User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գլոբալիզացիա

Քվեարկողներ
69. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լավ

    33 47.83%
  • Վատ

    36 52.17%
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 234 հատից

Թեմա: Գլոբալիզացիա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Benadad-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.12.2009
    Հասցե
    Ժայռաքերծին
    Գրառումներ
    182
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի դեռ չի ավարտվել-կայացել, վատ բան ա: Հենց կայանա, միանգամից կդառնա շատ լավ բան :

    Հարգանքներս

    Գլոբալիզացիան դա ա
    խարհի ապխտ է , դրա հետևանքով ժողովուրդները ու ազգերը իրար են ուտում: Դա մի երևույթ ՝է , որիպատճառով տուժում են շատ մարդիկ և պետություններ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Pagan_Angel (28.12.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Էլմո

    Որմնադիրների փակ միությունները գոյություն են ունեցել տարբեր ազգերի մոտ շատ հնուց:
    Հայաստանում էլ են եղել միջնադարում շինարարական փակ համքարությունները, ամեն մեկը իր սիմվոլով բանով: Ու ճիշտ է որ Եգիպտոսում էլ են եղել, Փյունիկյաում էլ Միջագետքում էլ ու նաև Միջնադարյան Եվրոպայում:

    Ի դեպ Եվրոպայում շինարարները շատացան հենց այն ժամանակ երբ կործանվեցին արևելքի քրիստոնեա պետությունները նկատի ունեմ Բյուզանդիա, Հայաստան...

    18-րդ դարի առաջացած քաղաքա-կրոնական ֆրանկմասոնական շարժումը շինարարության հետ այլևս կապ չուներ, նախ որովհետև շինարարությունը արդեն գիտություն էր դարձել այլ ոչ թե գաղտնի փոխանցվող արհեստ:

    Ֆրանկ մասոնությունը ուղղակի քաղաքական շարժում է, ոնց որ Կոմունիստական միջազգային շարժումը, կամ ասենք Կանաչների Գրինպիսը: Ուղղակի ֆրանկմասոնությունը ունի որոշ առանձնահատկություններ:

    Ինչ վերաբերվում է Գլոբալիզացիային: Գլոբալիզացիան օբյեկտիվ պատճառներ ունի: Տեխնիկական առաջընթաց, հզոր կորպորացիաների տարածում, և կոնկրետ մասոնությունը չէ որ ծնել է գլոբալիզացիա երևույթը: Մասոնությունը ուղղակի փորձում է ուղղորդել այն որ իր պատկերացրած իդեալների սահմանների շրջանակում այն կատարվի: Սա է ամբողջը:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  4. #3
    Մյաու՜... Փիսիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2006
    Հասցե
    Այնտեղ, որտեղից չեն վերադառնում
    Տարիք
    41
    Գրառումներ
    265
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    ես ձեր էս քաղաքականապատմաբանականեգիպտամասսոնական բաների հետ գործ չունեմ ... բայց եթե գլոբալիզացիան նենց կանի, որ ամուսինս ստիպված չի լինի ամերիկյան դեսպանատան դռներն ընգնելու, որ գա ես իրան վերջապես գրկեմ, ուրեմն չյոռտ ս նիմ, ինչ ուզում ա թող անեն, թե չէ ես սենց հոգնել եեեեեեմմմմ .... (կորցրած երազի ծերուկի պես լացում ա!) ... ֆըսյո! ես ուզում եմ, որ սիրած մարդիկ միասին լինեն, հա ինչ անենք , որ բոլորս մի հատիկ կոլայի կամ ֆանտայի լոգոյով զոնտիկի տակ տեղ չենք անու՞մ? զոնտիկ ա էլի՜ , պադումայեշ!
    կամ էլ թե ի՞նչ եք ուզում ամերիկաներից ու հատկապես տառապահար էղած շվարցիծ? նենց մեղքս գալիս ա էդ տղեն... տերմինատոր էր, դառավ մետալալոմ! ափսոս էլ էր , մանկությանս հուշերից մեկն էլ վերացավ...
    զատո շշով ջուր արտադրելն ամերիկացիք են աշկիս հորինել: Օրինակ, շախմատիստ հայերն էդքան կֆայմեին, որ կարելի ա ջուրը բանտարկել պլաստիկ շշի մեջ ու վրեն էտիկետկա կպցնել ու դա արտակարգ փողաբեր բիզնես կլինի?
    ամերիկացիք կարողանում են աշխարհի մնացած հասարակությանը համոզել ինչում ուզում են շատ կարճ ժամանակում, բայց մենք էս մի 100 տարի ա չենք կարում եղեռնում համոզենք մնացած ազգերին: Որովհետև մենք լավ ծախու չենք կարող լինել, երբ խոսքը գնում ա ամբոխի մասին, բայց հենց մեզ անհատական մի բան պետք ա, ցանկացած անբարոյականից էլ լավ ենք մեզ ծախում... իսկ ամերիկացիք իրենց ամբոխջ հասարակությամբ են վաճառում, դրա համար էլ սախ աշխարհը խմում ա կոլա, և ոչ թե՝ ջերմուկ...
    դե ուրեմն գլուխս մի տարեք - գլոբալիզացիան լավ ա, վատ ա, շվարցը տեղում չէր, մասոնների կարկինը ծուռ ա: եկեք ստեղծենք մի էնպիսի գաղափարախոսություն, որ իր շուրջ կհամախմբի մարդկությանը, հայերին, ու սենց սաաաախ հայերով ամբողջ աշխարհին "ուղեղալվա" կանենք ու մեր սեփական մտքերը կիմպլանտացնենք, և աշխարհը կազմված կլինի 100%անոց էգոիստներից!
    շատ խոսացի ու բնականաբար ասածիցս մենակ ես բան հասկացա.... կներեք գնա քնեմ երևի...
    Всё за Тебя!

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (25.07.2009), Mephistopheles (25.07.2009), Nareco (02.12.2009), Norton (25.07.2009), Վիշապ (25.07.2009), Տրիբուն (25.07.2009)

  6. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Փիսիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց եթե գլոբալիզացիան նենց կանի, որ ամուսինս ստիպված չի լինի ամերիկյան դեսպանատան դռներն ընգնելու, որ գա ես իրան վերջապես գրկեմ, ուրեմն չյոռտ ս նիմ, ինչ ուզում ա թող անեն
    Մոտակա ապագայում երբեք սենց բան չի լինի: Քանի դեռ աշխատավարձերի, տնտեսական պայմանների և այլնի տարբերություն կլինի երկրների միջև, բաց սահմանների ու հավասար աշխատանքային պայմանների մասին կարելի է մոռանալ: Ոչ մի զարգացած երկիր իր պետության սահմանները չի բացի, ասնեք, սոմալիացի շատ սոված ու շատ ջղայնացած աշխատուժի առաջ: Այնպես որ՝ սատանան այնքան էլ սարսափելի չէ, ինչքան ասում են:
    DIXI
    carpe noctem

  7. #5
    Մյաու՜... Փիսիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2006
    Հասցե
    Այնտեղ, որտեղից չեն վերադառնում
    Տարիք
    41
    Գրառումներ
    265
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    не сипь мне соль на рану...
    վերջ օֆֆտոպին
    Всё за Тебя!

  8. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոտակա ապագայում երբեք սենց բան չի լինի: Քանի դեռ աշխատավարձերի, տնտեսական պայմանների և այլնի տարբերություն կլինի երկրների միջև, բաց սահմանների ու հավասար աշխատանքային պայմանների մասին կարելի է մոռանալ: Ոչ մի զարգացած երկիր իր պետության սահմանները չի բացի, ասնեք, սոմալիացի շատ սոված ու շատ ջղայնացած աշխատուժի առաջ: Այնպես որ՝ սատանան այնքան էլ սարսափելի չէ, ինչքան ասում են:
    Հայկօ ջան, նախ զարգացած երկրները արդեն վաղուղ են իրենց սահմանները բացել ջղայն սոմալիացիների ու նիգերիցաիների ու մնացածի առաջ: Փարիզում սպիտակ ու քրիստոնեա (համ էլ հետերոսեքսուլ) մարդը թանգարանային նմուշ ա դրաձել: Մի հատ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականին նայի: Ուրիշ բա, որ ստիված որոշ սահմանափակումներ են դեռ դնում, որ հասցնեն էտ հոսքը ասիմիլիացնել: Թե չէ մի քանի տարուց Ֆրանսիայի տեղը արաբա-աֆրիկյան խալիֆաթ կլինի:

    Իսկ աշխատավարձներն ու տնտեսական պայմանները հավասարվում են հենց այն ժամանակ երբ արհետսական արգելքեները վերացվում են, այսինք բացվում են սահմանները: Քանի դեռ երկրների միջև տնտեսական հարաբերությունները ազատ չեն, ու կան խոչնդոտներ կապիտալի ու աշխատուժի շարժի համար, կլինի նաև անհավասարություն: Ու էլի վերադառնում ենք ԵՄ օրինակին - տաս տարուց էլ քիչ ժամանակահատվածում Չեխիայի կամ Սլովենիայի նման երկրներում համ տնտեսական պայմանները համ աշխատավարձերը համ կենսամակարդակը համ սոցիալական պաշտպանության համակարգերը գրեթե հավասարվել են Արևմտյան Եվրոպայի երկրներին: Մի տաս տարի էլ, ու ոչ մի տարբերություն չի լինելու:

  9. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    կարծում եմ գլոբալիզացւան նոր բան չի… այն օրվանից երբ ժողովուրդները սկսել են շփվել միմյանց հետ, նրանք ակամայից շաղկապվել են իրար հետ տնտեսապես, քաղաքականապես, մշակույթով, լեզվով, ֆինանսապես, անգամ ռազմական առումով… սա հայտնագործություն չի այլ բոլորիս լավ հայտնի իրականություն է… ուղղակի 19-20րդ դարերում գիտությունն ու տեխնոլոգիաներն այնպիսի աննախադեպ թափով զարգացան որ այդ կապը դարձավ ավելի սերտ ու արագ. դրան էլ եթե գումարենք կոմպյուտորների ու իներնետային համակարգի (գլոբալ ցանցի) առաջ գալը, ապա պրոցեսը աննախադեպ արագություն ստացավ… սա է ամբողջը, արագությունը… իսկ ինչ վերաբերվում է ազգային դիմագծին ապա դա ժողովուրդը ինքն է կորցնում այլ ոչ թե նրանից վերցնում կամ խլում են… եթե դիմագիծդ պահելու համար որոշել ես մեկուսացվել ապա էդ դիմագիծը ավելի շուտ քեզ պետք չի… դրա վառ օրինակը Հայաստանն է, մեկուսացված այլանդակվում ենք… դառել ենք մի երիտասարդ աղջկա պես որին ուզում են նամուսով մեծացնել ու տղայի երես ցույց չեն տալիս, բայց ինքը թաքուն փախնում ա ու ում հետ պատահի, ինչ ասես անում ա…

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (27.07.2009), Վիշապ (25.07.2009), Տրիբուն (26.07.2009)

  11. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ ջան, նախ զարգացած երկրները արդեն վաղուղ են իրենց սահմանները բացել ջղայն սոմալիացիների ու նիգերիցաիների ու մնացածի առաջ: Փարիզում սպիտակ ու քրիստոնեա (համ էլ հետերոսեքսուլ) մարդը թանգարանային նմուշ ա դրաձել: Մի հատ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականին նայի: Ուրիշ բա, որ ստիված որոշ սահմանափակումներ են դեռ դնում, որ հասցնեն էտ հոսքը ասիմիլիացնել: Թե չէ մի քանի տարուց Ֆրանսիայի տեղը արաբա-աֆրիկյան խալիֆաթ կլինի:

    Իսկ աշխատավարձներն ու տնտեսական պայմանները հավասարվում են հենց այն ժամանակ երբ արհետսական արգելքեները վերացվում են, այսինք բացվում են սահմանները: Քանի դեռ երկրների միջև տնտեսական հարաբերությունները ազատ չեն, ու կան խոչնդոտներ կապիտալի ու աշխատուժի շարժի համար, կլինի նաև անհավասարություն: Ու էլի վերադառնում ենք ԵՄ օրինակին - տաս տարուց էլ քիչ ժամանակահատվածում Չեխիայի կամ Սլովենիայի նման երկրներում համ տնտեսական պայմանները համ աշխատավարձերը համ կենսամակարդակը համ սոցիալական պաշտպանության համակարգերը գրեթե հավասարվել են Արևմտյան Եվրոպայի երկրներին: Մի տաս տարի էլ, ու ոչ մի տարբերություն չի լինելու:
    Մինչև հիմա աշխարհի քաղաքակրթական զարգացումը հիմնականում ընթացել կայսրությունների շնորհիվ, ուր ծնվել, ծաղկել է առաջնթաց միտքը, ապա ժամանակի ընթացքում դարձել է հետադիմական և իր տեղը զիջել մի ուրիշ, ավելի կատարյալի, առաջավորի ու հզորի:
    Ժամանակակից գլոբալիզացիան էլ շատերի կողմից դիտվում է որպես համանման պրոցես:
    Ես այլ կերպ եմ տեսնում: Եվրոպական, արևմտյան առաջավոր ինֆորմացիան, ապրելաձևը, տնտեսական մոդելները գնացին մտան Աֆրիկա ու Ասիա, էնտեղից տեղական հետամնացներին քշեցին բերեցին լցրեցին զարգացած երկրներ ու հենց զարգացման այդ կենտրոնները ընկան անսպասելի դեմոգրաֆիկ, կուլտուրական, սոցիալական անհաղթահարելի հարվածների տակ:
    Ժամանակակից առաջավորը ոչ թե իրեն սպառել է ու պարտվում է, այլ դարձել է անբնականորեն փափուկ հանդեպ հետամնաց մարդը և սկսել է զիջել եկվորների անգրագիտությանն ու հասարակ բիրտ ուժին: Ամերիկյան սևամորթները արդեն երեք հարյուր տարի է էնտեղ են, բայց պահպանել են իրենց պրիմիտիվիզմն ու մինչև հիմա իրենց սպեցիֆիկ սլենգը ունեն: Հետամնաց երկրներ գնացած առաջավորը ոչ թե դարձավ էնտեղի ապրելակերպ, այլ փոխեց հենց արևմուտքի ապրելաձերեը: Բումերանգը ահավոր էր:
    Իմ կարծիքով գլոբալիզացիան տնտեսապես, կուլտուրապես, սոցիալապես վարի կտա արևմուտքը, բայց փոխարենը չինացիք շատ լավ գիտեն թե ինչն ինչոց է, ու կստեղծեն իրենց միաբևեռ աշխարհը: Թե ինչպիսին կլինի այն դժվար է ասել: Մի գուցե շատ էլ լավ բարաքային պայմաններ լինեն, ղարաբաղցոց թույլատրածից մի հազար գլուխ բարձր:

  12. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոտակա ապագայում երբեք սենց բան չի լինի: Քանի դեռ աշխատավարձերի, տնտեսական պայմանների և այլնի տարբերություն կլինի երկրների միջև, բաց սահմանների ու հավասար աշխատանքային պայմանների մասին կարելի է մոռանալ: Ոչ մի զարգացած երկիր իր պետության սահմանները չի բացի, ասնեք, սոմալիացի շատ սոված ու շատ ջղայնացած աշխատուժի առաջ: Այնպես որ՝ սատանան այնքան էլ սարսափելի չէ, ինչքան ասում են:
    Հա, սահմանները փակ-փակ են, էդ Ֆրակֆուրտի վաթսուն տոկոս թուրքերը, Անտվերպենի վաթսուն տոկոս արաբները, վերջին տաս տարիների Եվրոպայում կառուցված երեք հազար մզկիթները օդից, կամ կախարդական փայտիկի ուժով. են հայտնվել այնտեղ.

  13. #10
    Լուսաւորիչ Arevagal-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2008
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գլոբալիզացիա

    Չափազանց վտանգավոր եմ համարում այսպեսասաց - գլոբալիզացիան: Դա ընդամենը Անգլո-Ամերիկյան աշխարի (որտեղ մեծ դեր են խաղում հրեաները) քաղակական, հասարակական և տնտեսական ծրագիրն կամ պատերազմն է: Գլոբալիզացիաի գլխավոր նպատակն է շահագործել և որոշ չափով ներխուժել երկրագունդի բոլոր փոքր կամ հեշտ խոցելի պետությունները - բայց ոչ միայն զենքի ուժով: Գլոբալիզացիաի մեջ գլխավոր դեր էն խաղում լեզու (իհարկէ անգլերենը), երաժշտություն, ֆիլմ, սնունդ, առեվտուր, ևայլն: Գլոբալիզացիաի գլխավոր դշնամիներն էն - ազգասերություն, հայրենասերություն և կրոն, հատկապես քրիստոնեություն: Այսօր գլոբալիզացիաի ամենա մեծ խոչընդոտն է - Ռուսաստանը:
    Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

    Նժդեհ

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գլոբալիզացիա և Ազգային գաղափարախոսություն
    Հեղինակ՝ haik, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 26.07.2013, 16:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •