User Tag List

Էջ 8 11-ից ԱռաջինԱռաջին ... 4567891011 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 151 հատից

Թեմա: Անասելիք

  1. #106
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար: Ողջույն, հարգելիս… Ինձ կներես, չէ՞, եթե եղբայրաբար արտահայտվեմ: Վերը նշված «եռամաս» պատմվածքը /ինձ, թերևս/ popcorn հիշեցրեց՝ աչքներս բան տեսավ, բայց փորներս բան չընկավ:
    Ինչպես ժողովուրդը կասեր` մեջը «նյութ» չկա, նյու՜թ
    Խնդիր չկա Իմ իմացած, տեսած ու հասկացած նյութն այդ է եղել: Փոր լցնողի առաքելություն չեմ վերցնում ու երբեք չեմ էլ վերցնելու, դա խոստանում եմ: Եթե մի օր լրջորեն որոշեմ էլ զբաղվել գրականությամբ, իմ գրած գրականությունը լինելու է կարդալու և ոչ կշտանալու

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.04.2010), My World My Space (25.04.2010), Ժունդիայի (27.04.2010), Կաթիլ (02.05.2010)

  3. #107
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    45
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինարար: Նախ ներողամտություն եմ հայցում ուշացված արձագանքի համար /այսօր կայք այցելեցի/, և շնորհակալություն արժանավայել պատասխանի համար:
    Սակայն Ձեր թույլտվությամբ կուզենայի հստակություն մտցնել ասվածիս մեջ՝ հոգևոր քաղցը հագեցնելու /կշտացնելու/ առաքելություն ունի ստեղծագործությունը , և ոչ թե պահի ազդեցություն գործելու, կամ ուղղակի տպավորության համար… Ցանկալի կլիներ, որ իրոք, Դուք լրջորեն բանեիք գրականության դաշտում, մանավանդ, երբ հակումն ու «կայծը» առկա են… Ձեր չափածոների մեջ երբեմն առկայծումներ կան, որոնք Բանաստեղծի կայացման միտումն ունեն՝ իսկ կողմնակի /սիրողական/ գովասանքները միջակության հարթության վրա Ձեր շնորհը պահելու վտանգն ունեն… գտեք ՁԵԶ:
    Շնորհակալություն

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (07.05.2010), Tig (10.05.2010), Yeghoyan (08.05.2010), Շինարար (07.05.2010)

  5. #108
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար: Նախ ներողամտություն եմ հայցում ուշացված արձագանքի համար /այսօր կայք այցելեցի/, և շնորհակալություն արժանավայել պատասխանի համար:
    Սակայն Ձեր թույլտվությամբ կուզենայի հստակություն մտցնել ասվածիս մեջ՝ հոգևոր քաղցը հագեցնելու /կշտացնելու/ առաքելություն ունի ստեղծագործությունը , և ոչ թե պահի ազդեցություն գործելու, կամ ուղղակի տպավորության համար… Ցանկալի կլիներ, որ իրոք, Դուք լրջորեն բանեիք գրականության դաշտում, մանավանդ, երբ հակումն ու «կայծը» առկա են… Ձեր չափածոների մեջ երբեմն առկայծումներ կան, որոնք Բանաստեղծի կայացման միտումն ունեն՝ իսկ կողմնակի /սիրողական/ գովասանքները միջակության հարթության վրա Ձեր շնորհը պահելու վտանգն ունեն… գտեք ՁԵԶ:
    Շնորհակալություն
    Քեզ շնորհակալություն, հարգելիս… Իմ այս թեմայի նկատմամբ քո ուշադրությունը վաղուց եմ նկատել, երկար կարելի է վիճել, զրուցել այն մասին, թե որն է գրականության կամ ստեղծագործության առաքելությունը, ինչ ասել է՝ հոգևոր սնունդ և այլն, բայց անչափ շնորհակալ եմ կարծիքի համար, ինձ համար գնահատելի է ցանկացած կարծիք՝ անկախ նրանից, թե դրանք ինչ միտում կարող են ունենալ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Interdenominational (12.05.2010)

  7. #109
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինարար, (նենց նիկ ես ընտրել, չի ստացվում կրճատել, ուֆ-ուֆ) մի նոր բան գրի կարդանք էլի:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դատարկություն (06.07.2010), Շինարար (06.07.2010)

  9. #110
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար, (նենց նիկ ես ընտրել, չի ստացվում կրճատել, ուֆ-ուֆ) մի նոր բան գրի կարդանք էլի:
    Դայանա ջան, ամեն ինչ իր ժամանակն ունի, չեմ ուզում գրել միայն գրած լինելու համար

  10. #111
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դայանա ջան, ամեն ինչ իր ժամանակն ունի, չեմ ուզում գրել միայն գրած լինելու համար
    Ուֆ, մի բան չասես, վռազ կռիվ են անում Ես ասում էի գրի կարդանք, չէի ասում գրի գրելու համար:

    Ուզում էի թեման ակտիվացնել:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (06.07.2010)

  12. #112
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ այս մեկը գրել եմ «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմի ազդեցության տակ, չնայած ֆիլմը չեմ տեսել, ինձ պատմել են:

    12. Չմեղա

    Ներիր ինձ, Աստված, ես Աստվածաշունչ եմ այրել...
    Կրկնակի անգամ ուրախանալու առիթ ունեցա` Ձեր "ոտանավորները" կարդալիս: Առաջինը, որ իմ անգիտության պատճառով չեմ կարող բոլորի պես շնորհակալություն հայտնել մի ինչ-որ գաղտնի կոճակ սեղմելով, ու այդ պատճառով կարող եմ բառացիորեն այդ անել. այս վերջին ձևն ինձ քիչ ավելի հաճելի է թվում և հայտնողի, և ստացողի համար: Եվ երկրորդ` առավել ուրախ եմ, որ սովորություն չունեմ բավարարվելու առաջին երեք տողով... Հասել եմ առայժմ "Չմեղային": Վերջինս (թեման ինձ համար մի քիչ վիճելի է, բայց պոեզիան` շատ լավն է), ինչպես նաև "Սիրում եմ ծխել"-ը մեծ հաճույք պատճառեցին. շնորհակալություն:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ժունդիայի (27.08.2010), Շինարար (27.08.2010)

  14. #113
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    13. Մթից եմ փախչում

    Մութ է, գիշեր, անձրև է ու աշուն...
    Զարմանալին այն է, որ կարդում եմ Ձեր գործերն ու հիշում իմ` պատանեկան տարիներին գրածներս: Սա արդեն երկրորդ գործն է: Առաջինը "Պարապությունն" էր: Շատ հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը. Դուք ինչ-որ նմանություն չե՞ք գտնում: Չգիտեմ, կանոնակարգով թույլատրված է, թե ոչ, բայց խնդրում եմ, հնարավոր համարեք տեսնել իմ գործը` Ձեր էջի վրա, ուղղակի համեմատելու համար: Հետո, իհարկե, կարող եք ջնջել: Նախապես շնորհակալ եմ:


    ԴՈՂԵՐՈՑՔ

    Կաղկանձում է մութը:
    Մրմնջում է մութը:
    Լաց է լինում մութը:
    Ցուրտ է:

    Փչացել է կողմնացույցը:
    Ահավոր սարսափ մթնում:
    Լուռ ճչում է ժամացույցը
    սիրտ մաշող:

    Անտառի պես մի տուն,
    ուր վախ կա միայն գիշերում:
    Գիշերվա մեջ չկա քուն:
    Չկան աստղեր:
    Չկա լուսին:
    Չկա սեր
    կամ գոնե արբեցում:

    ՈՒ այդ մութ տան մեջ
    գոռում է, ճչում
    զարթուցիչը:

    Զարթուցիչը ճչում է,
    իսկ ժամանակը կանգ է առել:
    Կողմնացույցն էլ փչացել է:

    Ձմեռ 1979

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    _Հրաչ_ (29.08.2010), Շինարար (27.08.2010)

  16. #114
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Զարմանալին այն է, որ կարդում եմ Ձեր գործերն ու հիշում իմ` պատանեկան տարիներին գրածներս: Սա արդեն երկրորդ գործն է: Առաջինը "Պարապությունն" էր: Շատ հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը. Դուք ինչ-որ նմանություն չե՞ք գտնում: Չգիտեմ, կանոնակարգով թույլատրված է, թե ոչ, բայց խնդրում եմ, հնարավոր համարեք տեսնել իմ գործը` Ձեր էջի վրա, ուղղակի համեմատելու համար: Հետո, իհարկե, կարող եք ջնջել: Նախապես շնորհակալ եմ:
    Շնորհակալություն, հարգելիս, թեմաս նկատելու համար: Ձեր ստեղծագործական թեմայում ես խոսեցի վատ փաթեթավորման մասին, ահա Ձեզ վատ փաթեթավորման լավագույն օրինակը, խոսքս վերաբերվում է այս թեմայում դրված եթե ոչ ոտանովորներին, ապա թեմային: Ամբողջ թեմայի ընթացքում յուրաքանչյուր դրական խոսքի ես հակադարձել եմ`փորձելով ապացուցել, թե որքան թույլ են իմ ոտանավորները, որ այս ամենը սոսկ պատանեկան չարաճճություններ են, որ ինձից ինչ բանաստեղծ և այլն: Այդ ամենն իհարկե ունեցել է իր համապատասխան արդյունքները: Շնորհակալ եմ, որ այդ անհաջող փաթեթավորումը Ձեզ չի վանել բացելու այն և տեսնելու, թե ներսում ինչ կա: Ինչ վերաբերվում է նմանությանը, չգիտեմ. ես չնմանեցրեցի, սակայն եթե Դուք կարծում եք, որ նման են, ուրեմն պարզապես ես ինչ-որ բան չեմ նկատում: Ի վերջո, բոլոր ստեղծագործող մարդիկ էլ մի ընդհանրություն ունեն. մինչ լուրջ մարդիկ զբաղված են գործնական խնդիրների լուծմամբ, մի գիտնական օրինակ պարզել է, որ մարդկության ապագան այլ մոլորակներում է և լրջորեն ուղիներ է փնտրում դա իրականություն դարձնելու համար, իրենք, Սևակի ասած, ամենալն լրջությամբ արվեստ են խաղում:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 27.08.2010, 18:57:

  17. #115
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    40. Երկրաշարժ
    Տեսնես` այսօր ո՞վ բղավեց իր մոր վրա...
    Հզոր գործ էր: Շնորհակալություն: Կարդալուց փշաքաղվեցի...

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (29.08.2010), Շինարար (29.08.2010)

  19. #116
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դատավոր -Լավ, տիկին Հայաստան, եթե էլ բան չունեք ավելացնելու, ավարտենք լսումը...
    Շինարար, իսկ գիտե՞ք արդյոք, թե ինչ ասել է "սոմատի": Վերջինը, ով այդ մասին պատմեց, Էռնստ Մուլդաշեվն էր, իր "От кого мы произошли" գրքում: Իմ կարծիքով, Փոքր Մհերը` մեր հայ սոմատին է: Մի ակնթարթ ինձ թվաց, որ եթե Դուք ծանոթանաք "սոմատի" հասկացությանը (եթե արդեն ծանոթ չեք), այն կմտահղի գրելու Ձեր բավականին հաճելի դիալոգի երրորդ մասը... Ինչևէ, հաճելի էր ընթերցել առաջին երկու մասն էլ:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 29.08.2010, 03:23:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (29.08.2010), Շինարար (29.08.2010)

  21. #117
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ, կփորձեմ գտնել և կարդալ

  22. #118
    Անուղղելի լավատես Անտիգոնե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.08.2010
    Հասցե
    Շուշի
    Տարիք
    41
    Գրառումներ
    368
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի այն ամենը ինչ տեղադրել էիք: 2 բանաստեղծություն ունեք, որ շատ սիրեցի: Արձակն անշուշտ ավելի լավ է ստացվում Ձեզ մոտ...Մտորելու տեղիք տվեցիք ու բավականին դրական լիցքեր:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (29.08.2010)

  24. #119
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անտիգոնե-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի այն ամենը ինչ տեղադրել էիք: 2 բանաստեղծություն ունեք, որ շատ սիրեցի: Արձակն անշուշտ ավելի լավ է ստացվում Ձեզ մոտ...Մտորելու տեղիք տվեցիք ու բավականին դրական լիցքեր:
    Շնորհակալություն, հարգելիս, այսօր առիթ եղավ, ես էլ մի անգամ ևս կարդացի այս թեմայում դրված ստեղծագործությունները, ինձ էլ մի տեսակ սկսել են ավելի դուր գալ

  25. #120
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բա մի կարծիք էլ ես չգրեմ Զեմ ջան?

    Նախ ասեմ` շատ ուշ բացահայտեցի ինձ համար ստեղծագործ Շինարարին /ամոթ ինձ/, բացահայտելուց հետո` շատ ուրախացա-զարմացա-հետաքրքրվեցի: Սիրում եմ ստեղծագործություններ, որոնք գրված են պարզ, հիշվող և դրա հետ մեկտեղ լի են ասելիքով. այսինքն` գրված չեն ուղղակի գրվելու համար: Քո ստեղծագործությունները կարդացվում են թեթև, հանգիստ և ամենակարևորը` մտքում նստվածք են թողնում.... Չդադարես գրելը, թե չէ`կգամ-կհասնեմ Կիրովական գլխիդ "Մի սպանիր տաղանդդ" թեմայով լեկցիա կարդալու

    Շին ջան, Աստված տա` ունենաս ասելիք և շուտ-շուտ ուրախացնես մեզ քո ստեղծագործ ներկայությամբ...

    Հ.Գ. "Արևագույն աչքերով աղջիկ"....
    Վերջին խմբագրող՝ Էլիզե: 29.08.2010, 20:31:
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (26.09.2011), Կաթիլ (29.08.2010), Շինարար (29.08.2010)

Էջ 8 11-ից ԱռաջինԱռաջին ... 4567891011 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •