Վիշապ-ի խոսքերից
Rammer ջան, ոչ ոք դեմ չի նրան, ինչ դու ես ասում, հեղափոխություն կոչվածը ես նույնսիկ գեղացի կիսագրագետ մարդ լինելով հանդերձ հասկանում եմ, որ դա մենակ էն չի, որ բահերով զինված բանվորները ու մեկ էլ գերանդիներով զինված գյուղացիները «առա՜ջ, Հայաստան» գոռալով հարձակվում ու գետնին են հավասարեցնում բոլոր այն շենքերը որոնց վրա գրած է «Կառավարություն», «Ազգային Ժողով», «Նախագահ» բառերը…
Դա ծայրահեղ դեպք է, երբ մարդիկ չորով ասում են, որ քեզ վրա թքած ունեն, դու ինչ ունես չունես, էդ քոնը չի իրենցն է, ու սաղ կյանք պիտի իրենց համար աշխատես, իսկ բողոքների ու առաջարկությունների դեպքում էլ փամփուշտներով են պատասխանում։ Բայց նույնիսկ էդ դեպքում էլ բանվոր–գյուղացիական ապստամբությունը մեր Սահմանադրության շրջանակներում տեղավորվում է։
Բայց ի՞նչ է այդ ճանապարհը իրենից ներկայացնում, կոնկրետ ի՞նչ քայլեր են այդ ճանապարհով սահմանվում, սրան մենակ լղոզված, ճմրթված պատասխաններ են, մոտավորապես սենց՝ քաղաքացի եղեք, քաղաքացիական մտածելակերպ ունեցեք, ակտիվ եղեք, միլիոն մարդ, 24 ժամ… բլա բլա բլա… Առհասարակ մեր ընդդիմություն կոչվածը հեղափոխությու՞ն է առաջարկում, թե՞ մենակ իշխանափոխություն… Ասում են իշխանափոխություն անենք, որ ընտրությունների միջոցով հետո հեռանանք, ընտրությունները կայանան մեր երկրում։ Այսինքն դրանից հետո էլ շանս չկա, որ ինչ–որ մի իշխանություններ կեղծեն ընտրությունները ու կրակեն ժողովդրի վրա։ Հա՞…
Էջանիշներ