User Tag List

Էջ 59 152-ից ԱռաջինԱռաջին ... 94955565758596061626369109 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 871 համարից մինչև 885 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #871
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    • Կառավարությունը տեղեկացվել է այդ որոշման մասին:
    • Կառավարությանը տեղեկացվել է այդ որոշման մասին:


    Ո՞րն է ճիշտ: Ի՞նչ սխալներ կան: Խնդրում եմ մանրամասն հիմնավորել:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  2. #872
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    • Կառավարությունը տեղեկացվել է այդ որոշման մասին:
    • Կառավարությանը տեղեկացվել է այդ որոշման մասին:


    Ո՞րն է ճիշտ: Ի՞նչ սխալներ կան: Խնդրում եմ մանրամասն հիմնավորել:
    Կարծում եմ՝ երկու կառույցներն էլ ճիշտ են։ Սխալներ չեմ տեսնում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    AniwaR (22.12.2009)

  4. #873
    Մշտական անդամ Ինչուիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    338
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Կառավարությունը տեղեկացվել է այդ որոշման մասին:
    Կառավարությանը տեղեկացվել է այդ որոշման մասին:

    Ո՞րն է ճիշտ: Ի՞նչ սխալներ կան: Խնդրում եմ մանրամասն հիմնավորել:
    Երկու տարբերակներն էլ ճիշտ են, ուղղակի առաջինն ավելի գործածական է:
    Հրաշքի ուժը միայն երևակայության ուժն է…
    Լ.Ֆոյերբախ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    AniwaR (22.12.2009)

  6. #874
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ երկու կառույցներն էլ ճիշտ են։ Սխալներ չեմ տեսնում։
    Ինձ թվում է՝ «Կառավարությունը տեղեկացվել է» տարբերակը այնուամենայնիվ սխալ է: Ճիշտ է՝ նուրբ սխալ կարող է լինել, բայց մի անգամ ահագին բանավեճի առիթ տվեց: Ասենք, սա կրավորական սեռի նախադասություն է, չէ՞: Ուղիղ ձևը կլիներ «Ինչ-որ մեկը կառավարությանը տեղեկացրել է»: Ինչու՞ պետք է այդ դեպքում դառնա «Կառավարությունը...»: Ուրիշ՝ ավելի ակնհայտ օրինակ. «Կառավարությանը տրամադրվել են անհրաժեշտ միջոցները» կամ «Կառավարությանն ասվել է այդ մասին» (չնայած էս վերջինը մի քիչ անկապ ա հնչում, բայց զուտ քերականության տեսակետից վերցնենք). չի լինի չէ՞ այս դեպքում ասել «Կառավարությունը ասվել է» կամ «Կառավարությունը տրամադրվել է»: Հետո կասկածում եմ, որ ամբողջ խնդիրը «տեղեկացնել»-«տեղեկացվել» բառի մեջ է... Մի խոսքով, խճճվել եմ:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  7. #875
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է՝ «Կառավարությունը տեղեկացվել է» տարբերակը այնուամենայնիվ սխալ է: Ճիշտ է՝ նուրբ սխալ կարող է լինել, բայց մի անգամ ահագին բանավեճի առիթ տվեց: Ասենք, սա կրավորական սեռի նախադասություն է, չէ՞: Ուղիղ ձևը կլիներ «Ինչ-որ մեկը կառավարությանը տեղեկացրել է»: Ինչու՞ պետք է այդ դեպքում դառնա «Կառավարությունը...»: Ուրիշ՝ ավելի ակնհայտ օրինակ. «Կառավարությանը տրամադրվել են անհրաժեշտ միջոցները» կամ «Կառավարությանն ասվել է այդ մասին» (չնայած էս վերջինը մի քիչ անկապ ա հնչում, բայց զուտ քերականության տեսակետից վերցնենք). չի լինի չէ՞ այս դեպքում ասել «Կառավարությունը ասվել է» կամ «Կառավարությունը տրամադրվել է»: Հետո կասկածում եմ, որ ամբողջ խնդիրը «տեղեկացնել»-«տեղեկացվել» բառի մեջ է... Մի խոսքով, խճճվել եմ:
    Հա, համաձայն եմ, դրա համար էլ գրել էի՝ կարծում եմ... Համենայնդեպս, ես եթե օգտագործելու լինեի, ապահովության համար կնախընտրեի «Կառավարությանը տեղեկացվել է» ձևը։ Բայց նոր մի բան մտքովս անցավ... Նայի, օրինակ, «տեղեկացնել» բայը կարծես ուղիղ խնդիր է վերցնում միայն երկրորդական նախադասության տեսքով (տեղեկացվել է, որ ...), ի տարբերություն, օրինակ, «ասել» բայի։ Դրա համար, կարծում եմ, «Կառավարությունը տեղեկացվել է» նախադասության մեջ, ի տարբերություն, «Կառավարությունն ասվել է» նախադասության, «կառավարություն» բառին ամեն դեպքում չի կարող ուղիղ խնդրի դեր վերագրվել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    AniwaR (22.12.2009)

  9. #876
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Իսկ եթե այսպես մտածե՞նք.Իմ կարծիքով՝ կախված է նրանից, թե տեղեկացնել բառի որ իմաստն է գործածվում1. ինչ-որ մեկը կառավարությանը տեղեկացրել է(տեղյակ է պահել):Հետևաբար՝ Կառավարությունը տեղեկացվել է ինչ-որ մեկի կողմից:
    Մյուս տարբերակով՝ Կառավարությանը ինչ-որ բան են տեղեկացրել(հայտնել) : Հետևաբար՝ Ինչ-որ բան տեղեկացվել է կառավարությանը:Այստեղ փոքր-ինչ տարբեր նախադասություններ են:
    Վերջին խմբագրող՝ Sphinx: 22.12.2009, 15:12:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (22.12.2009), CactuSoul (22.12.2009), gayan-ori (23.12.2009), Նաիրուհի (23.12.2009)

  11. #877
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    Բելգիա
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ միացյալ ուժերով գտնել ռուսերեն болеть բառի հայերեն համարժեքը՝ «հայերեն» ասած՝ «բալետ անել» իմաստով, քանի որ ոմանց կողմից օգտագործվող «երկրպագել» և «ցավել» բառերը, իմ, ինչպես նաև շատ-շատերի կարծիքով, այնքան էլ ընդունելի չեն։ «Երկրպագել»-ը, կարծում եմ, չափազանց ուժեղ է ասված, իսկ «ցավել»-ը պարզապես բառացի թարգմանություն է ռուսերենից և, համենայնդեպս, իմ կարծիքով, ոչ մի կապ չունի հայերեն «ցավել» բառի հետ, չի արտահայտում մեր ուզած իմաստը։
    Ի՞նչ կարծիքներ ու առաջարկներ կան։
    Հարգելի Ուլուանա եթե Ռուսերեն բառ է մեն էլ այդ բառի համարժեքը արդեն վաղուց ունեինք պետք չէ համարժեքքը գտնենք, ուժեղ ազգը կունենա ուժեղ բառ, ինչ որ մերն է դա արդեն մերն է, իմ կարծիքով եթե ձեզ ինչ որ կերպ է թվում երկրպագել բառը ապա դա քիչ օգտագործելուց է: ՈՒղղակի խնդրում եմ գրեք միայն ձեր անունով քանի որ ձեր ասած շատ-շատերը կարողէ լինեն օրինակ 30-հոգի և այդ անձնավորթյունները չնչին տոկոս կազմեն միլիոնանոց ազգության մեջ:
    Հարգանքներով bari hoki

  12. #878
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.11.2006
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է՝ «Կառավարությունը տեղեկացվել է» տարբերակը այնուամենայնիվ սխալ է: Ճիշտ է՝ նուրբ սխալ կարող է լինել, բայց մի անգամ ահագին բանավեճի առիթ տվեց: Ասենք, սա կրավորական սեռի նախադասություն է, չէ՞: Ուղիղ ձևը կլիներ «Ինչ-որ մեկը կառավարությանը տեղեկացրել է»: Ինչու՞ պետք է այդ դեպքում դառնա «Կառավարությունը...»: Ուրիշ՝ ավելի ակնհայտ օրինակ. «Կառավարությանը տրամադրվել են անհրաժեշտ միջոցները» կամ «Կառավարությանն ասվել է այդ մասին» (չնայած էս վերջինը մի քիչ անկապ ա հնչում, բայց զուտ քերականության տեսակետից վերցնենք). չի լինի չէ՞ այս դեպքում
    ասել «Կառավարությունը ասվել է» կամ «Կառավարությունը տրամադրվել է»: Հետո կասկածում եմ, որ ամբողջ խնդիրը «տեղեկացնել»-«տեղեկացվել» բառի մեջ է... Մի խոսքով, խճճվել եմ:
    Իսկ ինձ թվում է սրանք տարբեր կառույցներ են:
    Այո՛

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    ամբողջ խնդիրը «տեղեկացնել»-«տեղեկացվել» բառի մեջ է...
    Մյուս օրինակներում կառավարությունը մաքուր անուղղակի խնդիր է և …

    Բացատրեմ միտքս.

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է՝ «Կառավարությունը տեղեկացվել է» տարբերակը այնուամենայնիվ սխալ է: Ճիշտ է՝ նուրբ սխալ կարող է լինել, բայց մի անգամ ահագին բանավեճի առիթ տվեց: Ասենք, սա կրավորական սեռի նախադասություն է, չէ՞: Ուղիղ ձևը կլիներ «Ինչ-որ մեկը կառավարությանը տեղեկացրել է»: Ինչու՞ պետք է այդ դեպքում դառնա «Կառավարությունը...»:
    … որովհետև «Ինչ-որ մեկը կառավարությանը տեղեկացրել է» ձևից բխում է մի ուրիշ (ավելի խորքային) ուղիղ ձև՝ «Կառավարությունը տեղյակ է:»

    Իսկ կառավարությանը մի բան ասելով կամ նրան մի բան տրամադրելով կառավարությունը չի փոխվում: Սրանց խորքային կառույցները նույն բայերով չեն ստացվելու, այլ ուրիշ արմատով բայ են պահանջելու: Օրինակ, դառնալու է «Կառավարությունը գիտի» (նրան ասվել է) կամ «Կառավարությունը ունի» (նրան տրամադրվել է):

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    AniwaR (23.12.2009)

  14. #879
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում krunk Hayastani-ի խոսքերից Նայել գրառումը
    … որովհետև «Ինչ-որ մեկը կառավարությանը տեղեկացրել է» ձևից բխում է մի ուրիշ (ավելի խորքային) ուղիղ ձև՝ «Կառավարությունը տեղյակ է:»

    Իսկ կառավարությանը մի բան ասելով կամ նրան մի բան տրամադրելով կառավարությունը չի փոխվում: Սրանց խորքային կառույցները նույն բայերով չեն ստացվելու, այլ ուրիշ արմատով բայ են պահանջելու: Օրինակ, դառնալու է «Կառավարությունը գիտի» (նրան ասվել է) կամ «Կառավարությունը ունի» (նրան տրամադրվել է):
    Անչափ շնորհակալ եմ սպառիչ պատասխանի համար: Համոզեցիք:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  15. #880
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում bari hoki-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ուլուանա եթե Ռուսերեն բառ է մեն էլ այդ բառի համարժեքը արդեն վաղուց ունեինք պետք չէ համարժեքքը գտնենք, ուժեղ ազգը կունենա ուժեղ բառ, ինչ որ մերն է դա արդեն մերն է, իմ կարծիքով եթե ձեզ ինչ որ կերպ է թվում երկրպագել բառը ապա դա քիչ օգտագործելուց է: ՈՒղղակի խնդրում եմ գրեք միայն ձեր անունով քանի որ ձեր ասած շատ-շատերը կարողէ լինեն օրինակ 30-հոգի և այդ անձնավորթյունները չնչին տոկոս կազմեն միլիոնանոց ազգության մեջ:
    Հարգանքներով bari hoki
    Ինձ թվում էր՝ պարզ է, որ հայերեն «երկրպագել»–ը ռուսերեն болеть բառի համարժեքը չէ։ Երկրպագելը չափազանց ուժեղ է դրա համար։ Ես, օրինակ, կարող եմ "болеть" անել ինչ–որ մեկին կամ խմբի, բայց, կներեք, ո՛չ երբեք երկրպագել։ Կարծում եմ՝ գոնե երբեմն կարելի է ազգի ուժեղության մասին վերամբարձ պնդումների փոխարեն անկեղծորեն խոստովանել, որ մեր լեզվում պարզապես չկա "болеть" բառի ճշգրիտ համարժեքը։ Վերջիվերջո, ոչ մի լեզու էլ բացարձակ չէ։ Ու մեր լեզվում որևէ թերություն ընդունելու դեպքում, ինձ թվում է, մեր «պագոնները» չեն ընկնի, ավելին՝ գուցե օգնեն լրացնել այն, ինչ թերի է։

    Ինչ վերաբերում է «շատ–շատերը» բառին, ապա այն ամեն դեպքում հարաբերական իմաստ ունի. գուցե չնչին տոկոս են կազմում, գուցե՝ մեծ։ Ու ո՛չ ես, ո՛չ էլ Դուք չենք կարող չափել այդ քանակը։ Ուրիշ բան, եթե ես գրած լինեի՝ մարդկանց մեծամասնությունը, կամ՝ գրեթե բոլորը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.12.2009, 20:40:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. #881
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Աջակցե՞լ :
    DIXI
    carpe noctem

  17. #882
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աջակցե՞լ :
    Հաստատ ավելի լավ տարբերակ ա: Բայց դե էլի էն չի:
    Лучше Гор могут быть только Горы.

  18. #883
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աջակցե՞լ :
    Միգուցե գոտեպնդե՞լ:
    Чеширский КотЭ

  19. #884
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Միգուցե գոտեպնդե՞լ:
    Այսինքն՝ болельщик–ն էլ, համապատասխանաբար, կլինի գոտեպնդի՞չ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (24.12.2009)

  21. #885
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Ի դեպ, նմանատիպ քննարկում արդեն եղել է այս թեմայի առաջին էջում։ Ու կարծես թե ամենաշատը հակված էինք հենց «աջակցել» տարբերակին, բայց դե իրոք էլի ճշգրիտ չէ։ Այսինքն՝ որպես болеть բառի համարժեք՝ էնքան էլ համապատասխան չէ, բայց որպես տվյալ երևույթը բնորոշող բառ՝ նորմալ ու ընդունելի է, իմ կարծիքով։ Վերջիվերջո, պարտադիր չէ բառը բառացիորեն թարգմանել, կարելի է պարզապես թարգմանել ընդհանուր իմաստը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.12.2009), Sphinx (23.12.2009), Դեկադա (23.12.2009), Շինարար (23.12.2009)

Էջ 59 152-ից ԱռաջինԱռաջին ... 94955565758596061626369109 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •