Հայկօ ջան, էստեղ, կարծես թե, հենց բայական հիմքով տարբերակն է(չափը նշող), դրա համար էլ,կարծում եմ, չափանիշներ ձևը ճիշտ է :
Իսկ, օրինակ, խորհրդանիշ, թվանիշ բառերում՝ նիշն է, ահա թե ինչու մենք ունեք նաև, համապատասխանաբար՝ խորհրդանշան , թվանշան տարբերակները, իսկ չափանշան ձև չունենք:
Թեև, եթե Աղայանի մոտ եր-ով է...մի տեսակ, այդ հանամանքը չի համոզում...
Վերջին խմբագրող՝ Sphinx: 11.12.2009, 10:56:
Ուլուանա (11.12.2009)
Sphinx (12.12.2009)
Խնդում եմ պրոպոգանդա բառի հայերեն համարժեքը:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Շինարար (12.12.2009)
պրոպագանդա բառը ունի երկու իմաստ և քարոզչություն(արմատը՝ քարոզիչ), և քարոզություն (արմատը՝ քարոզ):Կախված ենթատեքստից՝ պետք է տարբերակել, ինչպես՝ լուսավորությունն ու լուսավորչությունը:
Պրոպագագանդա բառը օգտագործել է 17-րդ դարում Հռոմի պապերից մեկը՝ այդպես անվանելով կաթոլիկ հավատքի տարածմամբ զբաղվող՝ իրեն ենթակա կազմակերպությունը: Այսինքն՝ սկզբում այն կիրառվել է քարոզչության իմաստով, հետագայում այն լայն իմաստ է ստացել( այժմ այդպես է անվանվում նաև տարածման գործընթացը) ,այն է՝ քարոզություն:Այս նրբությունը երբեմն շատ կարևոր է հաշվի առնել:
Վերջին խմբագրող՝ Sphinx: 12.12.2009, 15:15:
Դեկադա (12.12.2009)
Ուլուանա ջան,
Sphinx ջան,
lusattik ջան.
«Չափանիշ» բառի հոգնակին կազմվում է՝ ավելացնելով եր վերջավորությունը: «Նիշ»-ը այստեղ նշանակում է հենց նիշ և ուրիշ ոչ մի բան. չափանիշ՝ չափի նիշ, այսինքն՝ գոյական (ընդունում եմ, որ վերևում գրածս «նշող՝ ցույց տվող»-ը կարող էր թյուրիմացությունների տեղիք տալ, ես եմ մեղավոր): Հիմա՝ թվանիշ-թվանշան և այլ զույգերի մասին: Աճառյանի «Արմատական բառարանում» «Նիշ» և «Նշան» արմատները ներկայացված են տարբեր հոդվածների տակ, այսինքն՝ (ամենայն հավանականությամբ) տարբեր արմատներ են (այո այո), և վերոհիշյալ օրինակները պարզապես բառային ձեռնածություն են և ոչ երբեք՝ լեզվաբանական փաստարկ: Ինչու՞, ասենք, ունենք «մակնիշ», բայց չունենք «մակնշան»: Ունենք «վանդականիշ», բայց ոչ՝ «վանդականշան»: Մի՞թե «վանդականիշ» բառը նշանակում է «վանդակը նշող» և ոչ՝ «վանդակի նիշ»: Իհարկե ոչ:
Ամեն դեպքում՝ ընտրությունը ձերն է: Ես ներկայացրեցի այն տարբերակը, որը ճիշտ է:
DIXIcarpe noctem
Հայկօ ջան, նախ մի բարկացիր,պազապես նման երկխոսություններով փորձում ենք գտնել ճիշտ տարբերակը՝ մի դեպքում ստուգելով, մի դեպքում տրամաբանորեն ենթադրելով, սա ճշմարտությունը գտնելու սովորական գործընթաց է:
Ինչու՞ չափանիշ բառը ստուգաբանելիս՝ ասացիր չափը նշող տարբերակը. քանի որ այդպես է դյուրին ընկալել. շատ դժվար է ընկալել որպես չափի նիշ:
...իսկ նշանով տարբերակներով ես փորձեցի ավելի առարկայական դարձնել նիշի գոյականական ընկալումը:
Մենք ունենք վանկանիշ բառը: Քառահատոր բացատրականում այն բացատրվում է վանկագրական նիշ, վանկագիր՝ նմանապես լրացուցիչ գործող տարբերակներով.այսինքն այս տարբերակները առարկայական են դարձնում նիշի գոյականական ընկալումը:
Իմ ձեռքում միայն քառահատոր բառարանն է, ֆիզիկապես՝ այլ աղբյուրներից օգտվելու և ճշտելու հնարավորություն չունեմ:Եթե ստուգել ես ու պարզել, որ եր-ով տարբերակը ճիշտ է՝ անլրջություն կլինի մեր կողմից միմյաց հակաճառելը...
Վերջին խմբագրող՝ Sphinx: 13.12.2009, 11:01:
...իհարկե պետք է գրել այնպես, ինչպես ընդունված է, բայց Սֆինքսի հիմնավորումը չափանիշ բառի մեջ նշող հիմքի վերաբերյալ, չգիտեմ, ինձ ավելի համոզիչ է թվում...
Վերջին խմբագրող՝ lusattik: 13.12.2009, 14:20:
խնդրեմ
բառարանս ալ ու՞ր գետնի տակն անցնի, 1500 դրամ փող եմ տվել
Իսկ հիմա ինչո՞ւ չորդեգրել հայերենըկամ էլ որդեգրել, բայց թողնել ուրիշի տանը:
Ասեմ, որովհետև, եթե ուշադրություն դարձրեցիք այդ բառը մասնագիտական էր, այդ մասնագիտությանը վերաբերող, և ընդհանրապես ցանկացած լավ մասնագետ կարծում եմ պետք է իմանա այդպիսի տերմինները: Նման մասնագիտական տերմինները չեն կարող խանգարել հայերենի որդեգրմանը:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Ժաղ օգնեք.
բավարարվել և բավարարված լինել միևնույն իմաստն ու՞նեն ու ո՞ր դեպքում են որը օգտագործում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ