Վիշապ-ի խոսքերից
Չուկ, 7–ի դատարավության մասի՞ն է խոսքը, որ ՀԱԿ–ը կոչ էր անում ներկա գտնվել դատավարությանը։ Չեմ իմացել, որ Լևոնը անձամբ ներկա է եղել էդ դատավարությանը։ Ինքս ոչ մի անգամ ներկա չեմ եղել էդ դատավարությանը, հավատալով որ իմ մասնակցությունը ինձ բացի կորուստից այլ բան ինձ չի տալու։ Լրիվ բարոյական եմ համարում իմ շահերից բխող այդ դիրքորոշումը։ Եթե իմ, կամ ջհանդամ, ոչ իմ, այլ ժողովդրի մի ստվար զանգվածի շահերից չի բխել տվյալ դատավարությանը ներկա գնտվելը, ապա դա կազմակերպողի խնդիրն է։ Նշանակում է քաղաքական հաշվարկներ որպես այդպիսին չեն եղել, կոչերը ընդհամենը հիմնվել են ժողովդրի ոչ թե իրական շահերի, այլ բարոյահոգեբանական գործոնի վրա, ոնց որ էն օրը մարդիկ Սասունի գյուղից ուզում էին գալ հանրահավաքի, «Սասունի համար եմ էթում» հիմնավորմամբ։ Այ սա է սրանց քաղաքական հաշվարկը։ Սկբունքորեն իսկապես եթե մարդը անարդարություն է տեսնում անկախ նրանից թե ում նկատմամբ է այն, ապա նա սոցիալական բնազդով պիտի ամեն կերպ պայքարի այդ անարդարության դեմ։ Բայց դա միայն էն դեպքում, երբ քաղաքական ուժը ապացուցում է, որ ինքն էլ թեկուզ իր ելույթներով ու կոչերով չի անցնում տվյալ ժողովդրի չափանիշներով անարդարության շեմը։ Պարզ ասեմ՝ եթե ժողովդրի մոտ համապատասխան հավատ լիներ, ապա ես համոզված եմ, որ մարդիկ բանտի պատը քանդելով ու դատավորների գլուխները ցխելով կազատեին քաղբանտարկյալներին։ Հավատի պատասխանատուն քաղաքական ուժն է։
Էջանիշներ