները:

    Ես այդպիսին չեմ: Ես ամբողջ հոգով ատում եմ մոծակներին: Որտեղ տեսնում, փորձում եմ սատկացնել: Նույնիսկ եթե այդ պահին repellent է վրաս ցանած, ու գիտեմ, որ չի կծի, միևնույնն է, սատկացնում եմ: Եթե նույնիսկ ինքը բարձր տեղ է նստած, ես էլ գնալու եմ ուրիշ սենյակ քնելու, չեմ ալարի, աթոռի վրա կբարձրանամ, կսատկացնեմ: Սադիստ չեմ, սատկացնելու պրոցեսը ինձ հաճույք չի պատճառում, առավել ևս չեմ փորձում մոծակին տանջել: Բայց փաստը հաճույք պատճառում է: Մինուս մեկ զզվելի արարած, մինուս լիքը պոտենցիալ կծածներ:

    Լավ եղանակ էր, ասի իջնեմ բակ, մի շիշ գարեջուր խմեմ: Մայրամուտին դեռ շատ կա, օրն էլ արևոտ է, դժվար թե կծեն, էլ repellent չծախսեմ: Բա ոնց: Հիմա մի քանի օր քոր է գալու: Ես ձեր... Եթե մի օր նախագիծ լինի մոծակներին բնաջնջելու, ես երկու ձեռքով կողմ կլինեմ: Ու խիղճս բացարձակապես չի տանջի:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.03.2017), Մուշու (03.03.2017)

  3. #9542
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ղեկավարս ասում ա, որ փող չկա պայմանագիրս երկարացնելու համար: Իրականում մի քիչ անարդար ա, որտև ամբիոնի վարիչը փողերը ծախսում ա անկապ ու անիմաստ բաների վրա՝ առանց հասկանալու նեյրոլեզվաբանության կարևորությունը: Ու պլյուս մի հոգու պայմանագիր երկարացրել ա ղեկավարս, ինչ ա թե ինքն ավելի պրոդուկտիվ ա, ու իրար հետևից հոդվածներ ա, որ ուղարկում ա ժուռնալներին (հլը ու պրոդուկտիվ չլիներ. ութ տարվա պոստդոկ, պլյուս օգտվում ա արդեն գոյություն ունեցող կորպուսներից: Ո՛չ դիզայնի կարիք կա, ո՛չ էքսպերիմենտ անցկացնելու):

    Վերջը, ղեկավարս տեսավ, որ նեղվեցի: Ասեց՝ Պատրիցիայի հետ կխոսեմ: Պատրիցիան էլ համակարգչային լեզվաբանության ղեկավարն ա, իրա մոտ պոստդոկի եմ դիմել, դեռ խեր-խաբար չկա: Ասում ա՝ կխոսեմ, որ քեզ ընդունի: Սա կոչվում ա կոռուպցիա դանիական ձևով:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.03.2017), Chuk (03.03.2017), Mr. Annoying (02.03.2017), Գաղթական (02.03.2017), Մուշու (03.03.2017), Նաիրուհի (03.03.2017), Տրիբուն (03.03.2017)

  5. #9543
    Սկսնակ անդամ Glück-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2017
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես տարիներ կորցրած մարդ եմ: Անգործությամբ, դատարկ փողոցները չափչփելով, անռեժիմ քուն ու սննդով լցված օրեր եմ ունեցել ու կպչուն վախ բոլոր տեսակի էմոցիաներից:
    Փախչում էի էմոցիա առաջացնող ամեն ինչից ՝ գիրք ու ֆիլմից, թատրոն ու պատկերասրահից, մարդկանցից, անընդհատ դեմքի արտահայտություններ փոփոխող, գոռացող ու ծիծաղող, երջանիկ-դժբախտ էտ մարդ կոչվածներից:
    Ես տարիներ կորցրած մարդ եմ, տարիների հետ՝ ընկերներ, աճել- զարգանալու մեծ հնարավորություններ, մասնագիտական առաջընթաց, սեփական «ես»:
    Ու միակ ձեռքբերում՝ լիքը կոմպլեքսներ:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.03.2017), Chilly (03.03.2017), erexa (03.03.2017), Mr. Annoying (03.03.2017), reminilo (04.03.2017)

  7. #9544
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ասում ա.
    - Արտակ ջան, ես քեզ էլ եմ շատ հարգում, ՀԱԿ-ին էլ, բայց Ծառուկյան դաշինքին եմ ձեն տալու, չնայած իրանց չեմ հարգում։
    - Բա էլ ինչի՞ ես իրանց ընտրելու։
    - Որտև իրանց՝ մեր տարածքի ռեյտինգային թեկնածու էսինչյան էսինչը 2008 թվականի մարտի 1-ին իմ կյանքը փրկել ա։
    - Եղբայր, դու ի՞նչ կապ ունես մարտի 1ի հետ, դու իմ իմանալքվ քաղաքական ակտիվություն երբեք չես ունեցել։
    - էդ օրը կույրաղիքս պայթել էր, ինքը վիրահատեց։

    Վարագույր։

    Sent from my A0001 using Tapatalk

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.03.2017), CactuSoul (03.03.2017), Freeman (04.03.2017), John (03.03.2017), laro (03.03.2017), Աթեիստ (04.03.2017), Հայկօ (03.03.2017), Մուշու (04.03.2017)

  9. #9545
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Կոպենհագենի հայ ջահելները հանդիպում են կազմակերպել: Հերիք չի հայտարարությունն ու ամբողջ ինֆորմացիան անգլերեն ա, դեռ մի բան էլ վերջին պահին տեղն ու ժամը փոխեցին: Նենց մի տեսակ դառը զգացողություն ունեմ: Չգիտեմ՝ գնա՞մ, թե՞ չէ: Մի կողմից, հայկական անպարտաճանաչությունը, որը Հայաստանի հետ կապված ամենաչսիրածս երևույթներից ա, մյուս կողմից՝ անգլերենը, որն ուղղակի ամենաչսիրածս երևույթն ա:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.03.2017), Ծլնգ (03.03.2017), Մուշու (04.03.2017)

  11. #9546
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավ ուիքենդ էր:
    Ամեն ինչ սկսվեց մոտ մեկ շաբաթ առաջ, երբ ցանկություն առաջացավ ծանոթանալ, շփվել երևանաբնակ ակումբցիների հետ, ում հետ ռեալ շփում չէի ունեցել: Ուղևորությունը դժոխային էր. 120 կմ ճանապարհ շատ անհարմար «Գազել» կոչվող ժեշտով, իսկ էդ 2,5 ժամվա ընթացքում ես ենթարկվեցի անմարդկային կտտանքների: Դիմացի նստատեղին նստած պառավի մեզի բաչոկը ծակ էր, իսկ վարորդի լուսամուտից եկող քամին տատի մեզավոյ աբալոչկեն տոտալ պրոյեկտում էր վրես, արդեն մտածում էի, որ չեմ ձգի մինչև Երևան, շնչառական ուղիներս ինտենսիվ քայքայման էին ենթարկվում: Վստահ եմ, որ 2,5-ի տեղը 5 ժամ էլ պատրաստ էի մեծ հաճույքով կլսեի Գրիգորի Եսայանի կամ Տիգրան Ասատրյանի ամբողջ երգացանկը լսել, էնքան որ ազատվեի պառվաբույրից: Մի խոսքով՝ տենց շմոլ գոզից թունավորված վիճակում հասա Երևան:

    Մեծ ռեսպեկտ բոլոր էն ակումցիներին, ովքեր ընդունեցին, արեցին ամեն հնարավորը, որ ես լավ տպավորություններ ստանամ: Ձեզ հաջողվեց, ես արձակուրդիս մայրամուտին ահագին դրական էներգիա ստացա ձեզնից: Ի վերջո ես կենդանի օրինակի վրա իմացա, թե ինչ հրաշք ա Դուդուն, որը ոչ միայն աստերոիդ ա աստերոիդների հիմնական գոտում, այլ նաև ընտիր խմիչք, որն օգնեց ինձ հաղթահարել տոքսիկ շոկը: Ու չնայած որ շաբաթ գիշեր տենց էլ անքուն մնացինք, բայց ինձ համար կարևորը շփումն էր խելացի, գիտակից ու գաղափարակից անձանց հետ:

    Ու թող ինձ ներեն նրանք, ում չհաջողվեց հանդիպել, խոստանում եմ, որ հաջորդ անգամն առաջինը ձեզ եմ հանդիպելու:

    Չնայած որ հանդիպումները շատ ջերմ, հյուրընկալ ու հաճելի մթնոլորտում անցան, բայց ափսոս շատ չնկարվեցինք (իմ հեռախոսը շատ վատ ա նկարում): Մենակ մի նկար եղավ, որը դնում եմ գրառմանս տակ:

    Հրաժեշտի Վերադարձի գազելում համեմատաբար տանելի պայմաններ էին, ու չնայած սկվազնյակ էր տիրում, բայց ամեն ինչ արժեր էդ երթևեկությունը պառավի բացակայության պայմաններում:

    #պառավլադենը #մեզօքսիդայինթունավորում #сказочноегазель #ակումբքեզսիրըմեմազիզ #ազիզիվնեղվըմե՞սազիզ #անքունլավաքանկիսաքուն #ղարաբաղբիզիմհաչէէսէդթեմանչէր


  12. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.03.2017), Arpine (18.03.2017), boooooooom (05.03.2017), CactuSoul (06.03.2017), Cassiopeia (05.03.2017), Chilly (05.03.2017), Glück (09.03.2017), GriFFin (16.03.2017), insider (05.03.2017), John (05.03.2017), Mr. Annoying (05.03.2017), unknown (14.03.2017), Աթեիստ (06.03.2017), Անվերնագիր (05.03.2017), Գաղթական (09.03.2017), Հայկօ (06.03.2017), Հարդ (05.03.2017), Մուշու (05.03.2017), Յոհաննես (05.03.2017), Շինարար (06.03.2017), Ուլուանա (06.03.2017), Ռուֆուս (06.03.2017), Տրիբուն (08.03.2017)

  13. #9547
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    31
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ֆեյսբուքում մարդկանց մի լայն զանգված կա, որ երևի արդեն էնքան են իրար ստատուսներ կարդացել, իրար գրածների տակ քոմենթել, իրար հետ Caps Lock-ած լատինատառով շփվել, որ միահյուսվել դարձել են մեկ մարմին։ Ու ընդ որում նրանց քանակն օրեցօր ավելանում ա։ Նրանց ստատուսները խիստ պարբերաբար բիրիքով հայտնվում են նյուզ ֆիդումս ու եթե անունները չկարդամ, կմտածեմ թե էդ բոլորը մի մարդ ա գրել։ Էդ մարդիկ ճղվում են լինել մեկը մեկից սրամիտ, մեկը մեկից սարկաստիկ, մեկը մեկից ցինիկ, բայց որ կարդում ես սաղ նույնն ա։ Ոնց որ մի միտք վերցնեն ու ամեն անգամ ըստ թեմայի համապատասխանեցնեն, ընդ որում օրը մի վեց յոթ անգամ։ Ու ինչքան էլ ես էդ մարդկանցից որոշներին առանձին վերցրած շատ եմ սիրում, բայց մեկ ա ֆբ-ում իրանք դառնում են անդեմ, միօրինակ, սեփական ձեռագրից զուրկ ստատուսագիրներ։ Ու հա, ես էս ֆբ-ը իրոք ծանր եմ տանում ու չգիտեմ, թե ինչու եմ մինչև հիմա էնտեղ լռված։
    “My God - it's full of stars!”

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.03.2017), GriFFin (16.03.2017), insider (08.03.2017), unknown (14.03.2017), _Հրաչ_ (08.03.2017), մարիօ (09.03.2017), Մուշու (08.03.2017), Յոհաննես (08.03.2017), Նիկեա (12.03.2017), Ռուֆուս (08.03.2017), Տրիբուն (08.03.2017)

  15. #9548
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    գիշերային մառազմներ

    Երբ կեսգիշերից հետո ես տուն մտնում, ամեն ինչ ուրիշ է թվում:
    Մի երկու տարի առաջ տանը դաշտային մուկ էր հայտնվել. այգուց տուն տանող դուռը հաճախ էի բաց թողնում, սա էլ առիթից օգտվել էր։ Լյուսին, էդպես էինք անվանել մկանը, կրծոտում էր բազմոցի բարձերը, առևտրի տոպրակները ու մեկ էլ էն ամենն, ինչ քաղցրահամ էր: Վերջն իրեն շոկոլադով էլ բռնեցի: Մի կես օր մնացել էր վանդակում, մինչև եկա տեսա, որ բռնվել է: Շատ վախեցած էր, նույնիսկ շոկոլադը լրիվ չէր կերել: Տարա, մոտակա անտառակում բաց թողեցի: Էնպես ցատկեց ձեռքիցս, որ թվաց՝ թևեր են աճել: Հեչ ջերմ հրաժեշտ չէր: Փախավ գնաց:

    Գիշերը երբ տուն մտա, ինձ թվաց՝ Լյուսին վերադարձել է: Ինչ-որ ծանոթ խշխշոց էր գալիս տոպրակների մոտից:
    Դարակը կամաց բացեցի: Հանգիստ շրջվեց, իջավ դարակից, բարձրացավ նստեց սեղանի վրա, ես էլ կողքի աթոռին տեղավորվեցի: Լյուսին չէր:
    Իրար նայեցինք. մառախլապատ, մութ աչքեր ուներ, ոնց որ ջրհորի մեջ նայեիր:
    -Ո՞ւր էիր,- հարցրեց:
    Գիտեի, որ մի բան էն չի:
    Գիշերը միշտ ամեն ինչ ուրիշ է:
    -Դու էլ ե՞ս տոպրակ կրծում:
    -Առաջինն իմ հարցն էր,- ասեց ու պստիկ ձեռքերը ծալեց կրծքին. մեր հարևանուհի Ժենյան էլ էր էդպես անում,- ու չէ, ես տոպրակ չեմ կրծում, միայն նայում եմ՝ որտեղ ինչ ունես:
    -Կարող ես շարունակել պուճախներս քչփորել, բայց հարցեր մի տուր։
    -Դե ինքդ մի բան պատմիր։
    -Լավ,- ասեցի,- սպասիր մտածեմ։

    Մութ ժամերը չհաշված` ախմախ օր էր։ Առավոտները ռադիոն ականջներից հանել է պետք. ինչ զիբիլ ասես չեն լցնում։ Գազանանոցում նոր ծնված սպիտակ արջի անունը պիտի անպայման "Q"֊ով սկսվի. չմոռանաք օնլայն քվեարկել, առաջին տեղում էս պահին Քուինին է։ 48֊ամյա կինը քսան հազար եվրո է գտել հին հագուստի հանձնման կետում և գումարն անմիջապես բերել է ոստիկանություն` հրաժարվելով պարգևատրությունից։ Շելինգշտրասեում գիշերը կատու է մնացել փողոցն այգուց առանձնացնող նեղ ճաղերի արանքում, փրկարարները ստիպված են եղել նրա վրա յուղեր քսել, որպեսզի մարմինն անվնաս դուրս գա ճաղերի արանքից. կատուն այս պահին թեթև շոկային վիճակում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
    Հետո առօրյա ղժբժոց` ականջակալներից դուրս։ Կերստինը նորից լացում է մոտս` պատմելով օր կյանքի արհավիրքներից. էս լացուկոծը երևի իր պրակտիկայի անբաժանելի մասն է, պիտի հաշտվել դրա հետ։ Վերջում էլ թե.
    -Կներես, որ քեզ ամեն անգամ որպես աղբաման եմ օգտագործում։
    Սա կոչվում է շնորհակալություն` գերմանական ձևով։
    Ֆրաու Ադաֆերը հեքիաթներ է պատմում` մեծ հույսով, որ հավատալու եմ։ Ոչինչ չեմ ասում, մենակ վրան եմ նայում։ Վերջում ձայնը սկսում է դողալ։ Մենակ թե սա էլ չսկսի լացել. աղբամանն էլ արդեն լիքն է էսօր։
    Տունդարձի ճանապարհին մետրոյի կանգառում ծանոթ մեկին եմ տեսնում։ Խոսելու հավես չունեմ։ Իրեն մոտենալու փոխարեն նստում եմ առաջին եկած մետրոն, որն իմը չի։ Արժեր հաշվի առնել, որ ինքն էլ նույնն էր անելու` ինձնից խուսափելու համար։ Նեղ վագոնից արդեն չես փախչի։ Դե բարև։

    Կամաց ֆսֆսոց կողքիս։ Նայեմ տեսնեմ` պստիկ դևը քնել է սեղանին։ Զգույշ վերցրեցի, տարա դրեցի մահճակալիս տակ. մութ աչքերով չարքերի տեղը հենց դա է, ոչ թե տոպրակների դարակը։
    Նայեցի հեռախոսիս. մինչև զարթուցիչի ձայնը դեռ երկու ժամ կար։ Կարելի էր քնել` հույս ունենալով, որ փրկարարներն էդ գիշեր էլ բարեհաջող կյուղեին բոլոր զմռսված կատուներին։

  16. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.03.2017), Cassiopeia (09.03.2017), Glück (09.03.2017), GriFFin (16.03.2017), impression (09.03.2017), John (09.03.2017), LisBeth (09.03.2017), Srtik (17.03.2017), unknown (14.03.2017), Աթեիստ (09.03.2017), Անվերնագիր (09.03.2017), Գաղթական (09.03.2017), Հայկօ (09.03.2017), Մուշու (09.03.2017), Նաիրուհի (09.03.2017), Շինարար (09.03.2017), Ուլուանա (09.03.2017), Ռուֆուս (09.03.2017)

  17. #9549
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր շրջանայինում ՃՈ տեսուչը իրան ավտոյի տակ քցելով կանգնացրեց կապույտ օպելին, որի շոֆերը ամրագոտի չէր կապել: Դուք պիտի տենայիք իրա մանթո հայացքը, երբ պարզվեց որ օպելը աջ ռույլ ա....
    Իսկ դուք աջ ռույլ օպել տեսե՞լ եք...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.03.2017), John (09.03.2017), unknown (14.03.2017), _Հրաչ_ (09.03.2017), Անվերնագիր (09.03.2017), Մուշու (09.03.2017), Նաիրուհի (09.03.2017), Նիկեա (12.03.2017)

  19. #9550
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Գրեմ, որ պատասխանատու լինեմ: Վաղվանից ակումբում փոփոխությունների մեկնարկի օր ա (մոդերատորական գործողություններ, տեխնիկական փոփոխություններ, թարմացումներ):

    Ով սուտ ասի, Չուկ լինի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.03.2017), CactuSoul (17.03.2017), Cassiopeia (16.03.2017), GriFFin (16.03.2017), laro (16.03.2017), Mr. Annoying (17.03.2017), Sambitbaba (31.03.2017), Smokie (09.05.2017), _Հրաչ_ (16.03.2017), Աթեիստ (16.03.2017), Անվերնագիր (16.03.2017), Հայկօ (17.03.2017), Մուշու (17.03.2017), Նաիրուհի (16.03.2017), Նիկեա (17.03.2017), Տրիբուն (16.03.2017)

  21. #9551
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընտրությունները ցույց կտան, թե մեր երկրում մի «Հաց ախպորը» քանի «Կացին ախպեր» է հասնում...
    ©
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.03.2017), Gayl (17.03.2017), Mr. Annoying (17.03.2017), Մուշու (18.03.2017)

  23. #9552
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զվարճալի է հետևել էն մարդկանց վիրտուալ կերպարին, ում գիտես իրականում ու գիտես «ինչ են շնչում» ։Ճ
    Ու ասենք նենց են մտնում իրենց կերպարի մեջ, որ կողքից նայում ես՝ իրենք չկան, գոյություն չունեն էդ վիրտուալից դուրս, օդ են, փուչիկ։ Բայց իրենք էդ չեն գիտակցում, քանզի շրջապատված են իրենց նման «օդերով», ու ինչպես վիրտուալ տիրույթում են իրար լայքելով ու քոմենթելով ինքնահաստատվում՝ տենց էլ իրական կյանքում։ Բայց, ինչպես վիրտուալում են իրար հետևից ինչ ասես ասում, տենց էլ իրականում ։Ճ մի խոսքով՝ սաղ օքեյ ա, ուղղակի պետք ա կողքից հետևել էդ ամեն ինչին, ժպտալ ու չդնել պալատկա։

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (19.03.2017), insider (19.03.2017), keyboard (19.03.2017), Smokie (21.07.2017), unknown (19.03.2017), Գաղթական (19.03.2017)

  25. #9553
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր էի ընդունվել 3-րդ կուրս, որ ընտրեցին ուսանողական գիտական ընկերության նախագահ:
    Քանի որ քիչ փորձ ունեյի, նախկին նախագահն ահագին օգնեց խորհուրդներով:
    Հիմա ֆբ-ում գտել ընկերություն էր առաջարկել:
    Ասում եմ՝ այ տղա, էս ոնց ես ճաղատացել,
    Ասումա՝ ձեռ ես առնում, կարգին նիհարել եմ...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.03.2017), Cassiopeia (26.03.2017), Smokie (21.07.2017), Աթեիստ (20.03.2017), Նիկեա (29.03.2017)

  27. #9554
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ամսից ավել է՝ Թբիլիսիում եմ ապրում։ ու դեռ մի էդքան էլ մնալու եմ, եթե ոչ ավել։ ինձ շատ հանգիստ եմ զգում էս քաղաքում, չհաշված, որ օդը ինձ համար մի քիչ խոնավ է։ Էնքան հարմար է էստեղ ապրելը, փոքր, մի բուռ Երևանից հետո ոնց որ մարդու շունչը բացվի։ սիրում եմ քայլել ու մտածել, թե ոնց են արել, որ Թբիլիսիի կենտրոնն էդքան ընդգծված չի, ոնց որ մեզ մոտ։ Ամեն տեղ ամեն ինչ կա, թե խանութներ, թե ժամանցի վայրեր, թե տեսարաժան վայրեր, այգիներ, պատմամշակութային տեղեր, լիքը, ամեն տեղ կան։ էնքան հավես է դա, ափսոս, որ Երևանում էդպես չի։ Ճանապարհներն էլ են լավը, ու դրանք էլ են մեծ դեր խաղում քաղաքի ծայրամասերը իրար ու կենտրոնին կապելու մեջ։ Չնայած էստեղ ծայրամասը մի քիչ պայմանական հասկացություն է, ոչ մի բանով չես զգում, որ ասենք իրենց Բանգլադեշում ես գտնվում կամ 9-րդ Մասիվում։ Սիրում եմ Թիֆլիսը, էսօր մտածում էի՝ եթե մարդիկ անգլերեն խոսեին, ընդհանրապես ոչ մի խնդիր չէի ունենա, կմնայի էստեղ հաճույքով։
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  28. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.03.2017), CactuSoul (27.03.2017), Cassiopeia (26.03.2017), erexa (25.03.2017), John (25.03.2017), Marcus (30.03.2017), Mr. Annoying (25.03.2017), Smokie (21.07.2017), Աթեիստ (25.03.2017), Ծլնգ (25.03.2017), Հայկօ (25.03.2017), Մուշու (25.03.2017), Նիկեա (29.03.2017), Ռուֆուս (25.03.2017)

  29. #9555
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2 ընկեր

    Ընկերներիցս մեկը արդեն 3 տարի ա Գերմանիայում ա: Գնալուց հետո շատ քիչ եմ հետը խոսացել, ինչքան էլ խոսացել եմ մենակ բացասական էմոցիաներ եմ ստացել իրանից՝ ախպերս, էդ երգիր չի, թող արի ըստե, կջոգես: Մինչև գնալն էլ ասում էր Հայաստանում ֆիզիկայի փորձեր անելու համար պայմաններ չկան, գնում ա ընդեղ, որ ֆիզիկա անի: Էս վերջերս էլ խոստովանեց, որ ֆիզիկան իրանը չի, սկսելու ա ծրագրավորում անել:

    Մյուս ընկերս երաժիշտ էր: Արդեն 2 տարի ա Գերմանիայում ա: Աշխատում ա մի քանի տեղ, որ ապրելու ու կրթության վճարը տա: Համերգներ ա տալիս, իրա նման մի ուրիշի հետ փող են հավաքել ու... ամառը Հայաստան են գալու համերգներ տալու տարբեր մարզերում ու իրանց հավաքած ոչ շատ մեծ գումարը որոշել են կրթաթոշակի նման տալ մարզերի երեխեքին:

    Լավ ա լինելու

  30. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.03.2017), CactuSoul (27.03.2017), Cassiopeia (26.03.2017), John (27.03.2017), Ruby Rue (26.03.2017), Smokie (21.07.2017), Գաղթական (26.03.2017), Նաիրուհի (31.03.2017), Նիկեա (29.03.2017), Ուլուանա (27.03.2017)

Էջ 637 686-ից ԱռաջինԱռաջին ... 137537587627633634635636637638639640641647 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •