Հարգելի հայրենակիցներ. շնորհավորում եմ մեզ բոլորիս այս եռակի հաղթանակի օրվա կապակցությամբ: Թող նման հաղթանակները մեզնից անպակաս լինեն

Ուռ՜ա՜ա՜ա՜ա՜ա՜:


:
1992 մայիսի 8 - 9 – Շուշիի ազատագրում
"Կեսօրին, երբ արդեն պարզ եր, որ քաղաքը ազատագրվել է, ես մի պահ դուրս եկա դիտակետից: Գրեթե անմիջապես էլ մոտեցավ համհարզս և շնորհավորեց Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ: Եվ այդ պահին ես հասկացա... որ հայ ժողովորդը մայիսի 9-ին այսուհետ կնշի արդեն երկու հաղթանակ"
գեներալ-գնդապետ
Գուրգեն Դարիբալթայան
Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային կապը վերականգնելու, Ստեփանակերտը հրետակոծումից փրկելու և մարտնչող բանակի թիկունքը ամրապնդելու նպատակով Հայկական բանակի հրամանատարությունը որոշեց ազատագրել հայկական հինավուրց քաղաքը Ադրբեջանի Հանրապետության բանակից (2.300, 2 "Գրադ" կայանք, 4 տանկ, 9 ՀՄՄ-1 և ՀՄՄ-2, 12 ԶՓ, 1 Սու-25 , 1 Մի-24, 8 թնդանոթ, 20 ականանետ, 3 հատ 20 միլիմետրանոց և 1 հատ 30 միլիմետրանոց զենիթային թնդանոթ, 6 ավտոմատ նռնականետ, 5 "Նետ" տեղափոխվող զենիթահրթիռային համակարգ), որին հեռահար կրակով կարող էին օժանդակել նաև շրջակա բնակավայրերի կայազորները, ինչպես նաև
Լիսագորի ու Շուշի-Լաչին միջանցքի կրակակետերը: Չնայած թշնամու դիրքային և տեխնիկական առավելությանը, ինչպես նաև այն հանգամանքի, որ լեռնային պայմաններում հաջող հարձակողական գործողություն վարելու համար անհրաժեշտ էր թշնամու նկատմամբ ունենալ առնվազն եռակի քանակական և տեխնիկական գերազանցություն` անմիջականորեն Շուշիի մոտակայքում կենտրոնացած Հայկական բանակի (2.800, 1 "Գրադ" կայանք, 6 թնդանոթ, 9 ականանետ, 2 տանկ, 8 ՀՄՄ-1) հրամանատարությունը որոշեց գրոհել քաղաքը: Այդ նպատակով ապրիլի 22-ից սկսած Հայկական հրետանին հուժկու կրակով լրջորեն վնասեց Լաչինում և նրա շրջակայքում տեղակայված թշնամուն կրակակետերը:
I փուլ – Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը թշնամուն շեղելու նպատակով
Կրկժան-Ղայբուլու-Քուսալար ուղղությամբ մարտական գործողություններ սկսեց Հայկական օժանդակ զորախումբը և օրվա վերջում գրավեց
Քուսալարը (Շուշիի մոտ): Միաժամանակ Վալերի Չթչյանի ջոկատի 6-րդ վաշտը մայիսի 8-ին գրավեց
Ղայբալուն (Շուշիի մոտ), իսկ մայիսի 9-ին`
Ջանհասանը (Շուշիի մոտ):
II փուլ – Մայիսի 9-ին, ժամը 02:30-ից մինչև 03:10-ը Հայկական բանակը Շուշիի ուղղությամբ իրականացրեց հրետանային հզոր նախապատրաստություն, որից հետո անցավ հարձակման:
Շոշ-Շուշի ուղղությամբ գրոհի անցավ Արկադի Կարապետյանի ջոկատը (400), իսկ քաղաքի հյուսիս-արևելքում տեղակայված Շուշվա բերդի ուղղությամբ` Աշոտ Բեկոր Ղուլյանի գլխավորած 1-ին վաշտը: Ընդ որում այս ուղղությամբ Աշոտը առաջինը մոտեցավ Շուշվա բերդի պարիսպներին և, նետելով ձեռքի նռնակներ, դուրս վանեց այնտեղից թշնամու ռազմիկներին: Արևելքից հարձակման անցավ Դուշման Վարդանի ջոկատը, որի ռազմիկները, մագլցելով ուղղահայաց ժայռերը, լուսաբացին մտան քաղաք: Հարավից գրոհի նետվեցին Ժիրայր Սեֆիլյանի ու Աշոտ Խաչատրյանի ջոկատները, ինչպես նաև Աֆղանստանի պատերազմի վետերաններից կազմված Նվեր Չախոյանի ջոկատը: Միաժամանակ Սեյրան Օհանյանի ջոկատը (400), շրջանցելով քաղաքը և շարժվելով դեպի հարավ-արևմուտք, ազատագրեց
Քուզարը, Բաշքենդը, Ջավդալարը և ևս 17 բնակավայր (Շուշիից հարավ-արևմուտք), Արթուր Առաքելյանի ջոկատը (100) գրավեց
Ներքին Զարիսլուն (Շուշիից արևմուտք), իսկ Ալբերտ Ալավերդյանի ջոկատը`
Վերին Զարիսլուն (Շուշիից արևմուտք): Սակայն առաջինը անմիջականորեն քաղաք մտնել վիճակված էր զրահատեխնիկայի աջակցությամբ
Ստեփանակերտ-Շուշի մայրուղով հարձակման անցած Վալերի Չթչյանի ջոկատի (650) 4-րդ վաշտին:
III փուլ – Ժամը 11:00-ի մոտակայքում քաղաք մտավ և հենց ծայրամասին էլ թշնամու տանկի կրակոցից խոցվեց Վալերի Չթչյանի ջոկատի 4-րդ վաշտի կազմում գործող Գագիկ Ավշարյանի տանկը, որի անձնակազմի 2 անդամները զոհվեցին, իսկ Գագիկը վիրավորվեց: Չնայած դրան, սակայն, 4-րդ վաշտը շարունակեց առաջխաղացումը` այլ ուժերի թվում ոչնչացնելով նաև 1 ԶՓ և 1 ՀՄՄ-1:
IV փուլ – Կեսօրին, չդիմանալով Հայկական բանակի համակցված հարվածներին, թշնամին խուճապի մատնվեց և դիմեց փախուստի:
Հայերը կորցրին 60 սպանված, 250 վիրավոր, 1 տանկ, թշնամին` 300 սպանված, 700 վիրավոր, 1 ԶՓ, 1 ՀՄՄ-1, ինչպես նաև մեծ քանակությամբ զինամթերք:
Էջանիշներ