1-Տրիբունի բանակների և սպառազինության ընդիմախոսության և փաստարկների հետ կապված:
Հարցերի այդ շարքը քո նյութի հիմքային մասին է վերաբերում: Ցայտուն երևում է, որ դուրս գալով զուտ պատմագիտական -փաստագրական տրադիցիոն դաշտից հարցերը կարող են հիմնավորվել կամ հերքվել այլ տրամաբանական, տեխնիկական, մինչ այդ հաշվի չառնված, ռացիոնալ և բազմաթիվ այլ հաշվարկներով ևս:
Հետևաբար ես խորհուրդ կտայի քեզ սպասվելիք մեծածավալ բազմահատոր, վերամաշակված գրքի ներածականից հետո անմիջապես քննարկման առարկա դարձնես առհասարակ բանակների կազմի, քանակի, սպառազինության, տեղաշարժման արագության և դրա հետ առնչվող ու նմանատիպ այլ հարցերի տեսական վերլուծությունը և մեկընդմիշտ շեշտես քո հաշվարկների և մոտեցումների մեթոդոլոգիան և տրամաբանությունը:
Այս ձևով մոտենալով դու կարող ես խուսափել հնարավոր անզգույշ սխալներից, չափազանցություններից ու անճշտություններից: Ինչքան ես գիտեմ, պատմությունը դա հաղթողների պատվերով գրված նյութերի շարան է: Չափազանցություններից խուսափելու համար ես կնախընտրեի թվերի ստորին հավաստի սահմանի վրա փաստերի ներկայացումը: Դու կարող ես ամեն մի կոնկրետ էպիզոդի համար նշել քո հավաստիության ճշտությունը սկսած ստորին սահմանից և հիմնավորել որ գոնե դա ապացուցելի է: Թվերի անզգույշ ուռճեցումը քո նպատակի և պատմագրության համար ամենավնասակար բանն է: Կկառչեն այդպիսի դեպքերի հնարավոր տարամետ մեկնաբանությունների հնարավորությունից ու դա կդառնա մեծ գլխացավանքի աղբյուր այն դեպքում երբ սպասվելիք օգուտը զերոյական է:
Պատմագրական առումով մեծ նշանակություն չունի 100000 թե 300000 զինվոր է եղել, /կամ էլ դա միայն քո խնդիրը չէ, այդ հարցը թող այլոց հույսին/ բայց անտեղի տեղը դու հայտնվում ես ծուղակում, փորձելով դուրս գալ նաև ոչ պատմագիտական արգումենտների տակից, որոնք երբեմն մի հարվածով կարող են կործանել քո ամիսների մանրակրկիտ աշխատանքը:
Էջանիշներ