User Tag List

Էջ 37 89-ից ԱռաջինԱռաջին ... 273334353637383940414787 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 541 համարից մինչև 555 համարի արդյունքները՝ ընդհանուր 1326 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

  1. #541
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Lion-ի գրքերը

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Սալլադինը Assassin's Creed -ի մեջ էլ կա:
    Հաստատ հայ չէր:
    Միանշանակ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #542
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Lion-ի գրքերը

    Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 9"-ից

    Հռոմեական "ասպետներ"-ի ևս մեկ ջախջախում: Ինչը չէր ցանկանում վերհիշել Տակիտոսը կամ ինչու Դիմաքսյան նահապետը չէր սիրում հռոմեացիներին...

    58 գարուն – Կարին գավառի ճ-մ

    "... բարբարոսները իրենց պահում էին չափազանց անփույթ և կարծես հնարավորություն կար հաջող մարտական գործողությունների համար...: Եվ այն բանից հետո, երբ Պակցիուսին մոտեցան մի քանի հեծյալ ջոկատներ և, լինելով անփորձ, պահանջեցին մարտ տալ, վերջինս խախտեց հրամանը, ճակատեց հակառակորդի դեմ և պարտություն կրեց: Իր հերթին Պակցիուսին օգնության շտապող օժանդակ ուժերը ևս դիմեցին փախուստի..."

    Տակիտոս


    Մեծ Հայքի թագավորության գահին Տրդատ I-ի հաստատվելը խորը անհանգստություն առաջացրեց Հռոմում, որը, չկարողանալով իրավիճակը փոխել "դաշնակից և բարեկամ"-ների ուժերով, դիմեց ավելի լուրջ միջոցների: Արդյունքում Կորբուլոնի գլխավորած հռոմեական բանակը (95.000 ) Մելիտե-Եփրատի հունով Դաստարակ բերդ-Նիկոպոլիս-Սատաղ-Դերջան երթուղով ներխուժեց Մեծ Հայքի թագավորության տարածք և, ենթարկվելով նահանջող Հայկական բանակի (մոտ 30.000, այդ թվում Մարդպետական գունդը) պարտիզանական հարվածներին, ճամբարեց Կարինի սարահարթում: Շուտով Տրդատ I-ի գլխավորությամբ ուժերը միավորած Մեծ Հայքի թագավորության բանակի հեծելազորը (մոտ 30.000) մոտեցավ թշնամու ճամբարին:
    I փուլ – Հայկական թեթև հեծելազորը հարձակվեց ճամբարում տեղակայված հակառակորդի հետևակի վրա և սկսեց նետահարել՝ կորուստներ պատճառելով վերջինիս:
    II փուլ – Իրավիճակը փրկելու համար հռոմեական հետևակը ու հեծելազորը դուրս եկան սեփական ճամբարից և հարձակվեցին հայկական թեթև հեծելազորի վրա, որը չմտնելով լուրջ մարտի մեջ ու իբր չդիմանալով թշնամու հետևակի և հեծելազորի համակցված հարվածին, ճակատից աջ ու ձախ ուղղությամբ ցրվելով, սկսեց կանխամտածված փախուստ իրականացնել՝ իր հետևից հրապուրելով թշնամու հեծելազորին և միաժամանակ բացելով ճակատային հանդիպակացը: Խանդավառված իր այս կեղծ հաջողությունից՝ հռոմեական հեծելազորը սկսեց հետապնդել նահանջողներին և շուտով հեռացավ ու կտրվեց իր հիմնական բանակից:
    III փուլ – Հաղթականորեն արշավող թշնամու հեծելազորի դեմ-դիմաց՝ ազատված տարածության վրա, Տրդատ I-ի անձնական ղեկավարությամբ հայտնվեց Հայկական ծանր հեծելազորը, որը սեպաձև-խոյընթաց հատու հարվածով ջախջախեց թշնամուն:
    IV փուլ – Հռոմեական լեգեոնները, զգուշանալով առաջ շարժվել և օգնության հասնել սեփական հեծելազորին, արագորեն վերադարձան սեփական ճամբար:
    Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին՝ մոտ 5.000 զինվոր:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #543
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց

    Մի քանի հարցերի պարզաբանման հետ կապված կարող ես ինձ օգնել ,Խաչակիրները երբ են գրավել Սասունը և ով :
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  4. #544
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարց

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի հարցերի պարզաբանման հետ կապված կարող ես ինձ օգնել ,Խաչակիրները երբ են գրավել Սասունը և ով :
    Ես չգիտեմ, որևէ դեպք, որ խաչակիրները հարձակված լինեն Տարոնի (Սասունի) իշխանության վրա Բայց նման մի ինցեդենտ կա ու դու երևի նկատի ունես դա: Ի դեպ - պատահական չասացի - նման - քանի որ այդ դեպքը ոչ մի կապ չունի խաչակիրների հետ...

    Հատված «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 33»-ից

    1073 – Ալելուայի դաշտի ճ-մ (Մինչեփրատյան Ծոփք, Անձիտ գավառ, Խարբերդի մոտ)

    Փիլարտոս Վարաժնունին պահանջեց Տարոնի իշխանությունից ընդունել իր գերիշխանությունը, բայց ստացավ մերժում: Ի պատասխան դրա Փիլարտոս Վարաժնունու բանակը (2.000, որից 1.200 հեծյալ) և կոմս Ռասսել Բեյլիի գլխավորած վարձկան նորմանները (800) շարժվեցին դեպի Անձիտ ու մոտեցան Թոռնիկ Մեծ Մամիկոնյանի և Կապոսի գլխավորած Տարոնի իշխանության բանակին (1.300, որից 300 հեծյալ):
    Կողմերը մարտակարգ ընդունեցին: Տարոնի իշխանության բանակի առաջին շարքում տեղավորվեցին հետևակ նետաձիգները, երկրորդում տեղաբաշխվեց ծանր հետևակը, իսկ երրորդում` Կապոսի գլխավորած հեծելազորը (300): Փիլարտոսը իր բանակի կենտրոնում տեղավորեց նորմաններին, իսկ մասամբ կենտրոնում և հիմնականում թևերում էլ տեղաբաշխեց իր մնացած բանակը:
    I փուլ – Տարոնի իշխանության բանակի առաջին շարքը նետերի տարափ տեղաց հակառակորդի կենտրոնի վրա և կորուստներ պատճառեց նրան:
    II փուլ – Փիլարտոսի բանակի կենտրոնը անցավ հարձակման և, ճեղքելով հակառակորդի առաջին շարքը, մխրճվեց վերջինիս երկրորդ շարքի դասավորության մեջ:
    III փուլ – Տարոնի իշխանության բանակի թևերը հարվածեցին առաջ եկած հակառակորդի թևերին, շրջապատեցին այն ու ստիպեցին գերի հանձնվել:
    IV փուլ – Տարոնի իշխանության բանակը անցավ հարձակման ողջ ճակատով և փախուստի մատնեց հակառակորդին:
    Հաղթողներից հայերը կորցրին 300 զինվոր: Պարտվողները կորցրին մոտ 300 սպանված ու վիրավոր, 1.500 գերի, որոնց թվում գերվեց նաև Ռասելը:

    Կարծում եմ, որ հենց այս իրադարձություններում հիշատակվող նորմաններն են (ֆրանկներ), որ ընկալվել են որպես "խաչակիրներ" (ֆրանկներ)
    Վերջին խմբագրող՝ Lion: 14.08.2009, 22:12:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #545
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարց

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չգիտեմ, որևէ դեպք, որ խաչակիրները հարձակված լինեն Տարոնի (Սասունի) իշխանության վրա Բայց նման մի ինցեդենտ կա ու դու երևի նկատի ունես դա: Ի դեպ - պատահական չասացի - նման - քանի որ այդ դեպքը ոչ մի կապ չունի խաչակիրների հետ...

    Հատված «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 33»-ից

    1073 – Ալելուայի դաշտի ճ-մ (Մինչեփրատյան Ծոփք, Անձիտ գավառ, Խարբերդի մոտ)

    Փիլարտոս Վարաժնունին պահանջեց Տարոնի իշխանությունից ընդունել իր գերիշխանությունը, բայց ստացավ մերժում: Ի պատասխան դրա Փիլարտոս Վարաժնունու բանակը (2.000, որից 1.200 հեծյալ) և կոմս Ռասսել Բեյլիի գլխավորած վարձկան նորմանները (800) շարժվեցին դեպի Անձիտ ու մոտեցան Թոռնիկ Մեծ Մամիկոնյանի և Կապոսի գլխավորած Տարոնի իշխանության բանակին (1.300, որից 300 հեծյալ):
    Կողմերը մարտակարգ ընդունեցին: Տարոնի իշխանության բանակի առաջին շարքում տեղավորվեցին հետևակ նետաձիգները, երկրորդում տեղաբաշխվեց ծանր հետևակը, իսկ երրորդում` Կապոսի գլխավորած հեծելազորը (300): Փիլարտոսը իր բանակի կենտրոնում տեղավորեց նորմաններին, իսկ մասամբ կենտրոնում և հիմնականում թևերում էլ տեղաբաշխեց իր մնացած բանակը:
    I փուլ – Տարոնի իշխանության բանակի առաջին շարքը նետերի տարափ տեղաց հակառակորդի կենտրոնի վրա և կորուստներ պատճառեց նրան:
    II փուլ – Փիլարտոսի բանակի կենտրոնը անցավ հարձակման և, ճեղքելով հակառակորդի առաջին շարքը, մխրճվեց վերջինիս երկրորդ շարքի դասավորության մեջ:
    III փուլ – Տարոնի իշխանության բանակի թևերը հարվածեցին առաջ եկած հակառակորդի թևերին, շրջապատեցին այն ու ստիպեցին գերի հանձնվել:
    IV փուլ – Տարոնի իշխանության բանակը անցավ հարձակման ողջ ճակատով և փախուստի մատնեց հակառակորդին:
    Հաղթողներից հայերը կորցրին 300 զինվոր: Պարտվողները կորցրին մոտ 300 սպանված ու վիրավոր, 1.500 գերի, որոնց թվում գերվեց նաև Ռասելը:

    Կարծում եմ, որ հենց այս իրադարձություններում հիշատակվող նորմաններն են (ֆրանկներ), որ ընկալվել են որպես "խաչակիրներ" (ֆրանկներ)
    Մեկ անգամ գրեցի ջնջվեց, նորից եմ գրում, ինձ հետաքրքիր է նրանք քաղաքի կենտրոնական մուտքի աշտարակը գրավել են թե ոչ և ավելի մանրամասն եթե կարող ես որն էր քաղաքի վրա հարձակվելու պատճառը:
    Եվ հաջոէդ հարցը օվքեր են գրավել Սասունը առհասարակ:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  6. #546
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարց

    Իմ վերջին պոստում որևէ «քաղաք»-ի ու առավել ևս նրա «կենտրոնական մուտք»-ի մասին խոսք չկա: Իսկ եթե խոսքը Սասունի կենտրոնական մուտքի աշտարակի մասին է, ապա ինձ նման որևէ տվյալ հատնի չէ:

    «Սասունը գրավել» տերմինը մի քիչ ճիշտ չէ: Այո, այն այս կամ այն չափվո ենթարկվել է բոլոր այն նվաճողներին, որոնք գրավել են Հայաստանի այլ մասերը, բայց նրան իշխանությունը գրեթե միշտ եղել է ձևական և ընդհուպ մինչև Մեծ Եղեռն Սասունը պահել է իր ներքին ինքնավարությունը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #547
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Lion-ի գրքերը

    Լիոն մեկ հարզ նույն պես
    Ով էր Աբգար հինգերորդը ,որ տարածքներում էր թագավորում :
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  8. #548
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Lion-ի գրքերը

    Հատված «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 8»-ից

    Խոսելով Աբգար II-ի Արիարմենի մասին` Պլուտարքոսը (<<Կրասոս>>, մաս 21, 22) նրան համարում է արաբ: Իր հերթին հետագա իրադարձություններում վերջինս, խոսելով Կրասոսի մոտ Սուրենից ժամանած դեսպանների մասին (<<Կրասոս>>, մաս 28, 29), վերջիններիս կրկին համարում է արաբ: Ի վերջո հռոմեական այս հեղինակը նշում է նաև, որ Կրասոսի բանակի վերջնական ջախջախումից հետո իրականացված հետապնդմանը մասնակցել են նաև արաբներ (<<Կրասոս>>, մաս 30):
    Ահա այս երեք խումբ տեղեկություններն են, որ չարաբաստիկ <<եվրոպակենտրոնությամբ>> տառապող և երբեմն զարմանալի մակերեսայնություն դրսևորող արևմտյան պատմաբաններին հիմք են տալիս ասելու, որ մենք գործ ունենք արաբական թագավորության հետ` անտեսելով այն, որ Հայոց Միջագետքի թագավորությունը գտնվում էր Հայաստանի հիմնական նահանգներից մեկում, որ վերջինիս բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին, որ Աբգար IV Սևը Տիգրան II Մեծի թոռ Արտաշես II-ի որդին էր (այս մասին մանրամասն` ստորև), իսկ Աբգար V Մեծի մասին հիմնական տեղեկություններում վերջինս հանդես է գալիս ոչ միայն որպես տիպիկ հայ, այլև որպես Հայոց Միջագետքի և Մեծ Հայքի արքա և, որ թագավորության արքաների ու արքայազնների մեծամասնությունը կրում է զուտ հայերին բնորոշ անուններ ու մականուններ, իսկ մնացած մասը` պարթևներից հայերին անցած անուններ:
    Այս կապակցությամբ անհրաժեշտ է մանրամասն քննարկել Պլուտարքոսի այս երեք խումբ հաղորդումները և բացահայտել դրանց ներքին էությունը.
    1. Պլուտարքոսը, առանց որևէ հիմք նշելու և ուշադրություն չդարձնելով հիշատակվող անձնավորության անվան և մականվան վրա, Աբգար II-ի Արիարմենին (մ.թ.ա. մոտ 69 - ուղ. 53) համարում է արաբ: Սակայն այս հաղորդման դեմ է խոսում ոչ միայն վերևում բերված փաստարկների ամբողջությունը, այլև քաղաքական դեպքերի զարգացման տրամաբանությունը, երբ գրեթե կնքված հայ-պարթևական դաշինքի պայմաններում Մեծ Հայքի ու Հայոց Միջագետքի թագավորությունները մի և Պարթևական թագավորությունը մյուս կողմից, բնականաբար պետք է իրար ռազմական օգնություն ցույց տային:
    2. Սուրենից ժամանած դեսպանների մասին հաղորդումը ևս հիմք չի կարող հանդիսանալ հետևությունների համար, քանի որ ակնհայտորեն վերջիններս արաբ են համարվել նախորդ հաղորդման ազդեցության տակ, այն ենթատեքստով, որ, եթե ակտիվ դերակատարություն ունեցող Աբգար II Արիարմենը արաբ է եղել, ապա բնականաբար դեպքերին մասնակցող դեսպանախումբն էլ պիտի արաբներից կազմված լիներ:
    3. Կրասոսի ջախջախված բանակի հետապնդման պարագայում բացառված չէ արաբների մասնակցությունը, սակայն դա ևս ոչ մի կերպ չի կարող վկայել այն բանի օգտին, որ Հայոց Միջագետքի թագավորությունը արաբական էր: Բանն այն է, որ դեռևս Տիգրան II Մեծն էր արաբական վաչկատուն ցեղերից մեկին հաստատել Հայոց Միջագետքում` հանձնարարելով նրան տարանցիկ առևտրական ուղիների վերահսկողությունն ու պաշտպանությունը: Նույն այս արաբներն էին, որ, փորձելով միանալ Տիգրանակերտի ճակատամարտին պատրաստվող Մեծ Հայքի թագավորության բանակին, մ.թ.ա. 69 թ-ի ապրիլի վերջին Հայոց Միջագետքի ճակատամարտում անակնկալ հարձակման ենթարկվեցին հռոմեական բանակի կողմից ու պարտություն կրեցին: Կարելի է ենթադրել, որ սրանից հետո էլ են այս արաբները մնացել Հայոց Միջագետքի թագավորության տարածքում` շարունակելով իրականացնել տարանցիկ առևտրական ուղիների վերահսկողությունն ու պաշտպանությունը, իսկ պատերազմի դեպքում վարձկան ծառայություն իրականացնելով թագավորության Հայկական բանակում: Հենց վերջին հանգամանքն էլ բացատրում է ամեն ինչ, քանի որ ակնհայտ է, որ ճակատամարտի վերջին փուլում թշնամու բանակի ցրված մնացորդներին առավել արդյունավետ կարող էին հետապնդել և ոչնչացնել հենց տեղանքին լավ ծանոթ արաբները: Բացի այդ, հիշատակված իրադարձությանը միայն արաբների մասնակցության մասին Պլուտարքոսի նշումը դեռևս ամենևին էլ չի ենթադրում, որ միացյալ Պարթևական, ինչպես նաև Մեծ Հայքի և Հայոց Միջագետքի թագավորության Հայկական բանակը դրան իր մասնակցությունը չի բերել:
    Հետաքրքիր է, որ ըստ վերը հիշատակված Ֆաուդ Հասան Հաֆիզի (<<Հայ ժողովրդի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը>>, (ըստ Ն. Հովհաննիսյան <<Արաբական երկրների պատմությունը>>, Երևան 2003, էջ 72-73)), Եդեսիայի (Հայոց Միջագետքի) թագավորության արքաներից հատկապես առանձնանում էր. <<Հայ թագավոր Աբգար V-ը>>:
    Այսպիսով ըստ էության Պլուտարքոսի հաղորդումների ներքին էության սխալ մեկնաբանումն ու դրանց վերաբերյալ դրսևորված մակերեսային մոտեցումն է, որ հիմք է տվել խոսելու Հայոց Միջագետքի թագավորության արաբական էության մասին:

    Պետք է նշել նաև, որ Աբգար V Մեծը ծավալել է քաղաքական և մշակութային հսկայական ու բեղուն գործունեություն, լայն դիվանագիտական կապեր է ունեցել հարևան պետությունների հետ և հաճախ միջամտել է նրանց ներքին գործերին: Նա այնքան հզորություն և ազդեցություն է ունեցել, որ ի վիճակի է եղել կարգավորել Պարթևական թագավորության արքայազնների միջգահակալական վեճերը (Մովսես Խորենացի, գիրք 2, գլուխ 28): Սակայն այս հայրենանվեր արքայի գործունեության իրոք զարդը հանդիսացել է այն, որ որ մ.թ I դարի այն ժամանակահատվածներում, երբ Մեծ Հայքի թագավորության գահի վրա բռնությամբ բազմել է օտար արքա, փաստացի հենց վերջինիս գլխավորած Հայոց Միջագետքի թագավորությունն էր, որ դառնում էր Հռոմի դեմ մղվող ազատագրական պայքարի կենտրոն և Մեծ Հայքի թագավորությանը նեցուկ: Այդ ժամանակահատվածներում Աբգար V Մեծը դառնում էր նաև Մեծ Հայքի փաստացի արքա` կենտրոնացնելով և ուղղություն տալով Հայրենիքի ազատության համար պայքարող ուժերին:

    Սակայն Մովսես Խորենացու տեղեկությունները (գիրք 2, գլուխ 24), ըստ որի Աբգար V Մեծը Տիգրան II Մեծի եղբայր Արտաշեսի որդի, Հայոց Միջագետքի թագավորության հերթական արքա Աբգար IV Սևի (մ.թ.ա. 26-23) որդին էր, կարծես թե կարիք ունեն ճշգրտման: Ըստ երևույթին ավելի ճիշտ կլինի, եթե Աբգար V Մեծին համարենք Տիգրան II Մեծի թոռ և Մեծ Հայքի թագավորության հայրենանվեր արքա Արտաշես II-ի (մ.թ.ա. 31-20) որդի Աբգար IV Սևի որդի, քանզի և ժամանակագրական սահմանները, և քաղաքական դեպքերի զարգացման տրամաբանությունը, և Աբգար IV-ի ու Աբգար V-ի գահ բարձրանալու ժամանակաշրջանը, և Աբգար V-ի վարած քաղաքականությունն ու ունեցած հսկայական հեղինակությունը ավելի շատ խոսում են հենց սրա օգտին:

    Պատմագիտության մեջ տարօրինակ է դասավորվել Հայոց Միջագետքի թագավորության ճակատագիրը: Շատ հաճախ Հայոց Միջագետք նահանգն ընդգրկող այս թագավորությունը չի համարվել և չի համարվում հայկական, իսկ այս ժամանակաշրջանի նրա ամենատաղանդավոր արքա Աբգար V Մեծը (մ.թ.ա. 23 - մ.թ. 50) սովետահայ պատմագիտության կողմից հայ չհամարված, անարդարացիորեն մոռացված, չընդունված, ժխտված և հայոց պատմության մեջ լիովին անհիմ իր արժանի տեղից զրկված արքաներից մեկն է: Ընդ որում այս ժխտողական մոտեցումը իրականացվել է հիմնականում հասկանալի կրոնա-քաղաքական մոտիվներով, այն ենթատեքստով, որ, ժխտելով նրա գոյությունը կամ վերջինիս մասին եղած բոլոր հիմնական տեղեկությունները հայտարարելով <<հնարովի ու վիպական>>, ժխտվի նաև այդ կապակցությամբ հիշատակվող Հիսուս Քրիստոսի մասին հիշատակությունը և վերջինիս հետ կայացած Աբգար V Մեծի ունեցած նամակագրության փաստը: Վերջին փաստը գուցե և իրոք չի եղել, սակայն ոչ մի հիմք չկա միայն այդ հանգամանքը հիմք ընդունելով ժխտել մնացած փաստերը:
    Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ նույնիսկ իր անաչառության մեջ երբեմն ծայրահեղությունների հասնող Մովսես Խորենացին (Գիրք 2, գլուխ 24) այս դեպքում լիովին վստահ, առանց կասկածի որևէ ստվերի և մեծ սիրով է պատմում Աբգար V Մեծի, որպես հայոց արքայի մասին` նույնիսկ չնչին ակնարկ իսկ չանելով վերջինիս հայ չլինելու վերաբերյալ: Իր հերթին.
    1. Հայոց Միջագետքի թագավորությունը գտնվում էր Հայաստանի հիմնական նահանգներից մեկում` Հայոց Միջագետքում,
    2. վերջինիս բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին,
    3. Աբգար IV Սևը (մ.թ.ա. 26-23) Տիգրան II Մեծի թոռ Արտաշես II-ի (մ.թ.ա. 31-20) որդին էր (այս մասին մանրամասն` ստորև),
    4. Աբգար V Մեծի (մ.թ.ա. 23 - մ.թ. 50) մասին հիմնական տեղեկություններում վերջինս հանդես է գալիս ոչ միայն որպես տիպիկ հայ, այլև` որպես Հայոց Միջագետքի և Մեծ Հայքի արքա,
    5. թագավորության արքաների և արքայազնների մեծամասնությունը կրում է զուտ հայերին բնորոշ անուններ ու մականուններ, իսկ մնացած մասը` պարթևներից հայերին անցած անուններ (Սանատրուկ, Պակուրի, Բակուր, Պարթանասպատ և այլն): Այսպես, զուտ հայկական են հետևյալ անուններն ու մականունները.
    ա) Աբգար. տիպիկ հայկական անուն, որը բառացիորեն նշանակում է <<ավագ այր>> (Մովսես Խորենացի, գիրք 2, գլուխ 26): Տեղական արքաների ամենատարածված անունն էր, որը երբեմն հանդես էր գալիս որպես հիմնական, իսկ երբեմն էլ` որպես միայն արքայատոհմին բնորոշ անուն, որը հերթական արքան կրում էր իր հիմնական անվան հետ միաժամանակ (ինչպես օրինակ <<Արշակ>> անունը Պարթևական թագավորության արքաների պարագայում):
    բ) Արա. տիպիկ հայկական անուն, որը կրել է թագավորության հիմնադիր Արան (մ.թ.ա. 160 - մոտ 127): Այս անունը գրականության մեջ հաճախ փոխանցվում է <<Օրհոյ>> կամ <<Օրա>> տեսքով, ինչը ճիշտ չէ:
    գ) Արման. տիպիկ հայկական անուն, որը կրել են իշխող արքայատոհմի բազում ներկայացուցիչներ: Այն ուղղակիորեն նշանակում է <<հայ մարդ>>` կազմված լինելով հայերին և հայերենին անչափ բնորոշ <<Ար>> (հայ) և արիական ժամանակաշրջանի հայերենին բնորոշ ու այդ ժամանակներից էլ հայերենում պահպանված <<մեն>> (մարդ) բառերից (վերջինս անաղարտ տեսքով պահպանվել է հայերենի հետ ընդհանուր արիական արմատներ ունեցող անգլերենում <<man/men>> տեսքով): Ըստ Խորենացու, սակայն, տեղական բարբառով անունը վերափոխվել է և սկսել է հնչել պարզապես <<Ման>> տեսքով (գիրք 2, գլուխ 24):
    դ) Բաղդասար. տիպիկ հայկական անուն, որը կրել է Բաղդասարը (մ.թ.ա. մոտ 120-115): Այս անունը գրականության մեջ հաճախ փոխանցվում է <<Բարադասար>> տեսքով, ինչը ճիշտ չէ:
    ե) Վահե. տիպիկ հայկական անուն, որը կրել է Վահեն (162-164): Այս անունը գրականության մեջ հաճախ փոխանցվում է <<Վահի>> տեսքով, ինչը կրկին ճիշտ չէ:
    զ) Արիարմեն. տիպիկ հայկական մականուն, որը բառացիորեն նշանակում է <<քաջ հայ>>: Այս մականունը կրել է Աբգար II-ը (մ.թ.ա. մոտ 69 - ուղ. 53) և նա արժանի է եղել դրան, քանզի նրա, որպես բացառիկ հատկանիշներով օժտված մարդու մասին, մեծ գովեստով է խոսում նույնիսկ խիստ բացասաբար տրամադրված Պլուտարքոսը (<<Կրասոս>>, մաս 21, 22):
    է) Հայզուտ. տիպիկ հայկական մականուն, որը կազմված է <<Հայ>> և <<զուտ>> (վերջինս ունի նվազեցնող, փոքրությունը ընդգծող իմաստ) բառերից: Այս մականունը կրել են Աբգար VII-ը (110-116) և Արման VII-ը (121-138):
    ը) Երվանդ. տիպիկ հայկական անուն, որը կրել է Աբգար VII Հայզուտի որդին` արքայազն Երվանդը:
    Հետաքրքիր է, որ օտարազգի մասնագետներն ավելի ակտիվ և որոշակիորեն են խոսում այս թագավորության հայկական էության մասին, թեև բնականաբար արտահայտվում են ոչ լրիվ, քանի որ մի կողմից լիովին ծանոթ չեն հայկական աղբյուրներին, իսկ մյուս կողմից էլ` գտնվում են հռոմեական աղբյուրների հայտնած տեղեկությունների ազդեցության տակ: Այսպես. ըստ եգիպտացի պատմաբան Ֆաուդ Հասան Հաֆիզի <<Հայ ժողովրդի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը>> աշխատության (ըստ Ն. Հովհաննիսյան <<Արաբական երկրների պատմությունը>>, Երևան 2003, էջ 72-73). <<Մ.թ.ա. 136 - մ.թ. 216 թվականներին գոյություն է ունեցել Ուրֆայի (Եդեսիայի – Մ.Հ.) հայ-արաբական էմիրությունը>>:
    Այսպիսով, հաշվի առնելով բերված փաստերի ամբողջությունը և դրանց վերլուծությունը, ակնհայտ է, որ մենք գործ ունենք Հայաստանի տարածքում գտնվող, հայ հպատակներ ունեցող և հայ արքաների կողմից կառավառվող մի թագավորության հետ և ուղղակի ոչ մի հիմք չկա վերջինիս <<ոչ հայականության>> մասին խոսելու համար:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 27.08.2009, 00:15: Պատճառ: հեղինակի խնդրանքով՝ վրիպակի ուղղում
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մեղապարտ (16.08.2009)

  10. #549
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փոքր Արշակունիների դարաշրջան - 75-428

    Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 3>>-ից

    Հայկ աստծո հաղթարշավը: Արքաներ, որոնք փառաբանում էին հաղթող աստծոն...

    857 հուլիս – Սիփան լեռան ճ-մ (Տուրուբերան նահանգ, Բզնունիք գավառ, Վանա լճի հյուսիսային ափից մոտ 10 կմ հյուսիս)

    "…Մենք բռնությունից խույս էինք տալիս`
    Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ.
    Իսկ մեզ ոտնակոխ հետապնդողին դիտապաստ անում
    Եվ դրանով անուն ստանում`
    Կոչելով մեզ Հայկ…"

    Պարույր Սևակ


    Սալմանասար III-ի գլխավորած Ասորեստանի բանակը (մոտ 90.000, 900 մարտակառք) մոտեցավ Արամ II-ի գլխավորությամբ լեռան լանջերին բնական ամրություններով հարուստ մի վայրում ամուր պաշտպանական դիրքեր գրաված Արմենիի և Արարատյան թագավորությունների միացյալ բանակին (մոտ 40.000, 400 մարտակառք), որը իր դիրքերը շրջապատել էր 2 շարք հողաթմբերով ու ցցապարիսպներով: Հայկական բանակի առաջին շարքում դիրքեր գրավեց թեթև, իսկ երկրորդում` ծանր հետևակը: Հեծելազորը զբաղեցրեց երրորդ շարքը:
    I փուլ – Ասորեստանի բանակը անցավ հարձակման և, ծանր կորուստներով հաղթահարեց հայկական առաջին գծի դիմադրությունը, որը նահանջեց և ամրացավ երկրորդ շարքում:
    II փուլ – Ասորեստանի բանակը հարձակման անցավ Հայկական երկրորդ շարքի ուղղությամբ, սակայն ծանր կորուստներ ետ շպրտվեց:
    III փուլ – Հայկական բանակը անցավ հարձակման և, շեշտակի հարվածով պարտության մատնելով թշնամուն, շպրտեց վերջինիս ելման դիրքեր: Այնուհետև, մարտի բռնվել խուսափելով հարթ տարածությունում, Հայկական բանակը նահանջեց և կրկին ապաստանեց ամրացված դիրքերում:
    IV փուլ – Մինչև օրվա վերջ Ասորեստանի բանակը ձեռնարկեց մի քանի գրոհներ ևս, սակայն որևէ արդյունքի չհասավ:
    Հայերը կորցրին 3.400, թշնամին` 4.000 գերի, մոտ 20.000 սպանված և վիրավոր ռազմիկ: Ասորեստանի բանակը, ենթարկվելով Հայկական բանակի պարտիզանական հարվածներին, Վասպուրական-Կորճայք երթուղով հեռացավ Արարատյան թագավորության սահմաններից` գրավված պահելով Հայոց Միջագետքը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #550
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կլոր սեղան

    Արարատյան թագավորական տներ(պայմանական)
    Հայկակ I որդի (մ.թ.ա. 1381-1363) Արմենիի թագավորություն
    Հայկ-Անի (մ.թ.ա. 1375-1345) Հայայի թագավորություն
    Անանուններ (մ.թ.ա. մոտ 1561-1280) Արարատյան թագավորություն
    Արտաշես (Արտաշումարա) եղբայր (մ.թ.ա. մոտ 1360 - ուղ. 1355 Միտանիի թագ
    Տուշրատա եղբայր (մ.թ.ա. 1355-1327)
    Տելեպինու քուրմ Սուպիլուլիումա I-ի որդի (մ.թ.ա. մոտ 1360-1334) Կիլիկիայի թագ
    Արամ II (մ.թ.ա. 883-840) Արարատյան թագավորություն
    Կախպակ Ամբակ II-ի որդի (մ.թ.ա. 883-838) Արմենիի թագ Հայկազունիներ
    Կիտա (մ.թ.ա. մոտ 883-835) Կիլիկիայի թագավորություն
    Անդովկ (մ.թ.ա. մոտ 844-815) Արմաննայի իշխանություն
    Գագիկ (մ.թ.ա. մոտ 875-835) Աղձնիքի իշխանություն
    Ուտուպուրշի (մ.թ.ա. մոտ 820-790) Տայքի իշխանություն
    Թաթև (Թուաթե) (մ.թ.ա. մոտ 810-775 Մելիդեի իշխանություն
    Խաթուսիլ (մ.թ.ա. մոտ 870-854) Կոմագենեի իշխանություն

    Ցուցակը նման ձևով կազմելու համր ունեցել եմ երկու պատճառաբանություն , փորձել եմ ցուցակը կապել Ուրարտական թագավորության ստեղծման հետ:
    Դրա հետևանքով որոշ պարզաբանումների կարիք կա ,հիշում եմ մենք ՈՒրարտու թեմայում բավականին քննարկումներ ենք կատարել :Մենք այն մի կողմ կթողնենք և փորձենք այս ցուցակի համատեքստով կատարել նոր եզրակացություններ:
    Խոսքը փոխանցում եմ ,բարով ներկայացնես
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  12. #551
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլոր սեղան

    Արարատյան թագավորական տներ(պայմանական)
    Ամեն դեպքում այս ժամանակաշրջանը ես այդպես չէի կոչի, քանի որ այս ժամանակաշրջանում Արարատյան թագավորությունը ընդամենը գոյություն ունեցող Հինգ թագավորություններից մեկն էր, այն գլխավոր չէր որևէ առումով: Ավելին, թեև մեծապես ձևականորեն, բայց գլխավոր էր Արմենին: Դե իսկ փաստացի առաջին տեղերում էին Հայան ու Միտանին...

    Բայց արդեն սկսած Արամ II-ից (մ.թ.ա. 883-840) բացվումէ մի դարաշրջան, որտեղ առաջնայնությունը, ընդ որում և փաստացի, և, որոշ ժամանակ անց՝ իրավաբանորեն, պատկանում էր Արարատյան թագավորությանը: Դրա համար էլ այդ ժամանակաշրջանի պահով ես վարվել եմ հենց այն կերպ, ինչ կերպ որ գրված է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #552
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլոր սեղան

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն դեպքում այս ժամանակաշրջանը ես այդպես չէի կոչի, քանի որ այս ժամանակաշրջանում Արարատյան թագավորությունը ընդամենը գոյություն ունեցող Հինգ թագավորություններից մեկն էր, այն գլխավոր չէր որևէ առումով: Ավելին, թեև մեծապես ձևականորեն, բայց գլխավոր էր Արմենին: Դե իսկ փաստացի առաջին տեղերում էին Հայան ու Միտանին...

    Բայց արդեն սկսած Արամ II-ից (մ.թ.ա. 883-840) բացվումէ մի դարաշրջան, որտեղ առաջնայնությունը, ընդ որում և փաստացի, և, որոշ ժամանակ անց՝ իրավաբանորեն, պատկանում էր Արարատյան թագավորությանը: Դրա համար էլ այդ ժամանակաշրջանի պահով ես վարվել եմ հենց այն կերպ, ինչ կերպ որ գրված է...
    Արարատյան աշխարհ (թագավորական) տերմինը մեր կողմից ստեղծված չէ այն հիշատակվում է Հին Կտակարանում այդ պատճառով հարկ եմ համարում ճանապել այս տերմինի գերակայությունը մյուսների նկատմանբ:
    Բազիսային եմ համարում անվանակոչման համար Հին Կտակարանը, քանի որ այնտեղ նշված բոլոր թագավորությունները և տիրակալները այսպես թե այնպես ընդունվում են և պատմաբանների և աստվածաբանների կողմից:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  14. #553
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլոր սեղան

    Հինգի թագավորության ժամանակաշրջանի վերաբերյալ Հին կտակարանի «Արարատյան աշխարհ» տերմինը կիրառելի չէր: Այն կիրառվում է արդեն Արարատյան թագավորության ու նրան հաջորդած Հայաստանի վերաբերյալ:

    Ընդունվում են, դա չեմ վիճարկում: Համենայն դեպս մեր՝ հայերիս, պահով Ավետարանյան հիշատակումները միանգամայն ընդունելի են և իրական
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #554
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլոր սեղան

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հինգի թագավորության ժամանակաշրջանի վերաբերյալ Հին կտակարանի «Արարատյան աշխարհ» տերմինը կիրառելի չէր: Այն կիրառվում է արդեն Արարատյան թագավորության ու նրան հաջորդած Հայաստանի վերաբերյալ:

    Ընդունվում են, դա չեմ վիճարկում: Համենայն դեպս մեր՝ հայերիս, պահով Ավետարանյան հիշատակումները միանգամայն ընդունելի են և իրական
    Սա մեր մտածողության հեքն է եթե մեք խոսում ենք մեր պատմույան մասին և քննարկւոմ են այն, փորձելով վեր բարձրացնել ինչ ,ինչ պատմական երևույթներ ապա պետք է օգտվենք համաշխարհային մտքի կողմից արդեն ճանաչված և ամրագրված անունը որը բոլորին հայտնի է որպես Արարատյան աշխարհ :
    Չե որ Նոյը ինջել է Արարատյան աշխարհ և այն տեղայնացվում է մեր ավտոխոն տարածաշրջանում ,այսինքն մենք Արարատյան աշխարհը ,հայտնի էր հեց սկզբից այլ ոչ թե հետո:Հետագայի Արարատյան աշխարհի բազում անունները ընդհամենը մեր հոմանիշներն են :
    Հետևաբար մեզ հայտնի և քո կողմից բերված անունները մասն են կազմում Արարատյան Աշխարհի :
    Մեհք պեք է հստակ պատկերացնենք եթե կարողանում ենք սկզբից տեսկանորեն հիմնավորել Հին Կտակարանի Արարատյան աշխարհի ճշմարտացիության թեզը իսկ դա հիմնավորվում է հենց հին կտակարանում ապա մնացածը լեզվաբանական և պատմամշակութային խնդիրներ են որոնք մեզ համար դառնում են հասանելի և ընկալելի:
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 23.08.2009, 18:14:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  16. #555
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլոր սեղան

    Սկզբունքորեն ճիշտ ես, բայց դե ես հարմար գտա այդ դարաշրջանը կոչել հենց «Հինգի թագավորություն», ի տարբերություն արդեն մյուս դարաշրջանի՝ «Արարատյան թագավորության»
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 37 89-ից ԱռաջինԱռաջին ... 273334353637383940414787 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 26.03.2007, 19:01
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •