Մանրամասն ու ուշադիր կարդացի ելույթը: Եկա հասա էս մասին.
Հետա ահագին ման եկա, որ գտնեմ գործունեությանն ու առաջիկա անելքիների մասին մի քանի խոսք, ու ոչ մի բան էլ չգտա: Գտա էլի հայտնի փաստերի հերթական արձանագրում, ու մեկ էլ ՀԱԿ դերակատարմանը վերաբերվող հետևյալ կետերը.Իսկ այժմ, բնականաբար, մի քանի խոսք Հայ Ազգային Կոնգրեսի գործունեության եւ առաջիկա անելիքների մասին։
Շատ խորիմաստ ու բովանդակային կետեր են, բայց հազար անգամ ծեծված ու էլի անհասկանալի, թե ոնց ենք անելու էս ամենը: Տասերորդ անգամ եմ կարդում էս ամեն ինչը փոփոխվող հերթականությամբ ...... մեր երկիրը կլոր ա, կլոր ա մեր երկիրը, մեր կլոր երկիրը, կլոր երկիրդ իմ ...... Եթե ամեն ուրբաթ ջահելներին գել ու գազանի բերանը ակցիայի ուղարկելով ենք անելու, ուրեմն խելքս բան չի կտրում: Ասենք մի հարյուր փայլուն ջահել էլ բարձրացրեց իրա քաղաքացիական գիտակցությունը ու մերկացրեց իշխանություններին, դրանից ո՞նց ա կրիտիկական զանգված ձևավորվելու, գլխի չեմ ընկնում:- Ազգային, համամարդկային եւ բարոյական այն արժեքների պահպանումն ու հաստատումը, որոնք անխնա ոչնչացվում են ավազակապետության կողմից.
- Ներքաղաքական իրավիճակի առողջացմանն ուղղված ջանքերի գործադրումով Հայաստանին սպառնացող արտաքին վտանգների նվազեցումը.
- Ավազակապետական վարչախմբի արատավոր ու հանցավոր էության հիմնավորված, հետեւողական եւ լիակատար մերկացումը.
- Նոր քաղաքական մշակույթի ձեւավորումը՝ հիմնված ոչ թե կուսակցական մտայնության ու անպարկեշտ գործարքների, այլ բացառապես ազգային շահերի եւ հրապարակային երկխոսության վրա.
- Հասարակության քաղաքացիական գիտակցության բարձրացումն ու քաղաքական հասունացումը.
- Արմատական վերափոխումների համար անհրաժեշտ կրիտիկական զանգվածի ձեւավորումը.
- Եւ հարմարագույն պահին մեր հռչակած գլխավոր նպատակի՝ իշխանափոխության իրականացումն ու սահմանադրական կարգի վերականգնումը։
«Հարմարագույն պահն» էլ ինչ-որ անհասկանալի պահ ա: Կարո՞ղ ա են պահն ա, որ Լեռնեցու սած թուրքական տանկերը Երևանի մեջտեղն են: Կամ ու՞մ համար ա հարմարագույն էտ պահը - ՀԱԿ-ի, Պուծինի՞ , մերկացած իշխանությունների՞, գիտակցությունն արդեն բարձրացրած հասարակությա՞ն ...
Վերջում էլ.
Փաստորեն նստած սպասում ենք, որ իշխանությունները իրանց մեջ իրար ուտեն: Կարա՞նք տունը նստած սպասենք, շառից փորձանքից հեռու: Սկզբունքորեն եթե մնացել ա իրանց մեջ իրար ուտելը, կարելի ա ՀԱԿ-ին էլ ցրել, քանի որ ուտելու գործընթացին չի մասնակցելու: «Նստեմ թախտին սպասեմ բախտին» ավանդական հայկական մարտավարությունը:Հետեւաբար, որքան էլ ավազակապետությունն իրեն ապահով զգա եւ որքան էլ ինքնավստահ ձեւանա, միեւնույն է, ժողովրդական ըմբոստության կուտակվող լիցքի եւ իր ուժերից վեր խնդիրների ճնշման ներքո, մեկ օրում փուլ է գալու, իսկ նրա առաջնորդին հոշոտելու են իր իսկ շրջապատի գիշատիչները։ Մեր պարտքն է, արդ, պատրաստ լինել այդ օրվան՝ երկրի կորուստները նվազագույնի հասցնելու եւ պետությունն անկառավարելի վիճակի չմատնելու համար։
Էս բացահայտում էր: Փաստորեն էսքան ելույթը նրա համար էր, որ ասեինք որ պետք են արտահերթ ընտրություններ: Ես էլ երկու տարի ա գիտեմ, թե սաղ սրա մասին գիտեն: Ու ՀԱԿ-ն էլ ջուրը չտեսած բոբիկացել ա ու արդեն նախընտրական ծրագիր ա հրապարակում:Քանի որ վարչախումբն այդպես էլ չգիտակցեց առկա մարտահրավերների դիմակայման համար ազնիվ երկխոսության ու ազգային համերաշխության հաստատման անհրաժեշտությունը, ուստի սոցիալական պայթյունից խուսափելու եւ զարգացումները սահմանադրական հուն տեղափոխելու միակ միջոցը մնում են արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները։ Կոնգրեսի հրապարակած տնտեսական վերափոխումների ծրագիրն, ըստ այդմ, կարող եք այդ ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու հայտ համարել։
2012 - 14%
Երկու հատ էլ սենց ելույթ, ու տոկոսները ավելի կիջնեն:
Էջանիշներ