Ինչի դու դեռ հավատում էի՞ր արիականության ու հազարամյա թատրոնի մասին հեքիաթներին: Բա է՛ս ենք: Էս չլինեինք, սենց չէինք լինի: Հա՜, հինավու՜րց երկիր ենք, հա՜, հի՜ն ազգ ենք... Էնքան հին ազգ ենք, որ արդեն
փտել ենք 
:
Բիձա ջան, ինչ ճիշտ ա՝ ճիշտ ա. Քոչը մանրախնդիր, քինոտ ու հենց «իքիբիր» մարդ էր: Ինչը չէր խանգարում, որ արնախում գազան լիներ: Որտև փառապանծ հայ ազգը թույլ էր տալիս, նույնիսկ հիանում էր: «Պապլավոկի» հայտնի դեպքից հետո գիտե՞ս քանի՜ քանի հիացական, գովեստալից կարծիքներ եմ լսել... «Հա բա լավ ա արել, ճիշտ ա արել, կարգին ՏՂԱ ա, կարում ա՝ անում ա, քիչ ա անում»: Տղայական մանրախնդիր մակարդակի, «ուչաստկովիի» կատեգորիայի երևույթից ուրիշ ի՞նչ էիր սպասում: Ժողովրդավարության ու մարդկային ազատության հիմնարար դրույթների ծայրեծայր ըմբռնու՞մ:
Ոչխարների հոտին միշտ կազյոլն ա առաջնորդում: Մարդիկ էդ էին ու էդ էն, ու իրենց լիդերներն էլ էդ պիտի լինեն: Ստեղ են ասել՝ լեռը երկնեց ու ծնեց մի մուկ: Հենա՝ Մուկը քեզ օրինակ: Էսօրվա իդեալական հայի բյուրեղ օրինակ ա: Ու հարյուրից իննսունինը ձգտում են տենց մեծատառով մուկ լինեն:
Նախևառաջ մարդկա՛նց ա պետք փոխել: Մարդի՛կ պիտի փոխվեն: Դու մի ժամանակ գրում էիր, որ գառասկոպով մլիցեքի դեմ հարկավոր ա պայքարել ամոթանքով: Շատ անիրատեսական, ծայրահեղացված միտք ա, բայց գաղափարը ինքնին սխալ չի: Սխալ չի էն իմաստով, որ ինչ-որ գլոբալ բան փոխելու համար հարկավոր ա հատ-հատ փոխել էդ գլոբալի բոլոր բաղկացուցիչ մասերը: Ֆրանսիացի լուսավորիչները հիմար չէին, որ իրենց միակ ու մեծ հույսը կապում էին ժողովրդի կրթության՝ լուսավորության հետ: Մարդը պիտի գոնե իմանա, թե ինչ ա ազատությունը, որ պայքարի էդ ազատության համար: Մարդը պիտի գոնե հասկանա «իրավունք» բառի իմաստը, որ կարողանա իր իրավունքները պաշտպանել: Իսկ հիմա՞ ինչ ունենք: Մարդկանց եսիմքանի տոկոսը «ժողովրդավարություն» բառը տասը փորձից չի կարողանա ճիշտ արտասանել, թերթը դառել ա անձնական հիգիենայի ատրիբուտ, ժուռնալիստը՝ ծաղր, միտինգավորը՝ կայֆավատի թեմա, ու դու հլը ուզում ես, որ էդ ամբոխը պայքարի, ասնեք, խոսքի ազատության համա՞ր: Խոսել ա պետք, բացատրել, հասկացնել, ցույց տալ, ՑՈՒՅՑ ՏԱԼ, որտև քոռ են էսօր սաղ, կամ քոռացված: Դրած խոզերի առաջ մարգարիտներ են շաղ տալիս. ու՞մ տանձին ա:
Էսօրվա չափանիշը փողն ա, դուխավիկությունը, բիթիությունն ու «լավտղայությունը», պարզ ա, որ էդ արժեհամակարգի վրա հիմնվող ամբոխի շեֆը պիտի լինի ամենաբիթին ու ամենադուխավիկը: Ու ինքը փաթթած կունենա Մարդու Իրավունքների Դեկլարացիայից բռնած մինչև սովից մեռնող Վարդուշ տատի: Իսկ արժեհամակարգ փոխելը անհնարինության աստիճան դժվար բան ա, ու պիտի բոլորի ու յուրաքանչյուրի գործը լինի: Ու դրա համար էդ բոլորն ու յուրաքանչյուրը պիտի նախ հասկանան, գիտակցեն, տեսնեն, պիտի խառնամբոխից դառնան ազգ ու ազգից՝ քաղաքացիներ, պիտի ամեն մեկը իրենից ավելի լավ երեխա մեծացնի... Պիտի... Ու սենց հազար հատ պիտիներ:
Ստեղ մի ժամանակ մի քիչ գրել եմ վիշապաքաղ հայ ազգիս մասին:
Էջանիշներ