Chuk
Եթե նկատեցիր (կամ ավելի շուտ չնկատեցիր), ես հեռակա չեմ հոխորտում: Ավելին, փառք աստծո ես այնքան կամ, որ հոխորտամ դիմացինիս ուղիղ դեմքին ու ասեմ, այդ հոխորտանքը կարող է նույն այդ դիմացինին ամենևին էլ հաճելի չլինել: Հարգելի ադմինիստրատոր, կարծում եմ նաև, որ ես այնքան կամ, որ հասկանամ, թե ինչ է սադրանքը, որտեղ է սկսվում ու որտեղ վերջանում: Ես չվատաբանեցի պ-ն Դեմոյանի գիրքը, այլ ընդամենը, երբ այն համեմատության մեջ դրվեց իմ գրքի հետ, պարզ մի օրինակով ցույց տվեցի իմ գրքի առավելությունները: Իսկ նման օրինակներ ես կարող եմ տասնյակներով բերել: Եթե կարծում ես, որ դա նշանակում է. "վատաբանել պ-ն Դեմոյանի գիրքը"... մտածիր, դա քո պրոբլեմն է: Իսկ ես ընդամենը ասում եմ, որ այս ու այս հարցերում իմ գիրքը ավելի լավն է, ասում եմ և պատրաստ եմ փաստերով ու փաստարկված ձևով հիմնավորել ասածս: Ու դա արդեն այն մարդու խնդիրն է, ում գիրքը այս կամ այն հատկանիշներով զիջում է իմ գրքին:
Այսպես ասած "լուրջ մարմիններ"-ում, ինչպես արդեն բազմիցս է ասվել, ես իմ գիրքը չեմ ներկայացրել և առայժմ չեմ ներկայացնի մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, որոնց մեջ առաջնայինն է այդ մարմինների համատարած կոռումպացվածությունը, "գիտական շտամպերով" առաջնորդվելը, իմ` չափազանց զբաղված լինելը, դրա` ինձ այս պահին բացարձակապես պետք չլինելը և այլն: Ավելացնենք նաև, որ "լուրջ մարմիններում" ներկայանալուց հետո ինձ կառաջարկվի հազար ու մի կոռումպացված մինիմում հանձնել, հետո էլ մի միջակության մոտ, որը ողջ կյանքում գրել է, թե "Ուրարտուն դա Հայաստան չէ", ոչինչ չի հասկանում ռազմական պատմությունից և մինչև հիմա էլ հոգու խորքում վստահ է, որ քուշանների հիմնական հարվածային ուժը թեթև հեծյալ նետաձիգներն էին, ուրեմն ինձ կառաջարկվի նման մի նմշած միջակության մոտ դառնալ "ասպիրանտ", որ ինքը, տեսեք-տեսեք, տարիներ անց իր նմշած ձեռքով խմբագրի աշխատանքս, այնտեղից դուրս թողնի այն ամենը, ինչ իր կարծրացած ուղեղի մեջ չի տեղավորվում, որ հետո էլ մի քանի հազար դոլար կաշառք ուզելուց հետո "բարեհաճի" համաձայնել, որ ինձ գիտական կոչում շնորհեն...
Շնորհակալ եմ... բայց դա ինձ համար չի![]()
Ի դեպ ֆիքսենք, հարգելի ադմինիստրատոր, որ ես իմ խոսքերի մեջ դնում եմ հենց այն իմաստը, որը դնում եմ և առաջարկում եմ, դրանք ընկալելու համար, դրանք ուշադիր կարդալ: Ես գրեցի, որ ունեմ. "համալսարանական վեցամյա կրթություն և ավարտական կարմիր դիպլոմ": Ես որևէ տեղ չգրեցի, որ ես ունեմ պատմաբանի կրթություն և ասենք ԵՊՀ պատմության ֆակուլտետի կարմիր դիպլոմ: Սակայն, եթե չես մոռացել, "համալսարանական կրթություն" կոչվածը հենց նրանով է տարբերվում այլ "ոչ համալսարաններում" ստացված կրությունից, որ այստեղ մարդը գիտելիքների մի ամբողջ համակարգ է ստանում, համակարգ, որոնց մեջ էական տեղ է հատկացվում նաև "Պատմություն" կոչված գիտությանը:Ի դեպ ֆիքսենք հա, «պատմաբան» ջան, որ այդ կարմիր դիպլոմը իրավաբանի դիպլոմ է, ոչ թե պատմաբանի: Թե չէ ակամա ընթերցողին թյուրիմացության մեջ ես գցում
Ավելին, եթե կարծում ես, որ ԵՊՀ Պատմության ֆակուլտետ ավարտած միջին ուսանողը "պատմության դիպլոմով" 10 տարում արել է ավելին "իր" մասնագիտության ոլորտում, քան ես նույն այդ 10 տարում, ապա "թող նա լինի պատմաբան, ես էլ չլինեմ": Իսկ իրականում, վստահ եմ, որ նույն այդ Հայոց պատմության և հատկապես Հայող ռազմական պատմության ոլորտում ես իմ կարդացած գրականությամբ ու արածով ավելի պատմաբան եմ, քան նույն այդ ֆակուլտետի շրջանավարտների գերակշիռ մեծամասնությունը...
Հ.Գ.
Բա որ ասում եմ մասնագետ չես ու չես հասկանում էս ամենից...Տրիբուն ձյա, հիմնավորվածության առումով քո ներկայացրած ճակատմարտի ու Լիոնի ներկայացրածների մեջ տարբերություն չեմ տեսնում:
Տրիբուն
Աղբյուներդ լուրջ չեն: Սկսենք նրանից, որ ցույց տուր սկզբնաղբյուրը, հետո էլ ներկայացրու մասնագետների կարծիքները դրանց մասին:
Ամենևին էլ ոչ, ուղղակի անչափ սիրում եմ այն գործը, որը անում եմ: Ընդամենը: Ամբողջական շաբաթ ու կիրակիներ են եղել, որ ես առավոտյան ժամը 9:30-ից գնացել եմ Հանրային գրադարանի ընթերցասրահ, շարել եմ կողքերս մի քանի տասնյակ գիրք ու մինչև ուշ երեկո, մինչև ընթերցասրահի փակվելը, երբ ընթերցասրահի աշխատողը խնդրում եր ինձ դադարեցնել ընթերցանությունը, կարդացել եմ: Կարդացել եմ ու մտածել, կարդացել եմ, համեմատել եմ և մոդելավորել: Իսկ քեզ ոնց է, որ տարիներ են եղել, որ ես արձակուրդի եմ գնացել իմ հիմնական աշխատանքից ու... արձակուրդիս մեծ մասը անցկացրել եմ նույն այդ ընթերցասրահում: Հիմի կասեք գիժա, չէ? Իսկ քեզ ոնց է, որ իմ ծանոթները, որոնք ինձ հանդիպում էին նույն այդ ընթերցասրահում, կարծում էին, թե ես գաղտնի կերպով դիսերտացիա եմ գրում իրավաբանության ոլորտում ու չէին հավատում, որ իրականում ես ասպիրանտուրայում չեմ սովորում...? Մի անգամ մի մտածող ասել է. "Երանի այնպես լինի,, որ դուք էլ Ձեր աչքերով տեսնեք իմ տեսածը": Երանի թե այդպես լիներ... Բայց միայն ես գիտեմ, թե ինչերի միջով եմ ես անցել այդ 10 տարում, ինչեր եմ տեսել, ինչեր եմ արել և ինչքան եմ սխալվել ու ուղղել սխալներս: Դուք դա երբեք էլ չեք իմանա...Լիոն, դոու վունդերկինդ ես:
3650 օրվա ընթացքում, կարդացել ես 441 գիրք: Եթե ամեն գիրքը ընդունենք ընդամենը 100 էջ, կստացվի 44.100 էջ: Այսինք օրական կարդացել ես 12 էջ ու գրել ես 2500/3650=0,68 էջ: Հասցրել ես համ էլ տարբեր ֆորումներում օրական նվազագույնը մեկ էջ գրել ու պատասխանել, էլ չասած բազմաթիվ ինտերնետային էջերը, որոնց վրայով անցել ես: Գինեսի ռեկորդների արժանի ցուցանիշ ա: Դեմոյան օտդիխայետ:
Բարդ ուղի էր դա, Տրիբուն, և սա ես ասում եմ առանց դույզն իսկ չափազանցեցնելու: Փորձեցի, սխալվեցի, ուղղեցի սխալներս, նորից փորձեցի, գտա ճիշտ ուղին և առաջ անցա: Արդյունքում մաս առ մաս ու տառացիորեն զրոյից ստեղծեցի նմանատիպ աշխատության գրելու մեթոդիկա: Ուսումնասիրության ենթարկեցին սկզբնաղբյուր հանդիսացող պատմիչների հսկայական քանակությամբ գրվածքներ և սեպագրեր, կարդացի մեծ քանակությամբ ընդհանուր պատմական ու նեղ ռազմագիտական գրականություն, փնտրեցի և գտա հարյուրավոր ինտերնետ կայքեր, կարդացի ու համեմատեցի այդ ամենը, անցա հազարավոր տպագիր էջերի վրայով` արդյունքում հաճախ, ինչպես ոսկեավազ լվացող մի ոսկեխույզ, ուրախ լինելով միայն նրա համար, որ դրանցում հանդիպել եմ ինձ հետաքրքրող թեմային վերաբերվող ընդամենը մի քանի խիստ արժեքավոր բառի կամ տեղեկատվության: Եվ այնուհանդերձ ես հավաքեցի տարաբնույթ աղբյուրներում ցրված այդ տեղեկատվությունը, Տրիբուն, համակարգեցի դրանք, վերլուծեցի, ընդհանրացրեցի և իմ կողմից մշակած մեթոդիկայի օգնությամբ ի վերջո շարադրեցի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը:
Տես, ուսումնասիրված է հույների ու հռոմեացիների ռազմական պատմությունը, ուսումնասիրված է թերևս ամենաշատը աշխարհում, ակադեմիական մակարդակներով վերլուծված են եվրոպական հիմնական ազգերի ռազմական պատմությունները, սակայն նույնիսկ նրանք չունեն իրենց անցած ռազմական ուղու նմանատիպ սպառիչ և համընդգրկուն մի վերլուծության, այն դեպքում, երբ մենք արդեն... ունենք այն:
Հենց սա եմ ես համարում այս տաս տարվա ջանքերիս հիմնական պտուղը, Տրիբուն, հենց սա է այն արդյունքը, որն ինձ շատ է գոհացնում և որը տեսնելով ես դույզն իսկ չեմ զղջում անցածս ուղու համար: Ընդ որում սա ես համարում եմ ոչ միայն իմ, այլև իմ ազգի ձեռքբերումը, քանի որ ներկայումս երկրագնդի վրա ապրող և ոչ մի ազգ չի կարող հպարտանալ նման մի փաստով` ունենալ իր անցած ռազմական ուղու սպառիչ տարեգրությունը:
Հ.Գ.
Եղբայր, ես մի քանի անգամ ասել եմ, թե դա ինչու ինձ պետք չէ: Ես մի քանի լուրջ ու գրքիս հետ բացարձակապես չկապված պատճառներ ունեմ, որոնք ինձ ստիպում են առայժմ ձեռնպահ մնալ բանավեճ սկսելուց: Դա, զուտ անձնական, իմ անձի հետ կապված պատճառներով, ինձ հիմա պետք չէ: Ես չեմ ձգտում դրան: Բայց դա նաև չի նշանակում, որ ես խուսափում եմ դրանից և, ինչպես արդեն ասել եմ, եթե բանավեճը այնուհանդերձ սկսվի, իմ պատասխանը ոչ-ոքի քիչ չի թվա...Հիմա էլ առաջարկում եմ. եղբայր, եթե տենց լուրջ գիտական գործ ես անում, նյութը քեզ բավարար է դոկտորական պաշտպանելո համար, եթե լուրջ է, պաշտպանիր, ապացուցիր:
Հետաքրքիրա, երևի կուզենայիր, որ նոտարական վավերացմամբ ինձ մի թուղթ տային, որ գիրքս լավն է?Ես դեռ իրանցից տենց բան չեմ լսել
Վերջին խմբագրող՝ Lion: 11.02.2010, 09:09:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
My World My Space (11.02.2010), Արիացի (11.02.2010), Ժունդիայի (11.02.2010)
ես աչքիս սկսելու եմ հովանավորել քո մյուս հատորների տպագրությունը............
My World My Space ջան, իմ գիրքը լրիվ տպագրված է` 70 հատորներ (մասեր), որոնք իրենց մեջ պարունակում են իմ գիրքը...
Վերջին խմբագրող՝ Lion: 11.02.2010, 16:41:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
բա ո՟նց կարող ենք ձեռք բերել բոլոր 70-ն էլ.....
Շատ պարզ - խանութից, հատը 1.200 դրամով կամ ինձնից, հատը 1000 դրամով![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն ջան, էդ համատարած կոռումպացված համակարգում դու կարողացել ես սովորել, այն էլ՝ կարմիր դիպլոմով, իսկ պաշտպանել չես կարող:
Ես էլ պարզ ասում եմ. գլուխ ես հարթուկում: Եթե աշխատանքդ իսկապես լուրջ ա, դու հանգիստ կարող ես դոկտորական պաշտպանել:
հ.գ. Ի դեպ չնշելու դեպքում, թե որտեղ ես սովորել, ընթերցողն ուրիշ բան ա հասկանում: Ասել եմ ու կասեմ. դու պատմության կեղծարար ես![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ի գիտություն քեզ և ի պատիվ ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի ասեմ, որ. "էդ համատարած կոռումպացված համակարգում" ես սովորել եմ վեց տարի ու ստացել եմ կարմիր դիպլոմ առանց մեկ կոպեկ իսկ կաշառք տալու: Մնացածի պահով, աշխատանքիս լրջության մասին մարդիկ թող իրենք կարծիք կազմեն, իսկ թե ինչու չեմ պաշտպանում, արդեն իսկ ասացի:
Քո կարծիքն իմ մասին պարզ է: Ես էլ ասել եմ ու կասեմ -
քո կարծիքը անհիմն և փաստական հիմնավորումից բացարձակապես զուրկ մի բան է:
Եթե համաձայն չես, պետք չէ ինձ որևէ բան ապացուցել, ուղղակի փաստեր բեր առ այն, որ ես. "պատմության կեղծարար" եմ: Փաստերը շարադրիր, որոնք կապացուցեն, որ ես կեղծարար եմ, ավելորդ խոսքեր պետք չեն, միայն փաստեր...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Թերթել եմ ու էլի եմ թերթում - և միայն տեսնում եմ Chuk-ի անհիմն, փաստական հիմնավորումից բացարձակապես զուրկ և իր հիմքում .պատմության հետ բացարձակապես կապ չունեցող մոտիվացիա պարունակող քննադատություն...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Չուկ ջան կարելի ա՟ քեզ մի խնդրանք.....
Այն համեմատությունները ինչ որ արեցիր մի շարունակի, առաջին հերթին նրա համար, որ ցանկացած մարդու համար ավելի հարազատ ա իր ստեղծագործությունը, որը սուբյեկտիվ կարծիք լինելուց բացի, լիովին օբյեկտիվ ա մարդկային տեսակետից: Երկրորդ. պետք չի Լիոնին համեմատել իրա "օպոնենտի" հետ թեկուզ միայն այն պատճառով, որ Ըստ Լիոնի նրանք տարբեր մոտեցումներ ունեն խնդրո առարկայի վերաբերյալ: Երրորդ ու ամենակարևորը. պետք չի մարդուն վիրավորել կեղծարար, հորինող կամ այլ մակդիրներով, թեկուզ և չես ընդունում նրա տեսակետները և քանի որ մասնագիտական տեսանկյունից չես կարող ապացուցել տեսակետդ:
Քո կողմից եռանդագին պաշտպանվող Դեմոյանի հասցեին Լիոնը ոչ մի վարկաբեկող բան չի ասել, առավել ևս, խուսափել է գնահատականեր տալուց: Դեմոյանին պաշտպանելու քո ջանքերը օբյեկտիվության տեսանկյունից այքան անհասկանալի են, որ այլևայլ կարծիքների տեղիք են տալիս: Եթե դու ամեն դեպքում մնում ես քո կարծիքին, համենայնդեպս հարգիր մարդուն, ու գոնե ավելի քիչ այցելի էս թեման: Սադրելու ընդունակություններդ փորձիր ավելի ժամանցային թեմաներում, ավելի հետաքրքիր արդյունքներ կլինեն:
Ես ծանոթ եմ Դեմոյնի մի քանի աշխատությունների ու թույլ կտամ ինձ ասել, որ պատմնության մեջ նա ոչ մի նոր խոսք չի ասել, ավելին ելնելով հանրահայտ դառնալու ցանկությունից նա ժամանակ առ ժամանակ հավաքում է որոշակի արդիական ինֆորմացիա ու հրամցնում ընթերցողներին..... Թեև այսսքանով հանդերձ ես չեմ ասում թե Լիոնը ավելի լավ գործ է արել, քանի որ ծանոթ չեմ նրա աշխատություններին, ու որևէ կերպ չեմ պաշտպանում նրան:
Շնորհակալ եմ եթե համբերություն ունեցար ու կարդացիր մինչև վերջ......
1. Ես համեմատել եմ զուտ որակական իմաստով, ոչ բովանդակային ու շարունակելու եմ համեմատել. աշխատություններից մեկը փաստազուրկ է, մյուսը հիմնավորված:
2. Դեմոյանին ես չեմ պաշտպանել, այլ ասել եմ, որ իր աշխատանքը ի տարբերություն Լիոնի աշխատանքի լուրջ է:
3. Ես ասել եմ ու կասեմ, որ Լիոնի աշխատանները փաստազուրկ են, բազմիցս հիմնավորվել է:
4. Գիտության մեջ չեն առաջնորդվում հեղինակին չխոցելու մոլուցքով, այլ առաջնորդվում են ճշմարտություն ի դերև հանելու:
5. Բազմիցս Լիոնին առաջարկել եմ ինձ (բոլորիս) ապացուցել իր աշխատանքի լրջությունը՝ գիտական բանավեճերում, հրաժարվել է: Հրաժարվելուց կռուտիտի բնույթն էական չէ, էականը փաստն է: Ֆորումներում նյութեր տեղադրելը ու ինչ-որ գիրք հրատարակելը, ոչ լուրջ, առանց այէսբիեն, առանց հրատարակչություն և այլն լուրջ չէ:
6. Թեմայի էջերում տարբեր մարդիկ հիմնավորել են աշխատության թերի լինելը, Լիոնի կողմից նորմալ պատասխանի փոխարեն արժանացել «հարձակման»,
7. Բարի եղիր հաշտարարի դեր չստանձնել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Փաստական հիմնավորումից բացարձակապես զուրկ և իր հիմքում պատմության հետ բացարձակապես կապ չունեցող մոտիվացիա պարունակող հերթական անհիմն հայտարարությունը:1. Ես համեմատել եմ զուտ որակական իմաստով, ոչ բովանդակային ու շարունակելու եմ համեմատել. աշխատություններից մեկը փաստազուրկ է, մյուսը հիմնավորված:
Ցանկացած մարդ ունի կարծիքի ազատության իրավունք, այնպես որ լիովին իրավունք ունես կարծել, որ պ-ն Դեմոյանի աշխատությունը իմ գրքից լավն է: Ուղղակի ամրագրենք, որ առայժմ դու որևէ փաստական հիմնավորում չես բերել առ ապացույց այդ կասկածելի թեզին, ինչը ինքնին վկայում է այն մասին, որ սա փաստական հիմքից զուրկ մի հայտարարություն է:
3-րդ և 6-րդ կետերում մենք գործ ունենք ստի հետ: Եթե ես սխալվում եմ, բարի եղիր ընդհանուր խոսքերի փոխարեն ներկայացնել փաստեր և ցույց տալ, որ դու. "բազմիցս հիմնավորվել" ես քո այդ կասկածելի պնդումը, ինչպես նաև ցույց տալ, թե այդ ինչպես և որտեղ են. "Թեմայի էջերում տարբեր մարդիկ հիմնավորել" աշխատության թերի լինելը, և , որ. "Լիոնի կողմից նորմալ պատասխանի փոխարեն արժանացել «հարձակման»"
Ներկայացրու փաստերը, Chuk, հերթական անգամ կոչ եմ անում քեզ փաստերով խոսել, այլ ոչ թե բավարարվել ընդհանուր ու ոչինչ չնշանակող պիտակներով ու որակումներով...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Մհեր ջան, կարո՞ղ ես հիմնավորել ոչ ադեկվատ ռեակցիադ սկսած այն գրառումից, որտեղ ես ներկայացրի, որ նոր գիրք է հրատարակվել՝ մոտավորապես նույն խնդիրն ուսումնասիրող:
Միանգամից անցար հիմնավորումներին, որ «վա՜յ, տեսեք, ես առաջինն եմ», «Վա՜յ, Դեմոյանը չի գրել որ ես առաջինն եմ՝ մնացածը թողնում եմ ձեզ» և այլն:
Հիմա ասելիքս. քեզ որևէ բան ապացուցելու խնդիր չունեմ: Ամեն ինչ թեմայի էջերում գրված է ու բարեխիղճ ընթերցողը ցանկության դեպքում ամեն ինչ կտեսնի![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ