User Tag List

Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 151 հատից

Թեմա: Անասելիք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #16
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Նամակ Ձմեռ պապին

    Նվիրում եմ իմ լավ բարեկամ Մ. Ա.-ին


    Ձմեռ պապի, այս Նոր տարում այնպես արա,
    Որ աշխարհը գոնե մի քիչ բարիանա,
    Ամեն մեկին մի քիչ-մի քիչ մի բան արա,
    Որ քեզանից ոչ ոք փոքր-ինչ չնեղանա:

    Հարուստներին միայն հեռվից ձեռքով արա,
    Աղքատների համար թող ձմեռն ամառնանա,
    Իմ գործը չի, ոնց ուզում ես, այնպես արա,
    Որ փոքրերի համար էլ առատ ձյուն տեղա:

    Դժգոհելու շատ առիթներ՝ դժգոհներին,
    Մտքի փոքր-ինչ պայծառացում՝ շատ գոհերին,
    Առատ ու խիտ, առողջ մազեր՝ ճաղատներին,
    Ամաչեցրու շռայլությամբ՝ ժլատներին:

    Ձմեռ պապի, կույրերին բեր տեսողություն,
    Խուլերին էլ, լավ կլիներ, լսողություն,
    Բոլոր-բոլոր հիվանդներին՝ ապաքինում,
    Այդքան էլ ճիշտ, քեզ լավ նայիր, առողջություն:

    Թող այս տարի սիրահարներն ամուսնանան,
    Նորապսակ զույգերն էլ թող երեքանան,
    Մանկան ճիչով, անհոգությամբ թող լիանան,
    Մյուսներն էլ՝ չնախանձեն, այլ հիանան:

    Զինվորներին՝ ուժ ու կորով, արիություն,
    Որ պահպանեն սահմանները հայրենիքի,
    Մայրերին էլ, շուտով կգան, համբերություն,
    Աշխարհին էլ թող որ լինի խաղաղություն…

    Ինձ էլ մի լավ, քնքուշ աղջիկ, որ ինձ սիրի,
    Ինձ հասկանա, շատ չխոսա, ինձ սատարի,
    Որ քիչ փողից, նեղությունից չբարկանա,
    Ու անպայման որ իմ կողքին երջանկանա:

    Այս տարվա համար այսքանն արա, եկող տարի
    Քեզ կսպասենք նոր ցուցակով մեր իղձերի:

    Շնորհակալություն իմ լավ բարեկամ Դ. Ս.-ին անկեղծ ու շիտակ քննադատության, ճիշտ խորհուրդների ու համբերատարության համար:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 27.12.2009, 16:48:

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (27.12.2009), lili-4 (09.01.2010), My World My Space (18.02.2010), Sona_Yar (27.12.2009), Tig (18.01.2010), Yeghoyan (01.01.2010), _Հրաչ_ (28.12.2009), Արևհատիկ (04.02.2010), Դատարկություն (31.12.2009), Դեկադա (27.12.2009), Ինչուիկ (27.12.2009), Լուսաբեր (27.12.2009), Կաթիլ (27.12.2009), Մանոն (28.12.2009), ՆանՍ (27.08.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •