Վիշապ-ի խոսքերից
Ապեր, ժողովուրդը քաղաքագետների միություն չի, որ հստակ ձևակերպած քաղաքական կամ նույնիսկ ոչ քաղաքական խնդիրներ ներկայացնի։ Խնդիրները ձևակերպում են քաղաքական ուժերը։ Ինչպես նաև ձևակերպում են դրանց լուծման ճանապարհները։ Իսկ ժողովուրդը եթե այդ խնդիրների ու իր շահերի վառ ընդհանրությունը տեսնում է և հավատում է այդ ուժին ու նրա առաջարկած ճանապարհին, ապա ակտիվանում է։
Ապեր, մեր ժողովուրդը ամեն մի հերթական կուտ ավելի ու ավելի դժվար է ուտելու, դեռ չի էլ մոտենալու։ Այնպես որ ֆուֆլո հասարակական հնչողության քննարկումները կձախողվեն, ու «Հայլուր»–ի եթերից այն կողմ չեն անցնի բնականաբար։
Խնդիրը շատ պարզ է՝ ներկայացնել ժողովդրի շահերը և այդ շահերը բավարարելու համար տալ ճշմարտանման լուծումներ։
Էջանիշներ