User Tag List

Էջ 34 89-ից ԱռաջինԱռաջին ... 243031323334353637384484 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 496 համարից մինչև 510 համարի արդյունքները՝ ընդհանուր 1326 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

  1. #496
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տափաստանային խորշակ

    Ընդունված է կարծել, թե ռուսական բիլինաների դյուցազնական հերոսները առաջացել են այն ժամանակ, երբ Կիևյան Ռուսիան սկսեց պայքարել տափաստանային քոչվորների դեմ - սկզբում պեչենեգների, հետո ղփչախների, իսկ հետո էլ մոնղոլների: Սակայն հետաքրքիր է, որ եթե դյուցազունների հայտնի եռյակը իրոք մեծապես արտացոլում է հենց այդ դարաշրջանը, ապա նրանց ոչ այնքան հայտնի նախնին - Սվայագորը - ավելի խորը արմատներ ունի և արտացոլում է տալիս սլավոնական ցեղերի նախահայրենիքի գաղափարը...

    Ըստ Անժելա Տերյանի. «Հետաքրքիր են նաև ռուսական բիլինաներում պահպանվող վկայությունները «սուրբ լեռների» և նրանից հյուսիս գտնվող այլ լեռների մասին: Այսպես. «Իլյան և Սվյատոգորը» բիլինայում Սվյատոգորի մասին գրված է.

    «Հեծավ նժույգ ձին,
    Արշավեց-գնաց դեպի սուրբ լեռներ
    ...Սովորեցրեց Սվյատոգորը Իլյա Մուրոմցուն
    Դյուցազունների քաջությունները, հունարներն ամեն.
    Ու ճամփու ընկան, գնացին դեպի լեռներն հյուսիսի»14:


    14. Բիլինաներ, Երևան, 1970, էջ 24, (թարգմ. Հ. Դավթյան):

    Ուշադրության արժանի է այն, որ բիլինաներում նույնն են դյուցազնի անունը՝ Սվյատոգոր («Սուրբ լեռ») և երկրի անունը՝ «սուրբ լեռներ», դեպի ուր ուղևորվում է հերոսը...
    Վերջին խմբագրող՝ Lion: 03.05.2009, 11:55:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #497
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Խաչի մաքառում - 1097-1220

    Ֆրանկները, գերմանական այդ ցեղերը, որոնք խաչակրաց արշավանքների հիմնական ուժն էին ունեին մի քանի գրավոր վկայություններ, որոնք վկայում էին իրենց երբեմնի Հայրենիքի մասին: Այսպես.

    10-րդ դարի գերմանական գրավոր աղբյուրները հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում գերմանական ցեղերի, հատկապես բավարացիների ու Հայաստանի միջև եղած կապերի մասին: Այսպես. Froumund անունով մի վանական (10-րդ դար) գրում է Հայաստանում ապրող բավարերեն խոսող ժողովրդի մասին /E. A. Quitzmann, Die alteste Geschichte der Baiern bis zum Iahre 911, Braunshweig 1873, s. 76: Ðê, 1987, ¿ç 926:/: 12-րդ դարի գրավոր աղբյուրները խոսում են Հայաստանը բավարացիների նախահայրենիքը, բնօրրանը լինելու մասին: 1105-1126 թթ. գրված «Annolide» («Աննոյի երգը») պոեմում վկայություն կա այն մասին, որ Հայաստանը բավարացիների նախահայրենիքն է (stammland): Օգտագործելով հնագույն զրույցներ ու հեթանոսական մատյաններում պահպանվող տեղեկություններ, պոեմում նկարագրվում է բավարացիների հերոսական պայքարը Հուլիոս Կեսարի ու հռոմեական բանակի դեմ (մ.թ.ա. 1-ին դարի 1-ին կես): Պոեմում բավարացիների մասին ասվում է.

    310. Գալով լեռնային Հայաստան երկրից,
    Որտեղ Նոյը թողեց տապանն իր փրկիչ,
    Երբ ստացավ աղավնուց ճյուղը ձիթենու,
    Նոյան տապանի հետքերը այսօր էլ դեռ կան
    Արարատ լեռան վրա:

    315. Ասում են նաև, թե այնտեղ է կեսը այն մարդկանց
    Որոնք դեռ խոսում են լեզվով գերման:

    310. von Armenien dem Kehren,
    da Noa aus der Arche ging,
    in der er den Olzweig von der Taube empfing,
    Ihre Spuren hat die Arche noch
    auf dem Berge Ararat.

    315. Man sagt, dort die Halfte noch sei
    die deutsch sprechen11.


    11. M. Rodiger, Deutsche chroniken, 1, Band, Hannover, 1895, s. 121-122: в, 1987, ¿ç 926,

    Կեսարի գերմանական արշավանքների, գերմանական ցեղերի հերոսական դիմադրության ու Հայաստանը բավարացիների նախահայրենիքը լինելու մասին վկայություններ կան նաև 1147-1160 թթ. Ռեգինսբուրգում գրված (մի խումբ հեղինակներ) «Kaiserchronik»-ում: «Kaiserchronik»-ը վկայում է.

    315. Սուրը ուժգին հարվածում էր զրահին,
    Շատերը ցուցաբերեցին անկոտրում կամք,
    Ցեղը բավարացիների
    Ծագումով Հայաստանից,
    Որտեղ թողեց Նոյը տապանն իր փրկիչ

    320. Երբ աղավնուց ստացավ ճյուղը ձիթենու
    Տապանի հետքերը մինչև այսօր կարելի է տեսնել
    Լեռան վրա, որը կոչում են Արարատ,
    Եվ (Կեսարը) բավարների դեմ իր հաղթանակը
    Ձեռք բերեց մեծ արյան գնով:

    315. Das Schwert schlug man feste durch den Helm,
    demjenigen war sein Kampfeseifer sehr groշ.
    Das Geschlecht der Baiern,
    hergekommen von Armenien,
    wo Noah aus der Arche ging

    320. und den Olzweig von der Taube empfing.
    Die Spuren der Arche kann man noch sehen
    auf den Bergen, die da heiշen Ararat.
    Den Sieg, den Julius [Casar] uber die Baiern gewann,
    den muշte er sehr blutig bezahlen12.


    Ինչպես տեսնում ենք և՛ «Annolid»-ի և՛ «Kaiser chronik»-ի վկայությունները նույնն են: Այս փաստը թույլ է տալիս ասելու, որ եղել են ավելի հին գրավոր աղբյուրներ, որոնցից օգտվել են վերոհիշյալ պոեմների հեղինակները: Ի դեպ, այդ մասին վկայություն կա «Annolid»-ում: Պոեմի 300-րդ հատվածում հիշատակվում են ինչ-որ հեթանոսական մատյաններ (heidnischen Buchern), որտեղ գրված են վերոհիշյալ դեպքերի մասին և որոնք վկայակոչվում են ասվածը հաստատելու համար:

    12. Hans Ferd. Massmann, Der Keiser und der kunige buoch oder die sogenannte Kaiserchronik, Quedlinburg und Leipzig, 1849, s. 25-28: ՀԱ, 1987, էջ 928:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #498
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բոսոր տասնամյակներ և Մեծ հաղթանակ: 1809-2009

    Հարգելի հայրենակիցներ. շնորհավորում եմ մեզ բոլորիս այս եռակի հաղթանակի օրվա կապակցությամբ: Թող նման հաղթանակները մեզնից անպակաս լինեն

    Ուռ՜ա՜ա՜ա՜ա՜ա՜: :





    1992 մայիսի 8 - 9 – Շուշիի ազատագրում

    "Կեսօրին, երբ արդեն պարզ եր, որ քաղաքը ազատագրվել է, ես մի պահ դուրս եկա դիտակետից: Գրեթե անմիջապես էլ մոտեցավ համհարզս և շնորհավորեց Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ: Եվ այդ պահին ես հասկացա... որ հայ ժողովորդը մայիսի 9-ին այսուհետ կնշի արդեն երկու հաղթանակ"

    գեներալ-գնդապետ
    Գուրգեն Դարիբալթայան


    Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային կապը վերականգնելու, Ստեփանակերտը հրետակոծումից փրկելու և մարտնչող բանակի թիկունքը ամրապնդելու նպատակով Հայկական բանակի հրամանատարությունը որոշեց ազատագրել հայկական հինավուրց քաղաքը Ադրբեջանի Հանրապետության բանակից (2.300, 2 "Գրադ" կայանք, 4 տանկ, 9 ՀՄՄ-1 և ՀՄՄ-2, 12 ԶՓ, 1 Սու-25 , 1 Մի-24, 8 թնդանոթ, 20 ականանետ, 3 հատ 20 միլիմետրանոց և 1 հատ 30 միլիմետրանոց զենիթային թնդանոթ, 6 ավտոմատ նռնականետ, 5 "Նետ" տեղափոխվող զենիթահրթիռային համակարգ), որին հեռահար կրակով կարող էին օժանդակել նաև շրջակա բնակավայրերի կայազորները, ինչպես նաև Լիսագորի ու Շուշի-Լաչին միջանցքի կրակակետերը: Չնայած թշնամու դիրքային և տեխնիկական առավելությանը, ինչպես նաև այն հանգամանքի, որ լեռնային պայմաններում հաջող հարձակողական գործողություն վարելու համար անհրաժեշտ էր թշնամու նկատմամբ ունենալ առնվազն եռակի քանակական և տեխնիկական գերազանցություն` անմիջականորեն Շուշիի մոտակայքում կենտրոնացած Հայկական բանակի (2.800, 1 "Գրադ" կայանք, 6 թնդանոթ, 9 ականանետ, 2 տանկ, 8 ՀՄՄ-1) հրամանատարությունը որոշեց գրոհել քաղաքը: Այդ նպատակով ապրիլի 22-ից սկսած Հայկական հրետանին հուժկու կրակով լրջորեն վնասեց Լաչինում և նրա շրջակայքում տեղակայված թշնամուն կրակակետերը:
    I փուլ – Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը թշնամուն շեղելու նպատակով Կրկժան-Ղայբուլու-Քուսալար ուղղությամբ մարտական գործողություններ սկսեց Հայկական օժանդակ զորախումբը և օրվա վերջում գրավեց Քուսալարը (Շուշիի մոտ): Միաժամանակ Վալերի Չթչյանի ջոկատի 6-րդ վաշտը մայիսի 8-ին գրավեց Ղայբալուն (Շուշիի մոտ), իսկ մայիսի 9-ին` Ջանհասանը (Շուշիի մոտ):
    II փուլ – Մայիսի 9-ին, ժամը 02:30-ից մինչև 03:10-ը Հայկական բանակը Շուշիի ուղղությամբ իրականացրեց հրետանային հզոր նախապատրաստություն, որից հետո անցավ հարձակման: Շոշ-Շուշի ուղղությամբ գրոհի անցավ Արկադի Կարապետյանի ջոկատը (400), իսկ քաղաքի հյուսիս-արևելքում տեղակայված Շուշվա բերդի ուղղությամբ` Աշոտ Բեկոր Ղուլյանի գլխավորած 1-ին վաշտը: Ընդ որում այս ուղղությամբ Աշոտը առաջինը մոտեցավ Շուշվա բերդի պարիսպներին և, նետելով ձեռքի նռնակներ, դուրս վանեց այնտեղից թշնամու ռազմիկներին: Արևելքից հարձակման անցավ Դուշման Վարդանի ջոկատը, որի ռազմիկները, մագլցելով ուղղահայաց ժայռերը, լուսաբացին մտան քաղաք: Հարավից գրոհի նետվեցին Ժիրայր Սեֆիլյանի ու Աշոտ Խաչատրյանի ջոկատները, ինչպես նաև Աֆղանստանի պատերազմի վետերաններից կազմված Նվեր Չախոյանի ջոկատը: Միաժամանակ Սեյրան Օհանյանի ջոկատը (400), շրջանցելով քաղաքը և շարժվելով դեպի հարավ-արևմուտք, ազատագրեց Քուզարը, Բաշքենդը, Ջավդալարը և ևս 17 բնակավայր (Շուշիից հարավ-արևմուտք), Արթուր Առաքելյանի ջոկատը (100) գրավեց Ներքին Զարիսլուն (Շուշիից արևմուտք), իսկ Ալբերտ Ալավերդյանի ջոկատը` Վերին Զարիսլուն (Շուշիից արևմուտք): Սակայն առաջինը անմիջականորեն քաղաք մտնել վիճակված էր զրահատեխնիկայի աջակցությամբ Ստեփանակերտ-Շուշի մայրուղով հարձակման անցած Վալերի Չթչյանի ջոկատի (650) 4-րդ վաշտին:
    III փուլ – Ժամը 11:00-ի մոտակայքում քաղաք մտավ և հենց ծայրամասին էլ թշնամու տանկի կրակոցից խոցվեց Վալերի Չթչյանի ջոկատի 4-րդ վաշտի կազմում գործող Գագիկ Ավշարյանի տանկը, որի անձնակազմի 2 անդամները զոհվեցին, իսկ Գագիկը վիրավորվեց: Չնայած դրան, սակայն, 4-րդ վաշտը շարունակեց առաջխաղացումը` այլ ուժերի թվում ոչնչացնելով նաև 1 ԶՓ և 1 ՀՄՄ-1:
    IV փուլ – Կեսօրին, չդիմանալով Հայկական բանակի համակցված հարվածներին, թշնամին խուճապի մատնվեց և դիմեց փախուստի:
    Հայերը կորցրին 60 սպանված, 250 վիրավոր, 1 տանկ, թշնամին` 300 սպանված, 700 վիրավոր, 1 ԶՓ, 1 ՀՄՄ-1, ինչպես նաև մեծ քանակությամբ զինամթերք:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fedayi (09.05.2009), Sunny Stream (09.05.2009), Լուսաբեր (13.05.2009)

  5. #499
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Խաչի մաքառում - 1097-1220

    1118 ամառ – Ազազի ճ-մ

    "Հայոց իշխան Լևոնը քաջի համբավ վաստակեց և փառաբանվեց ֆրանկ զինվորների կողմից, իսկ Ռոժերը հենց այդ օրվանից սկսած սիրեց հայ ռազմիկներին"

    Մատթեոս Ուռհայեցի


    Ռեգենտ Ռոժեր Սալերնացու գլխավորած Անտիոքի դքսության բանակը (մոտ 7.000) պաշարեց քաղաքը Բուրյանների էմիրության կայազորից (մոտ 3.000):
    I փուլ – 30 օր շարունակ խաչակիրները գրոհեցին քաղաքի վրա, սակայն արդյունքի չհասան: Ի վերջո նրանց միացավ Թորոս Ռուբինյանի եղբայր Լևոն Առյուծի գլխավորած Ռուբինյանների բանակը (մոտ 2.000):
    II փուլ – Մարտի 31-րդ օրը վաղ առավոտյան թշնամին հզոր արտագրոհ իրականացրեց, սակայն Հայկական բանակը ծանր պարտության մատնեց վերջինիս և, հետապնդելով հակառակորդին մինչև քաղաքի դարպասները, վերացրեց թշնամու արտագրոհի հետագա բոլոր հնարավորությունները: Ընդ որում հետևակ վիճակում մարտնչող Լևոնը, խուսափելով հակառակորդի հեծյալներից մեկի հարվածից, ծնկեց, մտավ վերջինիս ձիու տակ և, կտրուկ ուղղվելով, ձին ու հեծյալը նետեց մոտակայքում գտնվող թշնամու ռազմիկների վրա` անսահման զարմանք պատճառելով ոչ միայն վերջիններիս, այլև յուրայիններին:
    III փուլ – Քրիստոնյաները շարունակեցին քաղաքի պաշարումը, որի կայազորը ի վերջո դադարեցրեց դիմադրությունը և հանձնվեց:
    Հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը՝ մոտ 1.000, թշնամին` մոտ 2.000 զինվոր: Նույն թվականին էլ, ուխտի գնալով Երուսաղեմ, Թորոս Ռուբինյանը հիմնադրեց "Սուրբ Վլասի" Հայկական ռազմա-վանական օրդենը` վերջինիս ղեկավար նշանակելով իր եղբայր Լևոնին: Հաստատվեց նաև օրդենի ռազմիկի տարբերանշանը` կենտրոնում շրջանակի մեջ առնված կարմիր խաչ ունեցող սպիտակ թիկնոց, որի վրա պատկերված էր սուրբ Վլասը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #500
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վագրի կայսրություն... Մ.թ.ա. 95-65

    Տիգրան II Մեծ


    Հայոց արքա (մ.թ.ա. 95-38, 55-38՝ համիշխան, 85-38՝ արքայից-արքա): Տիրան I-ի (մ.թ.ա. 115-95) որդին, որը մ.թ.ա. մոտ 140 թ-ին Պարթևաստանի ներխուժման դեմ Հայաստանի անհաջող պայքարից հետո տարվել է պատանդ: Մ.թ.ա. 95-ին, Պարթևաստանի արքա Միհրդատ II Արշակունուն զիջելով Հայաստանի հարավ-արևելյան գավառները (70 հովիտները), նա ազատվել է պատանդությունից և ժառանգել Հայոց գահը: Առաջավոր Ասիայում հռոմեական և պարթևական աշխարհակալությունների առաջխաղացման իրապայմաններում Տիգրան II-ը վարել է երկիրը երկուստեք շրջափակումից զերծ պահելու հետևողական քաղաքականություն: Մ.թ.ա. 94-ին նա ռազմաքաղաքական դաշինք է կնքել Պոնտոսի Միհրդատ VI թագավորի հետ: Մ.թ.ա. 94-93-ին Ծոփքի թագավորությունը միացրել է Մեծ Հայքին, հիմնականում ավարտելով իր նախորդների սկսած հայկական հողերի միավորումը: Նա վճռականորեն պայքարել է Կապադովկիայի նվաճման և դրանով իսկ Հայաստանին արևմուտքից սպառնալու հռոմեական փորձերի դեմ: Այդ նպատակով մ.թ.ա. 93-ին արշավել է Կապադովկիա, գահընկեց արել Հռոմի դրածո Արիոբարզանին և, ընդառաջելով տեղական ավագանու ցանկությանը, գահին հաստատել կապադովկիական առաջնորդ Գորդիոսին: Բայց հռոմեական զորքերը՝ Սուլլայի գլխավորությամբ, մ.թ.ա. 92-ին ներխուժել են Կապադովկիա, պարտության մատնել հայկական զորաբանակին և վերականգնել Արիոբարզանին գահի վրա: Մ.թ.ա. 92-ին Եփրատի մոտ կայացած հռոմեա-պարթևական բանակցությունները ուղղված էին Հայաստանի դեմ:
    Պարթևաստանի սպառնալից դիրքը Տիգրան II-ին հարկադրել է դադարեցնել առճակատումը Հռոմի հետ: Մ.թ.ա. 91-ի պայմանագրով նա Կապադովկիան զիջել է իր դաշնակցին՝ Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորին և պատերազմի նախապատրաստվել Պարթևաստանի դեմ: Պարթևաստանի դեմ մ.թ.ա. 87-85-ի պատերազմում նա ազատագրել է Հայոց Միջագետքը, Կորդուքը, Միգդոնիան և Հայաստանի հարավ-արևելյան երկրամասերը, ապա դուրս մղել պարթևներին սահմանակից երկրներից՝ Ադիաբենեից, Օսրոյենեից և Ատրպատականից, որոնք այնուհետև դարձել են Տիգրան II-ից կախյալ թագավորություններ: Մ.թ.ա. 85-ի հայ-պարթևական պայմանագրով Տիգրան II-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը, պարթև Արշակունիները նրան են զիջել ՙարքայից արքա՚ տիտղոսը: Հռոմի տիրապետության հաստատումը Առաջավոր Ասիայում կանխելու համար, Տիգրան II-ը սերտ կապեր է հաստատել Ասորիքի իշխող վերնախավերի հետ, որոնք մ.թ.ա. 83-ին Ասորիքի թագավորության գահը հանձնել են նրան: Դրանով Հայաստանն ու Ասորիքը միավորվել են ընդհանուր միապետի իշխանության ներքո: Այդ նույն ժամանակաշրջանում Տիգրան II-ը տիրել է Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային: Արևելյան Միջերկրածովում հաստատվելը եղել է Տիգրան II-ի խոշոր դիվանագիտական հաջողությունը:
    Տիգրան II-ն հետամտել է ստեղծել Առաջավոր Ասիայի բոլոր քաղաքական ուժերը միավորող զորեղ տերություն և կասեցնել Հռոմի առաջխաղացումը դեպի Արևելք: Տիգրանակերտի հիմնադրումով (մ.թ.ա. 83-78) նա ստեղծել է կառավարման ընդհանուր կենտրոն: Մ.թ.ա. 78-77-ին Հայաստանում 300 հազար կապադովկիացի գյուղացիների և Կիլիկիայի 11 քաղաքների մոտ 100 հազար բնակիչների վերաբնակեցմամբ ավելացրել է երկրի աշխատունակ և հարկատու բնակչության քանակը, խրախուսել հելլենիստական քաղաքաշինությունն ու հելլենիստական մշակույթի տարածումը: Հելլենիզմի պատմության մեջ Տիգրան II-ն եղել է հելլենիստական վերջին մեծ տերության ստեղծողը: Մ.թ.ա. 70-ական թթ. Տիգրան II-ի գերիշխանությունը տարածվել է Կասպից ծովից մինչև Միջերկրականի արևելյան ափերը, Մեծ Կովկասի լեռնաշղթայից մինչև Կարմիր ծով: Այդ ժամանակահատվածում հռոմեական հեղինակները Տիգրան II-ին անվանում են Հռոմի ՙզորեղ թշնամի՚ Արևելքում, ՙհզորագույն թագավոր՚ և այլն:
    70-ական թթ. կեսից Տիգրան II-ի տերության ներքին իրավիճակը բարդացել է: Նրա ներքին քաղաքականությունը աջակցություն չի գտել հայ ավագանու որոշ հատվածի մեջ, որը և մ.թ.ա. 73-71-ին ապստամբել է Զարեհ արքայորդու գլխավորությամբ: Մ.թ.ա. 73-69-ին Տիգրան II-ը Փյունիկիայում և Հարավային Ասորիքում ճնշել է Հռոմի Սելևկյան դրածոների՝ Անտիոքոս XIII-ի և նրա մոր՝ Կլեոպատրա-Սելենե թագուհու, ինչպես նաև նրանց դաշնակցած Նաբաթեայի և Հուդայի թագավորությունների ապստամբությունը: Այդ պատճառով նա ի վիճակի չի եղել օգնել Միհրդատ VI-ին և չեզոք դիրք է գրավել մ.թ.ա. 73-71-ի հռոմեա-պոնտական պատերազմում: Մ.թ.ա. 71-ի ամռանը Տիգրան II-ն ապաստան է տվել պարտված Միհրդատ VI-ին և նրա մեծատոհմիկներին (2-4 հազար մարդ): Նա պատրաստվել է արշավել Պոնտոս՝ Միհրդատ VI-ին գահին վերահաստատելու և Հռոմի առաջխաղացումը կանխելու համար, սակայն Լուկուլլոսի գլխավորությամբ հռոմեական բանակը ներխուժել է Հայաստան:
    Հայ-հռոմեական պատերազմի առաջին փուլն (մ.թ.ա. 69-ի գարուն-աշուն) ավարտվել է Տիգրան II-ի պարտությամբ: Նվաճվել է Տիգրանակերտը, հռոմեացիների գերիշխանության տակ են անցել Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան, Հայաստանի հարավ-արևմտյան նահանգների մի մասը: Պատերազմի երկրորդ փուլում (մ.թ.ա. 68-67) Տիգրան II-ն պայքարել է Հայաստանի անկախությունը պաշտպանելու համար: Վճռական ճակատամարտում հայոց զորքը՝ Տիգրան II-ի առաջնորդությամբ, պարտության է մատնել Լուկուլլոսի հռոմեական բանակին և հարկադրել նահանջի: Այս հաղթանակի շնորհիվ խափանվել են Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու հռոմեական ծրագրերը: Իրավիճակը բարդացրել է գահաժառանգ որդու՝ Տիգրան Կրտսերի գլխավորությամբ թիկունքում բռնկված ապստամբությունը (մ.թ.ա. 67-ին): Պարթևական զորքերը ներխուժել են Հայաստան և պաշարել Արտաշատը, սակայն Տիգրան II-ն պարտության է մատնել նրանց և դուրս մղել երկրի սահմաններից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ասորիքի քաղաքների զգալի մասը և Միջագետքի իշխանապետություններն անցել են Հռոմի կողմը, իսկ Պոմպեոսը նոր ուժեր է կենտրոնացրել Դաշտային Կիլիկիայում՝ Հայաստան արշավելու համար, Տիգրան II-ը, թեև ներխուժել է Ասորիք, սակայն այնուհանդերձ անհրաժեշտ է գտել հաշտվել Հռոմի հետ: Հռոմի հետ կնքված պայմանագրով (մ.թ.ա. 66) Հայաստանը պահպանել է իր պետական ինքնուրույնությունը, բայց շարունակել է Հռոմը դիտել որպես Հայաստանի գլխավոր թշնամի և վարել է Պարթևաստանի հետ մերձեցման քաղաքականություն: Մ.թ.ա. 64-ին Տիգրան II-ը Պարթևաց Հրահատ III թագավորի հետ կնքել է պայմանագիր, որով հիմք է դրվել Հռոմի դեմ հայ-պարթևական ռազմաքաղաքական համագործակցության: Դրանով իսկ Տիգրան II-ը խափանել է Հայաստանը նվաճելու Հռոմի և Պարթևաստանի ծրագրերը, պահպանել պետության անկախությունն ու տարածքային միասնությունը: Հայոց այս մեծագույն արքան իր կյանքի վերջին տարիներին իշխել է որդու՝ Արտավազդ III-ի հետ միասին, վերջինիս վերապահելով թագավորության արտաքին ու ներքին շատ հարցերի կարգավորումը ու ղեկավարումը: Մահացել է խոր ծերության հասակում՝ մ.թ.ա. 38 թ-ին:
    Պահպանվել են Տիգրան II-ի պատկերով և տիտղոսների տարբերակներով բազմաթիվ բրոնզե և արծաթե դրամներ, որոնք հատվել են Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ) և Ասորիքում (Անտիոք, Դամասկոս):
    Վերջին խմբագրող՝ Lion: 09.05.2009, 21:16:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #501
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մոլեռանդ հսկաներ - 1508-1803

    Մոլդովայի հայազգի գործիչները, որոնք դարձան լեգենդներ...

    Յոն (Հովհան) Քաջ
    (1521 - 1574)


    Ռումինական ականավոր քաղաքական գործիչ և զորավար: 14-րդ դարում Ռումինիայում իշխանությունն անցել է Սերպեգա հայազգի գերդաստանին, որի աչքի ընկնող ներկայացուցիչներից էին Յոն Պոտկոավը, Ալեքսանդր Սերպեգան, նրա որդի Պետրու Կազակուլը և անշուշտ, լեգենդ ու առասպել դարձած Յոն կամ Յոան Քաջը:
    Հայ զորավար, քաղաքական գործիչ, Մոլդովայի հոսպոդար 1572-ից, հակառակորդները կոչել են նաև Անգութ, Ահարկու: Շտեֆան Մեծի և լեհահայ Սերեբկովիչի գերդաստանի շառավիղ: 1551-ին փորձել է տիրանալ Մոլդավական իշխանության գահին: 1560-ական թթ. կեսին թուրքական կառավարությունը նրան աքսորել է Հռոդոս, բայց հետագայում, դժգոհ լինելով Մոլդովայի իշխանի լեհական կողմնորոշումից, Յոն Քաջին է հանձնել իշխանական գահը: Յոն Քաջը դաժանորեն ճնշել է նախկին իշխանի գլխավորությամբ իր դեմ պայքարող բոյարների խռովությունները, ստրատեգիական նպատակով մայրաքաղաքը Սուչավայից տեղափոխել Յասսի (Յաշ), Մոլդովային միացրել Խոտինի բերդը, ստեղծել իշխանական խորհուրդ, բռնագրավել վանքապատկան կալվածները, իր պատկերով կտրել պղնձյա դրամ, մանր հողատեր գյուղացիներից հավաքագրել ուժեղ բանակ: ժողովուրդը Յոն Քաջին տվել է ՙՄոլդովայի հայր՚ պատվանունը: Երկիրն ամրապնդող այդ քաղաքական, տնտեսական և ռազմական միջոցառումներից հետո, Յոն Քաջը մերժել է Սելիմ II սուլթանի պահանջը՝ կրկնապատկելու վճարվող հարկերը, և փորձել է եվրոպական տերությունների դաշնակցություն ստեղծել օսմանյան Թուրքիայի դեմ:
    Դնեպրի կազակներից ստանալով ռազմական օգնություն՝ Յոն Քաջը 1574-ի ապրիլին ժիլիշտե գյուղի մոտ ջախջախել է սուլթանի հրամանով Մոլդովա ներխուժած Նիկոպոլի սանջակի փաշայի, Վալաքիայի և Տրանսիլվանիայի իշխանների միացյալ ուժերը, մտել է Վալաքիա և գրավել Բուխարեստը, ապա Լրպուշնայի, Բենդերի և Աքքերմանի մոտ պարտության մատնել օգնության եկած թուրքական զորքերին: Մակայն Սելիմ II-ը նրա դեմ է հանել Ռումելիի բեկլարբեկ Ահմեդ փաշային և Ղրիմի խանի եղբայր Ադիլ Գիրեյին, որոնց 200 հզ-անոց բանակի դեմ, 1574-ի հունիսին Կահալ լճի մոտ կայացած արյունահեղ ճակատամարտից հետո, Յոն Քաջը ստիպված նահանջել է Ռոշկան: Հավատալով թշնամու կեղծ երդմանը՝ Յոն Քաջը ներկայացել է օսմանյան զորաբանակի հրամանատարի վրանը և դաշունահարվել:
    Ռումինական մշակույթի տասնյակ հուշարձաններ այսօր էլ պահպանում են նրա հերոսական կերպարը: Յոն Հային են նվիրված երաժշտական, գրական, գեղանկարչական, քանդակագործության ստեղծագործություններ, նրա մասին գրվել է մենագրություն՝ Բ. Պ. Հաշդեուի ՙՅոհան իշխան Ահարկու՚:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #502
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ հակամարտություն և վաղանցիկ արքաներ... Մ.թ.ա. 65 - մ.թ. 75

    Մեծ Հայքի և Աղվանքի թագավորություններ

    քաղաքական հարաբերությունների վերլուծություն


    Ընդունված է համարել, որ Աղվանքի թագավորությունը հիմադրվել է մ.թ.ա. 331 թ-ին: Սակայն, ի տարբերություն օրինակ Իբերիայի թագավորության, Աղվանքի թագավորությունը այդպես էլ չկարողացավ հանդես գալ որպես մեկ կուռ քաղաքական համակարգ: Մ.թ.ա. IV դարի վերջից մինչև մ.թ.ա. I դարի սկիզբը տարաբնույթ ցեղային միություններից կազմված Աղվանքի թագավորությունը հիմնականում գտնվում էր ավելի հարավ տարածվող Ատրպատականի թագավորության, իսկ նրա միջոցով, միջնորդավորված ձևով, Պարթևական թագավորության գերիշխանության տակ:
    Մ.թ.ա. 86 թ-ին Պարթևական, Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունների հետ միասին Աղվանքի թագավորությունը ևս ընկավ Մեծ Հայքի թագավորության գերիշխանության տակ: Հենց այս ժամանակից սկսած էլ Աղվանքի թագավորության բանակը, Օրոյսի (մ.թ.ա. մոտ 86-50) ու նրա որդի Զոբերի (մ.թ.ա. մոտ 50-34) օրոք, սկսում է գործել Մեծ Հայքի թագավորության բանակի կազմում: Պոմպեոսի արշավանքի արդյունքում կարճատև ու ձևական կերպով Հռոմի <<դաշնակից և բարեկամ>> հռչակվելը որևէ էական փոփոխության այնուհանդերձ չհանգեցրեց: Սակայն քաղաքական ասպարեզից Զոբերի հեռանալով էլ Աղվանքի թագավորությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքն ընկավ Ատրպատականի թագավորության գերիշխանության տակ:
    Մ.թ. I դարի 30-ական թվականներին Աղվանքի տարածքը ընկավ վերելք ապրող Իբերիայի թագավորության գերիշխանության տակ, բայց արդեն դարի երկրորդ կեսին այստեղ կրկին հաստատվեց Ատրպատականի թագավորության գերիշխանությունը: Չնայած սրան, սակայն, շուտով, ընկնելով Ալանական թագավորության հուժկու հարվածների տակ, քաղաքական ասպարեզից հեռացավ նաև ծանր կորուստներ կրած ու սարմատների ավերիչ արշավանքներից ամայացած Ատրպատականի թագավորությունը: Արդյունքում Աղվանքի տարածքում ուղղակիորեն հաստատվեց Պարթևական թագավորության գերիշխանությունը:

    http://www.akumb.am/showthread.php?p...60#post1685960
    Վերջին խմբագրող՝ Lion: 12.05.2009, 20:26:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #503
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փոքր Արշակունիների դարաշրջան - 75-428

    http://www.akumb.am/showthread.php?p...54#post1685954

    155 թ-ին սաբիրների կողմից ծանր պարտության մատնված և նրանց կողմից հետապնդվող հոների հորդան շարժվեց դեպի արևմուտք: Սակայն ստացվեց այնպես, որ այս փախստականները, որոնք պարտություն էին կրել և չէին կարողացել նույնիսկ մնալ իրենց հայրենի տափաստաններում, արդեն հյուսիս-արևելյան կասպյան տափաստաններում, շնորհիվ իրենց մեծաթվության և ավելի հզոր ռազմական համակարգի, կարողացան պարտության մատնել տեղական քոչվոր ցեղերին` բուլղարներին, բասիլներին և խազարներին: Արդյունքում, <<ընկնող դոմինոներ>>-ի սկզբունքով, վերջիններս էլ իրենց հերթին ստիպված լքեցին սեփական տափաստանները և շարժվեցին դեպի արևմուտք` հաստատվելով Միջին ու Հարավային Վոլգայի հովտում և հիմնելով Բասիլական ու նրանից ավելի հյուսիս գտնվող Վոլգյան Բուլղարիայի թագավորությունը: Ալանական թագավորության թուլացումը և տրոհումը, ինչպես նաև Հյուսիսային I պատերազմը (198-199) արդյունքն էր հոների և դրան հետևած բուլղարների, բասիլների և խազարների հենց այս տեղաշարժի: Արդյունքում Նախակովկասյան ու Մերձսևծովյան տափաստաններում ուժերի հարաբերակցությունը լրջորեն փոխվեց, իսկ Աղվանքի տարածքը, պայմանավորված ծանր ընթացք ստացած Հայպարթևա-Հռոմեական IV պատերազմով (186-198), հայտնվեց Բասիլական թագավորության տիրապետության տակ: Սակայն Բասիլական թագավորության նվաճողական քաղաքականությունը Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած երկրների նկատմամբ այդպես էլ որևէ էական հաջողություն չարձանագրեց, իսկ 198-199 թվականներին վերջինիս սանձազերծած մարտական գործողությունները Մեծ Հայքի թագավորության դեմ վերջացան հենց իր ջախջախիչ պարտությամբ: Արդյունքում Աղվանքի տարածքը ավելի քան հիսուն տարով հայտնվեց Մեծ Հայքի թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում:
    III դարի կեսերից սկսած նոր ուժեր հավաքած Բասիլական թագավորությունը վերսկսեց ագրեսիվ արտաքին քաղաքականությունը Աղվանքի, ինչպես նաև Հայաստանի արևելյան տարածքների նկատմամբ, սակայն Հյուսիսային II պատերազմում (313-315) կրած պարտությունը կործանարար հետևանքներ ունեցավ հենց իր համար: Բասիլական թագավորությունը կտրուկ թուլացավ, որից էլ օգտվեց IV դարի սկզբներին հիոնիտների կողմից ծանր պարտության մատնված ու նրանց կողմից հետապնդվող մասագետների հորդան: Այն, ստիպված լինելով լքել հայրենի տափաստանները և շարժվել դեպի արևմուտք, անցավ Վոլգան ու, կործանելով թուլացած Բասիլական թագավորությունը, հիմնեց Կովկասյան Արշակունիների կողմից ղեկավարվող և Հյուսիս-արևելյան Կովկասն ու ողջ Աղվանքը ընդգրկող Մազքութական թագավորությունը:
    Սակայն վերջինիս սանձազերծած Հյուսիսային III պատերազմը, որին մասնակցեց նաև Ալանական թագավորությունը, ծանր հետևանքներ ունեցավ այս անգամ արդեն այս թագավորությունների համար, իսկ 342 թ-ին Մեծ Հայքի և Պարսից թագավորությունների միացյալ բանակը ևս մեկ անգամ հաղթեց Մազքութական թագավորության բանակին` դուրս մղելով վերջինիս Աղվանքի տարածքից:
    Մոտ 350 թվականին դեռևս 155 թվականին հյուսիս-արևելյան կասպյան տափաստաններում հաստատված հոների հորդան նորից մտավ շարժման մեջ և, շարժվելով դեպի արևմուտք ու անցնելով Վոլգան, մինչև 370 թվականը գլխովին ջախջախեց Հյուսիսային III պատերազմից հետո խիստ թուլացած Մազքութական ու Ալանական թագավորությունները` արդյունքում ստեղծելով և գլխավորելով հսկայական, տարացեղ ու արտաքին ավարառուական քաղաքականություն վարող հզոր քոչվոր մի կոնֆեդերացիա, այն դեպքում, երբ Ալանական թագավորությունը սահմանափակվեց Թերեք գետից հարավ գտնվող Կովկասյան լեռներով, իսկ Մազքութական թագավորությունը` Աղվանքի տարածքով, որը Պարսից թագավորությունը, ռազմական ծառայություն րականացնելու պարտավորության փոխարեն զիջել էր նահանջող մազքութներին: Աղվանքի տարածքում հիմնվեց արդեն մեծապես մազքութական էթնիկ կազմ ունեցող Աղվանքի (Մազքութական) թագավորությանը, իսկ Հյուսիսային III պատերազմից հետո խաղաղված Նախակովկասյան տափաստաններից և Հյուսիս-արևելյան Կովկասից կրկին վերսկսվեցին ներխուժումները դեպի Անդրկովկաս, Հայաստան, Աղվանք ու Ատրպատական:
    Մեծ Հայքի թագավորության անբաժանելի մասը կազմող Արցախ և Ուտիք նահանգները 428 թ-ին Մեծ Հայքի թագավորության անկումից հետո չընդգրկվեցին Հայոց Մարզպանության մեջ, այլ կցվեցին Մազքութական թագավորությանը: Վերջինս, սակայն 451 թ-ին ոչնչացավ:
    Դրանից հետո Կուրի ձախափնյակից մինչև Կասպից ծով, Դերբենդ ու Կովկասյան լեռներ ձգվող տարածքում ստեղծվեցին մանր ցեղային թագավորություններ (օրինակ` Լփինների, Ճղբերի, Բաղասականների, Մազքութների թագավորություններ): Ուստի ստացվեց այնպես, որ այս տարածքը <<Աղվանք>> կոչելը արդեն չուներ որևէ կիրառական ու հավաքական նշանակություն և գործնականում ավելի հարմար ու քաղաքական տեսանկյունից ավելի ճիշտ էր ասել օրինակ Լփինների, Ճղբերի, Բաղասականների կամ Մազքութների թագավորություն:
    Իր հերթին Մազքութական թագավորության ոչնչացումից հետո բնականաբար անկախ թագավորություն հռչակվեց նաև մի կուռ էթնոմշակութային ամբողջություն հանդիսացող Արցախը և Ուտիքը: Ավելին, եթե լփինները, ճղբերը կամ բաղասականները, ղեկավարվելով նեղ ցեղային շահերով ու արժեքներով, որևէ կերպ չցանկացան հետագա կապ ունենալ <<Աղվանք>> հասկացության հետ, ապա Արցախում և Ուտիքում գերագահության իրավունքով իշխող Առանշահիկները, դրսևորելով ավելի մեծ լայնախոհություն, ընդհակառակը, սեփականացրին այն ու սկսեցին իրենց կոչել Աղվանից արքաներ: Դրանով վերջիններս իրենց վարկը բարձրացնելուց զատ հետապնդում էին ևս մի և ավելի կարևոր նպատակ` ստեղծել <<իրավաբանական հիմք>> հավակնելու Կուրի ձախափնյակին, այսինքն նախկին Աղվանքի (Մազքութական) թագավորության ողջ տարածքին:
    Փաստորեն ընդամենը այս նպատակներով իրենց կոչելով <<Աղվանից արքա>>-ներ, իսկ 451 թ-ին հռչակված Արցախ-Ուտիքի թագավորությունը` <<Աղվանքի թագավորություն>>, Առանշահիկ արքաները իրենցից անկախ ներկա ադերբեջանական պատմաբաններին առիթ տվեցին ոչ միայն ամեն կերպ խեղաթյուրելով պատմությունը ադերբեջանցիներն ներկայացնել որպես աղվանցիների հետնորդներ, այլև Սյունիներից, իսկ նրանց միջոցով նաև Գեղամից (մ.թ.ա. 1908-1858) սերած Արցախի-Ուտիքի <<Աղվանից արքա>> տիտղոսը կրող Առանշահիկ արքաներին, ինչպես նաև լիովին հայ հպատակներ ունեցող, սակայն <<Աղվանքի թագավորություն>> հռչակված Արցախ-Ուտիքի թագավորությունը հայտարարել էթնիկ աղվանական, հետևաբար, ըստ իրենց տրամաբանության, նաև ադերբեջանական:

    http://www.akumb.am/showthread.php?p...61#post1685961
    Վերջին խմբագրող՝ Lion: 12.05.2009, 20:25:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #504
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ոգու փորձություն - 428-629

    http://www.akumb.am/showthread.php?p...60#post1685960

    Դրանից հետո Կուրի ձախափնյակից մինչև Կասպից ծով, Դերբենդ ու Կովկասյան լեռներ ձգվող տարածքում ստեղծվեցին մանր ցեղային թագավորություններ (օրինակ` Լփինների, Ճղբերի, Բաղասականների, Մազքութների թագավորություններ): Ուստի ստացվեց այնպես, որ այս տարածքը <<Աղվանք>> կոչելը արդեն չուներ որևէ կիրառական ու հավաքական նշանակություն և գործնականում ավելի հարմար ու քաղաքական տեսանկյունից ավելի ճիշտ էր ասել օրինակ Լփինների, Ճղբերի, Բաղասականների կամ Մազքութների թագավորություն:
    Իր հերթին Մազքութական թագավորության ոչնչացումից հետո բնականաբար անկախ թագավորություն հռչակվեց նաև մի կուռ էթնոմշակութային ամբողջություն հանդիսացող Արցախը և Ուտիքը: Ավելին, եթե լփինները, ճղբերը կամ բաղասականները, ղեկավարվելով նեղ ցեղային շահերով ու արժեքներով, որևէ կերպ չցանկացան հետագա կապ ունենալ <<Աղվանք>> հասկացության հետ, ապա Արցախում և Ուտիքում գերագահության իրավունքով իշխող Առանշահիկները, դրսևորելով ավելի մեծ լայնախոհություն, ընդհակառակը, սեփականացրին այն ու սկսեցին իրենց կոչել Աղվանից արքաներ: Դրանով վերջիններս իրենց վարկը բարձրացնելուց զատ հետապնդում էին ևս մի և ավելի կարևոր նպատակ` ստեղծել <<իրավաբանական հիմք>> հավակնելու Կուրի ձախափնյակին, այսինքն նախկին Աղվանքի (Մազքութական) թագավորության ողջ տարածքին:
    Փաստորեն ընդամենը այս նպատակներով իրենց կոչելով <<Աղվանից արքա>>-ներ, իսկ 451 թ-ին հռչակված Արցախ-Ուտիքի թագավորությունը` <<Աղվանքի թագավորություն>>, Առանշահիկ արքաները իրենցից անկախ ներկա ադերբեջանական պատմաբաններին առիթ տվեցին ոչ միայն ամեն կերպ խեղաթյուրելով պատմությունը ադերբեջանցիներն ներկայացնել որպես աղվանցիների հետնորդներ, այլև Սյունիներից, իսկ նրանց միջոցով նաև Գեղամից (մ.թ.ա. 1908-1858) սերած Արցախի-Ուտիքի <<Աղվանից արքա>> տիտղոսը կրող Առանշահիկ արքաներին, ինչպես նաև լիովին հայ հպատակներ ունեցող, սակայն <<Աղվանքի թագավորություն>> հռչակված Արցախ-Ուտիքի թագավորությունը հայտարարել էթնիկ աղվանական, հետևաբար, ըստ իրենց տրամաբանության, նաև ադերբեջանական:
    V դարի երկրորդ կեսին Աղվանքի տարածքում առաջացած մանր թագավորությունները, սակայն, երկար կյանք չունեցան: 463 թ-ին Արևմտյան Սիբիրում բնակվող սաբիրները, սարագուրները, ուրուգները և օնագուրները, պարտության մատնվելով ավարներից, շարժվեցին դեպի արևմուտք ու անցան Վոլգան: Ընդ որում վերջին երեք ցեղերը արագորեն տարալուծվեցին սաբիրների մեջ: Միաժամանակ, օգտվելով անմիջական հետապնդման բացակայությունից, հերթական այս փախստականները, շնորհիվ իրենց մեծաթվության ու ավելի հզոր ռազմական համակարգի, Նախակովկասյան և Մերձսևծովյան տափաստաններում Աթիլլայի մահից հետո խիստ թուլացած հոներից խլեցին գերիշխանությունը ու շարունակեցին վերջիններիս ավարառուական քաղաքականությունը:
    Արդեն 552 գարնանը Դերբենդի լեռնանցքից ներխուժած սաբիրները ասպատակեցին Փայտակարանը, Ուտիքը ու Աղվանքը: Արդյունքում Արցախ-Ուտիքի թագավորությունը և Աղվանքը ընկան սաբիրների գերիշխանության տակ:
    Սակայն 563 թ-ին Պարսից թագավորության բանակը և Հայոց այրուձին ջախջախեցին սաբիրներին: Արդյունքում սաբիրների մնացորդները ետ մղվեցին Կովկասից հյուսիս, ընդունեցին Ավարական խաքանության գերիշխանությունը և արագորեն ձուլվեցին ավարների մեջ, իսկ Աղվանքի տարածքը, որտեղ սաբիրական տասնամյա տիրապետությունը հիմնովի ոչնչացրել էր բոլոր մանր թագավորությունները, արդեն մինչև արաբական նվաճումները մնաց Պարսից թագավորության ուղղակի գերիշխանության տակ:
    Արաբական տիրապետությունը վերջնականապես փոխեց մինչ այդ էլ արդեն մեծապես աղավաղված Աղվանքի բնակչության էթնիկ կազմը և ծանր հարված ստացած էթնիկ աղվանները վերջնականապես դուրս եկան պատմության թատերաբեմից:
    Այսպիսով Մեծ Հայքի և Աղվանքի թագավորությունների հարևանության մի քանի հարյուրամյա դարաշրջանը ավարտվեց:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #505
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ոգու փորձություն - 428-629

    Lion, որ շարունակես էս տեմպերով գրքերիցդ մեջբերումներ անել, մի երկու ամսից գրքերդ ամբողջությամբ կհայտնվեն ֆորումում:

    Հասկացանք, աչք ես քոռացրել, գիրք ես գրել, պետք չի շաբաթը մեկը ֆորումը ֆլուդել: Եթե գրքերդ հետաքրքրեին մարդկանց, առանց քո ակտիվ պիառի էլ կգնային կկարդային...
    I may be paranoid but no android!

  12. #506
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ոգու փորձություն - 428-629

    Ապեր, բայց էս վերջին պոստերը գրքիցս չէին...

    Ուղղակի թղթերիս մեջ մնացել էր, երբ աշխատում էի գրքիս վրա, հավաքում էի թեմաներ, կառուցում սխեմաներ, երբ փորձում էի զգալ պատմության ընթացքի զարգացման օրինաչափությունները:

    Այս պոստերը, եղբայր, ինֆորմատիվ բնույթ ունեն...

    Մի՞թե իրոք դու կարծում ես, որ սա իրոք ֆլուդ է և մի՞թե դու կարծում ես, որ սա ֆլուդ է, իսկ սույն ֆորումի գրառումների 70 տոկոսը ոչ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #507
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Re. Փոքր Արշակունիների դարաշրջան - 75-428

    Մոդերատորական: Մի քանի թեմաներ միացվել են:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (13.05.2009), Ռուֆուս (12.05.2009)

  15. #508
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Փոքր Արշակունիների դարաշրջան - 75-428

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոդերատորական: Մի քանի թեմաներ միացվել են:
    Սկզբունքորեն շատ ճիշտ որոշում էր: Նման մի բան էլ ես էի ուզում խնդրել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #509
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Lion-ի գրքերը

    Ուշադրություն - եթե որևէ մեկը այս տեքստը առանց փոփոխությունների և գրագետ կերպով թարգմանի ռուսերեն, ապա շատ օգնած կլինի վիրտուալ տարածքում վրաց ազգայնամոլների կողմից տարածվող ստերի դեմ պայքարի գործում:

    Մեծ Հայքի և Իբերիայի թագավորություններ
    (քաղաքական հարաբերությունների վերլուծություն)

    Իբերիայի թագավորության հիմնադիր է համարվում Փառնվազ I Մեծը (մ.թ.ա. 305-240): Մ.թ.ա 305 թ-ին Փառնվազի I Մեծի գլխավորած նորահռչակ Իբերիայի և տարածաշրջանում հսկայական դերակատարություն ունեցող Մեծ Հայքի թագավորությունների միացյալ բանակը ազատագրեց ներկայիս Վրաստանի տարածքը Սելևկյանների թագավորության բանակից: Տաղանդավոր ու երկարակյաց այս արքայի օրոք էլ վերջնականապես ձևավորվեց Իբերիայի թագավորությունը: Սրանով ավելի հարավ գտնվող Մեծ Հայքի թագավորության հետ սկիզբ առավ վերջինիս բարդ ու հակասական հարաբերությունների պատմությունը:
    Ընդ որում սկիզբը կարծես թե խոստանում էր ամենայն դրականը: Այսպես. արդեն մ.թ.ա 297 թ-ին Փառնվազ I-ի գլխավորած Իբերիայի և Մեծ Հայքի թագավորությունների միացյալ բանակը հաղթեց Իբերիայի տարածքում առաջխաղացած Պոնտոսի թագավորության բանակին:
    Սակայն մ.թ.ա. 280 թ-ին հետևեց Պոնտոսի թագավորության նոր հարձակումը, այս անգամ արդեն Մեծ Հայքի թագավորությանը պատկանող Բարձր Հայքի, Տայքի և Գուգարքի ուղղությամբ: Ու թեև Մեծ Հայքի և Իբերիայի թագավորությունների միացյալ բանակը այս անգամ ևս ետ մղեց թշնամուն, սակայն արդյունքում Գուգարք մտած Փառնվազի I Մեծի բանակը հրաժարվեց լքել այն: Ստեղծված բարդ պայմաններում Մեծ Հայքի արքա Արտավազդ I-ը (մ.թ.ա. մոտ 305 - ուղ. 247) ստիպված եղավ համակերպվել այս փաստի հետ: Գուգարքը անցավ Իբերիայի թագավորությանը: Հենց սա էլ պատճառ հանդիսացավ հետագա հարյուրամյակներում հարաբերությունների բարդացման համար, իսկ Իբերիան այլևս երբեք չհրաժարվեց բնիկ հայկական այս նահանգի վրա տիրապետություն հաստատելու գաղափարից:
    Մ.թ.ա 211 թ-ին Երվանդ III-ի (մ.թ.ա. 212-201) գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը ազատագրեց Գորգարքը Իբերիայի թագավորության բանակից և նահանգում հաստատեց Քաջբերունիների նախարարական տոհմի ժառանգական տիրապետությունը: Իբերիայի թագավորությունը ընդունեց Մեծ Հայքի թագավորության գերիշխանությունը: Փառնվազ I Մեծ-ի որդի Սաուրմագ I-ը (մ.թ.ա. 240-210), ինչպես նաև սրա որդի Միհրան I-ը (մ.թ.ա. 210-160) ստիպված էին համակերպվել ստեղծված իրավիճակի հետ: Միհրան I-ը նույնիսկ, ի կատարումն իր վասալական պարտավորությունների, աջակցեց Երվանդ III-ին, երբ վերջինս պայքարում էր Արտաշեսի` ապագա Արտաշես I-ի դեմ (մ.թ.ա. 201-189՝ կառավարիչ, մ.թ.ա. 189-160՝ արքա): Սակայն Իբերիայի այս խորամանկ արքան սպասում էր ընդամենը հարմար մի առիթի, ինչն էլ շուտով ներկայացավ:
    Մ.թ.ա 180-ական թվականներին քոչվոր սարմատների մեծաթիվ ու հզոր հորդան անցավ Վոլգան և գլխովին ջախջախեց հիշատակված տարածքներին մինչ այդ տիրող սկյութերին, որոնց փոքր մասը նահանջեց դեպի արևմուտք, հետագայում ընդունելով սարմատների գերիշխանությունը, իսկ հիմնական մասը ձուլվեց սարմատների մեջ ու ավելի ուժեղացրեց վերջիններիս: Սրա արդյունքը եղավ մասնավորապես այն, որ Դանուբից Վոլգա ձգվող Մերձսևծովյան և Նախակովկասյան լայնարձակ տափաստաններում ստեղծվեց սարմատների արքայական ցեղ հանդիսացող ալանների (արևմտյան աղբյուրներում` <<ռոքսալաններ>>) գլխավորած Ալանական հզոր թագավորությունը, որը ակտիվ արտաքին ավարառուական քաղաքականություն էր վարում: Միհրան I-ը փորձեց օգտագործել սարմատների այս հզոր ուժը:
    Ու թեև սարմատների, լեռնականների և իբերների մ.թ.ա.184 թ-ի արշավանքը վերջացավ նրանց ջախջախիչ պարտությամբ և պատերազմից սարմատների ու լեռնականների դուրս գալով, սակայն Մեծ Հայքի թագավորության մղած տևական ու ծանր պայքարը Սելևկյանների թագավորության դեմ հնարավորություն տվեց Միհրան I-ին կատարել ևս մեկ փորձ: Մ.թ.ա. 165 թ-ին նա գրավեց Ջավախքը և գերեց արքայազն Զարեհին: 3 տարի անց, սակայն` մ.թ.ա. 162 թ-ին Իբերիայի արքան ջախջախիչ պարտություն կրեց Մեծ Հայքի թագավորության բանակից ու ստիպված եղավ վերջնականապես հրաժարվել իր բոլոր հավակնություններից և ամրագրել սեփական ծրագրերի լիակատար փլուզումը:
    Մ.թ.ա մոտ 93 թ-ին Տաշիրի ճ-մ-ում Մեծ Հայքի թագավորության բանակը, ընդառաջ գնալով իբերական իշխանների խնդրանքին, որոնք, գահընկեց անելով Փառանջոմին (մ.թ.ա. 160-93), Տիգրան II Մեծից խնդրել էին իբերական արքայադստեր հետ ամուսնացած նրա որդի Արշակին կարգել իրենց թագավոր, շարժվեց դեպի հյուսիս և համառ մարտում ջախջախեց Փառանջոմի գլխավորած Իբերիայի թագավորության բանակին: Փառանջոմը սպանվեց, Իբերիայի թագավորության արքա հռչակվեց Արշակը` Արշակ I Հայը (մ.թ.ա. մոտ 93-90) և Իբերիան ընկավ Մեծ Հայքի թագավորության գերիշխանության տակ: Այս իրադարձությունների մասին տեղեկացնում է <<Քարթլիս Ցխովրեբա>>-ն (Լեոնտիոս Մրովելի և Դավիթ Բագրատիոնի): Մրովելին որպես ճակատամարտի վայր նշում է Տաշիրը, իսկ Բագրատիոնին ավելի է կոնկրետացնում` Լոռիի մոտակայքում: Իր հերթին Մրովելին Իբերիայի արքա Արշակ I Հային ճանաչում է որպես Վաղարշակ I-ի (մ.թ.ա. 247-225), իսկ Բագրատիոնին` Արտաշես I-ի (մ.թ.ա. 201-189` կառավարիչ, մ.թ.ա. 189-160` արքա) որդի, սակայն այս երկու հաղորդումներն էլ սխալ են: Իրականում, հաշվի առնելով, որ Իբերիայում Արշակ I Հայի թագավորության ժամանակ Մեծ Հայքի արքան էր Տիգրան II Մեծը, կարելի է վստահորեն ասել, որ Արշակը հենց վերջինիս որդին էր: Հետաքրքիր է, որ այս ժամանակից սկսած էլ հենց մի քանի տասնամյակ Իբերիան ընդունում է Մեծ Հայքի գերիշխանությունը և Իբերիայի թագավորության բանակը Արշակ I Հայի (մ.թ.ա. մոտ 93-90) ու նրա որդի Արտակի (մ.թ.ա. մոտ 90-60) օրոք սկսում է գործել Մեծ Հայքի բանակի կազմում: Պոմպեոսի արշավանքի արդյունքում կարճատև ու ձևական կերպով Հռոմի <<դաշնակից և բարեկամ>> հռչակվելը որևէ էական փոփոխության այնուհանդերձ չհանգեցրեց:
    Սակայն արդեն նույն դարի կեսերին Մեծ Հայքի թագավորության միանշանակ գերիշխանությունը Իբերիայում սկսում է սասանվել: Մեծ Հայքի թագավորությունը ձգտում էր Իբերիայի գահի վրա պահել Տիգրան II Մեծի որդի Արշակ I Հայի սերնդին, ի դեմս վերջինիս թոռ Փառնվազ II-ի (մ.թ.ա. մոտ 60 - ուղ. 35) և սրա փեսա ու գահակից Քարտամ I-ի (մ.թ.ա. մոտ 38 - ուղ. 35), այն դեպքում, երբ Պարթևական թագավորությունը ցանկանում էր երկրի ղեկին տեսնել իր թեկնածուին` մինչև Արշակ I Հայը Իբերիայում իշխած Փառնվազյանների տոհմի հետնորդ, Փառանջոմի թոռ և հասկանալի պատճառներով Արշակ I Հային ու նրա սերնդին ատող Միհրանին` Միհրան II-ին (մ.թ.ա. 35 - մոտ 20): Մ.թ.ա 35 թ-ի Դեբետ գետի ճ-մ-ում Իբերիայի և Մեծ Հայքի թագավորությունների միացյալ բանակը բռնկված խիստ համառ մարտում ծանր պարտություն կրեց, իսկ Փառնավազ II-ը ու Քարտամ I-ը զոհվեցին: Իբերիայի արքա հռչակվեց Քարտամ I-ի այրու հետ ամուսնացած Միհրանը` Միհրան II-ը: Դրանից հետո մի քանի տասնամյակ Իբերիան դուրս եկավ Մեծ Հայքի թագավորության քաղաքական ազդեցության օրբիտայից: Առավելագույնը, որ այդ պայմաններում կարողացան անել հայերը, դա Քարտամ I-ի որդուն ապաստան տալն ու մեծացնելն էր:
    Արդեն մ.թ 16 թ-ին հայրական գահը վերագրավելու համար Մեծ Հայքից Իբերիայի թագավորության տարածք մտած Քարտամ I-ի որդի Միհրդատի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը հաղթեց Միհրան II-ի որդի և հաջորդ Արշակ II-ի բանակին: Արշակ II-ը սպանվեց, իսկ Միհրդատը` Միհրդատ I-ը, հռչակվեց Իբերիայի թագավորության արքա: Սրանով ոչ միայն Փառնվազյանների տոհմը վերջնականապես զրկվեց իշխանությունից ու Իբերիայի գահին հաստատվեց Վրաց Արշակունիների ճյուղը, այլև այստեղ կրկին ուժեղացան Մեծ Հայքի դիրքերը: Սակայն սրան հաջորդած տասնամյակներում Մեծ Հայքում սկիզբ առած խառնաշփոթի պայմաններում Մեծ Հայքի թագավորության <<իբերիական>> քաղաքականությունը առանձնակի հաջողություններ չկարողացավ արձանագրել: Իբերիայի արքաները սկսեցին վարել բավականին անկախ և հռոմեմատ քաղաքականություն: Այս գործընթացը հատկապես լայն թափ ստացավ Միհրդատ I-ի թոռ, խիստ գործունյա ու տաղանդավոր Փարսման I-ի (35-74) օրոք: Այս պայմաններում Իբերիայի վրա ազդեցությունը պահպանելու համար Մեծ Հայքի ու Պարթևական թագավորությունները ստիպված էին միավորել ուժերը` այս երկրում Հռոմի ազդեցությունը սահմանափակելու նպատակով: Իր հերթին Փարսման I-ի եղբայր Միհրդատը և որդի Հռադամիզդը մի քանի անգամ հաստատվեցին Մեծ Հայքի գահին, սակայն այդպես էլ չկարողացան ամրանալ այս դիրքում:
    I դարի երկրորդ կեսից և II դարի առաջին կեսին տարածաշրջանում ստեղծված քաղաքական հավասարակշռությունը հնարավորություն չտվեց որևէ մի երկրի միանշանակ գերիշխանություն ունենալ Իբերիայի վրա, թեև այս երկիրը այնուհանդերձ գտնվում էր Մեծ Հայքի և Պարթևական թագավորության քաղաքական ազդցության օրբիտայում: Իբերիայի դերը հատկապես կարևորվեց այն բանով, որ վերջինս յուրօրինակ մի միջնորդ ու բուֆեր էր հանդիսանում իր հզորության գագաթնակետին հասած Ալանակա թագավորության և մյուս երկրների միջև: Արդյունքում հատկապես Փարսման II Խիզախի (120-150) օրոք վերելք ապրող Իբերիան ավելի ու ավելի էր հակվում Հռոմի օգնությամբ ինքնուրույն քաղաքականություն վարելուն: Այս ձգտումը առժամանակ ապահովվեց որոշակի հաջողություն, սակայն հետագայում տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը լրջորեն փոխվեց և առաջ եկան նոր վերադասավորումներ:
    Բանն այն է, որ Վաղարշ I-ից (117-144) հետո Մեծ Հայքի թագավորության արքա դարձավ Տիգրան VII Սոհեմոսը (144-161, 164-186), որը, գահ բարձրանալով Հռոմի աջակցությամբ, արդյունքում խզեց Մեծ Հայքի ու Պարթևական թագավորությունների ավանդական դաշինքը և սկսեց մեծապես դաշնակցել Հռոմի հետ: Արդյունքում ստեղծված իրավիճակում հռոմեամետ կողմնորոշում որդեգրած Մեծ Հայքի և Իբերիայի թագավորությունները լրջորեն սահմանափակեցին Պարթևական թագավորության ազդեցությունը Հայաստանում ու Անդրկովկասում: Սրան Պարթևական թագավորությունը կարողացավ պատասխանել միայն Փարսման II-ի դավադիր սպանությամբ և իրեն նվիրված վերջինիս եղբայր Միհրդատին արքա կարգելով: Միհրդատ II-ի (150-155) գահ բարձրանալով Իբերիայում մի քանի տարով խիստ ուժեղացավ Պարթևական թագավորության ազդեցությունը՝ ի վնաս Հռոմի և այդ ժամանակ նրա դաշնակից Մեծ Հայքի շահերի: Այս պայմաններում 155 թ-ին գահի հռոմեա-հայկական թեկնածու, Միհրդատ II-ի որդի Համազասպի գլխավորած Իբերիայի ու Մեծ Հայքի թագավորությունների միացյալ բանակը հաղթեց Միհրդատ II-ի բանակին: Միհրդատ II-ը զոհվեց, իսկ Համազասպը՝ Համազասպ II-ը, հռչակվեց Իբերիայի թագավորության արքա: Միհրդատ II-ի գահընկեց լինելով և Համազասպ II-ի (155-180) գահ բարձրանալով, Իբերիայում կրկին ուժեղացան Հռոմի ու Մեծ Հայքի դիրքերը: Սակայն ժամանակի ընթացքում պարզվեց, որ Համազասպ II-ն էլ է հակվում պարթևամետ քաղաքականության: Այս պայմաններում 180 թ-ին իբերական գահի նոր թեկնածու, Տիգրան VII Սոհեմոսի որդի ու Համազասպ II-ի քրոջ որդի Արևի գլխավորած Մեծ Հայքի թագավորության, հռոմեական, ինչպես նաև Իբերիայի ապստամբած իշխանների միացյալ բանակը ու ալանները ջախջախեցին Համազասպ II-ի բանակին: Համազասպ II-ը սպանվեց, իսկ Արևը` Ռևը, հռչակվեց Իբերիայի արքա:
    Իբերիան Ռևի (180 - մոտ 210), նրա որդի Վաչե Արդարադատի (մոտ 210-225), Վաչեի որդի Բակուր I-ի (մոտ 225-235) և վերջինիս որդի Ասպագուր I-ի (մոտ 235-255) օրոք ոչ միայն գտնվում էր Մեծ Հայքի թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում, այլև, կառավարվելով Ծոփքի թագավորության վերջին արքա Արտանեսի (մ.թ.ա. մոտ 140 - ուղ. 94), իսկ վերջինիս միջոցով նաև Մեծ Հայքի Հայ Արշակունիների շառավիղը հանդիսացող Սոհեմոսյան արքայատան ներկայացուցիչների կողմից, հանդիսանում էր Մեծ Հայքի ամենահավատարիմ դաշնակիցը:
    Վերջին խմբագրող՝ Lion: 14.05.2009, 21:37:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #510
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Lion-ի գրքերը

    Սակայն Խոսրով I Քաջի և դրան կարճ ժամանակ անց հետևած Ասպագուր I-ի մահից հետո Մեծ Հայքի կտրուկ թուլացման պայմաններում Իբերիայի արքա հռչակվեց Շապուհ I-ի (241-272) որդի Միհրանը` Միհրան III-ը (մոտ 255-320), որի արդյունքում Իբերիայում հաստատվեց Սասանյան արմատներ ունեցող և հակաարշակունյան քաղաքականություն վարող Խոսրովյանների արքայատոհմը: Այս պայմաններում, սկսած III դարի կեսերից մինչև IV դարի կեսերը և հատկապես այն բանից հետո, երբ Մեծ Հայքի գահին հաստատվեց Տրդատ II Մեծը, Իբերիայի ու Մեծ Հայքի թագավորության հարաբերությունները սկսեցին խորը ճգնաժամ ապրել:
    III դարի վերջին և IV դարի առաջին կեսում մի քանի անգամ փոփոխակի հաջողություններով բախումներ տեղի ունեցան Մեծ Հայքի և Իբերիայի թագավորությունների միջև, որոնք սակայն որևէ էական արդյունքի չհանգեցրին: Դարի երկրորդ կեսին Պարսից թագավորության դեմ մղվող պատերազմից օգտվելով Գուգարքի գրավումը Իբերիայի կողմից ևս վերջնական չէր և Պապի (371-374) օրոք այն կրկին Մեծ Հայքի սահմաններում էր:
    Գուգարքը հայտնվեց Իբերիայի թագավորության սահմաններում միայն 387 թ-ից հետո, սակայն այս անգամ արդեն բուն Իբերիայի թագավորությունն այնքան էր թուլացել, որ թուլացած Մեծ Հայքի, իսկ հետո արդեն Հայոց մարզպանության և Իբերիայի թագավորության տարածքը IV դարի վերջից մինչև VI դարի սկիզբը գրեթե հավասար կերպով ենթարկվում էր Պարսից թագավորությանը: Իրավիճակը չկարողացավ էականորեն փոխել նաև ռազմունակ ու պատերազմասեր Վախթանգ I Գորգասալը (446-491), որի մահից հետո Իբերիայի թագավորությունը սկսեց անկում ապրել ավելի արագ տեմպերով:
    523 թ-ին Իբերիայում բռնկվեց հերթական ապստամբությունը Պարսից թագավորության դեմ, որի պարտությունից հետո Իբերիայի արքա Դաչին (491-523) գահընկեց արվեց, իսկ Իբերիայի թագավորությունը կտրուկ թուլացավ: Արդեն Դաչիի որդի Բակուր IV-ը (523 - մոտ 540), վերջինիս որդի Փարսման V-ը (մոտ 540-558), սրա եղբոր տղա Փարսման VI-ը (մոտ 558-565) և վերջինիս որդի Բակուր V-ը (մոտ 565-570) տեղի կենտրոնախույս ֆեոդալական ուժերի հզորացման ու Պարսից թագավորության ահագնացող ճնշման պայմաններում ըստ էության զրկված էին որևէ իրական իշխանությունից:
    Միաժամանակ, արդեն սկսած Բակուր IV-ի կառավարման սկզբից, Պարսից թագավորությունը սկսեց ավելի ու ավելի մեծ տեղ հատկացնել Տայք և Գուգարք նահանգներում հսկայական կալվածքների տեր Բագրատունիներին, ձգտելով ի դեմս նրանց ոչ միայն ուղղորդել Իբերիայի վերջին արքաների դեմ հանդես եկող կենտրոնախույս ուժերին, այլև Բագրատունիների միջոցով վերջիններիս դեմ ստեղծել հզոր մի հակակշիռ: Այս պայմաններում VI դարի սկզբերից սկսած Բագրատունիները աստիճանաբար հասնում են մեծ հզորության` իրենց փաստացի ազդեցությունը տարածելով նաև Տայքից ու Գուգարքից հյուսիս ընկած Վրաստանի վրա, որտեղ սեփական արքաներից դժգոհ վրաց իշխանները ավելի շատ հակված էին ենթարկվել ոչ թե իրենցից բարձր դիրք ունեցող միապետին, այլ` թեև իրենցից հզոր, սակայն այնուհանդերձ ըստ էության իրենցից յուրաքանչյուրին հավասար կարգավիճակ ունեցող Բագրատունիներին:
    Զարգացած ֆեոդալական հասարակական հարաբերություններով պայմանավորված տեղայնական ուժերի հզորացման և կենտրոնական իշխանության թուլացման անխուսափելի այս գործընթացը իր տրամաբանական վախճանին հասավ 570 թ-ին, երբ Պարսից արքա Խոսրով I-ը (531-579) գահընկեց արեց Իբերիայի թագավորության վերջին արքա Բակուր V-ին, սակայն միաժամանակ էլ, ստեղծված ռազմաքաղաքական պայմաններում չզգալով իրեն բավարար ամուր, Վրաստանի տարածքի կառավարումը թողեց տեղական իշխաններին: Առաջացած իշխանության վակումի այս պայմաններում Վրաստանի էրիսմտավար (իշխանաց-իշխան) հռչակվեց Վախթանգ I Գորգասալի (446-491) աղջկա և Սմբատ Բագրատունու (482 - մոտ 505) որդու` Գուրգեն-Գուարմ Բագրատունու (527-532), որդի Բագրատի (532-568) տղան` Գուրգեն-Գուարամ Բագրատունին (568-595), որը դրա հետ միաժամանակ էլ Հուստինոս II-ից (565-578) ստացավ կյուրողապատի կոչում:
    Սրանով.
    ա) դե-յուրե ամրագրվեց արդեն կես դարից ավել դե-ֆակտո գոյություն ունեցող վիճակը` Բագրատունիների առաջնայնության հաստատումը Վրաստանում:
    բ) Բագրատունիների կրտսեր ճյուղը` Հյուսիսային Բագրատունիները, ձեռք բերեցին իրենց գլխավոր ճյուղին հավասար հզորություն:
    Այսպիսով Մեծ Հայքի և Իբերիայի թագավորությունների բարդ և հակասական իրադարձություններով լի հարևանության մի քանի հարյուրամյա դարաշրջանը ավարտվեց: Հատկանշական է ու օրինաչափ նաև, որ այս դարաշրջանը ավարտվեց ոչ պակաս բարդ ու հակասական ձևով` Հյուսիսային Հայաստանի և Իբերիայի միավորումով Հայոց Բագրատունիների տիրապետության տակ:
    Վերջին խմբագրող՝ Lion: 14.05.2009, 21:38:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 34 89-ից ԱռաջինԱռաջին ... 243031323334353637384484 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 26.03.2007, 19:01
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •