Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
Շատ հետաքրքիր տեսակետ ա : Այս տեսակետով`սեփական շահերից բխող, ամեն ինչ կարելի է հիմնավորել, նույնիսկ 5000 դրամ վերցնելը:
Իսկ քեզ ինչ է թվում, էդ 5000 դրամ վերցնողները հատուկ տականքություն են արել, որ մենակ թե Լևոնը չընտրվի՞։ Գուցե և այդպես, իսկ գուցե չեն տեսել իրենց շահը, թե ինչ պիտի փոխվի իրենց կյանքում, եթե Լևոնը ընտրվի, փոխարենը տեսել են նաղդ 5000 դրամանոցը ու առաջնորդվել են «շնից մազ պոկելն էլ օգուտ ա» սկզբունքով։ Միևնույն է, էդ մարդիկ չեն հավատացել որ դրական փոփոխություն կլինի իշխանափոխությունից հետ, կամ չեն հասկացել թե ինչ է ասում կամ ուզում Լևոնը (ենթադրենք Լևոնը այդ մարդկանց համար լավ բան էր ուզում անել)։ Սա գործոն է, որ պիտի քաղաքականապես գրագետ ուժը հաշվի առնի, ու այդ մարդկանց տականքներ կամ ճիվաղներ անվանելու ու վանելու փոխարեն մտածի թե ինչը ճիշտ չի արել, որ էս մարդիկ մնացել են բորտին ու բավարարվել 5000 դրամով։ Նու գոնե ամենաքիչը էդ մարդկանց չարհամարել, ու չստորացնել, որովհետև նրանք նույնպես այս երկրի քաղաքացիներ են, և դու պատրաստվում ես այդ մարդկանց իշխանությունը դառնալ ևս։