Ռեալիստ, թեմայում իմ կատարած առաջին իմ գրառման մեջ գրել եմ, որ ընդդիմության մեջ մտածողության փոփոխություն է պետք: Կարող եմ կրկնել: Ես էդպես եմ համարում ու էս իմաստով անշուշտ համաձայն եմ:
Ցանկացած նոր ընդդիմության գոյությունը կողջունեմ, որովհետև ՀԱԿ-ն իսկապես չի արտահայտում բոլոր շերտերի հույզերը, մասնավորապես ազգայնականներինը, իսկ ես կարծում եմ, որ իշխանության վրա գրոհ է պետք բոլոր կողմերից՝ հնարավորինս արագ փոփոխության հասնելու համար: Այլ հարց, որ իրատեսությունս չկորցնելով տեսնում եմ, որ ներկայումս նման ուժերի կազմավորումն անհնար է:
Իսկ էջը պետք չի փակել: Դա սխալ կլինի:
Պետք ա կարողանալ շարունակել սկսածը:
Այսօր ՀԱԿ-ը բավական ամրացել է իր դիրքերում, իր տարածքային կառույցներով, կուռ համահոխների շատ ամուր բանակով: Էս ամեն ինչը ջուրը գցել ու նորը սկսելը քաղաքական անհեռատեսություն ա:
Թե որն էր ընդդիմության ղեկավարների նպատակը, էական չի: Ես գիտեմ, որ և զուտ իշխանության եկողներ ուզող կային, գիտեմ նաև, որ կան գաղափարական մարտիկներ, ինչպիսիք են օրինակ Աշոտ Սարգսյանը, Արամ Մանուկյանը և այլն: Էս ուղղությամբ վեճ չծավալելու համար նախընտրեցի տալ երկու անուն, որոնք պիտի որ ոչ մեկի մոտ հակասություն չառաջացնեն: Բայց կրկնում եմ, դա չի կարևորը: Թող նրանց նպատակը լիներ իշխանության գալը, մեր նպատակը լիներ սահմանադրական կարգի վերականգնում ու ուս-ուսի տայինք, իրար հետ գնայինք, ամեն մեկս մեր ուզածին հասնելով:
Ինչ վերաբերվում է իշխանությունների մարսելուն... արի ավելի ռեալ նայենք, իրանք մեր հաշվին են մարսում, անում են էն, ինչը էնքան էլ հեշտ չէր կանխատեսելը:
ՎԵրջին թարմ օրինակը երեկվա Սերժ-Ալիև հանդիպումն էր. ԵԽԽՎ-ում մի շարք որոշումներ ընդունեցին այդ հանդիպման արդյունքներից ելնելով: Սա ահավոր ցավալի բան ա: Ու սրա դեմ պետք էր համընդհանուր ընդվզում, որը չեղավ:
Շատերն են ասում, որ ՀԱԿ-ը պիտի կազմակերպեր:
Գուցե:
Չեմ ուզում վիճել, չնայած կարծում եմ, որ առկա ռեսուրսների պայմաններում ՀԱԿ-ն ինչ կարող էր, արել է:
Բայց էականն ուրիշ ա, էականն էն ա, որ մարդիկ ոտի չկանգնեցին:
Ես ուղղակի հոգնել եմ ասելուց, որ ոտի կանգնողն առանց կազմակերպչի էլ կկանգներ: Ես հոգնել եմ ասել, որ եթե ոտի կանգնողներ լինեին, կազմակերպիչ կհայտնվեր: Ես հոգնել եմ ասել, որ բլեֆ ա, չկա պայքարի ոգի: Հոգնել եմ ասել, որ մարդկանց ակտիվության դեպքում ՀԱԿ քայլերը հիմիկվա քայլերից կտարբերվեին, որտև իրանց հիմիկվա քայլերը, որքան էլ որ իրենք էդ մասին չխոսեն, պայմանավորված է նաև առկա ակտիվությամբ, հոգնել եմ ասել, որ մենքէնպիսին ենք, որ մենակ գլոբալ ընտրություններին ենք կարողանում ակտիվանալ, մնացած ժամանակ մեծ-մեծ փրթող ու ոչինչ չանող ենք:
ՀԱԿ-ը պարտվել ա:
Դա ճիշտ ա:
Ուզած ճակատամարտի ժամանակ էլ պարտություն կարող է լինել, բայց եթե շարունակում ես, հաղթելու շանս ես ձեռք բերում:
Հաղթելու համար պիտի մարտի մեջ լինես, տվյալ դեպքում ակտիվ:
ՀԱԿ-ն էս պահին կարողանում ա ակտիվ պահի իրա հիմնական կորիզը ու լավ էլ ակտիվ ա պահում, անհրաժեշտ պահին գրոհի տանելու համար:
Ու՞ր են մյուս բոլորը, այդ բոլոր խոսողները: Չկա, ոչ մեկը չկա:
ՀԱԿ-ը պիտի հետևություններ անի, միանշանակ: Ավելին, պիտի փոխվի էլ շատ հարցերում, իմ կարծիքով:
Բայց դա անօգուտ ա, քանի դեռ քաղաքացին չի փոխվել, ժողովուրդը չի փոխվել, չի դառել «1+»-ի կամ համանման այլ գաղափարի կրողը:
Էջանիշներ