Համաձայն չեմ, որովհետև իմ ասածը կապ չուներ օգտագործել–չօգտագործելու հանգամանքի հետ։ Պարզապես «երկրպագել» բառն իր իմաստով ոչ միայն հեռու է ռուսերեն "болеть" բառից, այլև աղավաղված ձևով է բնորոշում տվյալ երևույթն ընդհանրապես։ Որևէ թիմի, խմբի կամ կատարողի կարելի է համակրել, աջակցել և այլն, իսկ երկրպագելն այդ իրավիճակում միայն հիվանդագին ու մոլեգին վերաբերմունքն է բնորոշում։ Վերջիվերջո, ոչ բոլորն են "болеть" անելու հետ մեկտեղ նաև երկրպագում։ Ես, օրինակ, երբեք ոչ ոքի չեմ երկրպագել, բայց "болеть" արել եմ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իմ կարծիքով՝ սրանից ակնհայտ է, որ առաջին հերթին հենց «երկրպագել»-ն է "болеть"-ի արհեստական փոխարինիչ: Ուլուանան ճիշտ է: «Բոլելշիկի» լավագույն փոխարինիչը, փաստորեն, «ինչ-որ մի բանի բուռն սիրահար»-ն է: Ճիշտ է, այդ ինչ-որ բանը կարելի նաև երկրպագել, բայց դա արդեն ծանր դեպք է:Երկրպագել, եցի 1. Поклоняться, боготворить, обоготворять, обоготворить. 2. Кланяться, поклониться.
Երկրպագություն, թյան - Поклонение
Երկրպագու, ի Поклонник
Болеть I անկատ. 1. հիվանդ լինել.... 2. о ком - чем, за кого - что փխբ. խսկց. ապրումներ ունենալ, սրտով ցավել, հոգս քաշել, սրտանց տանջվել, մտահոգվել. ~ за успех дела գործի հաջողության համար մտահոգված լինել:
Болеть II անկատ. ցավել, ցավ զգալ....
Болельщик ա., խսկց. ցավաքաշ, ցավքաշ, սպորտային մրցույթների բուռն սիրահար![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Դե, "болеть"-ի «ցավել» իմաստը ինձ թվում է ամենալավն է բացատրում այդ երևույթը, մենք էլ օգտագործում ենք չէ՞ ինչ-որ մեկի համար ցավել արտահայտությունը, ու դժվար թե դա ռուսերենից թարգմանություն կամ ռուսական ազդեցություն լինի, որովհետև այնպիսի մի արևելյան բառի հետ ունենք այդ բառը զուգադրված նույն իմաստով, ինչպիսին «ջանն» է, ասում ենք չէ՞ «ջանացավ», երևի երկրպագելու փոխարեն ցավելն ավելի ճիշտ է, իսկ երկրպագուները ջանացավ մարդիկ են, ի՞նչ կարծիք ունեք![]()
Ճիշտն ասած քառահատոր բացատրականում գրված է.
ցավել-Մարզամրցումների ժամանակ հակառակորդներից մեկի ջերմ կողմնակիցը լինել, բուռն կամենալ , որ նա հաղթի:
Բայց , միևնույն է, դուրս չի գալիս: Իմ ընկալմամբ, ցավելը վշտանալու իմաստ ունի, ինչպես ցավակիցը՝կարեկցելու:
Հետո էլ՝ болельщик- ցավող չես թարգմանի:![]()
Հանձին՝ եզակի թվի համար,
հանձինս՝ հոգնակի թվի համար
Գրաբարում՝
եզակի՝
անձն-ուղղական
(զ)անձն-հայցական
անձին-սեռական-տրական
յանձնէ-բացառական
անձամբ-գործիական
հոգնակի՝
անձինք-ուղղական
(զ)անձինս-հայցական
անձանց- սեռական-տրական հոլով
յանձանց-բացառական
անձամբք-գործիական
Այսինքը` վերջին ս-ն դեմքի հետ ոչ մի կապ չունի, այլ թվի և հոլովի ցուցիչ է:
AniwaR (26.12.2009)
Ուլուանա (25.12.2009)
Շինարար (24.12.2009)
DIXIcarpe noctem
*e}|{uka* (01.01.2010)
Հայերեն «կարալյոկ»-ին ի՞նչ են ասում: Եթե «արքայախնձոր» են ասում, բա «անանաս»-ին ի՞նչ են ասում:![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ