Մեջբերում bari hoki-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի եթե Մարդը չի օգտագործոել փոքր տարիքից օրինակ երկրպագել բառը և տվյալ բառի տեղը ձեր ասած օտարամուտ "болеть" բառն է ասել նրան հայերեն տարբերակը ուժեղ կթվա մեկ ուրիշին գռեհիկ մի խոսքով խորթ կթվա, դրանում մեղք ունի դպրոցը
համաձայն ես՞:
Համաձայն չեմ, որովհետև իմ ասածը կապ չուներ օգտագործել–չօգտագործելու հանգամանքի հետ։ Պարզապես «երկրպագել» բառն իր իմաստով ոչ միայն հեռու է ռուսերեն "болеть" բառից, այլև աղավաղված ձևով է բնորոշում տվյալ երևույթն ընդհանրապես։ Որևէ թիմի, խմբի կամ կատարողի կարելի է համակրել, աջակցել և այլն, իսկ երկրպագելն այդ իրավիճակում միայն հիվանդագին ու մոլեգին վերաբերմունքն է բնորոշում։ Վերջիվերջո, ոչ բոլորն են "болеть" անելու հետ մեկտեղ նաև երկրպագում։ Ես, օրինակ, երբեք ոչ ոքի չեմ երկրպագել, բայց "болеть" արել եմ։