User Tag List

Էջ 84 686-ից ԱռաջինԱռաջին ... 347480818283848586878894134184584 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,246 համարից մինչև 1,260 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #1246
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Կնոջս հետ իջնում եմ Աբովյան փողոցով։ Մոտենում են մուրացկաններ, և իրենց խնդրանքին բացասական պատասխաններ ստանալուց չբավարարված՝ շարունակում են փող ուզել, երևի մտածում էին աղջկա հետ է կամաչի փող կտա։ Բայց ես էլ մտածում եմ ինչի տամ, եթե ոտներն ու ձեռքերը տեղն են և գոնե իրենց օրվա հացը կարող են վաստակել։ Մեկ էլ Հանրապետության հրապարակում, մոտ 13-15 տարեկան մի տղա մոտեցավ և խնդրեց, որ գնեմ իր նկարած նկարներից։ Ես էլ այդ մուրացկաններից ներվայնացած կիսակոպիտ ու սառը պատասխանեցի, որ չենք ուզում։ Նա էլ ասաց՝ «Դե ուրեմն այս մեկը ես ձեզ եմ նվիրում»։ Ես անակնկալի եկա, ու ասացի, որ պետք չէ։ Նա էլ պատասխանեց. «Միևնույնն է ոչ ոք չի գնում, վերցրեք», և նկարը մեկնեց ինձ։ Այդ խոսքերը ասելիս ես նրա հայացքի մեջ նկատեցի անելանելի վիճակ։ Ու հասկացա, որ չէ որ այս փոքրիկ մարդու մտքով չի անցնում ձրիակերությամբ ապրել, և իր օրվա հացը ցանկանում է վաստակել իր նկարները վաճառելով։ Չէ որ իմ սառը վերաբերմունքը կարող է կոտրել այդ փոքրիկ տղայի փխրուն սիրտը, որը արդեն հասցրել է շատ դժվարություններ տեսնել։ Ու մինչ իր նվիրած նկարը տեղավորում էի կնոջս պայուսակի մեջ, որոշեցինք այդ տղայի ետևից գնալ ու գումար տալ, նաև գովել, որ գործ է անում և ցանկանում է իր քրտինքով գումար վաստակել։ Բայց նա արդեն խառնվել էր ամբոխին.... Մինչև հիմա նրա հայացքը աչքերիս առջև է։

    Որքա՜ն հեշտությամբ են այսօրվա կյանքի բացասական երևույթները, մեզ սառը դարձնում իրականում օգնության և կարեկցանքի կարիք ունեցող մարդկանց նկատմամբ
    Այդ տղան շատ հաճախ Շրջանայինում է լինում...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (31.05.2009)

  3. #1247
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Կյանքումս կան բաներ, որ կարող եմ միայն գրել և պատրաստ չեմ այդ հարցերը քննարկել ուրիշների հետ։ Դրանցից մեկն այն է, որ ես միշտ մտածել եմ և մտածում եմ, որ ճշմարիտ արվեստը երբեք չի կարող կապ ունենալ քաղաքականության, բիզնեսի կամ էլ կրոնի հետ։

    Միայն քաղաքական և կրոնական դոգմաներից ազատված մարդն է, որ կարող է ստեղծագործել անարատ, ջինջ ու պարզ ստեղծագործություններ։ Ճշմարիտ արվեստը չի ճանաչում ո՛չ ազգություն, ո՛չ ռասա, ո՛չ կրոն, ո՛չ սոցիալական դիրք և ո՛չ էլ որևէ բան, ինչին շատ հաճախ ուշադրություն ենք դարձնում մենք՝ մարդիկս։

    Քաղաքականությունը, կրոնը և բիզնեսը միայն կարող են աղավաղել արվեստը։ Ես երբեք չեմ կարողանում լսել այն երաժիշտների ստեղծագործությունները, ովքեր հայտնի են իրենց քաղաքական կամ կրոնական հայացքներով։ Գիտե՞ք ինչու, քանի որ այդ հայացքները ցավոք սրտի այսօր ունեն պառակտող ազդեցություն և ոչ թե միավորող։

    Ոչ մի դեմ բան չունեմ այն մարդկանց հանդեպ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ։ Բայց իմ կարծիքով, արվեստի ներկայացուցիչը բարոյապես իրավունք չունի նման բան անի։ Չէ որ քեզ սիրում են, հարգում են, քո ստեղծագործություններով հիանում են։ Ինչո՞ւ օգտագործել մարդկանց այդ նվիրական և խորը զգացումները....

    Երբ հոգնում եմ շրջապատող աշխարհից, միակ հանգիստս ստանում եմ արվեստից։ Բայց այսօր դա էլ են խլում ինձանից, քանի որ ամեն ինչ, այդ թվում և արվեստը պետք է վարակված լինի թույնով և իր վրա կրի քաղաքական շտամպ։ Ափսոս, որ ուղեղս այսօր վերջնականապես հրաժարվեց տարիներով իմ սիրելին համարվող Ռուբեն Հախվերդյանից....
    Վերջին խմբագրող՝ Jarre: 01.06.2009, 00:04:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (01.06.2009), Բարեկամ (01.06.2009), Ներսես_AM (01.06.2009), Ուլուանա (02.06.2009), Ռուֆուս (01.06.2009)

  5. #1248
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մոդերատորական: Վերջին երեք գրառումը տեղափոխվել է Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ: Խնդրում եմ հաջորդ անգամ Անկապ օրագրի գրառումներին պատասխանելու դեպքում օգտվել հենց վերոհիշյալ թեմայից:

  6. #1249
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Շարունակելով Անուկի գրառումը

    Նույնը զգացել եմ ես, բայց մի քիչ ուրիշ տարբերակով. թե ինչպես են մարդիկ դիմում ինձ: Գաղտնիք չի, որ ինձ երկու անունով են դիմում՝ Արուսիկ ու Նյուտ: Սրանք ունեն իրանց մեջ պահված գաղտնիք՝ հոգեվիճակ: Կան պահեր, երբ ինքս ինձ միայն Արուսիկ, կամ միայն Նյուտ եմ զգում:
    Սովորաբար մարդիկ ընտրում են սրանցից մեկը ու այդպես էլ շարունակում դիմել, բայց աչքիս առաջ եղել են օրինակներ, երբ Արուսիկ-ով դիմողը կտրուկ սկսել ա Նյուտ-ով դիմել, կամ հակառակը: Կան նաև հաշված մարդիկ, որոնք շարունակում են երկու տարբերակով դիմել, չվախենամ հայտարարել, որ դրանք կամ ինձ ընդհանրապես չճանաչողներն են, որոնք ուղղակի դեռ չեն կողմնորոշվում, թե ոնց դիմեն, կամ էլ ինձ շատ լավ ճանաչողները, որոնք կարողանում են կանխազգալ հոգեվիճակի փոփոխությունները: Ու ակումբի շրջանակներում մնում են մարդիկ, որոնք դիմում են Երկնային-ով, դեռ չեմ կողմնորոշվել, իրենց չճանաչողների, թե պարզապես անտարբերների ցուցակին դասեմ

    Հ.Գ. այ սենց ա լինում, որ մարդ չի քնում, ու անկապ բաներ ա գրում բայց դե ոչինչ, օրագիրն էլ հենց անկապելու համար ա
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.06.2009), Jarre (02.06.2009), Kita (02.06.2009), Norton (04.06.2009)

  8. #1250
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,670
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մոտավորապես շարունակելով Անուկի թեման , ուղղակի նոր ստեղ մեկի բլոգն էի կարդում, ու նորից մտքովս անցավ արդեն որերորդ անգամ մտքովս անցածը, որ կան մարդիկ կամ մարդկային կերպարներ, որոնք իրենց դրսևորմամբ ստեղծել են ու մշտապես շարունակում են պահպանել իրենց էդ դրսևորված որոշակի կերպարը, որը շատ նորմալ ու համահունչ ինտեգրվում ա և' իրենց շրջապատին, և' իրենց վարքին այդ շրջապատում: Դա էդ մարդկանց մերթ մականունն ա, մերթ անունը, երկուսն էլ` կերպարներ: Բայց կա նաև մեդալի հակառակ երեսը, որտեղ էդ մարդը անուն չունի, որովհետև այդպիսին ինքը երբեք չի դրսևորվում, թեև մշտապես կա էդ հակառակ երեսը, էդ ինքն ա, ու ամեն անգամ մի թեթև ցնցվում ես, երբ երբեմն, շատ երբեմն, մեկ էլ շրջվում ա էդ կողմով, էդ հակառակ երեսով, մի ակնթարթ, ու էդ երեսը էդ մի ակնթարթում փայլատակում ա, հետո նորից կորում, չնայած որ էդ պահին պատկերը երբեմն լուսանկարվում ա ու կախվում մի տեղ, օրինակ բլոգում, որը նոր կարդում էի:
    ... Ու նման ձևով` ասենք թեթև ու անլուրջ դրսևորվող մարդը մեկ էլ պարզվում ա կարգին իմաստուն ա, կարող ա լինի հակառակը, կամ լրիվ այլ ծայրահեղություններ:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (02.06.2009), Norton (04.06.2009), Rhayader (02.06.2009)

  10. #1251
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էհ...

    Տեսնում եմ, այն մարդկանց… Ու միանգամից զգում եմ…
    Ում մասին եմ խոսում?
    Այն մարդկանց, ում փոքր ժամանակ չեն սիրել: Այն մեծերի, որ մի օր երեխա են եղել ու իրենց ծնողների ջերմությունը, ուշադրությունը չեն ստացել:
    Եւ ինչու միայն երեխա ժամանակ? Հիմա էլ, մեծ են, բայց ծնողները նրանց չեն սիրում, միայն հակառակը` պահանջներ են ներկայացնում ու “ոստիկանություն” են անում, սկսած` “ինչ կերար այսօր”, “տաք հագնվիր”, “իսկ այդ ընկերդ քեզ հարմար չէ, չշփվես նրա հետ”, “դու պետք է”…
    Մի քանի օր առաջ երթուղային մի կին մտավ, մոտ 17-18 տարեկան որդու հետ:
    Կինը “մաշված” տեսք ուներ, ոչ կիրթ, բայց երևում էր, որ իր արտաքինին ուշադրություն է դարձնում ու դեմքից թափվում էր “ստեռվայությունը”. խիստ դիմագծեր, ագրեսիվ հայացք :
    Ամբողջ ճանապարհի ընթաքում որդուն ցուցումներ էր տալիս, թե ինչպես կանգնի, դռանը չհենվի, դուռը բացի, դուռը փակի, փատուհանից հեռու գնա, որ չփչի… Մնում էր ասեր, երբ շնչի-արտաշնչի:
    Եւ այդ ամենը այնպիսի տոնով, այնպիսի ագրեսիվ ձայնով, որ ես էի վախից սարսռում ու մտածում էի. “Գոսպաձի, ոնց կարելի է նման մայր ունենալ, նման մարդու հետ ապրել ու դիմանալ: Ոնց էս տղեն երակները չի փռթում…”:
    Իսկ տղան երևի ուղղակի սովոր էր արդեն: Հանգիստ լսում էր մոր հրահանգները ու խելոք կատարում: Մյուս կողմից էլ, երևի` ինքն էլ էր վախենում: Արդեն, ըստ փոքր ժամանակվանից մնացած սովորության, ենթագիտակցորեն վախենում է… Չէ, դա հարգանք չէ ծնողի նկատմամբ, դա պատկառանք չէ… Դա հոգեբանական խորը նստված է, որ տարիների ընթացքում արդեն վերածվում է անհաղթահարելի վախի ու տաբուի…
    Բայց այնքան հեշտ կլիներ այդ վիճակը ուղղել, ընդամենը ուժ հավաքել, քաջություն ունենալ… Ընդամենը մեկ անգամ պետք էր ցույց տալ, որ դու արդեն մեծ ես, ու ինքդ կարող ես պատասխանատվություն կրել արարքներիդ համար:
    Այո, դա դժվար է, բայց…
    Պատկերացնում եմ արդեն մոտավորապես այդ տղայի ապագա ընտանիքը լօլ Ավելի ճիշտ` մամայի ապագա ընտանիքը:
    Հետաքրքիր է, մաման երբևէ մտածում է, թե ինչ է անելու իր երեխան այն ժամանակ, երբ արդեն իր տարիքին դառնա? Արդյոք կլինի մեկը, ով նրան մամա, կամ պապա կասի ու ով կհոգա նրա մասին? Բայց չէ, ծնողները կարծես չեն նկատում դա, չեն հասկանում, որ պետք է թողնեն իրենց երեխաներին ազատ, պետք է թողնեն իրենց կյանքն էլ դասավորեն ու պետք է նպաստեն, օգնեն, աջակցեն, որ իրենց երեխաներն էլ լավ ընտանիք ունենան, հոգատար, սիրող ամուսիններ ու երեխաներ: Չէ որ մարդու ընտանիքը իր համար որոշակի մոդել է ծառայում: Եւ ինչ ընտանիք է ձևավորելու այդ մարդը ապագայում? Վախի, տեռորի, ուժային մեթոդներով, այլ ոչ թե սիրով ու հոգատարության վրա կազմված հարաբերություններ?
    Արդյոք այդ հիպերուշադրությունը սեր է երեխայի նկատմամբ? Թե ուղղակի ծնողները չեն կարողանում հոգեբանորեն գիտակցել այն փաստը, որ երեխաները, թեև իրենցն են, բայց իրենց սեփական առարկաները չեն, կամ էլ ընտանի կենդանիները?
    Նաև որոշ դեպքեր եմ նկատել, որ այն ծնողները, որ փոքր տարիքում անուշադրության են մատնել երեխաներին, արդեն մեծ տարիքում չափից ավելի ուշղադիր ու պահանջկոտ են դառնում երեխաների նկատմամբ: Արդյոք դա պայմանավորված է երեխայի նկատմամբ սիրով, թե ուղղակի էգոիզմ է ու ապագայի, մենակ մնալու նկատմամբ վախ?
    Տանել չեմ կարողանում այդ տեսարանները, սիրտս կիսվում է, երբ տեսնում եմ անտարբեր ծնողներ:
    Պատահում է, երբ երեխաներից միայն մեկն է լինում “չսիրված” : Ծնողները, քույրերը, եղբայրները անտեսում են երեխաներից մեկին: Դա կարող է արտահայտվել տարբեր ձևերով:
    Օրինակ, ինչպես հասկանալ, երբ քույրերից մեկը մյուս քրոջ ու նրա ամուսնու պարտքերն է տալիս տարիներ շարունակ` անելով շատ դժվար աշխատանք եւ սեփական կյանքը մի կերպ քարշ տալով?
    Ինչպես հասկանալ, եթե երեխաներից մեկն ունի ամենանորաձև հագուստները, խաղալիքները ու մի քանի սպորտի է հաճախում, իսկ մյուսը` ոչ?
    Ինչպես հասկանալ, եթե ծնողները թքած ունեն, թե իրենց 11 տարեկան երեխան ուր է գիշերվա 2-ին, արել է արդյոք դասերը եւ ինչ է անելու, եթե 8ամյա դպրոցը չկարողանա ավարտել նույնիսկ?
    Ինչպես հասկանալ, եթե ծնողները երեխաներից մեկին ստիպում են զոհաբերել իրենց քույրերի կամ եղբայրների համար? Մեկի համար սիրտը ցավում է, իսկ մյուսի համար` ոչ?
    Եւ, օ~, պարադո~քս…
    Այն երեխան, ով ամենից քիչ ջերմություն է ստացել իր ընտանիքից, ով ամենից շատն է անտեսված եղել, ում բանի տեղ չեն դրել ու միայն այս կամ այն բանն են պարտադրել ու պահանջել, այդ երեխան ավելի շատ է ձգտում տալ իր ընտանիքին, քան ընտանիքի մյուս անդամները:
    Այդպիսի մարդկանց մոտ կարծես անհաղթահարելի զգացում է առաջանում` անել ամեն ինչ, նվիրվել մինչև վերջին կաթիլը: Որոշ դեպքերում նրանք նույնիսկ սեփական կամքով են գնում անձնազոհության, իրենք են առաջարկում, նույնիսկ երբ չեն խնդրում:
    Նույնիսկ երբ լայաղ էլ չեն անում իրենց խնդրել: Ամբողջ կյանքը ձգտում են լավը լինել, լավ բան անել, որ իրենց էլ սիրեն: Բայց… ավաղ… միևնույնն է, իրենց հասնելու է միայն դժգոհություն, խրատ, “կարելի էր ավելին անել, ավելի լավ անել, իսկ դու ինչպես միշտ ամեն ինչ փչացրեցիր”…
    Երբեմն, ավագ եղբայրներն ու քույրերը դառնում են կոմպլեկսների ու ճնշվածության պատճառ: Նրանք տարիքով ավելի մեծ են, եւ, հետևաբար, ավելի շատ փորձ ունեն, ավելի շատ բան են հասկանում: Իսկ կրտսեր երեխան միշտ գտնվում է անխելքի, միամիտի դերում, նրան միշտ խելք են սովորացնում: Հաճախ` այն ժամանակ, երբ սխալներն արդեն գործած են եւ ոչ ավելի շուտ, երբ պետք է օգնել, ուղղություն ցույց տալ:
    Ընտանիքի անտարբերությունը բերում է նրան, որ երեխան մեծանում է անինքնավստահ ու ճնշված, ինքնամփոփ, կամ հակառակը` ագրեսիվ, հավասարակշռությունը հեշտությամբ կորցնող, հակահասարակական արարքների գնացող, սեփական անձը զոհի տեսքով ներկայացնելու ձգտումներով տոգորված, որը կրկին անինքնավստահության ու ճնշվածության արդյունք է: Ու հերիք է մի փոքր փորես այդպիսի մարդու ընտանիքի պատմությունը, պատճառները ջրի երես են դուրս գալիս ու տարածվում բենզինի գունավոր լաքաների պես:
    Որոշ մարդիկ, զգալով այդ ամենը, ուրիշ ձևով են դասավորում իրենց կյանքը, այնպես, ինչպիսի կյանք որ երազել են իրենց համար: Մնացածը` շարունակում են իրենց ծնողների դրած հիմքերը ու կարծես մուռ են հանում իրենց երեխաներից իերնց ծնողների գործածի համար:
    Բայց ինչ էլ լինի, անցյալը կարևոր չէ: Կարևոր է ապագան, եւ այն, թե ինչ կանես այսօր քո ուզած կյանքը ունենալու համար վաղը:





    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (04.06.2009), Rammer (02.06.2009)

  12. #1252
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Դու լավն ես ու շատ բարի ես, նույնիսկ չեմ էլ հավատում, որ ասում, մտածում ու զգում եմ սա՝ առանց ճանաչելու քեզ…
    Երբեմն քո մեջ տեսնում եմ ինչ-որ մեկի, որին շատ վաղուց ճանաչել ու երևի շատ սիրել եմ…
    Կարողա՞ անցյալ կյանքում պապաս ես եղել

    Սա տարօրինակ զգացում ա. դու միշտ գիտես, թե երբ գաս…
    Դու միշտ գիտես՝ ինչ ասես…
    Դու կարծես իսկական չլինես…
    Դու երբեք ոչինչ չես պահանջում, փոխարենը տալիս ես շատ դրական մտքեր ու պատկերներ…

    Մեկ-մեկ հիշում եմ առաջին նախադասությունը, որ ասել ես ինձ ու ապշում. լրիվ անծանոթ մարդ, գուշակում ա քո հոգեվիճակը, քո մտածմունքները, ու հիշեցնում մի բան, որ միշտ դու ես մյուսներին ասել, դու՝ օպտիմիստդ, ու երբ մոռացար, քեզ հիշեցրեցին ամենաանհավանական կերպով…

    Գուցե անծանոթ էլ չէիր, կերպարանափոխված մեկն էիր, որին ճանաչել եմ շատ վաղուց, որը պետք է ներկայանար ինձ հենց այսպիսին. ես քեզ ընդունում եմ այսպիսին…

    Գիտե՞ս սա հեքիաթ ա… Գիտես
    ես միշտ հավատացել եմ հեքիաթների ու հրաշքների. սա իմ հեքիաթն ա… Գուցե ինչ-որ մեկն իրան հենց ինձ համար ա հորինել… Ու ես փոքրիկ երեխայի պես հավատում եմ, որ Ձմեռ Պապիկ կա… իսկական, ոչ թե դնովի բամբակե մորուքով ձմեռ պապիկներից… ու ինքը գիտի, թե ինչ ա ինձ պետք… ես չեմ հրաժարվում էս հեքիաթիցս…

    Հ.Գ. Նույնիսկ հավատում եմ, որ սա կարդալու ես, ու եթե ԷՆ ասածդ ճիշտ էր, ուրեմն դու դրա մասնիկն ես
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (04.06.2009), Norton (04.06.2009), Ribelle (04.06.2009), Երվանդ (04.06.2009), Ռուֆուս (04.06.2009)

  14. #1253
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    ոնց տանել չեմ կարողանում իմ էս բնավորությունը, երբ զգում եմ , որ ամեն վայրկյան ավելի եմ խրվում իմ սխալների մեջ, բայց պնդաճակատությունս ու գեներով եկած ծուռությունս թույլ չի տալիս այդ պահը փրկել ու ասել, որ արդեն փոշմանել եմ ասածներիս համար, որ պարզապես ուզում եմ մոռանալ այդ անհեթեթ պահը, ուզում եմ պարզապես ասել կներես, ախր քեզ շատ եմ սիրում՝ անկախ իմ հիմար քայլերից
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (04.06.2009), murmushka (04.06.2009), Nadine (04.06.2009), Գալաթեա (04.06.2009)

  16. #1254
    Հեքիաթային կարգավիճակ Փոքրիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Պատ. Անկապ օրագիր - 3

    Գիտե՞ս, ես դեռ քեզ հիշում եմ, 7ամիս է անցել, բայց միևնույնն է հիշում եմ... Գլուխս բարձր հիշում եմ մեր ապրած կյանքը, այն թեև անթերի չէր, բայց անկրկնելի էր... Հիշում եմ հայացքդ, հիշում եմ աչքերդ, անգամ հիշում եմ՝ ինչպիսին էր քթիկիդ վրայի փոսիկը, որը շատ էի սիրում....
    Գիտե՞ս, կարոտել եմ քեզ.... Անչափ կարոտել եմ.... Այնպես եմ ուզում գոնե մի պահով ետ վերադառնալ, միգուցե այդ ժամանակ կգտնեմ այն հարցերի պատասխանները, որոնք մինչև հիմա անպատասխան են մնացել ինձ համար... Գիտե՞ս, կարոտել եմ երգերիդ բառերը...


    Գիշերը, երբ քնած կլինես, իմ սեր,
    Որ հանկարծ չարթնանաս, իմ սեր,
    Ես կերգեմ քեզ համար
    Ու կօրորեմ քո երազներն իմ երգերով,
    Եվ դու քնիդ մեջ կժպտաս, իմ սեր,
    Եվ դու քնիդ մեջ կժպտաս...
    Ես կգողանամ լուսինն այս գիշեր քեզ համար
    Ու կգլորեմ նրան կտուրների վրայով
    Ու կփշրվեն աստղերը կապույտ երկնքում
    Եվ դու քնիդ մեջ կժպտաս իմ սեր...
    Իսկ ես, սիրունիկս, կերգեմ քեզ համար
    Ու կօրորեմ քո երազներն իմ երգերով, իմ սեր...
    Քնած կլինես, իմ սեր,
    Որ հանկարծ չարթնանաս, իմ սեր,
    Ես կերգեմ քեզ համար
    Ու կօրորեմ քո երազներն իմ երգերով,
    Եվ դու քնիդ մեջ կժպտաս, իմ սեր,
    Եվ դու քնիդ մեջ կժպտաս...


    Իմ կարոտախտի դեմ ուժեղ դեղամիջոց է անհրաժեշտ...

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    unknown (09.06.2009), Մանուլ (11.11.2009)

  18. #1255
    Սկսնակ անդամ Sayuri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2009
    Հասցե
    Ֆռանսիա
    Տարիք
    46
    Գրառումներ
    60
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ցանկություն չկա ճաշելու, եթե 2 հատ "Mon cherri" ուտեմ, գլիւիս կտա ????

  19. #1256
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համակարգչային գրագիտություն

    Զզվում եմ երբ հարցնում են, - Կամպյուտռից գլուխ հանում ես, չէ՞: Մոտս էս ինչը չի աշխատում, կդզե՞ս:

    Հա, ինչ անեմ, որ համակարգչից քիչ թե շատ գլուխ հանում եմ, բայց դա չի նշանակում, որ ամեն մի պրոբլեմ կարող եմ ու ամենակարևորը ուզում եմ լուծել:

    Վերջերս մի դեպք եղավ, մեկը կանչեց մոտը թե կոմպիս հետ պրոբլեմ ունեմ:
    - Ի՞նչ պրոբլեմ ա:
    - Ադնակլասնիկը չի բացում:
    Իրականում ադնակլասնիկը սիսադմինն էր անջատել, որ գործ անելու փոխարեն չմտնի ժամերով աղջիկ կպցնի:
    - Լավ, սպասի նայեմ... Internet Explorer 6 ես օգտագործու՞մ: Դրանից ա:
    - Բա ի՞նչ օգտագործեմ:
    - Firefox:
    - Բա էդ ո՞նց են անում, իմ մոտ էդ Ֆայռֆոքսից կգցե՞ս:
    - Չեմ կարա, քո մոտ Windows XP ա, պիտի Vista լինի որ Firefox-ը աշխատի:
    - Բա էդ Վիստան շատ դժվար ա՞ գցելը, կոմպիս մեջ Վիստա քից:
    - Չեմ կարա, եթե Վիստա գցեմ, պետք ա սաղ կոմպդ ֆորմատ անեմ:
    - Ոչինչ, ֆորմատ արա:
    - Բայց գիտե՞ս, որ եթե ֆորմատ անեմ, սաղ միջի ինֆորմացիան կջնջվի:
    - Ո՞նց Վորդն ու Էքսելն էլ կջնջվե՞ն: Չէ, ախպեր ջան, բան ման հանկարծ չջնջես, մեջը լիքը կարևոր բաներ կան:
    - Բա առանց ջնջելու Վիստա չեմ կարող գցեմ կոմպիդ մեջ, ստիպված առանց ադնակլասնիկ պետք ա յոլա գնաս....
    - Ուրեմն ուրիշ ձև չկա՞ Ֆայռֆոքս գցելու:
    - Չէ, միակ ձևը էդ ա: Դե լավ մնա, ես գնացի:
    - Մերսի ախպերս:
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (05.06.2009), Chilly (12.06.2009), cold skin (05.06.2009), Kita (04.06.2009), Rammer (04.06.2009), unknown (09.06.2009), Yellow Raven (04.06.2009), Լեո (09.09.2009), Փոքրիկ (04.06.2009), Ֆրեյա (06.06.2009)

  21. #1257
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մոդերատորական: Վերջին գրառումը տեղափոխվել է Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ:

  22. #1258
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Նայում ես, թե ինչեր են գրված ակումբցիների` իրարից ստացած տպավորություններում, կամ ասենք Իմ վերևի մարդը ու նման սիրուն թեմաներում, և թվում է` բոլորը իրար կարգին սիրում են, հիացած են իրարով, ինչը ըստ իս շատ լավ բան է, ես դրա դեմ ոչինչ չունեմ, ազնիվ խոսք:
    Բայց մի բան չեմ հասկանում: Ո՞ւր է կորչում էդքան սերը, երբ Ակումբի բոլոր անկյուններում լիքն են իրար ոսկոր կրծող, վիրավորական, կոպիտ, հեգնական, իրար ատող գրառումները: Բա ասում էին` սիրում են իրար:
    Վերջին խմբագրող՝ ivy: 05.06.2009, 19:54:

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (06.06.2009), Kita (05.06.2009), StrangeLittleGirl (05.06.2009), Ռուֆուս (06.06.2009), Փոքրիկ (06.06.2009)

  24. #1259
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ անգամ եմ տեսել նրան . . . Բայց դա էլ բավական էր, որ անսահման քնքշանք ու ջերմություն զգամ նրա հանդեպ . . . Կկարոտեմ նրան . . . Չնայած երկար ժամանակ է անցել մեր հանդիպումից, բայց էն զգացումը, որ ցանկացած պահի կարող եմ գրել նրան ու հանդիպենք ' հանգստացնում էր ինձ . . . Իսկ հիմա~ . . . Գնալու եմ, 23 օրից . . . Ինքս էլ չգիտեմ ուր, բայց հստակ գիտեմ ' 2 տարով . . .
    Հիշու՞մ ես արդյոք այդ օրը . . . Նստած էիր գետակի ափին ու նայում էիր երկնքին, իսկ ես նստած էի քիչ հեռու ու քարեր էի նետում ջուրը . . . Մի պահ մեր հայացքներն հանդիպեցին ու դու ժպտացիր . . . Պատկերացնում եմ, թե էդ պահին ինչպիսին էր դեմքիս արտահայտությունը [ :-D ] ' լուրջ, մռայլ մի տեսակ, թախծոտ աչքերով ու . . . արհեստական, սառը ժպիտով . . . Բայց ախր դու էնքան լավն էիր էդ պահին . . . Ախր ես պետք է ցույց տայի, որ սիրտ ս պոկվում է տեղից, երբ ինձ ես նայում . . . Չէ~ անուղղելի մազոխիստ եմ . . . Ինչե~ր կարող են փոխվել երկու տարում . . . Գուցե մի օր էլ տեսնեմ քեզ որևե տղայի հետ քայլելիս . . . Սիրտ ս կփախնի տեղից էդ պահին . . . Խա՞նդ, եսի՞մ . . . Համենայնդեպս խոստանում եմ ' եթե էդ տղու տեսքից երևաց, որ քյարթ ա' խփելու եմ . . . Ոչ քո ներկայությամբ իհարկե ' կգտնեմ իրան մի կերպ . . . Փառչակ մազերով չլնի կարևորը . . . Բայց իմացի ' եթե էս պահին պատրաստ լինեի որևե մեկին ամուսնության առաջարկ անելու ' էդ երջանիկը դու էիր լինելու ;-) բայց դու միևնույն է երջանիկ ես լինելու, որտև դու փառչակի հետ չես ամուսնանա ;-) ու եթե մի օր կարդաս էս գրածս, համոզելու համար, որ հենց քո մասին եմ գրում ' կգրեմ նաեվ քո անուն-ազգանվան սկզբնատառերը' Ս.Հ.
    Հ.Գ.
    Ակումբում կա մեկը, ում գուցե ծանոտ թվա էս պատմությունը, բայց համոզված եմ' կալարի կարդալ էսքանը, նենց որ միայն ԴՈւ կարող ես իմանալ, որ ՔՈ մասին եմ գրել, սիրունիկս . . .

  25. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.06.2009), Enigmatic (06.06.2009), Moonwalker (29.12.2012), Norton (08.06.2009), Rammer (06.06.2009), Ribelle (07.06.2009), Sona_Yar (06.06.2009), unknown (09.06.2009), Yellow Raven (06.06.2009), Արշակ (06.06.2009), Երկնային (06.06.2009), Մարկիզ (06.06.2009), Ուլուանա (06.06.2009), Ռուֆուս (06.06.2009), Փոքրիկ (06.06.2009), Ֆրեյա (06.06.2009)

  26. #1260
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Առաջին անգամ մնացել եմ առանց կնոջ… դե այստեղ՝ տանը: Նա երկրագնդի հակառակ կողմում է, ու կարծես հիմա կիսապառկած մեջքով զգում եմ նրան: Քայլում է ազատ երկրում, հանգիստ, անհոգ… Առաջին անգամ ինձ չի ոգևորում դրսի արտակարգ եղանակը, որ միշտ սիրել եմ՝ ամպրոպ, քամի, անձրև… Մթության մեջ էլէկտրոնային պարային երաժշտություն, կայծակի փայլատակումներ ու ես՝ մենակության մեջ շվարած ու մեկ էլ ձանձրույթը, ու մեկ էլ մի անհասկանալի, տարօրինակ զգացում ներսումս… Աչքերս ընկան գինու սև շշի վրա, ու կարծես այն ինձ ընկերության կոչ արեց, մի փոքր թեթևանալու հույս զգացի: Էհ, անպիտան եմ առանց կնոջ:
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 06.06.2009, 21:10:
    Si vis pacem, para bellum

  27. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.06.2009), cold skin (08.06.2009), Elmo (12.06.2009), Kita (06.06.2009), Kuk (08.06.2009), murmushka (06.06.2009), Norton (08.06.2009), Rammer (06.06.2009), Դեկադա (07.07.2009), Երկնային (06.06.2009), Ռուֆուս (06.06.2009), Փոքրիկ (06.06.2009), Ֆրեյա (06.06.2009)

Էջ 84 686-ից ԱռաջինԱռաջին ... 347480818283848586878894134184584 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •