Էդ թվացյալ կարծիքը ստեղծել են հենց թուրքերը, որոնք պնդում են, թե հայ և թուրք եղբայր ժողովուրդներին գժտեցնում են քո ասած այլ երկրները: Հիմա էլ փորձում են մեզ համոզել, որ հայկական սփյուռքը ՀՀ-ի հայերի ու թուրքերի բարեկամության համար պատնեշ ա ու մեզ խորհուրդ են տալիս ազատվել սփյուռքի ազդեցությունից:
Մյուս կողմից էլ դա հայերի բարդույթներից ա, որ կարծում են, թե մեզ օգտագործում են: Կարծես թե մենք ուժ չենք ներկայացնում էլի, որ մեր շահերը առաջ տանենք: Իսկ ինչու չի դա վերագրվում ասենք սփյուռքահայության համառ պայքարի արդյունք այլ ասում ես, որ մեզ օգտագործում են: Մեզ չեն օգտագործում, հենց լավ էլ մենք ենք այլ երկրների պառլամենտները օգտագործում մեր շահերի համար: Ինչո՞վ ա իմ ասածը ավելի վատ տեսակետ քան քոնը:
Էջանիշներ