User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 111 հատից

Թեմա: Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ Եղեռն. հայացքների շրջադարձ, կամ ինչքանո՞վ կարելի է արդարացնել ցեղասպանությու

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Թուրքերը էդ ցեղասպանության պատճառով նենց ք*քի մեջ են ընկել, որ մինչև հիմա դրա տակից դուրս չեն գալիս: Ու դեռ երկար ժամանակ էլ դուրս չեն գա: Իհարկե, սկզբում դա իրանց համար օգտակար քայլ էր, քանի որ դրա շնորհիվ հնարավորություն ստացան ստեղծել ազգային պետություն: Կարծեմ Աթաթուրքն էր, որ նայելով Զմյուռնիայի այրվող հայկական թաղամասին ասել ա. "Ձեր առաջ հառնում է նոր ազգային Թուրքիա պետությունը" (կամ սրա նման մի բան, կոնկրետ չեմ հիշում): Բայց ինչպես տեսնում ենք, դա ժամանակավոր հաջողություն էր՝ հայերը իսպառ չվերացան ու մինչև հիմա էլ էդ ցեղասպանության մասին խոսում են ու թուրքերի վրա ճնշում գործադրում: Ու որ մտածում եմ, երևի իրենց համար ավելի լավ կլիներ էդ տարածքները կորցնել ու հանգիստ խաղաղ ապրել իրենց ավելի փոքր երկրում, քան թե նման հանցագործություն անել ու մինչև հիմա դրա բեռի տակ սահմանափակվել, մանավանդ որ էդ տարածքները հիմա փաստացի իրենցը չեն ու վաղ թե ուշ կորցնելու են:
    Ինչ վերաբերվում է արդարացնել կամ չարդարացնելուն, ապա բարոյական տեսանկյունից այն ոչ մի ձև չի կարելի արդարացնել, բայց դե բարոյական տեսանկյունից քաղաքականությունը հենց ինքը անբարոյական մի խաղ ա…
    Արիացի ջան, թուրքերը նույնքան ք.քի մեջ են, որքան անգլիախոս, իսպանախոս ու պորտուգալախոս ամերիկացիներն են ք.քի մեջ ամերիկայի բնիկնեին բնաջնջելուց հետո: Թուրքերը իրենց համար վերջնականապես լուծել են պետություն ունենալու խնդիրը: Է հետո ինչ որ մի քանի ռեզերվացիայում ու ջունգլիներում մի քանի չբնաջնջված մայա ու ինկ ա մնացել: Այ տենց մի քանի չբնաջնջված հայ էլ մնացել ա հայոց լեռների հյուսիսային էս մի կտորի վրա, ու հույսը դրել ա նրա վրա, որ կարող ա մի օր հրաշք լինի ու Թուրքիան աշխարհի երեսից վերանա, մեր հողերն էլ արծաթե սկուտեղի վրա կմատուցվի մեզ: Եթե թուրքերի հետ մի բան էլ լինի, մի թեթև կլինի քրդերի պատճառով ու մեզ դրանից ոչ տաք ոչ սառը: Իսկ հայոց երկրում, ներսի մի քանի թուրքից ոչ մի բանով չտարբերվող ղզլբաշի պատճառով, մի քանի տարուց մարդ չի մնալու ապրելու:

    Թեմայի հետ կապված - ցեղասպանություն անելը, ու ընդհանրապես սպանությունը, մարդկայի մեծագույ ոճիրներից մեկն ա, ու ոչ մի կերպ չի կարող արդարացվել: Թուրքերի նանը նեդենք բոլորս, քնաի որ վայրենի ու անմարդկային արարածներ էին նրանք, ովքեր մեզ` թուրքահպատակ հարիֆներիս կտեցին ու վերջում էլ անասունի պես մորթեցին: Ցեղասպանությունից առաջին հերթին պետք ա ոչ թե ողբ սարքել, ու երեխաների մեջ մանկուց զոհի կոմպլեքս դաստիարակել, այլ պետք ա դասեր քաղել.
    1. Չի կարելի ոչխար լինել ու վստահել որևէ արտքին ուժի (եվրոպացի կամ ռուս քրիստոնյա եղբայրների) որ վերջին պահին կհասնի ու մեզ կփրկի:
    2. Չի կարելի նստել ու սպասել, որ ինչ-որ արտաքին գեոքաղաքական կամ ներքին բարոյական ուժերի ազդեցության տակ Թուրքիայի պես մեծ, վայրենի ու անտաշ պետությունը մի օր փուլ կգա:
    3. Հայ ազգի գոյատևման միակ գրավականը ներկա Հայաստանի Հանրապետությունն ա ներառյալ Ղարաբաղը, իրա բնակչությամբ, հզոր տնտեսությամբ, նորմալ իշխանություններով, կայուն ինստիտուտներով, ենթակառուցվածքներով:
    4. Մեր պետությունը մենք պիտի սարքենք, ու սարքելու ընթացքում փաթեթավորած պիտի ունենանք համ թուրքերին, համ էլ մնացյալ աշխարհին:

    Վերջում, եթե սենց դարերով գոյատևած ազգը քսան տարվա ընթացքում չի կարողանում իրա ներսում, ինքը իրանով մի հատ պարզ հարց լուծի - նորմալ իշխանություններ ունենա, ուրեմն գոյատևելու իրավունք չունի, ու ստեղ թուրքերը ոչ մի մեղավորթյուն չունեն: Մի քսան տարի էլ սենց, ու Ցեղասպանության ճանաչում պահանջող հայ Հայաստանում էլ չի մնալու: Վերջին քսան տարում Հայաստանից գաղթել ա համարյա նույնքան մարդ, ինչքան կոտորվել ա Ցեղասպանության ժամանակ: Անկեղծ ասած, ում ա պետք Ցեղասպանության ճանաչումը, եթե պահանջատիրություն ներկայացնող երկիրը երկրի նման չի, որ կարանա տեր կանգնի իրա ներկայացրած պահանջներին: Ասենք որ մի երեսուն տարուց Թուրքերը ճանաչեն Ցեղասպանությունը ու ՀՀ-ում մի միլիոն հայ մնացած լինի մշտական ապրող, ում տանձին ա էլ ճանաչել են, թե՞ չեն ճանաչել:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 02.04.2010, 10:43:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (02.04.2010), Elmo (02.04.2010), My World My Space (02.04.2010), Norton (02.04.2010), Tig (02.04.2010), Արևածագ (03.04.2010), Բիձա (02.04.2010), Մենուա (02.04.2010), Վիշապ (02.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սպարտակ Բակունց - Հայացքների Պայքար
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 18.11.2010, 16:46
  2. Ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել դժվարություններին…
    Հեղինակ՝ dreaming, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 17.08.2010, 23:58
  3. ԱՄՆ ՆՊԱՀՀ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
    Հեղինակ՝ Հայ Քրիստոնյա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 67
    Վերջինը: 01.04.2009, 21:54
  4. «Եղեռն գնացողները»
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 23.04.2008, 22:21
  5. Գրառումներ: 25
    Վերջինը: 01.07.2007, 19:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •