User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Նոր ցեղասպանության վտանգ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նոր ցեղասպանության վտանգ

    ՀԻՄԻ Է՞Լ ԼՌԵՆՔ ...


    Կարծում եմ, այնպիսի խոշոր ծրագրեր, ինչպիսին է, օրինակ, ցեղասպանությունը, երբեք կիսատ չեն թողնում: Ովքեր էլ որ լինեն հայոց ցեղասպանության իրական պատվիրատուները պետք է որ աշխատեն ավարտին հասցնել իրենց սև գործը: Մանավանդ, որ մնացել է ՙգործի՚ ընդամենը մեկ տասներորդ մասը: Եթե փորձենք պարզել թե ովքեր են դրանք, ապա առաջին հերթին պետք է փնտրենք նրանց մեջ, ովքեր մինչ օրս չեն ընդունել-դատապարտել այդ ոճիրը և անգամ ակտիվորեն խոչընդոտում են այլ ազգերի ու պետությունների կողմից դրա ճանաչմանը: Դա նշանակում է, որ այդ քաղաքական ուժը` ցեղասպանության պատվիրատուն, շարունակում է ակտիվորեն գործել մինչև հիմա: Ո՞վ էր այդ պատվիրատուն` Գերմանիան, Ռուսաստանի արքունիքը, Անգլիայի արտգործ նախարարությունը, հրեա-մասոնականությունը թե մեկ այլ, դեռևս անհայտ, ուժ դեռ պետք է բացահայտել:

    Մի բան պարզ է` ցեղասպանության գործիքը Թուրքիան էր, որպես պետություն և արևմտյան ու արևելյան թուրքերը ու քրդերը որպես ազգեր, ինչպես նաև չեչենների, չերքեզների և այլոց ավազակախմբերը:

    Սթափ հայացքը մերօրյա իրավիճակին արձանագրում է, որ առկա են այն նույն պայմանները, որոնք հնարավոր դարձրեցին ծրագրված ցեղասպանության ամենաթեժ հատվածի` 1915-1923 թվականների ՄԵԾ ԵՂԵՌՆի իրականացումը:

    Դրանք են`
    · Թուրքիայի, այսպես կոչված, ՙդեմոկրատացումը՚;

    · Թուրքիայի ու թուրքերի մասին եղած ՙկարծրատիպերի քանդումը՚;

    · Հայկական առաջատար քաղաքական ուժի համագործակցությունը թուրքերի հետ;

    · Տարածաշրջանում պատերազմական իրավիճակը;

    · Որոշ պետությունների շահագրգռվածությունը հայերին իրենց բնօրրանից արտաքսելու մեջ:



    Դիտարկենք շարադրվածը մեկ առ մեկ:

    Թուրքիայի, այսպես կոչված, ՙդեմոկրատացում՚

    Երիտթուրքերը իշխանությունը զավթելուց հետո սկսեցին Թուրքիայի ՙդեմոկրատացման՚ գործընթացը: Ընդունվեց սահմանադրություն, առաջ քաշվեցին ՙհամամարդկային՚ կարգախոսներ ազգային փոքրամասնությունների հավասարության, եղբայրության և այլ նմանատիպ բաների մասին: Եվ քանի որ այդուհետ Թուրքիայում իշխանություններն իբր արմատավորում էին նշված` ՙմարդասիրական՚ սկզբունքները, ուրեմն կոչ արվեց, որ հայ ֆիդայիները զենքերը ցած դնեն: Շատերը հավատացին` առաջին անգամն էր:

    Ինչ եղավ հետո, հարմար առիթի պահին, բոլորիս քաջ հայտնի է` անզեն ժողովրդի կոտորած:

    Հիմա նույնն է: Սկսել են Թուրքիայի ՙդեմոկրատացման՚ գործընթացը: Զինվորական դիկտատուրայից իբր անցում է կատարվում քաղաքացիական հասարակությանը: ՙԷրգենիկոն՚ են խաղացնում, գեներալներ են ձերբակալում, Հրանտ Դինքի սպանության դատավարություն են անում, հայկական ճարտարապետության նմուշներ են վերականգնում ու դեռ էլի տարբեր բաներ կանեն: Կանեն... Միայն թե եվրոպական չափանիշներին համապատասխանող պետության կարգավիճակ ձեռք բերեն:

    Ի՞նչ կլինի հետո, հարմար առիթի դեպքում, բոլորս կարող ենք հստակ պատկերացնել ...



    Թուրքիայի ու թուրքերի մասին եղած ՙկարծրատիպերի քանդում՚

    Աբդուլհամիդյան Թուրքիայի և ընդհանրապես թուրքերի մասին տասնամյակներով ու հարյուրամյակներով ձևավորված ՙկարծրատիպերը՚ մեկ անգամ քանդեցինք` երիտթուրքերի խոստումների հիման վրա:
    Տեսանք հետևանքները ... 1915 թ. ապրիլի 24

    Երիտթորքական Թուրքիայի և թուրքերի մասին կոտորածներով պայմանավորված ՙկարծրատիպերը՚ մեկ անգամ ևս քանդեցինք, այս անգամ` հայ բոլշևիկների դրդմամբ: Թե Քեմալ փաշայի զորքը ՙարդեն այն թուրքերը չեն, սրանք արդեն բանվորա-գյուղացիական աշխատավորների ու չքավորության պաշտպաններն են` Լենինի բարեկամները՚:
    Տեսանք հետևանքները ... Բացվեց անառիկ Կարս ամրոցի դարբասը... Ու էլ չհարցրին բոլշևիկ ես թե դաշնակցական, զինված ես թե անզեն, ծեր, մանուկ թե կին ... կոտորեցին անխտիր:

    Երրորդ անգամ քանդեցինք թուրքերի մասին արդեն դարերի դառը փորձով ձևավորված ՙկարծրատիպերը՚ սովետական տարիներին: Թե թուրքերը արդեն քաղաքակիրթ են դարձել, սովետականացել են: Հիշու՞մ եք ՙԵս, Օլեգը և Ալին ...՚ բանաստեղծությունը:
    Տեսանք հետևանքները... Բաքվում ապրող մեր հայրենակիցները վաթսուն-յոթանասունական-ներից ի վեր արդեն դարձել էին անազգ ՙբաքվեցի՚, ՙհոմո սովետիկուս՚ ու այդ պատճառով ոչ մի կերպ չէին հավատում, որ սումգաիթյան կոտորածը իրենց էլ է սպառնում: Նրանց ուղեղում չէր տեղավորվում այն միտքը, որ իրենց հարևան, գործընկեր կամ ուղղակի ընկեր դարձած կոմերիտական ու կոմունիստ թուրքերը, այս անգամ արդեն ՙադրբեջանցի՚ անվան տակ, նորածին հայ երեխաներին կգցեն կրակի մեջ ու կգոռան. ՙԱրմյանսկի շաշլիկ դելաեմ՚:

    Հիմա նույնն է: Սկսել են Թուրքիայի և թուրքերի մասին ՙկարծրատիպերը՚ մեկ անգամ ևս քանդել, ենթադրելով թե Թուրքիան և թուրքերը փոխվել են: Այդ մասին Թուրքիայի վրայով թռչելիս ուղղակիորեն ասեց Ս. Սարգսյանը Գյուլին ուղղված ուղերձում: Բայց եկեք տեսնենք, արդյոք հիմքեր կան կարծելու թե Թուրքիան և թուրքերը փոխվել են: Բավարար է նշել միայն այն փաստը, որ նրանք մինչ օրս չեն ընդունում իրենց կատարած ոճրագործությունը և հենց այն նույն պահին, երբ բանակցում են հայերի հետ հարաբերությունների կարգավորման մասին, պետական մակարդակով իրենց դպրոցներում ակտիվորեն քարոզում են հակառակը, թե հայերն են ցեղասպանություն իրականացրել թուրքերի դեմ...
    Սա չտեսնելը և առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելը քաղաքական կուրություն չէ, այլ ինչ որ ուրիշ բան... Ազգային ինքնասպանության դրդում: Չէ որ դա ուղղակիորեն թուրք երիտասարդության մեջ հող է նախապատրաստում անհիմն վրեժխնդրության համար: Ինչը կարծում եմ, հասկանալի է, այլ ձևեր չի ընդունի քան նոր ցեղասպանության:

    Ի՞նչ կլինի հետո, հարմար առիթի դեպքում, բոլորս արդեն կարող ենք հստակ պատկերացնել ...


    Հայկական առաջատար քաղաքական ուժի համագործակցություն թուրքերի հետ
    Քսաներորդ դարի առաջին տասնամյակում նորաստեղծ հայկական կուսակցություններից մեկը` Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայ իրականության մեջ ստանձնել էր առաջատար քաղաքական ուժի դեր: Եվ նա, հավանաբար, փորձի պակասության հետևանքով, կամ էլ հակառակվելով առաջինը ստեղծված ՙԱրմենական՚ կուսակցությանը, որը բացառում էր որևէ համագործակցություն թուրքերի հետ, սկսեց գաղտնի բանակցություններ նույնպես նորաստեղծ թուրքական (իրականում, հիմա արդեն հայտնի է, հրեա-մասոնական) ՙԻթթիհաթ վե թերակի՚ (ՙՄիություն և առաջադիմություն՚ ինչպիսի հնչեղ անվանում) կուսակցության հետ: Բանակցությունների նպատակն էր համատեղել երկու կուսակցությունների ուժերը, Թուրքիայում սուլթանի իշխանությունը տապալելու միջոցով, սահմանադրական պետություն ստեղծելու համար: Հատկանշական է, որ բանակցությունները այն ժամանակ էլ վարվում էին Շվեյցարիայում:

    Ինչ եղավ հետո, հարմար առիթի պահին, բոլորիս քաջ հայտնի է...

    Հիմա նույնն է: Սկզբից ՀՀՇ-ն, որպես մեր իրականության առաջատար քաղաքական ուժ, Լ. Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ սկսեց գաղտնի բանակցություններ թուրքերի հետ հաշտեցման նպատակով... Բարեբախտաբար այդ կուսակցության ընդհանրապես և նրա առաջնորդի` ԼՏՊ-ի ապաշնորհության պատճառով բանակցությունները հաջողություն չունեցան: Իսկ հիմա էլ ՙՀանրապետական՚ կուսակցությունը դառնալով առաջատար քաղաքական ուժ, նույն Շվեյցարիայում սկսեց և ինչպես երևում է տրամաբանական ավարտին է հասցնում բանակցությունները Թուրքիայի հետ: Բանակցությունների հայտարարված նպատակն է առանց նախապայմանների դիվանագիտական միջպետական հարաբերություններ հաստատել երկու պետությունների միջև: Եվ դա չնայած այն բանի, որ խելագարություն է երբ հանցագործության զոհը ձգտում է առանց վերապահումների բարեկամանալ իր դահճի` ռեցիդիվիստ մարդասպանի հետ, որը ոչ միայն չի զղջումկատարած ոճրագործության համար, նույնիսկ չի էլ թաքցնում իր թշնամական տրամադրվածությունը:
    Իրականում, սակայն, հենց Թուրքիան է լկտիաբար նախապայմաններ առաջ քաշել և Հայաստանի արտգործ նախարարը սուս ու փուս համաձայնվել է դրանց հետ, որոնք ըստ էության հետևյալն են`
    ա) 1920 թ. թուրքական ավազակային` ոչպետական ագրեսիայի հետևանքով և բոլշևիկյան Ռուսաստանի միջնորդությամբ ձևավորված հայ-թուրքական զինադադարի գիծը (որը անօրինաբար դարձավ սովետա-թուրքական սահմանի հայաստանյան հատված) ճանաչել որպես հայ-թուրքական սահման: Այնինչ, Հայ-թուրքական միջազգայնորեն ճանաչված սահմանը Սևրի բազմակողմ պայմանագրի համաձայն հաստատվել է 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով: Վերջինս անբեկանելի է, անժամանցելի է և պարտադիր է կատարման համար: Ի լրումն այս ամենի նշենք, որ Սևրի պայմանգիրը ի թիվս այլոց ստորագրել են նաև Թուրքիան և Հայաստանը:
    բ) Հրաժարում ցեղասպանության միջազգային ճանաչումից, այդքանով նաև Թուրքիայից ցեղասպանության հետևանքների վերացման պահանջներից: Այդ թվում` տարածքային և ֆինանսական ռեպարացիայից և սեփականության իրավունքի վերականգնումից:
    գ) Ղարաբաղյան հակամարտության թուրքանպաստ լուծում: Այսինքն` ազատագրված մեր հայրենի տարածքների անվերապահ վերադարձ թուրքական երկրորդ` անօրինական, նույպես ցեղասպան, պետությանը` Ադրբեջանին:

    Որպես հայ-թուրքական բանակցությունների դրական հետևանք նշում են սահմանների բացումը և առևտրի զարգացումը: Իրականում տեղի կունենա թուրքական դեմոգրաֆիական ագրեսիա: Ավելի պարզ ասած, թուրքերը կլցվեն Հայաստան, պետական ծրագրով հատկացված գումարներով կգնեն այստեղ ամեն ինչ և շատ շուտով Հայաստանի հանրապետությունում կդառնան ազգային մեծամասնություն: Դրա համար արդեն ընդունվել է համապատասխան օրենք, որը հեշտացնում է օտարերկրացիների Հայաստանում բնակություն հաստատելու կարգը, աննշան վերապահումով` եթե նրանք բիզնեսով են զբաղվելու: Բնական հարց է ծագում` ուրիշ ինչով պետք է զբաղվեն օտարերկրացիները (թուրքերը) Հայաստանում: Չէ որ կաշվի կամ խալու խանութ բացելը արդեն բիզնես է:
    Այս` դեմոգրաֆիական ագրեսիայի ծրագիրը թուրքերն արդեն հաջողությամբ փորձարկել են Կիպրոսում: Այդ անպաշտպան կղզու մեկ երրորդը գրավելուց հետո, մոտ 20-25 տարվա ընթացքում Թուրքիայից Կիպրոս տեղափոխվեց ավելի շատ թուրք քան կղզու հույն և հայ բնակչությունն է իրար հետ վերցրած: Կասկած չկա, որ նույնը Թուրքիան իրականացնելու է Հայաստանում...

    Ի՞նչ կլինի հետո, հարմար առիթի դեպքում, բոլորս արդեն կարող ենք հստակ պատկերացնել ...


    Տարածաշրջանում պատերազմական իրավիճակ
    Երիտթուրքերը իշխանության եկան 1907 թվականին: Դրանից հետո 7-8 տարի շարունակ նրանք չտեսնված գաղտնապահությամբ նախապատրաստում էին հայերի ցեղասպանությունը: Այնքան գաղտնի էր դա արվում, որ թուրքական պառլամենտի հայ պատգամավորներն անգամ գլխի չնկան այդ սատանայական պլանների մասին: Այսպես միամիտ` ընկած իրենց բիզնեսի հետևից, աշխարհից անտեղյակ ու անհաղորդ, ուշադրության չարժանցնելով սթափության կոչերը, հայերն ապրեցին ընդհուպ մինչև 1915 թվականի ապրիլի 24-ը և անգամ դրանից էլ հետո: Ցեղասպանության ընթացքում անգամ կային հայեր և դրանք ամբողջ գյուղեր էին, որ չէին հավատում կոտորածների ականատեսների և մի կերպ փրկվածների սահմռկեցուցիչ պատմություններին: Որովհետև դա մարդկային ուղեղում չէր տեղավորվուռմ: Իսկ թուրքերը հարմար առիթը ձեռքներից բաց չթողեցւն: Սկսվել էր առաջին համաշխարհային պատերազմը և Եվրոպան բոցերի մեջ էր:

    Հիմա նույնն է: Սկսվել է մեր անմիջական և մոտ հարևաներին ներգրավող լոկալ պատերազմների մի ամբողջ շարք` արաբա-իսրայելական, իրաքա-իրանյան, ամերիկա-իրաքյան, թուրք-քրդական, ամերիկա-ավղանական, ռուս-վրացական, էլ չասած, հայ-ադրբեջանականի մասին: Այս ամենը սպառնում է վերաճել տարածաշրջանային մեծ պատերազմի բոլորը բոլորի դեմ սկզբունքով, եթե ԱՄՆ-ը իրականացնի իր մտադրությունը հարձակվել Իրանի վրա: Այդ դեպքում Ադրբեջանը կօգտվի առիթից և կփորձի գրոհել Ղարաբաղի վրա: Վրաստանը կօգտվի ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունից և կփորձի զենքի ուժով հետ բերել Աբխազիան և Հարավային Օսիան: Քրդերը օգտվելով Իսրայելի համակողմանի աջակցությունից կփորձեն Արևմտյան Հայաստանը պոկել Թուրքիայից; Հայաստանը հուժկու հակահարված կհասցնի ադրբեջանական բանակի ներխուժմանը և ազատագրելով Գանձակը, Շահումյանը և Ուտիքը դուրս կգա Քուռ գետի ափ: Դրանից կկառչի Թուրքիան և անկանխատեսելի հետևանքներով զորք կմտցնի Հայաստան:

    Ի՞նչ կլինի հետո, այդպիսի առիթի դեպքում, բոլորս արդեն կարող ենք հստակ պատկերացնել ...

    Շարունակելի

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (01.03.2010), bari hoki (12.03.2010), Javakhk (10.03.2010), Lion (01.03.2010), Tig (02.03.2010), Tyler (02.03.2010), Բիձա (01.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայոց ցեղասպանության ճանաչումը
    Հեղինակ՝ REAL_ist, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 317
    Վերջինը: 24.04.2020, 23:13
  2. Գրառումներ: 9
    Վերջինը: 14.05.2011, 14:49
  3. MSN- ի հարցում… Ցեղասպանության վերաբերյալ
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.03.2010, 10:55
  4. «…Հայաստանին վտանգ է սպառնում…»,– ասաց Համո Մոսկոֆյանը
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.04.2009, 13:26
  5. Եթե ընտանիքի անդամը վտանգ է ներկայացնում ընտանիքի համար
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 25.11.2008, 19:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •