Շինարար-ի խոսքերից
Գլոբալիզացիան եղել է, կա ու կմնա ուտոպիա, անհնարին է դրա իրականացումը իմ հասարակության զարգացումներից բան չհասկացող լոռեցի կարծիքով… Ալեքսանդր Մակեդոնացին ժամանակին ինչ-որ գուցե չգիտակացված գլոբալիզացիոն ծրագիր էր իրագործում, որը ի՞նչ բերեց իր մահից հետո, նորանոր պառակտումներ… Բայց այժմ ուզում եմ խոսել գլոբալիզացիոն երկու խոշոր շարժումների մասին, մի քիչ դասախոսավարի ստացվեց, կներեք… Ուրեմն ի՞նչ էր քրիստոնեությունը, եթե ոչ գլոբալիզացիա, ինչի՞ հանգեցրեց, ազգերը պետք է միավորվեին, գառն ու գայլը իրար հետ պետք է արածեին, բայց ազգերը քիչ էին, հիմա էլ կրոնական պառակտումներ սկսվեցին, կաթոլիկներ, ուղղափառներ, բողոքականներ, առաքելականներ, մարոնիներ, եհովայի վկաներ… Նույնը իսլամում, մի փոքր Լիբանանում, որտեղ հիմնականում արաբներ են ապրում, իրար դեմ պայքարում են շիիներն ու սունիները, դրուզներն ու քրիստոնյա մարոնիները… Արաբական աշխարհում ազգությունից զատ այս կրոնական պառակտումների հետևանքով գոյություն ունի թայֆա հասկացությունը, և թայֆաները իրար հետ այնպիսի ատելությամբ լի պայքարի մեջ են, որ իսլամադավան շիան քրիստոնյային ավելի մոտ է ընդունում, քան սուննիին… Նույնը այսօր է… Չկա միասնական գլոբալիզացիոն շարժում, դեռ անցյալ դարում գլոբալիզացիայի առաջնորդներից էր Ռուսաստանը, ազգերը միավորվում էին «պրոլետարներ, ճիշտ գրեցի չէ՞ այս բառը, խայտառակ չլինենք, բոլոր երկրների, միացե՛ք, լոզունգի տակ, իսկ այսօր այդ ազգերը թուր-թվանք են իրար տակ… Ամերիկան իր գլոբալիզացիան է տանում, Եվրոպան՝ իր, Չինաստանը՝ իր, արաբները այդպես էլ խելքի չեկան, շարունակում են գլոբալիզացնել աշխարհը… Եվ բնականաբար այս բոլոր գլոբալիզացիաների նպատակը համամարդկային համընդհանուր արժեքների հասնելը չի, ոչ, Ամերիկան աշխարհին ուզում է պարտադրել իր արժեքները, Եվրոպան բացահայտորեն խոսում է եվրոպական արժեքների մասին, առանց ամաչելու մարդիկ կարողեն աֆրիկյան մի պետությունից պահանջել եվրոպական արժեքներ, ոչ, Քենիան ժողովրդական երկիր չէ, որովհետև Քենիայում չեն գործում եվրոպական արժեքները, ներեցեք, իսկ ինչու՞ պիտի Քենիայում գործեին եվրոպական արժեքներ… Չինաստանը Լոնդոնում չի կառուցւմ Ջափանթաուն, ինչ-որ դեժավու ապրեցի, կարծես այս մասին էլի եմ գրել ակումբում, Եվրոպան Ասիայում չի տարածում ասենք ավստրալիական արժեքներ, ու խնդրում եմ բառերիցս չկախվել, օրինակի համար եմ նշում, թե չէ ես էլ գիտեմ, որ Ավստրալիայում մի հարյուր հիսուն տարի առաջ մարդու միս էին ուտում…
Կարճ ասած, գլոբալիզացիան իր մաքուր տեսքով հրաշալի բան է, ես կողմնակից եմ դրան, բայց մինչ օրս այդ մաքուր գլոբալիզացիան ոչ ոք չի փորձել իրագործել, գուցե միայն ինչ-որ անհատներ ուտոպիստական ծրագրեր են գրել և վերջ, իմ խորին համոզմամբ այսօր ընթացող յուրաքանչյուր գլոբալիզացիոն շարժում տանելու է նորանոր պառակտումների, ի՞նչ անել, պայքարե՞լ դրա դեմ, կարծում եմ, որ ոչ, դա հասարակության բնականոն զարգացման օրինաչափություններից է, իր ողջ պատմության ընթացքում հասարակությունը մի կողմից գլոբալիզացվել է, մյուս կողմից պառակտվել, ասած ղափանցի մեր բարեկամները՝ Տա լյա տի ա, տա լյա լյա լյա…
Էջանիշներ