Կարծում եմ, շատերդ լսած կլինեք, որ թուրք փաստաբան Բենդալ Ջալիլ Էզմանը դիմել է Անկարայի դատական մարմիններին, պահանջելով ընդունել 1915-1921 թ.թ.հայերի Մեծ Եղեռնն ու հեռացնել Թալեաթ փաշայի բոլոր հասարակական արձանները՝ որպես հանցագործի ու եղեռնի նախաձեռնիչի: Այս մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ: Ընդհանրապես, թեև վերջին տարիներին Թուրքիայում ակտիվացել են Եղեռնի ընդունման կողմնակիցները, սա առաջին դեպքն է, որ Մեծ Եղեռնի ընդունումը դիտարկվում է ոչ թե որպես պատմական-քաղաքական, այլ դատական բնույթի հարց:
Դրան զուգահեռ Հայաստանում կարելի է լսել Մեծ Եղեռնի իրականացումն արդարացնող կարծիքներ: Օրինակ՝ որ Եղեռնն արդարացված էր, քանի որ քաղաքականորեն ձեռնտու քայլ էր, իսկ քաղաքականության մեջ նպատակն արդարացնում է միջոցները: Ո՞վ, որտե՞ղ: Հենց «Դար» ակումբում, միջազգային քաղաքականության բաժնի Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները թեմայում:
Ստորև հետևում է կոնկրետ մեջբերումը:
Թեման բացում եմ, որովհետև ինձ հետաքրքիր է. արդյո՞ք այս տեսանկյունը մեծ տարածում ունի: Ի՞նչ դրույթներ կամ պնդումներ կարող են բերել նրա ջատագովները, ինչպե՞ս կարող են իրենց տեսանկյունը պաշտպանել միլիոնավոր սպանվածների, տեղահանվածների, բռնաբարվածների, հաշմվածների հիշատակի բարոյական բեռից: Ու վերջապես՝ արդյո՞ք կան մարդիկ, ովքեր հավատում են, որ նպատակն իսկապես արդարացնում է բոլոր մեթոդները: Նույնիսկ ցեղասպանությունը որպես մեթոդ օգտագործելը:
Որովհետև ցեղասպանությունը որպես «չտեսնված քաղաքական քայլ» որակելն, իմ կարծիքով, նշանակում է թքել մեր կորցրած երեխաների երեսին, մեր սպանվածների արյան մեջ: Ներելը կարող եմ հասկանալ, ներողամտությունը մեծահոգություն է: Բայց արդարացնելը նշանակում է պատրաստ լինել ուրիշի նկատմամբ նույնն անել, միայն թե լինի նպատակ, որը դա կարդարացնի, ու արժանի լինել կրկին եղեռնի ենթարկվելու:
Էջանիշներ