User Tag List

Էջ 237 686-ից ԱռաջինԱռաջին ... 137187227233234235236237238239240241247287337 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 3,541 համարից մինչև 3,555 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #3541
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդը տրոլեյբուսի վարորդ է։ Օրվա գրեթե կեսը ճանապարհներին է, ուրեմն տրոլեյբուսը նրա երկրորդ տունն է, չէ՞։

    1-ին համարի տրոլեյբուսներից մեկը միանգամից մատնում է դա։ Պատերին ծաղիկներ ու տերևներ են, ի՞նչ անենք, որ արհեստական են։
    Առաստաղին, դռերի ու պատուհանների շրջանակներին սրտիկներ, փիսիկներ ու թիթեռներ են, ի՞նչ անենք, որ ընդամենը թղթե։
    Վարորդի խցիկում լիքը զիզի-բիզի բաներ են՝ շղթաներ, խաղալիքներ, էլի ծաղիկներ, Հայաստանի երկու դրոշ... Ի՞նչ անենք, որ կողքից նայողին էդ ամենն անճաշակ է թվում։
    Երևում է, որ մարդը սիրում է շատերի կողմից արհամարհված իր փոխադրամիջոցը...

    Սիրում եմ, որ մարդիկ իրենց շուրջն իրենց հարմար աշխարհ են ձևավորում
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.03.2011), Inna (24.03.2011), Jarre (25.03.2011), Mark Pauler (24.03.2011), Nare-M (24.03.2011), Tig (24.03.2011), Արևհատիկ (24.03.2011), Լուսաբեր (24.03.2011), Մանանա (25.03.2011), Մանուլ (25.03.2011), Ուլուանա (24.03.2011)

  3. #3542
    Ուսանողուհի Inna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    574
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր երթուղայինի մեջ...

    Մի փոքրիկ աղջիկ (մոտ հինգ-վեց տարեկան) զրուցում է իր մայրիկի հետ:
    Ես ու կողքիս նստած աղջիկը լսում ենք:

    -Մա՞մ:
    -Ասա բալես:
    -Մամ մենք վաղը գնանք կառուսել էլի՞, հա՞:
    -Հա եթե հարմար լինի կգնանք:
    -Մամ քո արև կգնանք չէ՞:

    Հ.Գ. Հետո էլ ասում են երեխեքը միամիտ են:

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (24.03.2011), Mark Pauler (24.03.2011), Nadine (25.03.2011), Nare-M (24.03.2011), Safaryan (24.03.2011), Shah (24.03.2011), Smokie (24.03.2011), Tig (24.03.2011), VisTolog (24.03.2011), Ձայնալար (25.03.2011), Մանանա (25.03.2011), Նաիրուհի (25.03.2011)

  5. #3543
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պուճուր բաներ, որոնք երջանկացնում են. վարիացիաներ նայիրյան թեմայով:

    Ա. Առավոտյան աչքերդ բացելիս ժամացույցին նայելիս, երբ տեսնում ես, որ արդեն 10-ն անց է, իսկ դու մտադիր էիր 9-ին լինել աշխատասենյակումդ: Հանգստացնող միտքը, որ տանն ինտերնետ կա, կարող ես ստուգել աշխատանքային էլ. փոստդ:
    Բ. Երբ քո արևին ժամանակն արդյունավետ ես օգտագործում. կրակին դնում ես ռավիոլին, որ եփի, իսկ դու գնում ես լողանալու: Ուրախ-ուրախ շվշվացնելով գալիս ես լոգարանից, տեսնում ջուրը եռացել է, ռավիոլին եփել, կպել թավայի տակից: Անտարբեր միտքն այդ պահին, որ մեկա դու առավոտյան ռավիոլի ուտողը չէիր: Բացած պատուհանից ծխի հոտը դուրս մղող թարմ առավոտյան արևառ օդը:
    Գ. Չսիրածդ արևը, որ խուտուտ է տալիս չթրաշված դեմքդ ու ստիպում կկոցել աչքերդ, երբ քայլում ես դեպի ավտոբուսի կանգառը, ականջակալները դնում ականջներիդ, ձեռքդ տանում դրպանը, որ հեռախոսը հանես, միացնես՝ ռադիո լսես: Երբ հայտնաբերում ես, որ հեռախոսը թողել ես տանը: «Այսօր էլ մեքենաների ու մարդկանց ձայները լսեմ» միտքը:
    Դ. Երբ ընկերդ ասում է, որ քեզ հետ հարց ունի քննարկելու, իսկ դու ասում ես՝ երեկոյան, կզանգեմ, կհանդիպենք ու ձեռքդ տանում ես ուսապարկդ, որ գրիչ հանես, գրես, որ չմոռանաս երեկոյան զանգահարել: Երբ հայտնաբերում ես, որ գրիչ չկա: Երբ փոխարեմը շոշափում ես ինչ-որ կլորավուն բան, հանում ես, տեսնում՝ երեք օր առաջ գնած յոգուրտ է ու մտածում ես :
    Ե. Երբ հին երգ ես հայտնաբերում, որը լսում էիր փոքր ժամանակ խշխշացող ձայնապնակով ու բառերը չէիր հասկանում, իսկ հիմա, քիչ ա հասկանում ես, հետն էլ նույնն ես մտածում՝ Salut, c'est encore moi, Salut, comment tu vas? Le temps m'a paru très long, Loin de la maison j'ai pensé à toi (Ջո Դասսեն) :
    Ս. Քո մաղթած «բարի գիշերը»:
    Վերջին խմբագրող՝ ars83: 24.03.2011, 17:42:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  6. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.03.2011), CactuSoul (24.03.2011), Chilly (26.12.2011), Jarre (25.03.2011), Mark Pauler (24.03.2011), My World My Space (24.03.2011), Nare-M (24.03.2011), Smokie (24.03.2011), Արևհատիկ (24.03.2011), Էլիզե (24.03.2011), Ինչուիկ (24.03.2011), ԿԳԴ (25.03.2011), Հայուհի (26.12.2011), Մանանա (25.03.2011), Նաիրուհի (25.03.2011), Ուլուանա (24.03.2011), Ռուֆուս (24.03.2011)

  7. #3544
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ ամբողջ կյանքում ուշադրություն է փնտրում՝ այս կամ այն ձևով: Եվ սովորաբար ամենաշատ ուշադրության արժանանում է իր մահվան կապակցությամբ: Ինչ դաժան ու ցինիկ բան կա դրա մեջ:

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.03.2011), einnA (24.03.2011), Kita (24.03.2011), Mark Pauler (24.03.2011), Nare-M (24.03.2011), paniaG (26.03.2011), Yevuk (24.03.2011), Հայուհի (24.03.2011), Ձայնալար (25.03.2011), Նաիրուհի (25.03.2011), Ռուֆուս (24.03.2011)

  9. #3545
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չպիտի տենց բան անեիր... Ոչ մեկ ու ոչինչ կյանքդ չարժեին:
    Աստված հոգիդ լուսավորի...
    Нет без правил игры, есть игра по неволе!

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    tvsevak (08.06.2011), Նաիրուհի (25.03.2011)

  11. #3546
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...Եւ ասաց Աստուած. «Եղիցի լոյս», բայց եղեւ քյաբաբ:
    Մի նախնադարյան մարդու օրագրից



    Զարմանալի փաստ No. 1486. Ոչ ամբողջ Ակումբն է Զրուցարան, կամ Ակումբը ոչ միայն Զրուցարան է: Ամեն:
    DIXI
    carpe noctem

  12. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.03.2011), davidus (25.03.2011), Inna (24.03.2011), Jarre (26.03.2011), Ruby Rue (12.06.2013), Smokie (24.03.2011), Ungrateful (25.03.2011), Անտիգոնե (25.03.2011), Արևհատիկ (24.03.2011), Ինչուիկ (24.03.2011), Մանուլ (24.03.2011), Ռուֆուս (24.03.2011)

  13. #3547
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի կես ժամ առաջ պապաս հետս խոսում էր ծուլությունից: Ասեց, որ ձեռքերս հորիզոնական պարզեմ, 180 աստիճան պտտացնեմ ու փորձեմ տաս րոպե տենց դիմանալ: Ասում եմ, «բայց ստեղ առաջին հերթին դիմացկունության հարց ա» ասեց, «հա, բայց ծուլությունն էլ ա ստեղ իրա դերը խաղում, դիմացկունությունդ ասում ա «պիտի պահես մինչեւ վերջ,» իսկ ծուլությունն էլ մյուս կողմից «հաաաա, չես կարում չէէէէ՞, դժվար ա չէէէէ՞, ասա ինչի՞դ ա պետք տենց բան ես անում, ավելի լավ չի՞ քո համար հանգիստ նստես»: Ես ծիծաղից թուլացել եմ, իսկ պապաս չի դադարում, շարունակում ա իրա հեգնական տոնով: «Հըըըը՞, ողնաշարդ չի դիմանու՞մ, դողում ե՞ս արդեն»: Ես ձեռքերս պահել եմ հորիզոնական դիրքով ու հո չեմ ծիծաղուում: Վերջը որոշ ժամաակ անց պապաս ասեց, «լավ հերիք ա»: Իջացրեցի ձեռքերս, ասեց «դե նստի», նստում եմ «հաաաաա՞, լավ ա՞ չէ, տենց հանգիիիիստ»:

    Այ սենց տպավորություններ էին մոտս, դեռ շարունակում էի ծիծաղել ու խոսալ էդ մասին:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (24.03.2011), Mark Pauler (25.03.2011), Nare-M (24.03.2011), Արևհատիկ (25.03.2011), Լուսաբեր (25.03.2011), Ձայնալար (25.03.2011), Մանանա (25.03.2011), Նաիրուհի (25.03.2011)

  15. #3548
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձնից կյանք առած իմ երազանքը ապրում է մոլորված իմ լաբիրինթում ,երբեմն պայծառ ու մեծ հույսով, որ կկարողանա դուրս պրծնել այս թակարդից, երբեմն դժգույն ու հուսահատ` անվերջ դեգերումներից:
    Տեսնես երբևէ կկարողանանք հանդիպել իրար...
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (25.03.2011), Nare-M (24.03.2011), Tig (25.03.2011)

  17. #3549
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես բացարձակ կրոնական ֆանատիկ չեմ, կյանքում չեմ եղել ու քիչ հավանական ա, որ երբևէ լինեմ
    բայց ես մի քանի օր առաջ պատահաբար մեկից լսեցի մի բան, ինչ առաջ լսել էի մեր օֆիսում աստվածաշնչյան սերտողությունների ժամանակ, որին հաջորդում էին քահանայի եզրահանգումներն ու սեփական ընկալումն էդ երևույթի վերաբերյալ
    դա ինձ ծիծաղեցնում էր
    իսկ երբ շատ պատահական մեկից լսեցի՝ աստված քո հետ է, ու դրանից հետո ինքը ուղեղս չսկսեց հարդուկել, այլ թողեց, որ ես մտածեմ նենց, ոնց ուզում եմ, ես հասկացա մի շատ պուպուշ բան

    հիմա սկսելու եմ քո ուղեղը հարդուկել իմ եզրահանգումներով, նենց որ, խորհուրդ եմ տալիս հենց էստեղ դադարեցնել կարդալը

    եթե աստված ինձ հետ ա, ուրեմն ես ունեմ նրանից մի աննշան մասնիկ, մի չնչին ատոմ, որը, սակայն, աստծո բացարձակ մեծության դեպքում լրիվ բավական ա, որ ես իմ կյանքը չփչացնեմ
    ու դա նշանակում ա, որ իմ չնչին կյանքը, որի լինել-չլինելուց տիեզերքում ոչինչ չի փոխվի, իմ էդ չնչին կյանքը ԵՍ ի վիճակի եմ փոխել

    դա նշանակում ա ունենալ ինքնագիտակցում, նշանակում ա սկսել սիրել ինքդ քեզ, նշանակում ա ներել քեզ, որ ծնվել ես նենց, ոնց ծնվել ես, այլ ոչ թե նենց, ոնց կուզեիր, ընդունել քեզ նենց, ոնց կաս, քո թերություններով, թուլություններով
    էդ նշանակում ա սկսել կյանքը վայելել ու ոչ թե վաղվանից, այլ հենց հիմա
    ժպտալ
    չափսոսել
    ընկալել ինքդ քեզ հենց էս պահին ու հենց էստեղ, այլ ոչ թե հավերժ ապրել անցյալում կամ ապագայում

    ու ես փորձում եմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  18. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.03.2011), CactuSoul (25.03.2011), Chuk (25.03.2011), Farfalla (25.03.2011), Jarre (26.03.2011), Katka (03.04.2011), Lem (25.03.2011), Mark Pauler (25.03.2011), murmushka (25.03.2011), My World My Space (25.03.2011), Nadine (25.03.2011), Nare-M (25.03.2011), Quyr Qery (27.03.2011), Rammstein (25.03.2011), Shah (25.03.2011), Smokie (25.03.2011), Tig (25.03.2011), Yellow Raven (25.03.2011), Անտիգոնե (25.03.2011), Դատարկություն (25.03.2011), Ինչուիկ (25.03.2011), Մանուլ (25.03.2011), Նաիրուհի (26.03.2011), Շինարար (25.03.2011), Ռուֆուս (25.03.2011)

  19. #3550
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն օրը՝ չեմ հիշում երբ, Դատարկության հետ նստանք մետրո: Կողքս երկու աղջիկ էին կանգնած: Մի 15 րոպե հետո, երբ արդեն դուրս գալու ժամանակն էր, գնացի կանգնեցի դիմացի դռան մոտ, ու մի կերպ սկսեցի ծիծաղս զսպել: Չնայած հարցրեց, թե ինչա եղել, բայց տենց էլ չասեցի, որ առաջին անգամ կողքիս կանգնած անծանոթ աղջկա ականջին ասեցի «Աչքերդ շատ սիրուն են…»

    Լրիվ լովե էր…


    ՀԳ Հիմա իմացա՞ր:


  20. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (25.03.2011), Ariadna (26.03.2011), Freeman (25.03.2011), Gayl (25.03.2011), Inna (25.03.2011), Moonwalker (26.03.2011), Nare-M (25.03.2011), paniaG (26.03.2011), Rammstein (25.03.2011), Ribelle (27.03.2011), Smokie (25.03.2011), Tig (28.03.2011), Yellow Raven (25.03.2011), Yevuk (26.03.2011), Արևածագ (25.03.2011), Արևհատիկ (26.03.2011), Դատարկություն (25.03.2011), Դեկադա (28.03.2011), Էլիզե (25.03.2011), Ինչուիկ (25.03.2011), Հայուհի (25.03.2011), Մանանա (26.03.2011), Նաիրուհի (26.03.2011), Ուլուանա (26.03.2011), Ֆոտոն (05.04.2011)

  21. #3551
    Մշտական անդամ Ինչուիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    338
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ սիրում, որ տանը նստում եմ հաց ուտելու ու սեղանին դրված սպասքն ընդհամենը մի մարդու համար է․․․
    Վերջին խմբագրող՝ Ինչուիկ: 25.03.2011, 23:08:
    Հրաշքի ուժը միայն երևակայության ուժն է…
    Լ.Ֆոյերբախ

  22. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (26.03.2011), Inna (25.03.2011), kitty (26.03.2011), Smokie (26.03.2011), VisTolog (25.03.2011), Ամպ (26.03.2011), Անտիգոնե (26.03.2011), Արևհատիկ (26.03.2011), Լուսաբեր (25.03.2011)

  23. #3552
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի տեսակ նենց վայրի ազատություն ես զգում, երբ մի բան ես անում, որը գուցե դեմ ա քո ամեն ինչին, բայց ինքդ քեզ ինադ ընկած անում ես ու ընթացքում հա մտածում՝ էս ինչ եմ անում, ախր էս ինչ եմ անում...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  24. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (26.03.2011), Freeman (26.03.2011), Lem (26.03.2011), My World My Space (26.03.2011), Nare-M (26.03.2011), Quyr Qery (27.03.2011), Smokie (26.03.2011), VisTolog (26.03.2011), Yevuk (26.03.2011), Ինչուիկ (26.03.2011), Հայուհի (26.03.2011), Մանանա (26.03.2011), Նաիրուհի (26.03.2011), Ռուֆուս (26.03.2011)

  25. #3553
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արյա, բա մարդ մի հատ ատոմային բոբմ չունենա՞ր, տաներ պատահաբար սպիտակ տան վրա գցեր:
    Այ {ցենզուրայից դուրս բառ}-եր, ի՞նչ եք ուզում Լիբիայից, մարդիկ իրանց համար ապրում են: Հերիք չի՞ ձեր մարդասիրական բոմբերը հերթական անգամ գցեք անմեղ մարդկանց վրա, հերիք չի՞ աշխարհը պղտորեք… այ էս սմայլիկի հետ տալու պատճառներ…

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (26.03.2011), Nare-M (26.03.2011), paniaG (26.03.2011), Գեա (26.03.2011), Նաիրուհի (31.05.2013)

  27. #3554
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սկիզբ

    Դեռ նախորդ օրն է: Մայրիկիս ծնունդն է:
    Ի՞նչ գնել: Ի՞նչ նվիրել: Այս բաժա՞կներից: Ո՛չ:
    Այս դանակն ու պատառաքա՞ղը: Ո՛չ:
    Աղ-բիբարի այս սպա՞սքը: Ո՛չ:

    Շոկոլադ: Դա Ջուլիան: Իսկ դու՞: Հմմմ.... սուրճ... ի՜նչ հրաշալի հոտ ունի: Թքած գնի վրա, հենց սրանից, հենց իր համար:

    Նաև ծաղիկներ: Ախմախ ծաղկեփնջեր: Չէ՛:
    Լավն է: Գեղեցիկ: Դաշտային:
    - Սա միանգմյա՞ է:
    - Չէ, ամենամյա, ամեն տարի այս սեզոին ծաղկում է:

    Հրաշալի է:

    Մայրիկս: Տեսնես ինչքա՜ն եմ քեզ ցավ պատճառել: Բայց գիտե՞ս, թե ինչքան եմ սիրում: Չգիտես: Բայց զգում ես:
    Ու խմիչք:

    Կոմպլեքսներիցս է: Դրանք հաղթահարելու լավագույն մեթոդը խմելն է: Ավենավատ ու լավագույն մեթոդը: Կենացդ, ՄԱՅՐ:

    Ու ողջ ընթացքում հիշում եմ. վաղն ընկերներիս համար կարևոր օր է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  28. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.03.2011), Chilly (26.03.2011), Freeman (26.03.2011), Gayl (26.03.2011), Jarre (26.03.2011), Moonwalker (26.03.2011), murmushka (26.03.2011), Nare-M (31.03.2011), Quyr Qery (27.03.2011), Smokie (26.03.2011), Tig (28.03.2011), Անտիգոնե (26.03.2011), Դատարկություն (01.04.2011), Ինչուիկ (26.03.2011), Մանուլ (26.03.2011), Նաիրուհի (26.03.2011), Ռուֆուս (26.03.2011)

  29. #3555
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Շարունակություն

    Արդեն հասել եմ աշխատանքի: Թեթև խումհարից գլուխս պտտվում է: «Այսօր լավ օր է», - մտածում եմ: «Տեսնես ինչու՞», - չեմ հասկանում:

    Ծննդյան թեմա... .վայ քո արա.. էդքա՞ն խմած էիր... մոռացե՞լ էիր... դեբի՛լ...

    Շնորհավոր ծնունդդ, լավ ընկեր... բայց էսօր մենակ ծնունդ չի... վերջապես ձեր ամուսնությունն իրավական հիմք է ստանալու ու ես... ես... հա, հենց ես.. վկա եմ լինելու


    1:35, պայմանավորված տեղում եմ... շուտ եմ հասել, մյուսներն ուշ են գալու... հոգ չէ.. արևոտ է.. ես էլ կհիանամ Երևանի գեղեցիկ աղջիկներով:

    Ի վերջո հավաքվում ենք ու գնում.. Ընկերներս, հուզված եմ... այսօր կարևոր օր է...

    ԶԱԳՍ:
    Փոքր սենյակ:
    Երկու սեղան:
    Երկու կին:
    Սեղաններից մեկի առաջ՝ մենք:
    Մյուսի առաջ՝ մի տղամարդ... աշխատողը բացատրում է... «Հանգուցյալի սեփականության իրավունքը..».. Չեմ լսում, թե ինչ է ասում.. կատաղում եմ... ԱՆԱՍՈՒՆՆԵՐ... Հարսանիք է... Ի՜նչ հանգուցյալ... ո՞նց կարելի է նույն սենյակում, նույն պահին:

    Ճանապարհում է:
    Այս մի կինը դեռ թղթերն է սարքում:
    Մյուսը նայում է նրան... հո չի՞ սպասելու ավարտի... միացնում է դինամիկները... հարսանիք է, եկել ենք մեր ընկերներին պետության առջև ամուսնացնելու.. իսկ նրա դինամիկներից հնչում է սերիալի դերասանի տառապած խոսքը... «Զզվում եմ քեզնից, ատու՜մ եմ...»

    Չգիտես՝ ծիծաղե՞ս, թե՞ լաս:
    Սա է մեր իրականությունը:

    Հետո նշում եք... թեթև... փոքր.. շամպայն.. չորս հոգի... դուք.. ընկերներդ... հրաշալի է... շուտով կգա երեկոն...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  30. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.03.2011), Chilly (26.03.2011), Freeman (26.03.2011), Gayl (26.03.2011), Jarre (26.03.2011), Moonwalker (26.03.2011), murmushka (26.03.2011), Nare-M (31.03.2011), Smokie (26.03.2011), Ինչուիկ (26.03.2011), Մանուլ (26.03.2011), Նաիրուհի (26.03.2011), Ռուֆուս (26.03.2011)

Էջ 237 686-ից ԱռաջինԱռաջին ... 137187227233234235236237238239240241247287337 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •