Իրար չենք հասկանում։ Դու որպես ուսանող, քո խնդիրները թեկուզ և հստակ կարողացար ձևակերպել, բայց որտե՞ղ։ Քո ուղեղում։ Ի՞նչ լուծումեր ունես։ 1. Դատի տալ դասախոսին։ 2. Կաշառք տալ դասախոսին։ 3. Ցույց անել համալսարանի առջև։ 4. Թքել ու հեռանալ համալսարանից։ 5. Կացնահարել դասախոսին։ Եվ այլն։ Գիտե՞ս հստակ թե որ դեպքում քեզ ինչ է սպասվելու։ Կարո՞ղ է փոխվել քո ընտրած ճանապարհը, եթե իմանաս որ քեզնից բացի այլ լիքը ուսանողներ այլ ճանապարհ են ընտրել։ Այ այս տիպի հարցերը համակարգում են քաղաքական ուժերը։ Երբ որ դու տեսնում ես, որ քո իրական ցանկությանը համապատասխանող ճանապարհը ընդհանրացված է, ապա դու ընտրում ես հենց դա, և ոչ թե նվազ ռիսկային մեկը, որը այդքան էլ սրտովդ չի։
Ո՞վ է ներկայացրել քո շահերը և որտեղ է ներկայացրել, ի՞նչ տեսքով։ Քեզ ճանապարհ ու լուծումներ առաջարկվե՞լ են։Շահերը ներկայացված են, եթե ներկայացված չեն, ասա որ հարցն է որ հուզում է և դրա պատասխանը չկա...
Էջանիշներ