Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Մեկ ընդհանուր դիտարկում: Շատ է խոսվում Շարժամ մարելու, թուլանալու մասին: Խնդրում եմ այս ֆորումում մտեք «Քաղաքականություն» բաժինն ու թեմաները դասավորեք ըստ գրառումների քանակի: Քսան օրից պակաս էլ գոյություն ունեցող այս թեման երկրորդ տեղում է, ընդ որում՝ առաջին տեղում կրկին անցած տարվա մարտի 1-ի դեպքերի մասին թեմա է: Սա, թեկուզ ընդամենը մեկ ֆորումի տվյալների վրա հիմնված վիճակագրություն է, այնուամենայնիվ՝ թուլացման միտում բնավ ցուց չի տալիս. ընդհակառակը՝ ապացուցում է, որ մեկ տարի անց ՀԱԿ-ի կազմակերպած ակցիաները կրկին ամենաքննարկվող ու ուշադրություն գրավողն են:
Հայկօ, էս ֆորումի հետ կապված, պետք ա նկատել, որ ինչպես ասում են քաղաքականության մեջ, էստեղ ընդդիմության լոբբին լավ ա գործում:
Բայց ընդհանուր առմամբ ես էլ չեմ նկատում, որ մարի շարժումը: Իմ կարծիքով, որոշ չափով մարեց անցած տարի մարտի 1-ի դեպքերից հետո, երբ երկրում արտակարգ դրություն էր, իսկ դրանից հետո մինչև հիմա շարժման ակտիվությունը հիմնականում ստաբիլ է: