Վերջերս կանգառում կանգնած մտածում էի, թե բաներ կան, որ ժամանակակից երևանցին պիտի անգիր իմանա ու հետևի այդ «սկզբունքներին»: Հանձնեմ դիտարկումներս կիբերտարածությանը:
Ա. Երբեք ոչ ոքի պետք չէ զիջել:
Ո՛չ ճանապարհը, ո՛չ տեղը երթուղայինում, ո՛չ խոսքը, ո՛չ ջուրը, ոչ մի բան: Մենք ապրում ենք դժվար ժամանակներում և ժողովրդական իմաստուն խոսքն էլ էն գլխից ասում է՝ սկզբում քո ծառը ջրիր: Այնպես որ՝ ոչ մի սայի:
Բ. «Շնորհակալություն» բառը պետք է արտասանել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն:
Նախ՝ երկար բառ է, ավելի լավ է ասելուց դիմացինին ասես, որ քեզ մասսաժ անի (մերսի): Երկրորդ՝ դու ոչ ոքի պարտական չես, հակառակը՝ շրջապատդ է քեզ պարտական և մեղավոր:
Գ. Ներողությո՞ւն ես խնդրում:Ինչպիսի՛ միամտություն:
Մեկի ոտքին կանգնեցի՞ր տրանսպորտում՝ մյուսն էլ տրորի, որ հավասարակշռությունը վերականգնես: Հիշի՛ր, որ ներողություն խնդրելը քեզ «պալոժ չի»: Իսկ եթե ուրիշ ճար չկա, և խնդրում ես, հիշի՛ր, որ հայերենում գրական տարբերակն է՝ «ներող, ախպերս» կամ «ներեղություն»:
Դ. Եթե տղամարդ ես, ապա մի՛ մոռացիր ստեպ-ստեպ հիշեցնել սեփական անձիդ և հասարակությանը արժանապատվությանդ մասին՝ ինքնամոռաց քորելով ոտքերիդ արանքը փողոցում, մարդկանց մեջ, հասարակական վայրերում: Կարելի է նաև փորը բաց անել կանգառում կանգնած և քորել՝ ի ցույց աշխարհի:
Ե. Մենք պետք է հպարտանանք մեր լեզվով և իմանանք, որ այն լուսնի տակ եղած լեզուներից ամենագեղեցիկն է, ամենահինը և ամենաբարդը: Բարդությամբ նրան չի հասնի անգամ ֆրանսերենը: Թերահավատները թող դիտարկեն հետևյալ օրինակը. «եղբայր» բառը հայերենում գրվում է «ապէ(ր)» և կարդացվում՝ «աբէ»:
Զ. Հանկարծ չշփոթվես և որպիսությունդ հարցնող հարևանիդ, ընկերոջդ կամ բարեկամին չպատասխանես, որ «լավ ես»: Ճիշտ պատասխանն է ՝յոլա:
Է. Դիմացինի վշտերը դարմանելու լավագույն միջոցը սեփական դարդերը պատմելն է:
Ը. Միշտ ենթադրիր, որ զրուցակիցդ ի ծնե լսողության հետ կապված խնդիրներ ունի և բարձր ձայնով խոսիր նրա հետ: Մանավանդ, երբ խոսում ես բջջայինով՝ երթուղայինում երթևեկելիս:


Ինչպիսի՛ միամտություն:
Մեջբերել

Թանկը իմաստ չունի, որովհետև տենց մարդիկ չեն պայքարում սովորաբար իրանց դեմ օգտագործվող միջոցների ու առաջին իսկ քիմիական ազդեցությունից մոլեկուլների են տրոհվում
ափսոս... եսա զանգեմ վերևները մի հատ էլ պատվիրեմ, որ էս անգամ գոնե զգամ...

Էջանիշներ