Ոնց եմ սիրում քո շագանակագույն աչքերը մեղրագույն երանգով: Երբ զայրանում ես կամ ընկնում մտածմունքների մեջ, աչքերդ կեսգիշերի են նմանվում: Երբ նայում ես վրաս ու ասում, որ միշտ հոգ ես տանելու իմ մասին, նրանք փայլում են հազարավոր արևների նման: Այնքան ջերմություն կա աչքերիդ մեջ: Թվում է, թե բավարար է հավերժ ապրելու համար: Ոնց եմ սիրում, երբ խոսում ես: Ձայնդ էլ այնքան ջերմ է, կարծես թե իր ամուր գիրկն է առնում հոգիս:Նայում եմ աչքերիդ մեջ ու ձայնդ պարուրում է ինձ գարնան նման: Դու իմ գարունն ես, իսկ ես քո անձնական թմրադեղը:
Ափսոս որ ԴՈՒ գոյություն չունես![]()


Նայում եմ աչքերիդ մեջ ու ձայնդ պարուրում է ինձ գարնան նման: Դու իմ գարունն ես, իսկ ես քո անձնական թմրադեղը:

Մեջբերել

Եսիմ երեխեք ջան, ես էլ չգիտեմ:

Էջանիշներ