Օֆ, չգիտեմ–չգիտեմ… Սան Ֆրանցիսկո եղել եմ

Կալիֆոռնիայում հասցրել եմ թափառել մի 2000 մայլ, Ֆրեմոնտից մինչև Շաստա… Գժոտ էր, մաքրություն, օրենք, կարգ–կանոն, ժպիտներ, անծանոթներին եթե մի փոքր ավել ես ուշադիր նայում, ժպտում է, բարևում ու հարցնում որպիսությունը… Թաջ Մահալն էլ եմ տեսել… հնդիկները փնթի, աղքատ, բայց բարի ու խեղճ ժողովուրդ էին (հասարակ մարդկանց մասին է խոսքը)… Շվեցարացիք սառն էին, եթե դու իրենց գարեջուր չհյուրասիրես, նրանք չեն հյուրասիրի… Բայց ինչպես գերմանացիները՝ լուրջ ու խորը մարդկանց տպավորություն էին թողնում… Ուկրաինա, Մոսկվա… եսի՞մ… Ազերի զինվորները սովորական երեխեք էին (չեմ ասի, թե ոնց եմ շփվել)… իրենք ուզում էին, որ բոլորի համար լավ լինի, խաղաղություն լինի, պարզապես իրենք կարծում էին, որ խաղաղություն կլինի, եթե հայերս Ղարաբաղը տանք իրենց, տենց էին լսել իրենց «Ազլուր» –ից…
Բայց հարազատ իմ եղբայր, չհասկացա թե դու ինչ ես ուզում ասել… մի՞թե թուրքերը բոլորը տականքներ են, թուրքերի մեջ նորմալ մարդիկ չկան… և ինչու՞ ես դու քաղաքականությունը խառնում ազգային առանձնահատկություններին… եվ մի՞թե հազարավոր հայեր որ գնում են Անթալիա հանգստանալու, կամ ավտոբուսով կամ ավտոմեքենայով Թուրքիա ֆռֆռալու, նրանց ասում են աչքիդ վերևը հոնք կա…
Մի հատ հասարակ օրինակ բերեմ. 10 տարի առաջ մտնեիր Վրաստան, գաիշնիկը քեզ առանց որևէ պատճառի կկանգնացներ, փող կուզեր լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում ատրճանակը կպահեր գլխիդ, մեքենան ու փողերդ ձեռքիցդ կառներ ու յալլա… կամ մի գործ կսարքեր գլխիդ փող շորթելու համար։ Հիմա մտնում ես Վրաստան, ոստիկանը քեզ մինչև համը չհանես չի կանգնացնի, իսկ եթե կռահի, որ մոլորվել ես, առանց քո խնդրելու կմոտենա, կհարցնի ինչումն է բանը, ու իր մեքենայով քեզ կուղեկցի թեկուզ մինչև 30 կիլոմետր մինչև քեզ հասցնի համապատասխան տեղը, որտեղից ինքդ կարող ես գնալ… ի՞նչ ես կարծում, վրացիների արյունը փոխվե՞լ է, գենե՞րն են փոխվել։ Չէ՛, իշխանություններն են փոխվել ու քաղաքականությունը, այսքան բան։ Իսկ դու գնա Թուրքիա, ու տես որ այդ 80 միլիոնանոց հետամնաց թուրքերը գուցե քեզ հայերիցս ավելի հանդուրժող թվան… որոշ տեղերում գուցե չարությամբ նայեն… կախված թե նրանց «Թուրքլուր» –ը ինչ է քարոզել… Ու տես որ թուրքերի մայրուղիներն էլ ամերիկյան մայրուղիներից վատը չեն։ Ինչ–որ էն չես ասում, Բիձ

Էջանիշներ