User Tag List

Էջ 37 686-ից ԱռաջինԱռաջին ... 273334353637383940414787137537 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 541 համարից մինչև 555 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #541
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Դու ճիշտ ես, դու էլ ես ճիշտ, մենակ թե երկուսդ էլ սիրեք ինձ, երկուսդ էլ մտածեք, որ ես լա՜վն եմ...
    "Դե հա, լա՜վն ես, լա՜վը....",- մրթմրթաց Սողոմոն Իմաստունն ու մի քանի անհանգիստ պտույտ տալով սեփական առանցքի շուրջը՝ շարունակեց իր դարավոր խռմփոցը:

  2. #542
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    ԳՈՌՈՒԿԻՍ

    Գիտես, դու ինձ դարձնում ես բարի,
    Նույնիսկ չարի դեմ ամբողջ աշխարհի.......

  3. #543
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    39
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ատում եմ պահը հրաժեշտի…երբ սեփական արցունքներն անգամ չես կարող կապկպել, թաքցնել նրանից ու ժպտաս փոքր-ինչ
    Բարի ծառայություն քեզ, ի՛մ զինվոր…բարի ճանապարհ…
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  4. #544
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Թե ինչի ես իրան տենց էլ չսիրեցի՝ չեմ հասկանում, երևի նրանից ա , որ մեջքով ենք իրար նստում ու ինքը ինձ փորձում ա վերահսկել ամեն ժամանակ ու առիթ բաց չի թողում, որ չնայի, թե ինչ ա էկրանիս վրա կատարվում, օֆ օֆ աման աման եսիմ եսիմ էէէէէէէ՜
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  5. #545
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մեջբերում Janita Hero-ի խոսքերից Նայել գրառումը
    Թե ինչի ես իրան տենց էլ չսիրեցի՝ չեմ հասկանում, երևի նրանից ա , որ մեջքով ենք իրար նստում ու ինքը ինձ փորձում ա վերահսկել ամեն ժամանակ ու առիթ բաց չի թողում, որ չնայի, թե ինչ ա էկրանիս վրա կատարվում, օֆ օֆ աման աման եսիմ եսիմ էէէէէէէ՜
    Այ էդ Եհովայի Վկաներին չեմ սիրում, որ աշխատում են որպես ականջ։ Թե ասա գնա գործ արա

    Հ.Գ. Դրան ես էլ չէի սիրում էն ժամանակ

  6. #546
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Հետդ խոսում էի ու մի պատմություն հիշեցի:
    Հեռուստատեսությամբ եմ տեսել այդ մանրապատումը, երբ շատ փոքր էի, բայց մինչ հիմա լավ հիշում եմ:
    Երիտասարդ տղամարդը գլխիկոր նստած է բժշկի սենյակում: Տխուր է: Ասում է, թե ինչքան միայնակ է, ու որ իրեն ոչինչ չի ուրախացնում. անվերջ թախիծ է հոգում:
    Բժիշկը բացատրում է, որ իհարկե կան բաներ, որոնք կարող են դրականորեն ազդել նրա տրամադրության վրա: Երիտասարդը միայն ճոճում է գլուխը. ոչինչ չի կարող վերացնել իր հոգու ունայնությունը, ու իր տրամադրությունը միշտ էլ նույնն է մնալու:
    Բժիշկը շարունակում է ոգևորված բացատրել, որ կյանքում այնքան գույներ կան, որ ամեն մի մանրուք անգամ կարող է լուսավորել մարդուն:
    - Այ, օրինակ` կրկեսը,- ասում է նա,- փորձե՞լ եք կրկես գնալ: Թվում է` ինչպիսի զավեշտալի բան եմ ասում, բայց, հավատացեք, օգնում է:
    Երիտասարդը լուռ ժպտում է:
    - Չէ, ես լուրջ եմ ասում, գնացեք կրկես: Այնտեղ մի հրաշալի ծաղրածու կա, ուղղակի լավատեսության մարմնացում, նրանից լույս է ճառագում, անհնար է, որ չազդի ձեր տրամադրության վրա: Անպայման պիտի գնաք ու տեսնեք այն գեղեցիկը, որը նա ցույց է տալիս աշխարհին. հրաշալի, հոյակապ ծաղրածու է:
    Երիտասարդը հոգոց է հանում.
    - Այդ ծաղրածուն ես եմ...
    Վերջին խմբագրող՝ ivy: 12.06.2008, 01:22:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանուլ (11.04.2010)

  8. #547
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում ..................................................

    Անկախ ինձանից տրամադրությունս ընկավ, ինչպես միշտ..
    Դասից եկա.. մի տեսակ էիի, չգիտեմ ինչն էր պատճառը , երևի այն, որ մի ինչ որ բան լսելուց հետո մեջս մի բան փոխվեց...(սակայն եթե այդպես լիներ, ապա դա պետք է, որ երեկվանից լիներ)...
    Չէ իսկապես անտարբեր եմ, կամ էլ ուղղակի փորձում եմ այդպիսին երևալ...
    Գիտեմ, որ էլ չեմ խոսի, ու միշտ կհիշեմ այդ վերջին քո ասած նախադասությունը՝ "....."
    Սիրել եմ մի բան, որ իմը չէր..
    Նրան ում չեմ ճանաչել, ու անգամ չէի ծգտում դրան հասնել..
    Հավատա որքան դու չգիտես, կամ թե ուղղակի իմ մի կողմն ես տեսել, այքան էլ ես քո մեջ մի կերպար եմ տեսել, որն ուղղակի արտահայտում էր լոկ արտաքին...
    Վերջին խմբագրող՝ Empty`Tears: 12.06.2008, 05:31:
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  9. #548
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Հոգնել եմ ընկերական, եղբայրական, մարդասիրական, կեղծավոր-գունազարդ-կարեկցական, ես-քեզ-սիրում-եմ-դրա-համար-եմ-սենց-անում, ձանձրույթից դրդված ու այլ ապտակներից: Հոգնել եմ ինձ սիրող ու չսիրող, սիրահարված ու զզվող, հասկացող, հասկանալ ձևացող, հասկանալ թվացող ու չհասկացող մարդկանցից:
    Երևի թե մի հատ մե՜ծ փափուկ խաղալիք գնեմ, գոնե դա հոգիս քչփորելուց վրաս խազեր չի թողնի, ապտակներն էլ երևի չցավեցնեն...

  10. #549
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ու նորից արև, բայց ես էլ արև չեմ… կամ էլ… լավ, մի քիչ եմ արև…

    Ու նորից ժպիտ...
    էնքան են ժպիտիցս գողացել, մի քիչ ա մնացել ինքս ինձ ժպտալու համար… բայց էդ ոչինչ…
    տեսնես ինչքա՞ն ժամանակի կհերիքացնեն ժպիտներս…
    տեսնես ժպիտները լիցքավորել ո՞նց կարելի կլինի, որ չվերջանան, մեկ էլ տեսար`պետք եղավ…

    իսկ հիմա…
    հիմա ժպտում եմ…
    ինքս ինձ… ու… չէ, հիմա մենակ ինձ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  11. #550
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում ........................................

    Կյանք, երևի բոլոի մոտ այսպես է ասված՝ ծնվել ենք, մեզ կյանք են տվել, իսկ մենք շարունակենք գոյատևել երկրի երեսին...
    Սիրում եմ կյանքը ու փորձում եմ տեսնել նրա բոլոր լավ կողմերը, սակայն որքան մարդ աշխատի այն վատը միշտ կա: Ամեն անգամ սխալներ գործելով միշտ մեղադրում ես հենց իրեն՝կյանքին, այո ինչ՞ու հենց էսպես պետք է լիներ, ինչ՞ու հենց իմ հետ, միթե՞արարքներս գնահատող չկա, երևի թե կան, բայց չգիտեմ ինչու չեմ զգում նրանց ներկայությունը:
    Մենք կարող էինք ապրել նաև ուրիշ կյանքով:
    Երևի բոլոը կարծում են թե այնքան ուրախ եմ, սակայն այդ ժպիտնու ուրախությունը դեռ երջանկության չափանիշ չէ...
    Կարող եմ ժատ երկար մտածել, գրել, սակայն ուղղակի խոսքեր են, պետք է ավելի շատ գործել ու միշտ ասել.
    - Շնորհակալ եմ քեզ Աստված, որ ինձ կյանք ես տվել, իսկ ես իմ ներկայությամբ և արարքներով այնպես կանեմ, որ կյանքն էլ ինձ շնորհակալություն ասի...

    Ծիծաղը դեռ երջանկության չափանիշ չէ...
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  12. #551
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ........................................

    Եսօր հանկարծ հասկացա մի բան,որ ես այլևս էլ նույնը չեմ լինի ու որ դրա պատճառը ԴՈՒ ես:Ինչի են ժամանակ դու միանգամից ինձ չասացիր…Չե դու ոնց կարող էիր տենց նվաստանալ իմ մոտ,ինչ կասեին մյուսները,բա քո Լավ ընկերներըորոնք միշտ քո լավն են ցանկանում:Է՜հ,ինչի քեզ հիշեցի չգիտեմ էլ,երևի քո մասին զրույցը ստիպեց հիշել քեզ:
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  13. #552
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Շրջանակի մեջ եմ վերցնում հարցաշարի 52-րդ հարցը… Սկզբից սկսում եմ թերթել սովորաշս, գոհ ժպտում եմ ու դժգոհ շարունակում պարապել.. Կարդում եմ հարցի առաջին նախադասությունը, հաջորդը ու թլի մեկը… զգում եմ որ ոչինչ չհիշեցի.. ներից եմ կարդում… մի անգամ էլ.. չէ.. չեղավ.. սուրճ է պետք .. հետն էլ .. հանգստանում եմ.. նորից վերցնում եմ տետրս.. կարդում եմ, օօ, լավ է, առաջ է գնում .. Վա~յ, էս երեխեքը ինչի են էսքան բարձր խոսում... Ականջիս հասնում են ինձ կանչող ձայներ, իսկ ես կարծես չեմ լսում.. շարունակում եմ… մեկ էլ անհոգ քրքրիջով ներս է վազում մի աղջնակ..
    - Հե~~մ, հավալա չե՞՞ս խաղում..
    - Եխեխե~~~ք, դուք վերջն եք… ի՞նչ հավալա.. ի՞նչ խաղալ.. ես ձեզ հետ հավալա պիտի՞՞ խաղամ.. ես ո՞՞ր օրվա հավալա խաղացողն եմ…
    - Արի~~, Ա~~ստղ, Հերմինեն հավալա խաղալ չգիտի..
    Նորից լռություն է.. կարդում եմ.. ու ժպտում`` բայց կարելի էր խաղալ..
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  14. #553
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Հեռախոսի զանգ, ու ինչ որ մեկը կասի…

    - Բայև… Նայի ինց սիյուն կոսիկներ ա մաման այել… կայմիյ… կայմիյը իմ սիյած գույնն ա, հիսում ես, չէ՞…
    Զգում եմ, թե ինչպես ա ցույց տալիս հեռախոսով իր կարմիր կոշիկները, ու թիթիզավարի շորիկի փեշից բռնած էն կողմ, էս կողմ պտտվում… Ու լույս ա տարածվում մտքումս, սրտումս, հոգումս, աչքերումս… ժպիտ…
    - Շատ սիրուն են, շորիկիդ հետ էլ շատ ա սազում, արևս…
    - Ես սիյում եմ քեզ,– կասի այդ փոքրիկի անմեղ ձայնը` էնքան քաղցրիկ ու անուշ, որ կուզենաս գրկել ու բաց չթողել…
    - Ես էլ քեզ…
    - Ինցքա՞ն, - կհարցնի, ոնց որ ամեն օր…
    - Աշխարհի, ամպերի, աստղերի չափ…
    - Իսկ ես… իսկ ես… Երբ դու գնում ես, օդս չի հեյիքում, դու իմ օդն ես…
    …ու արցունքներ, լիքը արցունքներ են գնում…
    - Ինչ էլ շատ ա… վույ աման…
    - Ինձ չմոյանաս, լա՞վ - կասի վերջում… ու կավելացնի, - Դե լավ, գնացի խաղալու, քույիկս կուկուները շայել ա…
    Ու անուշիկ կպաչի հեռախոսով… ու դրանից այն կողմ կյանք չկա… կյանքը այդ փոքրիկի աչուկներում է ու ժպիտում…

    «Սիրում եմ քեզ, իմ փոքրիկ… չեմ մոռանա», -կմտածեմ ես` լսելով, թե ոնց ա հեռախոսը բռնած հյուրասենյակից վազում խոհանոց, որ մամային ուրախ-ուրախ ասի.
    - Իմ Այուսիկի հետ էի խոսում…
    ու հեռախոսն անջատի…

    վաղն էլ կզանգես… ես կսպասեմ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  15. #554
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մի քիչ
    Շա՜տ քիչ
    Մի պուճուր
    ընդհամենը աննշան ջանք էր կամ է պետք երջանիկ լինլու, երջանկացնելու համար:
    Պետք չէ
    Չի խրախուսվում
    Ու անտանելի է
    ինչը?
    պարտվելը ու «չեմ կարող» ասելը:/դա բոլորն էլ կարող են ասել/
    Կամ գուցե հե?շտ ա էդպես ասելը, ով իմանա

    Է՜Խ տատս կասեր,-«հա ասեմ քրտնեմ, չէ ասեմ՝ պրծնեմ»……
    Մարդի՝կ, եկեք ջանք անենք իրար երջանկացնելու, ավելին՝ ջանք չխնայենք:
    Ես խոստանում եմ, կանեմու հիմա էլ էդպես եմ անում
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  16. #555
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2


    տենաս ինչ ա նախապատրաստել կյանքը՝ վաղը գլխիս բերելու համար
    Կամ երևի հենց էսօր
    Կամ երևի մի 2 օրից;
    Բայց թե սենց երկար չի կարա շարունակվի: Մի քանի օր ա՝ ոչ մի ախմախ բան չի կատարվում: Մի քանի օր ամեն ինչ ոնց որ թե լուռ ա:
    Լռությունը քնելու համար չի՛: Զգաստանալու համար ա: Քնել չի կարելի: Նախապատրաստվել ա պետք:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

Էջ 37 686-ից ԱռաջինԱռաջին ... 273334353637383940414787137537 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •