Քանի որ անպայման ուզում եմ մեջ ըկնեմ, բայց որևէ տեսակետի հիմնավորում չունեմ, գոնե ներկայացնեմ հիմնավորման բացակայությունը
Բյուրի տեսակետը համոզիչ ա, եթե ես որոշող լինեի, կասի. «Թո՛ղ Սևիլա գրեն», բայց քանի որ ես որոշող չեմ, ասեցի նայեմ որոշումներին: ԻՆչպես և սպասելի էր Լեզվի Պետական Տեսչությունն առնվազն մինչև 2006 թ.-ը այս աշխարհագրական անվանը չի անդրադարձել (ձեռքիս են մինչև այդ ժամանակվա բոլոր որոշումները), ու ոչ մի որոշում այս բառի իմաստով չկա: Ասեցի գոնե էսքանն ասեմ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Թողեք ես իմ հեղինակավոր կարծիքն ասեմ
Սևիլիան միանշանակորեն սխալ է, ճիշտը Սևիլյա է: Կաստելյանոյում (Իսպանիայի պաշտոնական լեզվում) ll-ն կարդացվում «լյ», իսկ «յ»ն բարբառային է: Իսպանացիներն էլ են քաղաքի անունը արտասանում Սևիլյա![]()
I may be paranoid but no android!
Rammstein (10.12.2009)
Ո՞նց է ճիշտը
-հուսամ ամեն ինչ լավ կլնի
-հուսով եմ ամեն ինչ լավ կլնի
-հույս ունեմ ամեն ինչ լավ կլնի
Սևիլյայի հետ կապված մի քանի օրինակ էլ իսպանական տեղանուններից.
Valladolid - Վալյադոլիդ
Castilla - Կաստիլյա
Mallorca - Մալյորկա
I may be paranoid but no android!
Դատարկություն (10.12.2009), Դեկադա (09.12.2009), Լուսաբեր (09.12.2009), Մենուա (10.12.2009), Շինարար (09.12.2009)
Ուլուանայի ասածին ավելացնեմ, որ այս նախադասություններում դրվում է «բութ» կետադրական նշանը, քանի որ «որ» շաղկապը սղված է: Պիտի լիներ, օրինակ, «Հուսամ, որ ամեն ինչ լավ կլինի», սակայն քանի որ «որ»-ը չկա, ապա «հուսամ» ստորոգյալից հետո դրվում է բութ:
DIXIcarpe noctem
Դեկադա (09.12.2009)
"Արխային եղիր"
Որտեղի՞ց է ծագել արխային բառը: Ո՞րն է նրա արմատը, ու ինչ՞ է նշանակում այդ արմատը բառացիորեն:
Հաստատ չեմ կարող ասել, բայց իր կառուցվածքով արաբական հնչողություն ունի: Արաբերեն՝ raxuwa-to relax, հենց նույն արտասանությամբ բառ` այս արմատից կազմված, բառարանում չգտա, բայց համենայն դեպս նշվածս արմատով կազմված շատ բառեր մոտ իմաստներ ունեն, ինչպես` կյանքը վայելել, անհոգ լինել, անհոգ, թուլացած և այլն;
Ճիշտն ասած, հեվի ձևը ,կարծում եմ՝ ճիշտ կ լիներ այն դեպքում , եթե, վի-ն, առանձին վերցրած, իմաստ ունեցող բառ լիներ..ամեն դեպքում, երևի թե հևին ,ճիշտ է:
Վերջին խմբագրող՝ Sphinx: 10.12.2009, 13:58:
AniwaR (10.12.2009)
Ի դեպ, Սևիլյայի օգտին է խոսում նաև ռուսերենի տառադարձումը: Ռուսերենում գրվում է՝ Севилья ինչպեսСофья անձնանունը, որը հայերեն տաառադարձում ենք՝ Սոֆյա, այլ ոչ թե ия-ով, ինչպես հայերենում իա-ով տառադարձվող երկրների անունները, այդ թվում՝ Սոֆիա տեղանունը, որը ռուսերենում գրվում է София:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ