Ես էլ: Ավելին. ես` ամենաթույլն եմ:
Բայց ճար չկա, Շինարար ջան, պետք է հասկանալ, թե ինչ ասել է "քվանտային", քանզի մեր կյանքն էլ` քվանտային է:
Փորձեմ "քվանտային" օրինակ բերել:
Կարծեմ ինդիգո երեխաների մասին բաժնում է, Սելավին պատմում է մի կույր կնոջ մասին: Ոմանք համարում են, որ այդ պատմությունը` ճռռոց է(չգիտեմ, արդյո՞ք ճիշտ հասկացա այս բառի իմաստը): Բայց այդ կինն ուղղակի`
քվանտային տեսողություն ունի:
Կամ հեռու գնալ պետք չէ, արի հիշենք Հայկին, որը լինելով խուլ, այնուամենայնիվ հաղթեց "Պարիր, եթե կարող ես" հեռուստամրցույթը: Մտածե՞լ ես արդյոք, թե ինչպես: Ճիշտ հասկացար, նա
քվանտային լսողություն ունի: Եթե ուշադիր նայես նրա պարին, կտեսնես, որ նրա լավ պարելը միայն տեխնիկապես պատրաստ վիճակը չէ (տեխնիկապես նրանից ավելի պատրաստվածներն էլ կային): Հայկի յուրաքանչյուր շարժումը կարծես թե նրա ներսից, ասենք` սրտից կամ հոգուց է սկսվում ու տարածվում է ամբողջ մարմնով մեկ: Տեխնիկապես ստանալ դա` անհնար է:
Կփորձեմ տեղադրել նաև մի փոքրիկ վիդեո`
քվանտային կարդալու մասին.
https://www.kryon.com/quantumvideo.html
Էջանիշներ