կյանքում դժվարությունների առջև չխոնարհվես, թե չէ կռացած կմնաս…
ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել կյանքի դժվարություններին և պե՞տք է արդյոք դիմակայել
կյանքում դժվարությունների առջև չխոնարհվես, թե չէ կռացած կմնաս…
ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել կյանքի դժվարություններին և պե՞տք է արդյոք դիմակայել
Եթե չպետք է դիմակայենք, ապա կարելի է գնալ սկսել փոս փորել ...
Կարծում եմ քանի դեռ մարդ ապրում է, նա դիմակայում է 100%-ով
See you on the dark side of the moon...
E-la Via (14.03.2010)
Պատրաստ եմ դիմակայել բոլոր հնարավոր միջոցներով, բացի սպանություն, դավաճանություն
, խաբեություն
:
Կյանքը պայքար է, պետք է դիմակայել կյանքի մատուցած դժվարություններին, քանզի ծնվել ենք ապրելու համար այս «դաժան» աշխարհում: Դժվարությունները ստիպում են մարդուն վերելք ապրել, չնայած որ երբեմն թվում է ամբողջովին տրորված ես ու անկարող դիմադրել: Յուրաքանչյուրի մեջ կա մի ուժ, որը թույլ կտա ոտքի կանգնել, պետք է այն ուղղակի գտնել...
...ներկերս վերջացել են...
E-la Via (14.03.2010)
Իմ հասկանալով խոսքը միջոցների մասին չի
Անշուշտ խիղջ բոլորն ել ունեն ինչ որ չափով ու չեն անցնի այդ սահմանը:
See you on the dark side of the moon...
Միգուցե մեթոդների՞
ասա միգուցե տենց փորձեմ /փորձենք/ պատասխանել![]()
...ներկերս վերջացել են...
խոսքս և հոգեպես և ֆիզիկապես դիմակայելու մեջ է: Ինձ հետաքրքրում է ամեն մարդ ունի այդ մղիչ ուժը դիմակայելու կյանքի դժվարություններին, թե՞ որոշակի մարդկանց է դա տրված
Դժվարությունները, նրա համար են, որպիսի բացահայտես քո հնարավորությունները, երբեք չպիտի խուսափես նրանցից:Պետք է կարողանաս փառքով դուրս գալ դրանցից:
Մաֆիան անմահ է
E-la Via (14.03.2010), Mark Pauler (19.03.2010), Գաղթական (18.08.2010)
Եթե կյանքը հեշտությամբ տրվի մարդուն, առանց որևէ խոչընդոտների, ապա մենք չենք կարողանա այն ընկալել այնպիսին, ինչպիսին կա, չենք կարողանա ըմբռնել երջանկության իմաստը… Երբ մարդու ճանապարհին ի հայտ է գալիս որևէ խոչընդոտ, ապա այն հաղթահարելով ու ետ նայելով զգում է, որ հենց դա էր նախանշված ի վերուստ, որպեսզի նա կարողանա զգալ կյանքը, ոչ թե ծնվի, ապրի առանց խնդիր ու կնքի իր մահկանացուն՝ առանց ապրելու…
Դժվարությունները հետաքրքրացնում են կյանքը ու պորց են տալիս մարդուն ապագաի համար
See you on the dark side of the moon...
Դժվարությունները ավելի են իմաստավորում կյանքը, հաճելի է երբ քո առջև ծառացած խնդիրը չի ընկճում քեզ, և դու ամեն դեպքում հասնում ես քո նպատակին, եթե իհարկե նպատակդ ազնիվ է![]()
Անապատին գեղեցկացնում է այն, որ նա ինչ-որ տեղ ջրհոր է թաքցնում:
E-la Via (14.03.2010), Mark Pauler (19.03.2010)
Մղիչ ուժը կա բոլորի մեջ էլ, ուղղակի այն գտնել է պետք: Շատ է օգնում, երբ ինչ-որ մեկը հավատում է քեզ/ քո ուժերին/, և դու, եթե միչ այդ վստահ չէիր որ կհաղթահարես, սկսում էս հավատալ ու գտնում էս ուժ դիմակայելու ու հաղթահարելու: սա իմ փորձից եմ ասում:dreaming-ի խոսքերից
Ինչ վերաբերում է դժվարություններին, ապա առանց դրանց կյանքը դրախտային կլիներ, ու էլ սենց թեմաներ չէին բացվեի: դրանք կան ու կլինեն, պետքա օպտիմիստ լինել, որպեսզի թեթև տանես ծառացած խնդիրները: միգուցե ճիշտ չեմ՞
...ներկերս վերջացել են...
E-la Via (14.03.2010)
Կներեք անկեղծությանս համար, բայց պիտի ասեմ. թքած այն դրախտի վրա, որում դժվարություններ ու խոչընդոտներ չկանArss-ի խոսքերից
: Ավելի լավ ա չլինել ընդհանրապես, քան գոյություն ունենալ առանց ապրելու:
Եթե ապրում ես, ապա պիտի անընդհատ դիմակայես դժվարությունների: Պատկերացնել կյանքն առանց իմաստի՝ անհեթեթ է, իսկ կյանքի իմաստ/ներ/ փնտրելն էլ՝ յուրաքանչյուրի համար խիստ սուբյեկտիվ: Բայց մի բան, ըստ իս, անժխտելի է. ինչպիսի իմաստ էլ որ մեզանից յուրաքանչյուրը տեսնի կյանքում, այն իսկապես ունենալու, զգալու, արդարացնելու /…/ համար նրան անհրաժեշտ է նպատակներ դնել ու հասնել դրանց: Իսկ ոչ մի նպատակ չի կարող իրագործվել առանց ինչ-ինչ խոչընդոտներ հաղթահարելու: Եթե այդ ճանապարհին ոչ մի դժվարություն չլինի, նպատակը՝ որպես այդպիսին, պարզապես կկորցնի իր իմաստը:
Ինչ վերաբերում է նրան, թե ում է տրված այդ «դիմակայելու կարողությունը», ասեմ. իմ խորին համոզմամբ բոլորին, յուրաքանչյուր մարդու: Պարզապես, ինչպես միշտ, այստեղ էլ կա ընտրության հնարավորություն. ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչպիսի նպատակներ պիտի դրվեն իր առաջ, ինքն է ընտրում դրանց հասնելու ճանապարհը, հետևաբար նաև խոչընդոտների բարդության աստիճանը: Այս ընտրության վրա, իհարկե, ազդեցություն է ունենում տվյալ մարդու բնավորությունը: Որևէ մեկին կարող է «ձեռք տալ», ասենք, թեկուզ կրել վախկոտի խարան, բայց «հանգիստ», առանց խոչընդոտների ապրել՝ հանձնվելով մարդկային հոսանքի ալիքներին, իսկ մեկ ուրիշի համար էլ գուցե ավելի կարևոր է իր տեղն ու նշանակությունը այս կյանքում ու նա հաստատ միջոցներ չի խնայի դրանց հասնելու համար:
Մեզանից յուրաքանչյուրի մեջ կա պոտենցիալը դժվարություններ հաղթահարելու, զարգանալու, կատարելագործվելու… Պետք է միայն ուզենալ…
Հ.Գ.
Ուզում էի ավելի երկար գրել, բայց այդ դեպքում հաստատ թեմայից ահագին շեղվելու էի![]()
:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Mark Pauler (19.03.2010)
Լրիվ համաձայն եմ, մենակ մի շտկում անեմ. նպատակը, ինչպես նաև դրան հասնելու միջոցներն, իհարկե, մենք ենք ընտրում, բայց խոչընդոտները՝ չէի ասի։CactuSoul-ի խոսքերից
Խոչընդոտները կարող ենք միայն կանխատեսել, այն էլ, ցավոք, ոչ լիարժեք կերպով։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Mark Pauler (19.03.2010)
Այնքանով, ինչքան մեծ է դժվարությունը…նույնիսկ ավելի շատ ու հենց հիմա էլ…
Բայց ինչքա՚ն շնորհակալ եմ ինձ, որ ես ինքս եմ հաճախ ամեն ինչ բարդացնում…![]()
Հավես ա…
CactuSoul (19.03.2010)
Վայ, հլա տեսեք, որ թվի թեմա եմ գտել:Դե քանի, որ գտել եմ, էլ գրեմ:
ՈՒրեմն իմ կյանքում ամեն ինչ շատ նորմալ ա: Եսիմ-ինչ մի դժվարություններ չկան: Բայց տենց հետաքրքիր չի:
Մեկ-մեկ ես ինքս ինձ համար կյանքս բարդացնում եմ, սկսում եմ աննորմալ բաներ մտածել: Հետո էլ փորձում եմ դրանք հաղթահարելու ձևեր գտնել:
Դե ինչ անենք, ես էլ տենց աննորմալ եմ![]()
E-la Via (14.03.2010), Mark Pauler (19.03.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ