User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 151 հատից

Թեմա: Անասելիք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անասելիք

    Այս բաժնում ես կդնեմ ոտանավորներ, որ երբեք նախատեսված չեն հրատարակելու, գրված են ընկերական միջավայրում կարդալու և զվարճանալու համար… Ուղղակի այստեղ մթնոլորտը ինձ դուր եկավ… Հուսով եմ դրանց կողքով անտարբեր չեք անցնի, որովհետև լավն են... եվ հիշեք, որ դրանք բանաստեղծություններ չեն, այլ ոտանավորներ…
    1. Ես` բանաստեղծ
    (ինքնածաղրանմանակում)

    Ես ինձ բանաստեղծ եմ երևակայում.
    Թղթի վրա ինչ-որ բաներ եմ գրոտում,
    Գրում եմ, ջնջում, ինչ-որ բանաստեղծոտում,
    Ուզում եմ լինել պոետ ապագայում:

    Ես ինձ բանաստեղծ եմ երևակայում.
    Վսեմ թեմաներից եմ փլիլիսոփայում
    Ու մեծ պոետ դառնալու հույսեր եմ փայում,
    Գաղափարներ եմ մշակում ես կայուն:

    Ես ինձ բանաստեղծ եմ երևակայում.
    Ու բանաստեղծաբար եմ ես սիրահարվում,
    Բանաստեղծություններ եմ նրան նվիրում,
    Բանաստեղծական սիրով եմ սիրում ուրույն:

    Ես ինձ բանաստեղծ եմ երևակայում.
    Թեթև հարցերով ես չեմ հետաքրքրվում,
    Վեհ գաղափարներն են մշտապես ինձ հուզում.
    Ես ինձ բանաստեղծ եմ երևակայում:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (10.02.2011), Katka (16.10.2010), kitty (25.04.2011), Malxas (16.11.2010), Sambitbaba (09.02.2011), StrangeLittleGirl (15.12.2009), _Հրաչ_ (13.12.2009), Անտիգոնե (29.08.2010), Բարձրահասակ (08.09.2009), Դատարկություն (15.01.2010), Էլիզե (19.06.2010), Ինչուիկ (01.12.2009), Քամի (07.09.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    2. Արևագույն աչքերով աղջիկ

    Արևագույն աչքերով մի աղջիկ
    Մտել է իմ ուղեղը և հոգին
    Եվ, ինչպես վիրուսը համակարգչում,
    Ջնջում է ամեն ինչ իմ ուղեղում:

    Արևագույն աչքերով մի աղջիկ
    Իշխում է իմ բոլոր երազներում,
    Այնպես եմ ցանկանում միշտ, միշտ քնել
    Կամ էլ գոնե արթմնի երազ տեսնել:

    Արևագույն աչքերով մի աղջիկ
    Սրբապղծում է իմ աղոթքները.
    Ամեն անգամ Աստծուն աղոթելիս
    Նրա աղոթք անունն եմ ես տալիս:

  4. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.09.2009), aragats (10.02.2011), Arpine (26.09.2011), E-la Via (29.08.2010), einnA (08.10.2010), kitty (25.04.2011), Loki (07.09.2009), My World My Space (16.01.2010), Nare-M (01.11.2010), Sambitbaba (09.02.2011), snow (10.09.2009), Yeghoyan (07.11.2009), Արեւոտ լուսին (08.05.2010), Էլիզե (19.06.2010), Ժունդիայի (08.05.2010), Կաթիլ (06.09.2009), Քամի (07.09.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    3. Սիրիր ինձ

    Սիրիր ինձ: Ես դրախտ չեմ խոստանում,
    Բայց, ճիշտ եմ ասում, զուր ես որոնում,
    Չես գտնի ավելի քաղցր բան, քան
    Սիրուդ հետ բռնես դժոխքի ճամփան:

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.09.2009), aragats (10.02.2011), einnA (08.10.2010), Kita (06.09.2009), Nare-M (01.11.2010), Ohanyan (06.09.2010), paniaG (28.01.2011), Sambitbaba (09.02.2011), _Հրաչ_ (13.12.2009), Բարձրահասակ (08.09.2009), Դատարկություն (03.12.2009), Ժունդիայի (08.05.2010), Ինչուիկ (01.12.2009), Կաթիլ (04.01.2010), Սերխիո (31.12.2009)

  7. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    4. Նկարչի երազը

    Ես մի գաղտնի երազ ունեմ,
    Ուզու՞մ ես՝ պատմեմ այդ մասին,
    Սակայն թող այն մեր մեջ մնա.
    Այդ երազը իմ գաղտնիքն է:

    Նկարիչ դառնալ եմ ուզում,
    Որ մարդկանց դեմքեր նկարեմ…
    Դու երևի ծիծաղու՞մ ես.
    «Ի՞նչ գաղտնիք է դա. նկարիր»:

    Գաղտնիքն այն է (ոչ ոքի չասես),
    Որ ինձ մոտ դա չի ստացվում,
    Փորձում եմ նկարել դեմքեր,
    Բայց դուրս են գալիս դիմակներ:

    Ես էլ եմ ապշում, զարմանում,
    Թե ինչպես է դա ստացվում.
    Չէ՞ որ ես իրական մարդկանց
    Դեմքեր եմ նկարել փորձում:

    Հապա ինչու՞ վրձնիս տակից
    Պաղ դիմակներ են ինձ նայում.
    Ես մի ձախորդ նկարիչ եմ,
    Երևի բախտս չի բերում:

    Ո՞չ, ասում ես՝ նկարիչ չե՞մ,
    Ես չեմ տեսնում մարդկանց հոգի՞ն,
    Ի՞նչ, լավ է՝ թողնե՞մ նկարել
    Դեմքեր, դա ինձ չի՞ հաջողվի:

    Ես էլ եմ համաձայն քեզ հետ.
    Ես վախենում եմ նկարել
    Այն, ինչ թաքնված է դեմքի
    Հետևում, ինչ չի երևում:

    Լավ է՝ դիմակներ նկարեմ
    Եվ մարդկանց դեմքերից այն կողմ
    Երբեք նայել ես չփորձեմ:

    Բայց սա թող մեր մեջ մնա, լա՞վ,
    Այս մասին ոչ մեկի չասես:


    Առայժմ այսքանը, հետո երևի էլի բաներ կդնեմ այստեղ…

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.09.2009), aragats (10.02.2011), Lyonik (02.10.2009), Nare-M (01.11.2010), Tig (10.09.2009), Ամպ (10.02.2011), Արեւոտ լուսին (08.05.2010), Եկվոր (08.09.2009), Էլիզե (19.06.2010), ԿԳԴ (06.09.2009), Մանուլ (16.09.2009), Քամի (07.09.2009), Ֆոտոն (06.09.2009)

  9. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Տեսնում եմ արդեն կարդացողներ կան, հաճելի է:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    _Հրաչ_ (13.12.2009)

  11. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    5. Պարապություն

    Երբեմն ուզում եմ պարապությունից
    Ինձ պատեպատ զարկեմ:

    Կյանքումս տիրող դատարկությունից
    Ուզում եմ ազատվեմ:

    Ներսս լցվել է այս դատարկությամբ,
    Ուզում եմ բղավեմ,

    Ճչամ ամբողջ ուժով, դատարկությունը
    Այդպես մեջիցս հանեմ:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 06.09.2009, 19:32:

  12. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.09.2009), aragats (10.02.2011), einnA (08.10.2010), Kita (07.09.2009), kitty (25.04.2011), Nare-M (01.11.2010), paniaG (28.01.2011), snow (10.09.2009), Ungrateful (06.09.2009), _Հրաչ_ (13.12.2009), Դատարկություն (03.12.2009), Եկվոր (08.09.2009), Էլիզե (19.06.2010), Ժունդիայի (08.05.2010), Լուսաբեր (17.11.2009), Կաթիլ (06.09.2009), Քամի (07.09.2009), Ֆոտոն (06.09.2009)

  13. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    4. Նկարչի երազը

    Ես մի գաղտնի երազ ունեմ,
    Ուզու՞մ ես՝ պատմեմ այդ մասին,
    Սակայն թող այն մեր մեջ մնա.
    Այդ երազը իմ գաղտնիքն է:

    Նկարիչ դառնալ եմ ուզում,
    Որ մարդկանց դեմքեր նկարեմ…
    Դու երևի ծիծաղու՞մ ես.
    «Ի՞նչ գաղտնիք է դա. նկարիր»:

    Գաղտնիքն այն է (ոչ ոքի չասես),
    Որ ինձ մոտ դա չի ստացվում,
    Փորձում եմ նկարել դեմքեր,
    Բայց դուրս են գալիս դիմակներ:

    Ես էլ եմ ապշում, զարմանում,
    Թե ինչպես է դա ստացվում.
    Չէ՞ որ ես իրական մարդկանց
    Դեմքեր եմ նկարել փորձում:

    Հապա ինչու՞ վրձնիս տակից
    Պաղ դիմակներ են ինձ նայում.
    Ես մի ձախորդ նկարիչ եմ,
    Երևի բախտս չի բերում:

    Ո՞չ, ասում ես՝ նկարիչ չե՞մ,
    Ես չեմ տեսնում մարդկանց հոգի՞ն,
    Ի՞նչ, լավ է՝ թողնե՞մ նկարել
    Դեմքեր, դա ինձ չի՞ հաջողվի:

    Ես էլ եմ համաձայն քեզ հետ.
    Ես վախենում եմ նկարել
    Այն, ինչ թաքնված է դեմքի
    Հետևում, ինչ չի երևում:

    Լավ է՝ դիմակներ նկարեմ
    Եվ մարդկանց դեմքերից այն կողմ
    Երբեք նայել ես չփորձեմ:

    Բայց սա թող մեր մեջ մնա, լա՞վ,
    Այս մասին ոչ մեկի չասես:
    Մի քիչ անհամեստ ա իմ կողմից, ոչ ոք չի հետաքրքրվել, բայց ուզում եմ պատմել այս ոտանավորիս մասին… Դե, իմ թեման է, ով չի ուզի, թող չկարդա Ուրեմն բոլոր ոտանավորներս գրել եմ մի շնչում, մի հինգ րոպեում, հետո ճիշտ է ժամանակի ընթացքում մշակել եմ, բայց հիմքը այդպես է դրվել: Դե ես բանաստեղծ չեմ, ուղղակի հավեսի համար մեկ-մեկ գրոտում եմ Բայց այս մեկը տարբեր է: Ժամանակին նկարում էի ու հատկապես սիրում էի դիմանկարներ, ինձ մոտ ավելի հեշտ ստացվում էր աչքերի արտահայտությունը ստանալ, քան ճիշտ դիմագծերը, ու այնպես էր լինում, որ նայողները աչքերից միանգամից ճանաչում էին, թե ով է դարձել հերթական դիմանկարիս թիրախը… Ու մի օր մտածեցի, որ հետաքրքիր կլիներ գրել ոտանավոր մի նկարչի մասին, որ չի կարողանում հենց հայացքը ճիշտ ստանալ, որ դիմագծերը ճիշտ-ճիշտ նկարում է, բայց նկարը սառն է ստացվում, ու սկսեցի զբաղվել, մի ամբողջ ամիս գրում էի, մոտ մի քառասուն քառատող գրեցի, հետո սկսեցի կրճատել, տողերը հետ ու առաջ տանել, ու թողեցի այն, ինչ կա… Այսպես կիսատ, կաղ մի բան ստացվեց: Ու այսօր մտածեցի, որ իրականում հետաքրքիր բան է ստացվել, ուզեցել եմ ստեղծել մի նկարչի դիմանկար, որը ուզում է դիմանկարներ նկարել, բայց իր մոտ դիմակներ են ստացվում, ու ահա իմ մոտ էլ ստացվել է այդ նկարչի ոչ թե դիմանկարը, այլ դիմակը

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (22.12.2009), Yeghoyan (12.12.2009), Անտիգոնե (29.08.2010), Դեկադա (12.12.2009), Էլիզե (19.06.2010), Ինչուիկ (13.12.2009), Լուսաբեր (11.12.2009), Կաթիլ (11.12.2009)

  15. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Չասելու ասելիք

    Վերջին. Անիմաստ

    Ներեցեք, որ ես չափածո չեմ կարող հայհոյել,
    Չեմ կարող անչափածո բանաստեղծություն գրել,
    Ներեցեք ինձ, որ իմ դարն ու օրը չեմ հասկանում,
    Որ անցյալը, ներկան ու ապագան չեմ տարբերում:

    Փաստորեն, այն ամենն, ինչ հավերժինն եմ համարել,
    Մեր ներկան՝ դարը մեր իմաստուն, էլ չի հանդուրժում,
    Փաստորեն, դարը իմ հավերժ ոչինչ չի ճանաչում,
    Փաստորեն, հավերժն էլ է իր դարը արդեն ապրել:

    Զուր է ամեն ինչ՝ նկարել, գրել ու երգ ստեղծել,
    Ու բոլորը՝ ես էլ, որ այդպես չէինք մտածում,
    Պարզապես դոնկիխոտություն էինք միայն անում,
    Դոն Կիխոտի պես երկար-բարակ չէինք մտածել:

    Եվ չնայած «Դոն Կիխոտը» Սերվանտեսն է գրել,
    Որոշեցի այլևս իզուր չբանաստեղծել:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (29.08.2010), Yeghoyan (25.12.2009), Դատարկություն (25.12.2009), Կաթիլ (25.12.2009), Մանոն (25.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •