User Tag List

Էջ 6 11-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 151 հատից

Թեմա: Անասելիք

  1. #76
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Նամակ Ձմեռ պապին

    Նվիրում եմ իմ լավ բարեկամ Մ. Ա.-ին


    Ձմեռ պապի, այս Նոր տարում այնպես արա,
    Որ աշխարհը գոնե մի քիչ բարիանա,
    Ամեն մեկին մի քիչ-մի քիչ մի բան արա,
    Որ քեզանից ոչ ոք փոքր-ինչ չնեղանա:

    Հարուստներին միայն հեռվից ձեռքով արա,
    Աղքատների համար թող ձմեռն ամառնանա,
    Իմ գործը չի, ոնց ուզում ես, այնպես արա,
    Որ փոքրերի համար էլ առատ ձյուն տեղա:

    Դժգոհելու շատ առիթներ՝ դժգոհներին,
    Մտքի փոքր-ինչ պայծառացում՝ շատ գոհերին,
    Առատ ու խիտ, առողջ մազեր՝ ճաղատներին,
    Ամաչեցրու շռայլությամբ՝ ժլատներին:

    Ձմեռ պապի, կույրերին բեր տեսողություն,
    Խուլերին էլ, լավ կլիներ, լսողություն,
    Բոլոր-բոլոր հիվանդներին՝ ապաքինում,
    Այդքան էլ ճիշտ, քեզ լավ նայիր, առողջություն:

    Թող այս տարի սիրահարներն ամուսնանան,
    Նորապսակ զույգերն էլ թող երեքանան,
    Մանկան ճիչով, անհոգությամբ թող լիանան,
    Մյուսներն էլ՝ չնախանձեն, այլ հիանան:

    Զինվորներին՝ ուժ ու կորով, արիություն,
    Որ պահպանեն սահմանները հայրենիքի,
    Մայրերին էլ, շուտով կգան, համբերություն,
    Աշխարհին էլ թող որ լինի խաղաղություն…

    Ինձ էլ մի լավ, քնքուշ աղջիկ, որ ինձ սիրի,
    Ինձ հասկանա, շատ չխոսա, ինձ սատարի,
    Որ քիչ փողից, նեղությունից չբարկանա,
    Ու անպայման որ իմ կողքին երջանկանա:

    Այս տարվա համար այսքանն արա, եկող տարի
    Քեզ կսպասենք նոր ցուցակով մեր իղձերի:

    Շնորհակալություն իմ լավ բարեկամ Դ. Ս.-ին անկեղծ ու շիտակ քննադատության, ճիշտ խորհուրդների ու համբերատարության համար:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 27.12.2009, 16:48:

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (27.12.2009), lili-4 (09.01.2010), My World My Space (18.02.2010), Sona_Yar (27.12.2009), Tig (18.01.2010), Yeghoyan (01.01.2010), _Հրաչ_ (28.12.2009), Արևհատիկ (04.02.2010), Դատարկություն (31.12.2009), Դեկադա (27.12.2009), Ինչուիկ (27.12.2009), Լուսաբեր (27.12.2009), Կաթիլ (27.12.2009), Մանոն (28.12.2009), ՆանՍ (27.08.2010)

  3. #77
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    40. Երկրաշարժ

    Տեսնես` այսօր ո՞վ բղավեց իր մոր վրա,
    Թե քո գործը չի, դու իմ կյանքին չխառնվես,
    Իմ կյանքը չի՞, թո'ղ՝ ապրեմ իմ ուզածի պես,
    Ու՞մ մոր արցունքը չհասցրեց` չորանա:

    Տեսնես՝ առավոտ շուտ գործի ճանապարհին
    Ո՞վ իր պապին հեռվից տեսավ, բայց չսպասեց,
    Թե պապն է էլի, կտեսնեմ հետ դառնալիս,
    Եվ ու՞մ պապը հեռվից թոռին հպարտ նայեց:

    Որ աղջիկը իր սիրածին չասաց` այո,
    Թե թանկացնեմ ինձ, թող իր սերն ապացուցի,
    Ու տանը նստած` սիրո մասին ֆիլմ էր նայում
    Ու արտասվում, ապա ժպտում ու երազում:

    Իր սիրածին ո՞վ չտրվեց ու փոշմանեց,
    Եվ ո՞վ փոշմանել էլ անգամ չհասցրեց,
    Ո՞ր տղան վերջապես այն աղջկան տիրեց,
    Բայց տղերքի մոտ պարծենալ չհասցրեց:

    Ու՞մ նոր վեպը այդպես էլ կարդացող չեղավ,
    Ու՞մ վերջին երգը այդպես էլ լսող չեղավ,
    Ու՞մ թխած հացն այդպես էլ ոչ ոք չկերավ,
    Ո՞վ հասկացավ, ո՞վ այդպես էլ չհասկացավ:

    Ո՞վ մտածեց, թե անիմաստ է երազել,
    Եվ ու՞մ երազը այդպես կիսատ ընդհատվեց,
    Երբ դղրդաց, ապա երկիրը շուռ եկավ,
    Ու փլվեց ամեն ինչ, ու այդպես վերջացավ…

    Ոչինչ, թե այս հանգը մի փոքր կաղում է,
    Ոչինչ, որ կոշիկդ մի փոքր նեղում է,
    Ու ոչինչ, որ պատկերը նման չի ստացվում,
    Ոչինչ, որ քո շինած պատը թեք է ստացվում:

    Իզուր ես նեղվում ու իզուր ես խռովում
    Քեզնից, ամենքից, Աստծուց. Աստված ի՞նչ անի,
    Չե՞ս տեսնում, որ Աստված էլ չի կարողանում
    Հասնել քո ուզած այդ չեղած կատարյալին…

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (08.10.2010), My World My Space (17.01.2010), Nare-M (04.11.2010), Sambitbaba (29.08.2010), Tig (18.01.2010), _Հրաչ_ (17.01.2010), Դատարկություն (17.01.2010), Էլիզե (19.06.2010), Ժունդիայի (24.01.2010), Կաթիլ (17.01.2010)

  5. #78
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    40. Երկրաշարժ

    Տեսնես` այսօր ո՞վ բղավեց իր մոր վրա,
    Թե քո գործը չի, դու իմ կյանքին չխառնվես,
    Իմ կյանքը չի՞, թո'ղ՝ ապրեմ իմ ուզածի պես,
    Ու՞մ մոր արցունքը չհասցրեց` չորանա:

    Տեսնես՝ առավոտ շուտ գործի ճանապարհին
    Ո՞վ իր պապին հեռվից տեսավ, բայց չսպասեց,
    Թե պապն է էլի, կտեսնեմ հետ դառնալիս,
    Եվ ու՞մ պապը հեռվից թոռին հպարտ նայեց:

    Որ աղջիկը իր սիրածին չասաց` այո,
    Թե թանկացնեմ ինձ, թող իր սերն ապացուցի,
    Ու տանը նստած` սիրո մասին ֆիլմ էր նայում
    Ու արտասվում, ապա ժպտում ու երազում:

    Իր սիրածին ո՞վ չտրվեց ու փոշմանեց,
    Եվ ո՞վ փոշմանել էլ անգամ չհասցրեց,
    Ո՞ր տղան վերջապես այն աղջկան տիրեց,
    Բայց տղերքի մոտ պարծենալ չհասցրեց:

    Ու՞մ նոր վեպը այդպես էլ կարդացող չեղավ,
    Ու՞մ վերջին երգը այդպես էլ լսող չեղավ,
    Ու՞մ թխած հացն այդպես էլ ոչ ոք չկերավ,
    Ո՞վ հասկացավ, ո՞վ այդպես էլ չհասկացավ:

    Ո՞վ մտածեց, թե անիմաստ է երազել,
    Եվ ու՞մ երազը այդպես կիսատ ընդհատվեց,
    Երբ դղրդաց, ապա երկիրը շուռ եկավ,
    Ու փլվեց ամեն ինչ, ու այդպես վերջացավ…

    Ոչինչ, թե այս հանգը մի փոքր կաղում է,
    Ոչինչ, որ կոշիկդ մի փոքր նեղում է,
    Ու ոչինչ, որ պատկերը նման չի ստացվում,
    Ոչինչ, որ քո շինած պատը թեք է ստացվում:

    Իզուր ես նեղվում ու իզուր ես խռովում
    Քեզնից, ամենքից, Աստծուց. Աստված ի՞նչ անի,
    Չե՞ս տեսնում, որ Աստված էլ չի կարողանում
    Հասնել քո ուզած այդ չեղած կատարյալին…

    Ոչինչ որ հանգդ քիչ կաղում է,
    Կարևորը զգացմունքն է, որ մեջդ կա
    Իսկ այն ինչ ներսից է` աստծուց է,
    մնում է կարդացողը հասկանա............
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (08.10.2010), Nare-M (04.11.2010), Tig (18.01.2010), Yeghoyan (26.01.2010), Արևհատիկ (04.02.2010), Դեկադա (17.01.2010), Ժունդիայի (24.01.2010), Կաթիլ (17.01.2010), ՆանՍ (27.08.2010), Շինարար (17.01.2010)

  7. #79
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչինչ որ հանգդ քիչ կաղում է,
    Կարևորը զգացմունքն է, որ մեջդ կա
    Իսկ այն ինչ ներսից է` աստծուց է,
    մնում է կարդացողը հասկանա............
    +1

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (14.10.2010), Շինարար (17.01.2010)

  9. #80
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Վերջին ոտանավորս որոշեցի երկու կես անեմ ու մի փոքր խմբագրեմ…

    40. Երկրաշարժ

    Տեսնես` այսօր ո՞վ բղավեց իր մոր վրա,
    Թե քո գործը չի, դու իմ կյանքին չխառնվես,
    Իմ կյանքը չի՞, թո'ղ՝ ապրեմ իմ ուզածի պես,
    Ու՞մ մոր արցունքը չհասցրեց` չորանա:

    Տեսնես՝ առավոտ շուտ գործի ճանապարհին
    Ո՞վ իր պապին հեռվից տեսավ, բայց չսպասեց,
    Թե պապն է էլի, կտեսնեմ հետ դառնալիս,
    Եվ ու՞մ պապը հեռվից թոռին հպարտ նայեց:

    Որ աղջիկը իր սիրածին չասաց` այո,
    Թե թանկացնեմ ինձ, թող իր սերն ապացուցի,
    Ու տանը նստած` սիրո մասին ֆիլմ էր նայում
    Ու արտասվում, ապա ժպտում ու երազում:

    Իր սիրածին ո՞վ չտրվեց ու փոշմանեց,
    Եվ ո՞վ անգամ փոշմանել էլ չհասցրեց,
    Ո՞վ մտածեց, թե անիմաստ է երազել,
    Եվ ու՞մ երազը այդպես կիսատ ընդհատվեց…

    Ո՞վ հասկացավ, ո՞վ այդպես էլ չհասկացավ,
    Երբ դղրդաց, հետո փլվեց ու վերջացավ…
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 26.01.2010, 06:37:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (29.08.2010), einnA (08.10.2010), Nare-M (04.11.2010), Yellow Raven (04.02.2010), Արևհատիկ (04.02.2010), Դատարկություն (26.01.2010), Կաթիլ (26.01.2010)

  11. #81
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    41. Ոչինչ

    Ոչինչ, թե այս հանգը մի փոքր կաղում է,
    Ոչինչ, որ ժամանակը այսպես նեղում է,
    Ու ոչինչ, որ պատկերը նման չի ստացվել,
    Ոչինչ, թե շինածդ պատը թեք է ստացվել:

    Իզուր ես նեղվում ու իզուր ես խռովում
    Քեզնից, ամենքից, Աստծուց. Աստված ի՞նչ անի,
    Չե՞ս տեսնում, որ Աստված էլ չի կարողանում
    Հասնել քո ուզած այդ չեղած կատարյալին…

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (08.10.2010), My World My Space (26.01.2010), Nare-M (04.11.2010), Tig (04.02.2010), Արևհատիկ (04.02.2010), Դատարկություն (26.01.2010), Դեկադա (26.01.2010), Կաթիլ (26.01.2010)

  13. #82
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Էս էլ անքուն գիշերվաս արդյունքը ու նաև պատճառը...

    42. Ձմեռ

    Ձմեռը ձյան հետ տարին ավարտվում,
    Ու նոր տարի է ձմեռն սկսվում,
    Ձմեռն էլի մի տարով մեծանում,
    Բայց մանկան պես ձմռանն ենք միշտ սպասում:

    Ամբողջ տարին ձմեռ ենք երազում
    Բայց ձմեռը էլ ձմեռ չենք ուզում,
    Ձմեռը` ձյուն, ես ձյուն շատ եմ սիրում,
    Ձմեռը` ձյուն, ես ձմեռ չեմ սիրում:

    Հեչ էլ հավանես, ոտանավոր ա էլի, իմ հավեսի համար գրել եմ

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (08.10.2010), Nare-M (04.11.2010), _Հրաչ_ (04.02.2010), Արևհատիկ (04.02.2010), Դատարկություն (26.01.2010), Դեկադա (26.01.2010), Կաթիլ (26.01.2010)

  15. #83
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    45
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Շինարար: Խնդրեմ, հարգելիս, «քիչ մը մշակված» տարբերակը, հուսամ, այն համահունչ է բնագրին՝


    Ծխախոտամոլ չեմ` սիրում եմ ծխել,
    Մխացող իմ մենությունն եմ ծխում,
    Կյանքս եմ ծխում ծխախոտաբույր,
    Մոխրացող կյանքն իմ՝ դառն, արցունքահամ:
    Ու տարրալուծվող ծուխը համբառնող՝
    Ժամանակն է, որ կյանքս է ծխում:
    Լուռ հետևում եմ, թե ինչպես է նա
    Անարցունք լացով այրվում, ծխանում,
    Հոգուս գեհենի անբոց կրակն է,
    Հրդեհված կյանքն իմ ծուխ արտաշնչում:
    Եղբայրացել ենք ծխախոտն ու ես,
    Լուռ երկխոսությամբ` հարազատացել,
    Իմ ցավը կիսել, ու կիսված հոգով
    Ինքս ինձանից ծխով պատնեշվել:
    Մենք շատ նման ենք՝ ծխախոտն ու ես,
    Ինքնաայրմամբ մեր ցավն ենք պահում`
    Ոչ-ոք չի տեսնի մեզ մխալիս, լալիս,
    Ցավի մեջ երբեք չենք արցունքանում:

    Ծխախոտամոլ չեմ` կյանքս եմ ծխում,
    Անբուրվառ հոգով աղոթք եմ ծխում,
    Ու կյանքս լցնում որպես մոխրաման,
    Ու լուռ մոխրանում, լուռ անէանում…

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Morg (12.10.2011), My World My Space (04.02.2010), Nare-M (04.11.2010), Sona_Yar (04.02.2010), Tig (04.02.2010), Արևհատիկ (04.02.2010), Դատարկություն (04.02.2010), Շինարար (04.02.2010)

  17. #84
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար: Խնդրեմ, հարգելիս, «քիչ մը մշակված» տարբերակը, հուսամ, այն համահունչ է բնագրին՝


    Ծխախոտամոլ չեմ` սիրում եմ ծխել,
    Մխացող իմ մենությունն եմ ծխում,
    Կյանքս եմ ծխում ծխախոտաբույր,
    Մոխրացող կյանքն իմ՝ դառն, արցունքահամ:
    Ու տարրալուծվող ծուխը համբառնող՝
    Ժամանակն է, որ կյանքս է ծխում:
    Լուռ հետևում եմ, թե ինչպես է նա
    Անարցունք լացով այրվում, ծխանում,
    Հոգուս գեհենի անբոց կրակն է,
    Հրդեհված կյանքն իմ ծուխ արտաշնչում:
    Եղբայրացել ենք ծխախոտն ու ես,
    Լուռ երկխոսությամբ` հարազատացել,
    Իմ ցավը կիսել, ու կիսված հոգով
    Ինքս ինձանից ծխով պատնեշվել:
    Մենք շատ նման ենք՝ ծխախոտն ու ես,
    Ինքնաայրմամբ մեր ցավն ենք պահում`
    Ոչ-ոք չի տեսնի մեզ մխալիս, լալիս,
    Ցավի մեջ երբեք չենք արցունքանում:

    Ծխախոտամոլ չեմ` կյանքս եմ ծխում,
    Անբուրվառ հոգով աղոթք եմ ծխում,
    Ու կյանքս լցնում որպես մոխրաման,
    Ու լուռ մոխրանում, լուռ անէանում…
    Շնորհակալ եմ, Interdenominational ջան, շատ զգացված եմ, որ հավես ես արել ու մշակել ոտանավորս, ինձ հատկապես այս քառատողը դուր եկավ
    Եղբայրացել ենք ծխախոտն ու ես,
    Լուռ երկխոսությամբ` հարազատացել,
    Իմ ցավը կիսել, ու կիսված հոգով
    Ինքս ինձանից ծխով պատնեշվել:
    Իհարկե, սա արդեն իմը չի, ինձ այնքան հարազատ չի, որքան իմ նախնական տարբերակը, բայց շատ սիրուն ա, ես այդպես հաստատ չէի գրի, օրինակ՝ համբառնալ, հոգուս գեհեն, անբուրվառ, էս բառերը իմը չեն, ես էդ բառերով չեմ մտածում, չնայած ոտանավորներ ունեմ, որ նման կարգի բառեր հանգի համար գրել եմ՝ ժպրհել-մպրհել Վերջը կրկին շնորհակալություն եմ հայտնում, հետաքրքիր էր տեսնել իմ մտահղացումը ուրիշի մեկնաբանությամբ, մանավանդ որ շատ լավ է ստացվել

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (04.02.2010)

  19. #85
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ, Interdenominational ջան, շատ զգացված եմ, որ հավես ես արել ու մշակել ոտանավորս, Իհարկե, սա արդեն իմը չի, ինձ այնքան հարազատ չի, որքան իմ նախնական տարբերակը, բայց շատ սիրուն ա, ես այդպես հաստատ չէի գրի, օրինակ՝ համբառնալ, հոգուս գեհեն, անբուրվառ, էս բառերը իմը չեն, ես էդ բառերով չեմ մտածում, չնայած ոտանավորներ ունեմ, որ նման կարգի բառեր հանգի համար գրել եմ՝ ժպրհել-մպրհել Վերջը կրկին շնորհակալություն եմ հայտնում, հետաքրքիր էր տեսնել իմ մտահղացումը ուրիշի մեկնաբանությամբ, մանավանդ որ շատ լավ է ստացվել
    Կեցցե,նորագույն գրաքննությունը, որն ավելի ծատ ձգտում է համահեղինակության.........

    Չեմ հասկանում ինչպես կարելի է "խմբագրել" ուրիշի զգացմունքները....... չեմ ընդունում..... ես նույնիսկ իմ գրածներն եմ խուսափում խմբագրել, որպեսզի չկորցնեմ էն շունչը, որ գրելուց ներդրել եմ.......
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  20. #86
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Կեցցե,նորագույն գրաքննությունը, որն ավելի ծատ ձգտում է համահեղինակության.........

    Չեմ հասկանում ինչպես կարելի է "խմբագրել" ուրիշի զգացմունքները....... չեմ ընդունում..... ես նույնիսկ իմ գրածներն եմ խուսափում խմբագրել, որպեսզի չկորցնեմ էն շունչը, որ գրելուց ներդրել եմ.......
    փաստորեն կարելի է տես ուր ենք հասել է

    բայց սա /թեման/, ու ընդհանրապես նրանում առկա գրառումները, կարելի է ասել սիրողական ոճի ոտանավորներ են, այնպես որ այդքան լուրջ մի վերաբերվեք ուրիշի կողմից խմբագրվելուն
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Կաթիլ (04.02.2010), Շինարար (04.02.2010)

  22. #87
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Կեցցե,նորագույն գրաքննությունը, որն ավելի ծատ ձգտում է համահեղինակության.........

    Չեմ հասկանում ինչպես կարելի է "խմբագրել" ուրիշի զգացմունքները....... չեմ ընդունում..... ես նույնիսկ իմ գրածներն եմ խուսափում խմբագրել, որպեսզի չկորցնեմ էն շունչը, որ գրելուց ներդրել եմ.......
    Վորլդ ջան, Interdenominational-և խմբագրել է իմ համաձայնությամբ և իմ խնդրանքով է այստեղ դրել իր մշակումը, իհարկե ինձ հարազատ է իմ գրած նախնական տարբերակը, բայց Եղոյանը ճիշտ է նկաատել, սրանք սիրողական ոտանավորներ են, այնպես որ ինձ շատ հաճելի էր տեսնել, թե ինչպես է ուրիշը պատկերացնում այդ նույն ոտանավորը, շատ զգացված եմ, որ Interdenominational-ը նկատել է այն, զգացել է այն ամենակարևորը, այնպես որ խնդիր չեմ տեսնում

  23. #88
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար: Խնդրեմ, հարգելիս, «քիչ մը մշակված» տարբերակը, հուսամ, այն համահունչ է բնագրին՝


    Ծխախոտամոլ չեմ` սիրում եմ ծխել,
    Մխացող իմ մենությունն եմ ծխում,
    Կյանքս եմ ծխում ծխախոտաբույր,
    Մոխրացող կյանքն իմ՝ դառն, արցունքահամ:
    Ու տարրալուծվող ծուխը համբառնող՝
    Ժամանակն է, որ կյանքս է ծխում:
    Լուռ հետևում եմ, թե ինչպես է նա
    Անարցունք լացով այրվում, ծխանում,
    Հոգուս գեհենի անբոց կրակն է,
    Հրդեհված կյանքն իմ ծուխ արտաշնչում:
    Եղբայրացել ենք ծխախոտն ու ես,
    Լուռ երկխոսությամբ` հարազատացել,
    Իմ ցավը կիսել, ու կիսված հոգով
    Ինքս ինձանից ծխով պատնեշվել:
    Մենք շատ նման ենք՝ ծխախոտն ու ես,
    Ինքնաայրմամբ մեր ցավն ենք պահում`
    Ոչ-ոք չի տեսնի մեզ մխալիս, լալիս,
    Ցավի մեջ երբեք չենք արցունքանում:

    Ծխախոտամոլ չեմ` կյանքս եմ ծխում,
    Անբուրվառ հոգով աղոթք եմ ծխում,
    Ու կյանքս լցնում որպես մոխրաման,
    Ու լուռ մոխրանում, լուռ անէանում…
    լավն է, բայց քանի որ Շինարարի ոտանավորներից հատկապես սիրում եմ սրա բնագիրը… պահանջում եմ հանգիստ թողնել այն
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (04.02.2010)

  25. #89
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Քանի որ ահագին խոսացինք դեսից-դենից, պատմեմ, թե ոնց եղավ, որ այս ոտանավորս ծխախոտի մասին գրեցի, չնայած ոչ ոք չհարցրեց, բայց որոշել եմ ու պիտի պատմեմ
    Սիրահարված էի բնականաբար, շատ բուռն տարիք էր մոտս, տասնինը տարեկան էի, սիրահաություններով, մերժումներով հագեցած մի շրջան էի ապրում «Հոգու ճիչ» շաբաթաթերթ կար, մի ծանոթ աղջիկ, լավ ընկեր իր ոտանավորները ուղարկում էր ու տպագրում էին, ես էլ նոր էի գրել իմ վեցերորդ ոտանավորը՝
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    6. N***-ին

    Ո՞վ եմ ես՝ վատ մա՞րդ, նաև վատ ընկե՞ր,
    Դավաճա՞ն եմ ես: Երդվում եմ, որ ոչ,
    Ու՞մ եմ դավաճանել ես երբևէ՝
    Եղբո՞րս, Աստծու՞ն, գուցե ընկերո՞ջ:

    Ոչ, հանուն ընկերոջ, եղբորս, Աստծու
    Դավաճանում եմ միայն ինքս ինձ,
    Հավատա՝ սրանք խոսքեր չեն շինծու,
    Խաբում եմ հաճախ, բայց ոչ չափածո:

    Դավաճան չեմ ես, ոչ էլ վատ ընկեր,
    Բայց, երդվում եմ, կարող եմ ուրանալ
    Հանուն այն բանի, որ կոչվում է «Սեր»,
    Ընկերոջ, եղբորս, նույնիսկ Աստծու:

    Սրանք, հավատա, խոսքեր չեն շինծու,
    Խաբել ես գիտեմ, բայց ոչ չափածո:
    Ուղարկեցի «Ճիչին», տպագրել էին ու հրավիրել խբագրություն, շատերի ոտանավորներն էր տպագրված, բայց մենակ իմ ոտանավորի տակ էին գրել, թե սիրելի էսինչ, հաճելի կլիներ ծանոթանալ և այլն, բնականաբար չգնացի, բայց ոնց էի ուրախացել Թեյ դրեցի, ծխախոտը կպցրեցի, ուսանող ժամանակ ծխախոտով էի թեյ խմում Վերցրեցի թուղթ ու գրիչը ու գրեցի՝
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    9. Սիրում եմ ծխել

    Ծխախոտամոլ չեմ, բայց սիրում եմ ծխել.
    Սիրում եմ ծխել մենությունն իմ մխացող,
    Մենությունս ու կյանքս եմ սիրում ծխել,
    Ծխում եմ իմ կյանքը ծխախոտով լացող:

    Սիրում եմ դիտել՝ ինչպես է ծխախոտը
    Լալով այրվում ու կամաց-կամաց ծխանում,
    Ու եղբայրներ ենք մենք՝ ես ու ծխախոտը,
    Ծխում ենք մեր կյանքը ու կամաց մխանում:

    Մենք այդպես նման ենք՝ ծխախոտը և ես,
    Երկուսս էլ մեր մենությունն ենք լալիս
    Ծխե արցունքներով, որոնք քաշում ենք ներս,
    Որ ոչ-ոք երբեք չտեսնի մեզ մխալիս:

    Այսպես մենակ ծխախոտն ու ես միասին
    Նստում ենք երկուսով ու անխոս զրուցում
    Ծխացող-մխացող մեր մենության մասին,
    Նստում ենք միասին, մենությունն մեր կիսում:
    Հինգ րոպեում գրեցի, սիրահարվել էի ես իմ գրածին, անկեղծ ասեմ՝ մինչև հիմա սիրահարված եմ, սրանից ավելի սիրելի չափածո գործ չունեմ, նորից ուղարկեցի «Ճիչին», էս անգամ չտպագրեցին, կամ էլ ես էդ համարին չհանդիպեցի, չնայած ուշադիր հետևում էի:
    Նման բաներ, մասնագիտությունս այնպիսին է, որ ես պարտավոր եմ գրականություն հասկանալ, որովհետև ուսումնասիրում եմ գրականություն, չնայած ինքս ակումբի ստեղծագործություններին եթե անդրադառնում եմ, աշխատում եմ անդրադառնալ որպես ընթերցող, ոչ որպես մասնագետ… Ուզում եմ ասել՝ կարծում եմ՝ կարողանում եմ թացը չորից տարբերել գրականության մեջ… Հիմա իմ գրածները ոտանավոր են, թե բանաստեղծություն, ինձ համար էական չի, դրանք իմն են, ինձ հարազատ են, իմ կողմից ապրված են… Երևի թե ասելով, որ ինքս լուրջ չեմ վերաբերվում դրանց, մի փոքր չափազանցրել եմ, որովհետև լուրջ չեմ վերաբերվում որպես գրական ստեղծագործությունների, բայց ինչպե՞ս կարող եմ լուրջ չվերաբերվել որպես իմ ապրումների, զգացմունքների… Ակումբում երբ նոր էի գրանցվել, մթնոլորտը ինձ շատ դուր եկավ, մտածեցի, որ մարդիկ կլինեն, ում հետաքրքիր կլինեմ ես, հետաքրքիր կլինեն ոտանավորներիցս, ու չսխալվեցի… Շնորհակալ եմ բոլորին, ովքեր կարդացել են չասելու ասելիքս, որքան էլ արդեն իսկ վերնագիրը շաբլոն թվար…
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 04.02.2010, 22:08:

  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (08.10.2010), My World My Space (04.02.2010), Nare-M (04.11.2010), Արևածագ (04.02.2010), Արևհատիկ (04.02.2010), Դեկադա (04.02.2010), Եկվոր (05.02.2010), Էլիզե (19.06.2010), Կաթիլ (04.02.2010)

  27. #90
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    43. Մենությանս կարոտել եմ

    Ձնել, մենությունս ծածկվել է,
    Ծածկվել ու ճերմակ վերմակվել է,
    Հետո արևը շողացել է,
    Ճերմակ մենությունս հալվել է:

    Հալվել, տրորվել, ճոլոպվել է
    Ու այդպես էլ անէացել է,
    Ինչ-որ բան կարծես թե փոխվել է.
    Մենության տեղը դատարկվել է:

    Առանց մենության մենացել եմ,
    Մենությունս, քեզ կարոտել եմ:

  28. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (08.10.2010), My World My Space (05.02.2010), Nare-M (04.11.2010), Sambitbaba (29.08.2010), Sona_Yar (07.02.2010), Tig (08.02.2010), Yeghoyan (06.02.2010), _Հրաչ_ (05.02.2010), Արևհատիկ (05.02.2010), Կաթիլ (06.02.2010)

Էջ 6 11-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •