Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
էլ ո՞նց պիտի գրեիր, որ ինձ հասցեագրված լիներ:
Սխալվում ես, ես արդարանալու խնդիր չունեմ

Ես ասել եմ, որ «ով մեզ հետ չէ, մեր թշնամին է» սկզբունքի նշույլներ եմ տեսնում, ու փաստն այն է, որ մենակ ես չեմ տեսնում: Անկախ նրանից, թե դուք իրականում այդ սկզբունքով եք առաջնորդբում, թե ոչ, համենայն դեպս իշխանություններին ու ԼՏՊ-ին դեմ մարդկանց նկատմամբ արված գրառումներդ էտ են ցույց տալիս, տենց տպավորություն ա ստեղծվում: Այնպես որ ոչ մի աբսուրդ չկա իմ ասածների մեջ:
Մորֆ, որևիցե մեկը չի ասում՝ «ով մեզ հետ չէ, մեր թշնամին է»: Ընդամենը ասում են, որ անհրաժեշտ է քո երկրում տիրող կարգերի և երևույթների դեմ պայքարել: Չպետք է լռել, երբ անմեղ մարդիկ են զոհվում, երբ անմեղ մարդկանց դատում են, երբ խոսքի ազատություն չկա, անընդհատ կատարվում են տնտեսական հանցագործություններ և բազմաթիվ այլ զզվելի բաներ: Եթե ինքներդ էլ գիտեք, որ դա երկրի ապագայի համար մեղմ ասած լավ չի, ապա ինչու՞ եք լռում… Վերջիվերջո, այս երկիրն իմ ու քո երկիրն է: Մենք պետք է չլռենք ու աչք չփակենք: Համաձայ՞ն չես…

Բնականաբար ակտիվ պայքարողներն այս տիպի վարքագիծ դրսևորող մարդկանց նկատմամբ չեն կարող բարեկամաբար տրամադրված լինել: Նկատի ունեմ, երբ խոսքը գնում է կարևորագույն քաղաքական հարցերի շուրջ բանավեճերին կամ իրողություններին: