Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Էդ ինչ որ դու գրում ես մի բառով կոչվում է կոսմոպոլիտիզմ. կոսմոպոլիտիզմի գնահատականները կան ու այն վաղուց է մերժված լուրջ մարդկանց կողմից.
Հարգելիս, ազգերի բաժանման դեմ ես ոչինչ չեմ արտահայտվել, կամ երբևէ «մեկ ազգ - մեկ մոլորակ» տիպի մտքեր չեմ արտահայտել, որ իմ գրածները դու կոչես կոսմոպոլիտիզմ, առավել ևս որ այդ ազգերը վաղուց կան, հազիվ թե բոլորին կարողանաս համոզդել, որ մոռանան իրենց հայ, ույղուր կամ չեչեն լինելը, քանի որ նրանք արդեն երկրացի են Համենայն դեպս կառաջարկեի հրաժարվել անորոշ արտահայտություններից, ասենք՝ «մերժված է լուրջ մարդկանց կողմից», «ապացուցված է», «բոլորը գիտեն» և այլն, նման դեպքերում ցանկալի են կոնկրետ անուններ, թվեր, հիմնավորումներ:
Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Գումարած դրան
Դու հարցին նայում ես հայաստանյան ճահճից, ես հարցը քննարկում եմ եվրոպական-արևմտյան տեսանկյունից, քանի որ գլոբալիզացիան հայկական հարց չէ….
Հետաքրքիր է, այդ ինչպես է երևում, որ ես հայաստանյան ճահճից եմ նայում հարցին, կրկնեմ, որ ես հարցին փորձում եմ նայել մոլորակի կտրվածքով ու երկարաժամկետ զարգացման տիրույթում: Նաև հետաքրքիր է, եվոպական-արևմտյան տիրույթից քննարկելիս դու ու՞մ շահերի մասին ես խոսում, եվրոպացիների՞, արևմուտքցիների՞, և փաստորեն ես էլ կոսմոպոլի՞տն եմ
Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Դու եղնիկ- առյուծ կենդանական կերաշղթայի հարաբերությունները փորձում ես հիմք դարձնել մարդկային զարգացած հասարակություն-վայրենի հասարակություն հակադրությունների մոդել, որը ոչ ադեկվատ է…
Դու միմիկրիայով ապրող մուղամբազ թուրքերին համարում ես եվրոպացի, ես նրանց համարում եմ ասիացի անկախ իրենց լավ խաղարկված մուղամներից.
Դու կարծում ես, որ թուրքերը մեծ մշակութի տեր են, ես էլ կարծում եմ, որ թուրքական մշակույթ ասածը, ամբողջ եվրոպային սրի քաշելն է եղել, հայերին, հույներին, ասորիներին, հիմա էլ քրդերին կոտորելն է եղել, հիմա էլ էսքանից հետո մեզ կզացնելը.
Քո գրող ասած Փամուկն էլ էնքան աֆերիստ էր, էր որ հաջողացրեց մրցանակ ստանալ ոչ թե որպես գրող, այլ խաղարկելով հայակական արյան թեման.
Թուրքական կրթություն գոյություն ունի այնքանով, որքանով որ կա հայկականը.
Ինչ ասեմ, դու աշխարհի ամենապարազիտ ազգին ու երկրին փորձում ես սարքել ընդօրինակման մոդել.
Միակողմանի ես դատում, Նապոլեոնն ու Հիտլերն էլ եվրոպացիներ են եղել, իսպանացիներն էլ կզացրել ու ոչնչացրել են մայաների, ինկերի ողջ քաղաքակրթությունը: Վախտին Տիգրան Մեծն էր սաղին կզացնում, հետո էլ չստացվեց, որ ստացվեր, հիմա ուրիշ բաներից էիր խոսելու, գուցե գոլբալիզացիա ջատագովներից լինեիր, հը՞: Այդ աշխարհի ամենապարազիտ ազգի արտադրանքով հեղեղված է աշխարհիս ամենաաշխատասեր ազգիս շուկան, ինչպիսի պարադոքս:
Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Հաջորդը-
Գլոբալիզացիան դա մտածելակերպ չէ, դա տնտեսական, ինմֆորմացիոն, միջազգային քաղաքական պրոցես է, որը շատ շուտով կվերջանա. Իսկ ովքեր այն ընկալած կլինեն որպես մտածելակերպ, ստիպված են լինելու ամբողջ կյանքը զղջալ.
Ոնց հասկանում եմ, դու Հայաստանում ես մեծացել, արտերկրում ուսանելու կամ աշխատելու մեծ փորձ չունես և հարցերին նայում ես խիստ տեսական, դասագրքային տեսանկյուններից. Դու սպասում ես թե դրսից միայն մանանա է թափվելու մեր գլխին… Մի հատ հետ նայի ու տես, թե վերջին վաթսունչորս տարվա մեջ քանի խաղաղ տարի է եղել աշխարհի երեսին… Թե Իրաք մտնելուց առաջ ում մտքով կանցներ, որ էդպիսի բան է հնարավոր, որ հրեաները պաղեստինցիներին որպես հավերի կվերաբերվեն…
Դու տեղյակ չես որ չինացիք շատ լուրջ տիեզերական ռազմական գերիշխանության պետական ծրագիր են իրականացնում…
Քո պատկերացումներում այլևս աշխարհում գոյություն չունի ատոմային ռումբ, ստելս, ռազմական բյուջե, սուզանավ, փող, պետական ու ազգային շահ… .Միայն եղնիկներ են մնացել ու մարդասիրական մղումներով սովածացած սանիտար առյուծներ…
Ուրեմն այսպես: Նոր դու եվրոպական արժեքներն էիր պաշտպանում բիրտ ասիացիներից, հիմա խոսում ես հայերիս շահերից: Որպեսզի Հայաստանում մեծացած ու կրթություն ստացածս շատ չծավալվի, ապա խնդրում եմ բեր մեկ օրինակ, որ վերջին վաթսունչորս տարիների ընթացքում նորմալ, մարդկային արժեքներ (դեմոկրատական չեմ ասում) ու իրավունքներ պաշտպանող երկրի վրա հարձակվել են: Հարձակվել են այն երկրների վրա, որտեղ թույլ համակարգ է, ու մարդուս տարրական իրավուքները ոտնահարվել են ամեն օր: Առյուծների օրինակը հիշու՞մ ես…