User Tag List

Էջ 83 686-ից ԱռաջինԱռաջին ... 337379808182838485868793133183583 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,231 համարից մինչև 1,245 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #1231
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մեկ մեղեդի, ծանոթ մի ձայն... Ու ես նորից հին հիշողությունների վրա եմ ծռվում: Հին ձայները, էն հին երգերը, էն, ինչը մի ժամանակ էդքան սովորական էր, էդ ամեն ինչը նորից ինձ էն հին վախտերին ա մտովի բերում: Ու էլի անհաջող երազ: Յըխք, էլի դու՞... Ու էլի երազախաբություն: Բա էլ ուրիշ ի՞նչ: Չնայած, արդեն երազներումս էլ ինձ չես խաբում:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. #1232
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մետրոյից դուրս եկա, սկսեց անձրև մաղել… ծաղիկներ էին վաճառում, ծաղիկների հոտը խառնվել էր անձրևի հոտին… մեկ էլ էդ բուրմունքը քանի՜ տարի առաջ էի զգացել որ եկա, ու միանգամից ուզեցի պատմել «վիրտուալ հոգեբանիս»… ամենայն մանրամասնությամբ պատմում էի, թե ինչ հոտ ուներ էդ վայրկյանը… ու մի պահ գրեց. «Բայց դու լավն ես, էս աշխարհը քո համար չի …»

    Էսօր նույն հոտն էր, մի պահ նույնիսկ կանգ առա, ուզում էի մի քիչ երկար տևի էդ զգացողությունը… ու անձրևը… իսկ ես իրենից չէի վախենում, որ մազերս էլի ալիքներ կդառնան, կամ որ կմրսեմ, կհիվանդանամ… հետո հիշեցի էն մյուսին, որ սովորացրեց անձրև սիրել… սիրու՜մ եմ անձրև, մոխրագույն աչքեր ունի

    էսօր մեկն ասաց. «Բարության ու սիրունության մրցույթում կհաղթես …» Մարդ, որ կարելի է ասել ընդհանրապես չի ճանաչում ինձ, տեսնես ինչի՞ց եզրակացրեց…

    Ես ձմեռ չեմ սիրել երբեք, միայն մի օր եմ սիրում ձմռանից… նույնիսկ չեմ հիշում որ ամիսն էր… էլի անքնություն էր, ականջակալներն ականջիս լսում էի Norah Jones "Come away with me..." ու նայում էի պատուհանից դուրս, փաթիլ-փաթիլ… սիրուն էր… հետո լուսացավ ու կյանքիս տեսաց ամենավառ ու պայծառ, պարզ օրն էր

    Չգիտեմ ինչու եմ էս ամեն ինչը հիշում… երևի մի քիչ էլ եմ ուզում… մի քիչ անձրև, մի քիչ ծաղիկների բույր, մի քիչ Նորա Ջոնս ու… երազանք…

    Come away with me
    And I'll never stop loving you

    And I want to wake up with the rain
    Falling on a tin roof
    While I'm safe there in your arms
    So all I ask is for you
    To come away with me in the night

    Come away with me


    Հ.Գ. գիտե՞ս, իսկ էս աշխարհն ինձ համար ա, թե չէ չէի լինի այստեղ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (25.05.2009), Nareco (25.05.2009), Ribelle (26.05.2009), Երվանդ (25.05.2009), Ռուֆուս (25.05.2009)

  4. #1233
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Չե՞ք հոգնում ամեն փոքր ժամանկվա նկարի տակ գրելուց «հեչ չես փոխվել»ատիպ մի բան: Բայց ինչի պիտի փոխվի նույն մարդնա չէ՞: Ախր աչքերի արտահայտությունը, միմիկան, հայացքը էն եզակի բաներից են, որ տարիների ընթացքում չեն փոխվում, ուզումա 1 տարեկան լինի ուզումա 100:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (25.05.2009)

  6. #1234
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Զգում եմ՝ երբեմն անտանելի եմ դառնում, շրջապատն էլ ա անտանելի դառնում… արդեն չեմ կարողանում տարբերել հիմա ես եմ անտանելի, թե դիմացինը… ամեն դեպքում ուզում եմ հեռու մնալ, կամ էն պատճառով, որ դիմացինին չեմ կարողանում "տանել", կամ, որ չեմ ուզում դիմացինն ինձ "տանի"…

    Բայց միշտ մնում են հիշողություններ…
    Կյանքում շատ գեղեցիկ պահեր են լինում, դրանք հետո գեղեցիկ հիշողություններ են դառնում, ու քանի դեռ հիշում ես դրանք, չես կարող դիմացինի նկատմամբ չարանալ… որովհետև կան դրանք՝ գեղեցիկ հիշողությունները…

    Ոչինչ հավերժ չի լինում, ես երբեք չեմ խոստացել, թե ինչ-որ բան հավերժ կլինի…
    հավերժություն խոստացողները նույնիսկ չգիտեն, թե ինչ ա էդ բառը նշանակում…

    Հ.Գ. Անփոխարինելի մարդ չկա…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (26.05.2009), Nadine (30.05.2009), unknown (26.05.2009), ԿԳԴ (27.05.2009), Ռուֆուս (26.05.2009)

  8. #1235
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Վերևի գրառումը ինձ մտորումների ու հիշողությունների գիրկը գցեց, հիշեցրեց ջահել տարիներս, երբ ունեի երկու լոզունգ.
    «Աշխարհում անհնար ոչինչ չկա»
    և
    «Ոչինչ հավերժ չէ»:

    Իհարկե այն ժամանակվա ուղեղս չէր տեսնում այս երկուսի հստակ հակասությունը, կոնֆլիկտ երկու մտքերի մեջ:

    Իսկ ակամա հիշեցի այս երկու մտքերի սխալ լինելը հասկանալուս մասին, որն իմ կյանքի ամենավատ, ինձ ամենից շատ ցավ պատճառող հիշողություններից է: Ունեի ընկեր, որի համար պատրաստ էի կյանքս տալ, ինքն ինձ համար: Ինքը միշտ ինձ ասում էր, որ անհնար է, որ մենք մի օր դադարենք ընկերություն անել, որ դա հավերժ է: Իսկ ես ծիծաղն աչքերիս ու ցինիկաբար ասում էի. «Աշխարհում անհնար ոչինչ չկա»: Ու մի օր ապացուցի դա: Մեր կռվի հիմնական մեղավորը ես էի (թեև երկուսս էլ ունեինք մեր մեղքի չափը): Ու մենք բաժանվեցինք իրարից ու լքեցինք իրար: Ու ես ապացուցեցի երկու դրույթներն էլ՝ իմ հիմար կարծիքով. «Աշխարհում անհնար ոչինչ չկա» և «ոչինչ հավերժ չէ»:

    Անցավ երկու տարի ու ես անասելի բարդ վիճակում էի: Ու ոչ մի կողմից օգնության հետք անգամ չկար: Մնացել էի մենակ: Երբեմն ակամա հիշում էի ընկերոջս ու հասկանում, որ կողքիս կլիներ, բայց ինձ մոռացնել էի տալիս այդ միտքը, երբ մի օր ինքը հայտնվեց: Հայտնվեց առանց կանչելու, ուղղակի զգալով, որ ինձ պետք է: Հայտնվեց ու կանգնեց կողքիս էնպես, կարծես թե բան չի եղել: Միասին լուծեցինք խնդիրը: Լուծեցինք լավագույն ձևով:

    Ես այդ օրը հասկացա, որ իսկապես անհնար է կորցնել իրական ընկերություն ու հավերժ է իրական ընկերությունը: Խոսքս չի գնում դատարկ խոսքերով ընկերությունների մասին, այլ միայն իրական, անկեղծ, իսկական ընկերությունների մասին: Դրանք հավերժ են... ու անհնար, աշխարհում գուցե միակ անհնար բանն է դրանց ընդհատումը:

    Կարոտել եմ ընկերոջս...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dayana (26.05.2009), murmushka (27.05.2009), Rammer (26.05.2009), Գալաթեա (28.05.2009), Երվանդ (27.05.2009), Հայկօ (27.05.2009), Որմիզդուխտ (07.06.2009), Ուլուանա (26.05.2009)

  10. #1236
    ՏԱՐԵՐՔ Ribelle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    255
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Չեմ հասկանում, միթե իմ բնակության վայրը իմ մասին ինչ-որ ինֆորմացիա ունի՞ Ինչ եմ սիրում՞ Ինչից եմ վախենում՞ Ինչպես կվարվեմ այս կամ այն իրավիճակում՞ և նմանատիպ այլ հարցեր: Հայաստանում բնակվող հայերի համար ես սփյուռքահայ եմ դրանից բխող բոլոր կարծրատիպերով, այստեղ բնակվող հայերի համար հայաստանցի եմ դրանից բխող բոլոր կարծրատիպերով: Դե հիմա ասեք ինչ եմ՞ Ով եմ՞:
    Ես էլ համոզված էի, թե հայ եմ, ուղղակի ապրում եմ Կանադայում, վաղը կարողա ապրեմ Ֆրանսիայում, իսկ մի օր էլ վերադառնամ Հայաստան: Ինչ կապ ունի որտեղ եմ ապրում՞
    Հայաստանցի սփյուռքահայ կամ սփյուռքահայ հայաստանցի: Հա ու՞
    Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Որմիզդուխտ (07.06.2009)

  12. #1237
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Կյանքս փոխում եմ,կփոխեմ ամեն ինչ ինչից ցավ եմ զգում... աշխատանքից ազատվեցի, հոգնել եմ, շատ հոգնել եմ նույն մարդկանցից ու նույն գործից, ամենահեշտը դա էր, մնացածին ձեռքս չի գնում որ կպնեմ: Ուզում եմ տանից գնամ,բա ծնողներս, չգիտեմ շատ եմ հոգնել նրանց հոգատարությունից , իմ կյանքի ամեն մանրուք իմանալու նրանց անհագ ցանկությունից, անընդհատ ինձ ուղղություն են ցույց տալիս , անտանելիա դարձել: Ընկորոջիցս բաժանվեմ, չեմ կարողանում, մի բան հետա պահում, անկախ ինձանից աչքերս լցվում են երբ մտածում եմ էտ մասին, երևի ամենաանդուրը հիմա էտ միտքնա, միանգամից կարոտում եմ երբ մտածում եմ որ վերջ էլ չեմ տեսնի... ինչ եմ ուզում չեմ հասկանում: Գիտեմ ինչա պետք , բայց չեմ կարողանում:
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  13. #1238
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Էս թեման կյանքում ուշադրության չէի արժանացրել ու մատների արանքով էի միշտ նայել: Էսօր մի քանի գրառում կարդացի ու մոտս հարց առաջացավ«սաղ ե՞ն տխուր կամ դժբախտ, թե՞ մենակ տխուր ու մելամաղձոտ մտքերն են այստեղ գրվում»: Համենայն դեպս երկու իրողությունն էլ փոխելու համար որոշեցի ես էլ գրեմ:

    Ոչ տխրում եմ, ոչ էլ սարսափում, ոչ հուսահատվում եմ, ոչ էլ անելանելի իրավիճակում եմ հայտնվել: Չէ իրականում պրոբլեմներ ունենում եմ, բայց լուծում եմ ժպիտը դեմքիս, համարյա հրճված: Ի՞նչ օգուտ կտա տխրելն ու մելամաղձելը, բացի նրանից, որ ավելի կվատացնի վիճակը: Ապրում եմ ամեն օր ուրախանալու ու հրճվելու առիթ ման գալով ու գտնում եմ: Մեկ մեկ տեղս տեղ չի տալիս, ինձ պատեպատ եմ խփում, բայց միայն անհամբերությունից: Անհամբեր սպասում եմ հաջորդ ուրախանալու առիթին: Միշտ մի բան փոխում եմ, որ ուրախանալու առիթ լինի: Վատ բան ա՞ կատարվել, ոչինչ, հերթական ուրախանալու առիթն ա, որովհետև հենց վատ բանը վերջանա, կուրախանամ: Ապրեք ուրախ, թեթև, խրխտ, ըմբոստ, անհաղթ: Անկապ էր ու օրագրային: Ուրախ եղեք:
    էսպես չի մնա

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (28.05.2009), cold skin (27.05.2009), Enigmatic (27.05.2009), murmushka (27.05.2009), Ribelle (27.05.2009), Արշակ (27.05.2009), Երվանդ (27.05.2009), Հայկօ (27.05.2009), Ռուֆուս (27.05.2009), Փոքրիկ (27.05.2009)

  15. #1239
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մարդկանց միավորում է ուտել: Բոլորն էլ ուզում են ուտել:
    Այսօր էլի սկսվեց դեպրեսիվը: Վերջացավ հերթական "պռոեկտը", և "երանելի" դեպրեսիան :

    Մարդու թույլ տեղերը ինչ վարպետորերն են օգտագործում "ղեկ"ավարողները: Սենց էլ հիմարություն կլինի: Մարդը չի կարողանում առանց մեծ Օ.Գ.Գ -ով աշխատանքի:

    Մեկն աշխատում է, մյուսն ուտում:
    Մկ-մեկ էլ աշխատողն է վերջում հիշում, որ իրեն էլ ուտել է պետք… Երբ որ արդեն անտանելի է դառնում սովի զգացումը

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դեկադա (31.05.2009)

  17. #1240
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Պարում էի... ու անգամ պարելուց ակամայից հիշեցի քեզ ու սկսեցի լացել ... Իսկ դու անգամ ինձ ուշադրության չես արժանացնում ... Եթե այսպես շարունակվի ես կատեմ քեզ ... Ուզում եմ փոխեմ զգացմունքներս ...
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (30.05.2009), Որմիզդուխտ (07.06.2009)

  19. #1241
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Առավոտյան ժամը 7-ի կողերը գնացի պառկելու: Քնեցի միանգամից, հոգնած էի: Բայց մի ժամ հետո ակամա աչքերս բացվեցին... ինչ-որ կանխազգացում կրծում էր սիրտս, կարծես ինձ ասեր, որ էսօր կարևոր օր է: Կարևոր չէ, երջանիկ օր եղավ: Փորձեցի էլի քնել, բայց էդ նույնը կանխազգացումը պարբերաբար ինձ արթնացնում էր: Ի վերջո որոշեցի վեր կենալ ու զբաղվել իմ առօրյա հոգսերով:

    Ժամը 4-ից կյանքը սկսեց եռալ: Հանդիպեցի իմ հրաշալի ընկերոջը, ում, կարելի է ասել, նոր եմ սկսել ճանաչել: Իրան տեսնելու առաջին պահից մի անասելի թեթևություն, հանգստություն ու պաշտպանվուծություն զգացի, իրա մեղմ ու հաճելի ժպիտը ինձ հուշեց, որ օրը հրաշալի է ու որ ամեն ինչ լավ է, հրաշալի է: Բավական երկար ժամանակը անցավ մի ակնթարթի նման ու հրաժեշտ տալով նետվեցի հանրահավաքի:

    Ժողովրդիս ոգևորությունն ու ուրախ ժպիտները, նրանց խանդավառված հայացքը, հաղթական ժպիտը, հպարտ կեցվածքը մի աշխարհ արժի: Այդ ոգևորությունը սիրտս մի անասելի բերկրանքով էր լցնում: Հաղթել ենք: Այս ազատ քաղաքացին, այս հպարտ քաղաքացին հաղթանակի խորհուրդն է: Կապ չունի, թե այս պահին ով է գահին, մենք հաղթել ենք, մենք ենք երկրի տերը, թելադրողը, ասողը: Մենք: Բոլոր ելույթներն էլ արտակարգ էին: Ժողովրդի հետ էին վառ անհատները, ելույթ ունեցան Երվանդ Մանարյանը, Արաքս Դավթյանը, Վարդուհի Վարդերեսյանը, մեզ հետ, ժողովրդի մեջ, մեր կողքին էին Մարինե Պետրոսյանը, Աշոտ Ադամյանը, ուրիշներ... Բոլորը ոգևորված էին, խանդավառված էին: Այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, մենք փոխեցինք դրանց սովորական ընթացքը: Հետո Երևանը թնդաց, թնդաց Հայաստանի հպարտ քաղաքացու քայլքից, մարդիկ պատուհաններից ոգևորված նայում, ողջունում էին մեզ ու զարմանքն աչքերում մտածում. «Լավ, բա էս երթը վերջ չունի՞»: Չէ, վերջ ուներ իհարկե, բայց այնքան երկար էր, որ ոչ սկիզբն էր երևում, ոչ էլ վերջը: Երկար քայլեցինք, հոգնեցինք: Բայց տրամադրությունները բարձր էին, կոչերը բարձր էին, ոգևորությունը մեծ էր, ուրախությունն ու հաղթական տրամադրությունը մեր ընկերներն էին: Բայց միանգամից լռեցինք, երբ մոտեցանք Մյասնիկյանի Արձանին: Հեռվից, փողոցի մյուս ծայրից դեռ լսվում էին երթի մասնակիցների կոչերը: Իսկ մենք արդեն լուռ քայլում էինք, բռունցքներս օդում, մի մարդ դառած, ի հիշատակ զոհված հայերի: Աստիճանաբար տարածվում էր լռությունը ու երթի վերջերն էլ հասնելով նույն կետին լռում ու բռունցքներն օդ էին պարզում: Սա միակամ ժողովուրդն է, հաղթող ժողովուրդը: Սա իրական ժողովուրդն է, իրական քաղաքացին:

    Լավ օր էր: Թերևս իմ ամենալավ օրերից մեկը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (30.05.2009), comet (04.06.2009), murmushka (30.05.2009), Norton (30.05.2009), Rammer (30.05.2009), Արշակ (30.05.2009), Երվանդ (30.05.2009), Հայկօ (30.05.2009), Ռուֆուս (30.05.2009)

  21. #1242
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մի քանի շաբաթ առաջ մեր օֆիսից մեկին խորհուրդ էի տվել լսել Anathema ու իմ սիրած երգերը գցել էի ցանց:
    Այսօր մեր աշխատակիցներից մեկի ծնունդն էր: Ինչպես միշտ սեղան էինք գցել, պետք է նշեինք, ու, բնականաբար, պետք է երաժշտություն էլ լիներ:
    Աշխատանքային օրը դեռ չէր ավարտվել, բոլորը նստած էին իրենց գրասեղանների մոտ, ու ականջովս ընկավ ծանոթ երաժշտություն հեռվի սենյակից, բայց մի տեսակ կասծածեցի, որ կարող է ինչ-որ մեկը Anatehma միացներ:
    Ուշադրությունս լարեցի... ու պարզվում է` Natural Disasterն էր
    Այ քեզ հրաշք...
    Մի խոսքով` ծնունդը որպես հին բարի ավանդույթ բացվեց Ալեգրովայի Ս Դնյօմ ռաժդենիյա-ով, իսկ հետո` Anathema-ի տակ Բայց հեչ ուրախ-զվարթ ծնունդ անելու երաժշտություն չէր

    Ինչ հավես ա, երբ քո մասնիկները հայտնաբերում ես ուրիշների մեջ...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (30.05.2009)

  23. #1243
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    հա ինչի՞ եք զարմանում, էտ մի երեք հատ թեման ա էլի որ ուշադրության արժանի ա.... բայց ինչ ճի՜շտ ասեցիր:

    Քո իրական ու վիրտուալ կերպարները էնքան իրական ու անկեղծ են:

    Համ էլ պարանոցիդ «արև» շղթան շատ լավն ա... ու են խոստացածդ հաստատ գիտեմ որ չես մոռացել
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (31.05.2009)

  25. #1244
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Վաղը ամառ է ու.... երեխաների պաշտպանության օրը
    Բայց պարադոքսա ... վերցնում են երխաներին ու գնում.. մի կտոր հաց ուտելու....
    .... տեսնես էտ ծամելու ընթացքում մտածում ե՞ն երեխաների մասին....

    ..... մտքեր... սևեռուն, թափառող, անիմաստ, կպչուն....ուղեղտա մտնում ու թե էլ դուրս կգա ու մինչև չես գտնում վերջը չի գալիս սկիզբը....

    .... ո՞վ ում համար ա ապրում կամ էլ ինչ համար...երբեմն մենակ ապրելը անտանելիա, իսկ միասին ապրելն էլ անիմաստ...ուրեմն... ոչ ազատությունա մի բան ոչ էլ ձեռնաշղթաները` առավել ևս կապիչները...

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (31.05.2009), Nadine (01.06.2009), Norton (04.06.2009), Sona_Yar (02.06.2009), Ռուֆուս (01.06.2009)

  27. #1245
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Կնոջս հետ իջնում եմ Աբովյան փողոցով։ Մոտենում են մուրացկաններ, և իրենց խնդրանքին բացասական պատասխաններ ստանալուց չբավարարված՝ շարունակում են փող ուզել, երևի մտածում էին աղջկա հետ է կամաչի փող կտա։ Բայց ես էլ մտածում եմ ինչի տամ, եթե ոտներն ու ձեռքերը տեղն են և գոնե իրենց օրվա հացը կարող են վաստակել։ Մեկ էլ Հանրապետության հրապարակում, մոտ 13-15 տարեկան մի տղա մոտեցավ և խնդրեց, որ գնեմ իր նկարած նկարներից։ Ես էլ այդ մուրացկաններից ներվայնացած կիսակոպիտ ու սառը պատասխանեցի, որ չենք ուզում։ Նա էլ ասաց՝ «Դե ուրեմն այս մեկը ես ձեզ եմ նվիրում»։ Ես անակնկալի եկա, ու ասացի, որ պետք չէ։ Նա էլ պատասխանեց. «Միևնույնն է ոչ ոք չի գնում, վերցրեք», և նկարը մեկնեց ինձ։ Այդ խոսքերը ասելիս ես նրա հայացքի մեջ նկատեցի անելանելի վիճակ։ Ու հասկացա, որ չէ որ այս փոքրիկ մարդու մտքով չի անցնում ձրիակերությամբ ապրել, և իր օրվա հացը ցանկանում է վաստակել իր նկարները վաճառելով։ Չէ որ իմ սառը վերաբերմունքը կարող է կոտրել այդ փոքրիկ տղայի փխրուն սիրտը, որը արդեն հասցրել է շատ դժվարություններ տեսնել։ Ու մինչ իր նվիրած նկարը տեղավորում էի կնոջս պայուսակի մեջ, որոշեցինք այդ տղայի ետևից գնալ ու գումար տալ, նաև գովել, որ գործ է անում և ցանկանում է իր քրտինքով գումար վաստակել։ Բայց նա արդեն խառնվել էր ամբոխին.... Մինչև հիմա նրա հայացքը աչքերիս առջև է։

    Որքա՜ն հեշտությամբ են այսօրվա կյանքի բացասական երևույթները, մեզ սառը դարձնում իրականում օգնության և կարեկցանքի կարիք ունեցող մարդկանց նկատմամբ

  28. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (31.05.2009), Elmo (05.06.2009), Enigmatic (31.05.2009), Janita Hero (06.06.2009), Kita (31.05.2009), Nadine (01.06.2009), Nareco (01.06.2009), Norton (04.06.2009), Ribelle (31.05.2009), Ruby Rue (14.05.2014), Ungrateful (04.06.2009), Yellow Raven (02.06.2009), Բարեկամ (01.06.2009), Բարձրահասակ (01.06.2009), Դեկադա (20.06.2009), Ներսես_AM (01.06.2009), Ուլուանա (02.06.2009), Ռուֆուս (01.06.2009), Փոքրիկ (31.05.2009), Ֆրեյա (31.05.2009)

Էջ 83 686-ից ԱռաջինԱռաջին ... 337379808182838485868793133183583 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •