Էսպես եղել է առաջ, էսպես կլինի հետո:
էսպես չի մնա![]()
![]()
Պետք է և Հայաստանում կա նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ։
Պետք է, բայց Հայաստանում նոր ընդդիմություն ձևավորելու ներուժ չկա։
Կարիք չկա, ներկայիս քաղաքական ընդդիմությունը հնարավորինս ներկայացնում է ժողովրդի շահերը և պայքարում։
Անիմաստ է, ինչ նոր քաղաքական ուժեր էլ որ լինեն, ոչինչ չեն փոխելու։
Ինձ 1000 տարի չի հետաքրքրում։
Էսպես եղել է առաջ, էսպես կլինի հետո:
էսպես չի մնա![]()
![]()
One_Way_Ticket մեկը գլոբալ առումով ա ասված: Իհարկե էսպես չի մնա, բայց դա էդ ժամանակ մենք էլ չենք մնա: Իսկ մինչև էդ ամեն ինչ ցիկլիկ կրկնվում ա արդեն 20 տարի:
էսպես չի մնա
Չի կրկնվում
Իրականում բացարձակապես չի կրկնվում:
Էսօրվա թե իշխանությունն է տարբերվում 15 տարի առաջվա իշխանությունից, թե ընդդիմությունը:
Իհարկե կարելի է վերցնել շատ հեղհեղում հասկացություն, ասենք՝ կաշառակերություն ու ասել «էն ժամանակ էլ էին ուտում հիմա էլ», կամ ասենք ընդդիմության վերջնական հաղթանակ «էն ժամանակ էլ չհաղթեց, հիմա էլ»:
Բայց դրանք կլինեն չափազանց մակերեսային ու հեղհեղուկ համեմատություններ, վերլուծություններ, էնպիսին, ինչպիսին դու արեցիր, ձյաձ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Kuk (09.02.2010), Ջուզեպե Բալզամո (09.02.2010)
Ընդահանրապես հարցը նրանում է ,որ ոչմեկս էլ (հնարավոր է կան մարդիկ,որ գիտեն) համոզված չգիտենք`իրականում ովքեր են այս կերված երկիրը կառավարում...գուցե(իմ կարծիքով այդպես է) իրականում սրանք խաղեր են,գուցե երկու կողմերն էլ ունեն նույն նպատակը,գուցե նրանք քանդելու ու վերացման ընթացքին ուժ տալու առաջադրանքը արագացողներն են`հրամայված աշխարհի նեկայիս տերերի,,,,կամ էլ ներքին բախուներով երկիրը գերհզոր կառուցողները....ակնհայտ է,որ ծրագիր է ի կատար ածվում Արմեններին ոչնչացնելու,նրանց մշակույթը թաղելու և չպրոպագանդելու . որպես ծնող ժողովուրդ ու սովորեցնող ժողովուրդ ,նաև աշխարհին կառավարելու մեծ կարողություն ունեցող ազգ...
Մենք դեռ ուշքի չեկած ու չլուծած մեր կարեվուրագույն համահայկական խնդիրները,փորձում ենք իրար կոկորդ խեղդել(սա է այն հնարքը որով միշտ էլ թշնամին ծնկի է բերել տիտաններին) ...ինչու՞մն է խնդիրը..՞
Արդեն չափից դուրս շատ է թշնամին պառակտություններ մտցնում մեր առանց այն էլ քանդուքարափ եղած պետության մեջ...
մենք պետք է միասնական լինենք,որ բարեկեցիկ կյանքով ու երջանկությամբ ապրենք մեր իսկ վերակառուցած երկրում.................................բայց մեզնից շատերը արդեն ծախվել են ...
Մեզ ընդիմություններ ու այսօր երկիր քանդող նախագահներ պետք չեն...մենք ենք մեր խղճի առաջ պատասխան տվողները...մեր լացակումած որդիների աչքերին նայողները ու նրանց <<փառահեղ>> ապագա ճանապարհողները....հայեր խնդրում եմ պինդ պահեք ձեր դարեր հոլովող ամուր ոգին,դուք էք ,որ պետք է նորից մշակույթ ստեղծեք ու երջանիկ ապրեք...![]()
Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն...
Փաստորեն մենք Արմեններն ենք, մենք տիտաններ ենք, մենք ծնող ժողովուրդ ու սովորեցնող ժողովուրդ ենք, նաև աշխարհին կառավարելու մեծ կարողություն ունեցող ազգ ենք: Փաստորեն հայ չենք հա՞:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ռանչպար ախպեր, քանի որ ես մի քիչ դժվար եմ հասկանում, ու դու անորոշ ինֆորմացիա ես տալիս, խնդրում եմ ասա.
1. Իրականում ովքե՞ր են այս կերված երկիրը կառավարում,
2. Ովքե՞ր են աշխարհի ներկայիս տերերը,
3. Ինչու՞ են ուզում ծնող ու սովորեցնող ժողովդրին ոչնչացնել, ո՞վ է իր ծնողին ու սովորեցնողին ոչնչացնում,
4. Որո՞նք են կարևորագույն համահայկական խնդիրները, ինչու՞ են համահայկական։
5. Ինչպես թե մեզ ընդդիմություններ պետք չեն, իսկ ինչպե՞ս պիտի կառավարվի Հայաստանը։
6. «Մեզ» ասելով դու ում նկատի ունես, բոլոր հայերի՞ն, թե Հայաստանի քաղաքացիներին։
Si vis pacem, para bellum
Mephistopheles (09.02.2010)
Ընգեր էս ինչ ես ասում: Վսյո ստեղ հիմա արունա թափվելու... Դու ջոգում ես ինչ ես ասում? Չէ բայց դու հասկանում ես ինչ ես ասում? Էս սենց թողել չի կարելի: Հայ հեթանոսական աստվածնները կպատժեն քեզ և դու կայրվես դժոխքի հավերժական կրակնների մեջ: Դու ուրեմն չգիտես հա որ մենք հայրես, բացի քեզանից, տիեզերակալ ազգ ենք...
Ախպեր սպասի՛, մի՛ խփի, հո՛փ, հո՛փ, մի խփի բան եմ ասում. ես գիտեմ, որ դուք՝ հայերդ, տիեզերքն եք կառավարում, դուք եք ախպեր տիեզերքը սարքել, քարը քարի վրա դրել, ծակել, ծակը մեծացրել, հետևաբար՝ դուք եք ծնել, սովորացրել, սաղ ձեր ձեռն ա տիեզերքը, բայց ես գիտեի թե Երկիր մոլորակը վարձով եք տվել հրեաներին, հիմա իրանք են կառավարում, աշխատացնում:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Rammer (09.02.2010)
Ռազմիկ Զոհրաբյան, «Հայոց Աշխարհ» օրաթերթԸնդհանրապես ՀԱԿ-ի ակտիվանալու հեռանկարը ինչ-որ նոր իմպուլսի հետեւանք է։ Նրանց գործողություններում ես որեւէ կառուցողական տարր, նպատակ չեմ տեսնում։ Դարձյալ կրկնվում են երկամյա վաղեմության կոչերը, սադրիչ ու անհանդուրժողական դրսեւորումները։ Մեր երկրում, բարեբախտաբար, միայն ՀԱԿ-ը չէ ընդդիմություն։ Դաշնակցության քննադատությունն ու պահանջները մեզ հասկանալի են, քանի որ պետության առաջընթացին նպաստող կառուցողական դրսեւորումներ են ունենում։ Եթե իշխանությունները չունեն իրենց յուրաքանչյուր քայլը քննադատող, բայցեւ նոր ու այլընտրանքային լուծումներ առաջարկող ընդդիմություն, շատ կարեւոր հարցեր լուծելու ժամանակ, ինչպիսիք են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բնականոնացնելը կամ Արցախի հիմնախնդիրը կարգավորելը, սխալներից խուսափելն ավելի դժվար կլինի։ Դաշնակցության ձեռնարկած ակտիվ ընդդիմադիր գործողությունները նման շահարկումների առիթ չեն տալիս, իսկ ահա ՀԱԿ-ի յուրաքանչյուր ձեռնարկ անմիջականորեն Թուրքիայի միջոցով արձագանք է գտնում միջազգային կազմակերպություններում։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rammer (09.02.2010)
Ի դեպ որ ՀԱԿ-ի վարկանիշն ընկել է, դրա մասին խոսում են քաղաքական ամենաբարձր կուլիսներում անգամ, ցավալի է...
Աղբյուր՝ Թերթ.ամ, 15.01.2010թ.Թիվ 10 ընտրատարածքում Հայաստանի խորհրդարանի լրացուցիչ ընտրություններին ընտրազանգվածի պասիվությունը պայմանավորված է նրանով, որ Հայ ազգային կոնգրեսի վարկանիշը նվազել է։ Նման կարծիք այսօր հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հատված ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հետ հարցազրույցից: Հարցազրույցն ամբողջությամբ՝ լրագիր.ամ-ում:Այնպիսի տպավորություն է, որ հասարակությունը համակերպվել է այս իրավիճակին. համենայն դեպս, քաղաքական կրքերն այլեւս նախկինի նման չեն:
Դա ես համարում եմ բնական: Ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը, սովորաբար, գտնվում է քաղաքականապես սառը վիճակում, եւ ժողովուրդն ակտիվանում է ընտրությունների ժամանակ: Դա է պատճառը, որ մենք թեեւ հասկանում ենք, որ ընտրությունները կեղծվում են, ամեն կեղծված ընտրություններից հետո լինում է հասարակական հիասթափության ալիք, միեւնույն է, կարծում ենք, որ կարեւոր ընտրական պրոցեսներում պետք է ընդգրկվենք: Ժողովրդի հետ հաղորդակցվելու, ժողովրդին ակտիվացնելու, մեր գաղափարները հասցնելու այլ ձեւ, քան ընտրությունները, չունենք: Հիմա, երբ ժողովուրդը չի տեսնում մոտակա ընտրությունների հեռանկար, քաղաքականապես սառում է: Սակայն սա դեռ ոչինչ չի նշանակում: Տվեք մեզ համապետական ընտրություններ, եւ մենք շուռ կտանք քաղաքական ողջ պատկերը: Տվեք մեզ համապետական ընտրություններ, եւ Հայաստանը կանգնելու է Կոնգրեսի թիկունքին:
Բայց եթե ժողովուրդը քաղաքականապես սառած է, ինչն ընդունում եք նաեւ դուք, ինչպե՞ս կարելի է հասնել արտահերթ ընտրությունների:
Քաղաքական ճգնաժամի մասին արտահայտությունը սովորական խոսքեր չեն: Դա ունի ծանրագույն հետեւանքներ եւ տնտեսական, եւ սոցիալական, եւ ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտում: Դրա պատճառով է ձախողվում Հայաստանի ղեկավարությունը, քանի որ չի վայելում ժողովրդի աջակցությունը: Եթե իրենք հույս ունեն, որ ընտրություններ չանելով մարեցնելու են շարժումը, չարաչար սխալվում են: Ժողովուրդը մտնելու է լռակյաց դիմադրողականության վիճակի մեջ, որը հղի է ավելի սուր պայթյունով: Հնարավոր չէ ղեկավարել ժողովրդին, որը ներքուստ դիմադրում է իշխանությանը: Եվ բոլոր ձախողումները հենց սրանից է գալիս: Մենք մեր քաղաքական կարիերայի համար չենք ասում, որ ՀՀ-ի քաղաքական ու տնտեսական առողջացման գրավականը արտահերթ համապետական ընտրություններն են: Այսինքն` դիմադրելով արտահերթ ընտրություններին, իշխանությունները կամաց-կամաց ստեղծում են պայթյունավտանգ իրավիճակ եւ ձախողումների մի դաշտ, որի կուտակմամբ իրենց համար շատ ավելի անկառավարելի վիճակում բախվելու են արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության հետ: Այսպես ենք մենք շարժվում դեպի արտահերթ ընտրություններ: Եթե իշխանությունները մի քիչ հասուն լինեին, իրենց նախաձեռնությամբ կանցկացնեին արտահերթ ընտրություններ. այդ դեպքում իրենք գոնե կկարողանային ավելի կառավարելի վիճակում անցկացնել ընտրությունները` ավելի մեծ հնարավորություններ ունենալով ԱԺ-ում իրենց թեեւ նվազեցված առկայությունը պահպանելու համար: Իսկ քաղաքական իրողություններով պարտադրված իրավիճակում իրենք որեւէ շանս չեն ունենա:
հ.գ. Հստակ գիտեմ այս հարցազրույցին ոմանց կողմից տրվելիք ռեակցիան ու գրառումների ոճը և եթե այլ ոճի՝ լուրջ, արձագանքներ չլինեն, ապա նախապես նշեմ, որ այդ արձագանքներին արձագանքելու ցանկություն չունեմ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ