Մոդերատորական: Մի շարք գրառումներ տեղափոխվել են այստեղ:
Այո
Ոչ
Չգիտեմ
Մոդերատորական: Մի շարք գրառումներ տեղափոխվել են այստեղ:
Փաստորեն դու մի տեղ կարդացածդ ավելի հիմնավոր ես համարում, քան ստե՞ կարդացածդ… Դա քո խնդիրն է: Համենայն դեպս ինձ արդեն լիովին պարզ դարձավ քո պնդումների "լուրջ" աղբյուրները, որ սիրում էիր հիշատակել…
Ընդամենը քո էս գրածն ինձ շատ բան ասաց քո մտահորիզոնի մասին...Հին զրույց էր. ոչ մի նոր ու գործնական բան: Լոուրենս Արաբացուն էլ չանդրադառնամ: Հերթական անգամ նա մեզ սուտ ներշնչում է, որ մենք «թույն» ազգ ենք:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Այ մարդ, հիմա բողոքեմ, կասեն «էս ո՞վ ա, արյա»… Ձեն չհանեմ, կասեն «վախցա՞ր, ապե»:
Ասեմ. «քարահունջի քարերի վրի ծակերի չափ նեղ մտահորիզոնը քոնն ա», կասեն վիրավորական գրառում ես անում:
Տուրոջան, ես քեզ չեմ վիրավորել: Ես քո գրառմանը պատասխանել եմ այսպես.
Հիմա դու ինձ ինչու՞ ես փորձում վիրավորել… Գիտես՞, կվիրավորվեի, եթե քո հիվանդագին, դատարկ մտքերին ծանոթ չլինեի:Հին զրույց էր. ոչ մի նոր ու գործնական բան: Լոուրենս Արաբացուն էլ չանդրադառնամ: Հերթական անգամ նա մեզ սուտ ներշնչում է, որ մենք «թույն» ազգ ենք:
Այո, հին զրույց է, ինձ շա՜տ լավ ծանոթ զրույց է: Երևի քեզնից էլ շատ գրառում եմ կատարել քո իսկ կողմից բացված այդ թեմայում: Մոռացե՞լ ես: Չանդրադառնամ այնտեղ տեղ գտած գրառումների բովանդակությանը: Կարող ես բացել թեման և վերհիշել: Տեսնու՞մ ես, որ ՀԻՆ ԶՐՈՒՅՑ Է…
Անցանք առաջ. կարդալով և վերհիշելով այնտեղ կատարված գրառումները բոլորի կողմից, դու կհամոզվես, որ քո կողմից կատարված առաջարկները բացարձակապես գործնական չեն, հասարակությունների զարգացման քո տեսություններն էլ բավականին անբովանդակ են և անիրական՝ մեղմ ասած: Այնպես որ՝ կրկնում եմ, ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԱՆ չկա:
……և աշխատիր դատարկաբանությամբ չզբաղվել, ինչպես նաև սին, հիմար, տափակ, քո կարծիքով խիստ իմաստալից, սակայն իրականում մերկապարանոց մտքեր այլոց, մասնավորապես՝ նվաստիս մասին մի արտահայտիր…
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 24.02.2009, 22:10:
Դու իմ ասածը լրիվ սխալ հասկացար, ու մի փոքր շտապեցիր, ես քո մասին բացսական կարծիք չեմ արտահայտել, ու կարիք էլ չունեմ, բայց դու շտապեցիր, ասեցիր այն, ինչ իրականում մտածում ես...էլ ավելի հիմար դրության մեջ քեզ դնելով...էդ առաջարկները իմը չեն, այլ նենց մարդկանց, որ հազար Լևոնն էլ հավաքվի, իրանց մեկ տոկոսն էլ չեն լինի...Իսկ կարծիքս այն էr, որ վերջնականապես համոզվեցի, որ պարզապես չես ճանաչում ազգդ...
Շտապում ես մտքերս անվանել հիվանդագին դատարկ, չմտածելով որ դրանք վերցված են մեր մեծամեծերի պատգամներից...էն մարդկանց, որոնց շնորհիվ, դու էսօր Հայաստան կոչված երկրում ես ապրում, դե ինչ...հիմա նորից կարդա նախկին գրածդ...
Վերջին խմբագրող՝ Լեռնցի: 24.02.2009, 22:39:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Չուկը ճիշտ նկատեց, որ պետք չէ դրական մեծ տեղաշարժեր ակնկալել, քանի որ հիասթափվելու գործոնը կա: Բայց մի քանի խնդիր կլուծի մարտի 1-ի հանրահավաքը.
1. իշխանություններին ցույց կտա, որ ոչինչ չի մոռացվել. նրանք պատասխան են տալու, ոչ ոք անպատիժ չի մնալու,
2. շարժումից հիասթափվածներին վստահություն կհաղորդի,
3. շարժմանը թերահավատորեն վերաբերվողների շատ հարցերի կպատասխանի,
4. շարժմանը թշնամաբար տրամադրվածներին հիստերիայի մեջ կգցի,
5. .... այսպես շարունակ
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ստորև ներկայացնում եմ Նիկոլ Փաշինյանի ուղերձը մարտի 1-ի առիթով
Սիրելի ժողովուրդ.
Լրանում է 2008 թվականի մարտի 1-ի մեկ տարին։
Այսօր, նախեւառաջ, մենք հոգով ու մտքով այն ընտանիքների հետ ենք, որոնց սիրելի որդիները, եղբայրները կամ ամուսինները զոհ գնացին մարտի 1-ին։ Այսօր մեր աղոթքները առ Աստված առնվազն տասը զոհերի հոգիների խաղաղությունն են հայցում:
Մարտի 1-ը, սակայն, սգի օր չէ. մարտի 1-ը քաղաքացիական գարունի առաջին օրն է, այդ օրը Հայաստանի քաղաքացին արտահայտեց սեփական երկրում իշխանություն ու տնօրեն լինելու, արժանապատիվ եւ օրինական կյանքով ապրելու իր վճիռը եւ ապացուցեց, որ ի վիճակի է սեփական ձեռքերով պաշտպանել իր իրավունքը։ Սա բեկումնային պահ է Երրորդ Հանրապետության պատմության մեջ, երբ Հայաստանի ժողովուրդը բարձր հայտարարեց, որ եթե պետությունը չի ծառայում մարդու անվտանգությանն ու բարեկեցությանը, Սահմանադրությանն ու օրինականությանը` քաղաքացին նրան կստիպի այդ անել, եւ սա այլեւս մեր քաղաքացիական գիտակցությունը ամբողջացնող բանաձեւ է` անկախ նրանից, թե ովքեր կլինեն տվյալ պահին պետական իշխանության ղեկին:
Սա այլեւս այն միակ բանաձեւն է, որ կարող է ապահովել Հայաստանի պետականության զարգացումը, հզորացումն ու հարատեւությունը, եւ մենք պետք է առաջնորդվենք հենց այս ուղենիշով:
Ինչ խոսք, մենք մեզ մեղավոր ենք զգում մարտի 1-ի առնվազն տասը զոհերի առաջ, բայց մեղավորության այդ զգացումը մեզ պետք է մղի գործողությունների, ավելի հետեւողական ու ավելի կամային պայքարի։ Մենք պետք է ամեն ինչ անենք այնպիսի Հայաստանի ձեւավորման համար, որտեղ բեսպրեդելն ու ամենաթողությունը, իշխանության չարաշահումն ու լկտիությունը, ապօրինությունն ու ժողովրդի կամքի նկատմամբ բռնացման փորձերը խեղդվում են հենց բնում, մենք պետք է ստեղծենք այնպիսի Հայաստան, որը չի տենչում սեփական զավակների արյունը։ Նման Հայաստանի երաշխավորը կարող է լինել միայն ժողովուրդը, այնպիսի քաղաքացին, որը հասկանում է, որ ինքը բարձրագույն իշխանություն ու տնօրեն է սեփական երկրում եւ ի վիճակի է իրացնել այդ իշխանությունը:
Մենք «ոչ» ենք ասել օլիգարխիական բեսպրեդելին եւ իշխանական ամենաթողությանը, մենք «ոչ» ենք ասել հանրային անտարբերությանն ու վախկոտությանը եւ պարտավորվել ենք մեր երեխաներին փոխանցել արժանապատիվ կյանք ու իրականություն:
Մենք հավատարիմ ենք այս պարտքին, եւ դրա իրագործման ճանապարհին մեզ չի կանգնեցնի ոչինչ։ Մեզ չի կանգնեցնի ոչինչ։ Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ եւ անմնացորդ ենք նվիրված այդ պայքարին։
Եւ ուրեմն`
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։
Ամփոփելով խոսքս` ես ուզում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ անել ակտիվորեն ու վճռականորեն մասնակցել Հայ ազգային կոնգրեսի` մարտի 1-ին հրավիրած հանրահավաքին:
Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է` պայքար, պայքար մինչեւ վերջ։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Փետրվար 25, 2009
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հենց այն հանգամանքը, որ ՀԱՐՑ ես բարձրացնում ու ինձ ես հարցնում ինչ անել, առավել ևս անկապ անդեմ կոչեր ես անում «ԴՈՒՔ գնացեք բողոքեք» ապացուցում է որ ՀԱԿը նույնիսկ քեզ իր մոլի կողմնակիցին չի կարողացել տեղեկացնի ԻՆՉպես է պետք կազմակերպվել ու ԱՆԵԼ։
Դեմագոգիա ՀԱԿն է, որ արդեն մի տարի էլ չէ, ԼՏՊի «վերադարձի» օրվանից միայն միտինգ անելու կոչով է միայն ժողովրդին դիմում իսկ ինչ որ բան անելը, ամեն մեկը պարզվում է պիտի գնա ինքն անի։
Բա էտ դեպքում չես մտածել, ժողովրդին նման ՀԱԿն ինչ խալաստոյ պատրոնիա պետք, եթե ինքը ժողովուրդը ամեն մեկը իրա համար յոլա պիտի գնա, բողոքի, մարդա ջճ հոգով պիկետ անի՞
Ժողովուրդ, խնդրում եմ հետևել Վրաստանի զարգացումներին… թեմայից շեղում չէ, ուղղակի շատ հետաքրքիր մարտմեկյան հանրահավաքի կոնտեքստում
Իմ երկար տարիների քննակրումների փոձից կարող եմ ասել, որ եթե ընդիմախոսը անցնում է բուն թեմայի փոխարեն ընդիմախոսի ԱՆՁԻ հոգեվերլուծությանը, նշանակում է ասելիք չունի...
Չնայած հետգրությունը
հիմա էլ մի նոր բախչեքի մասին երգ է, պարզվում է, որ արդեն թռուցիկները կարևոր չեն, դե իհարկե, չէ որ արդեն ակընհայտ է, որ դրանք անիմաստ թափվել և հաջորդ հավաքարարի կողմից ավլվել են չծառայելով իրենց նպատակին։
Հ.Գ. chuk-Ին ասեմ, որ եթե նպատակը դրվում է, բայց չի իրականացվում, դրանից հետո բացատրությունները այն մասին, թե ինչպես ստացվեց, որ չստացվեց ընդհամենը վերլուծելու ու մյուս անգամ նման իրավիճակում չհայտնվելու համար են արվում, ինչը հուսամ կընկալվի ու հաջորդ անգամ ուրիշ կերպ կգօրծեն։ Բացառությամբ, եթե մյուս անգամ էլ նպատակը զուտ դեբոշ սարքելը չի լինի....
Վերջին խմբագրող՝ voter: 25.02.2009, 03:16:
Հարգարժան զրուցակցիս կխնդրեի այդ դեպքում ասել, թե մեջբերված տողերը հապա ի՞նչ են, եթե ոչ ընդդիմախոսի անձի «հոգեվերլուծություն»: Միանշանակ ուրիշ ոչինչ, և հետևելով այդ մեջբերված տողերի ասելիքին պնդում եմ, որ ընդդիմախոսս ասելիք չունի:
Մեծ ցավով նկատում եմ, որ «ընդդիմախոսս» չունի կարդացածը ընկալելու և զուտ որպես այդպիսին հասկանալու ունակություն ու ամենուրեք փնտրում է տարբեր իմաստներ: Ցավոք դա ասելիքի առկայության ծնունդ չի: «ընդդիմախոսիս» խորհուրդ կտայի ընդհանրապես վերլուծություններ անելուց շատ չշտապել ու հազար անգամ կշռել ասելիքը, հակառակ դեպքում կստացվի հերթական աննապատակ դատարկախոսությունը:հիմա էլ մի նոր բախչեքի մասին երգ է, պարզվում է, որ արդեն թռուցիկները կարևոր չեն, դե իհարկե, չէ որ արդեն ակընհայտ է, որ դրանք անիմաստ թափվել և հաջորդ հավաքարարի կողմից ավլվել են չծառայելով իրենց նպատակին։
Ինչևէ, այս զրույցն իմ համար փակված է, առավել ևս քանի-որ ընդդիմախոսս չունի լսելու ու հասկանալու, ընկալելու կամք:
Այս ամբողջ խոսակցությունը կարծես թե ստվերում թողեց տվյալ պարագայում կարևորագույնը, որն էր. իշխանությունը ընկած հիստերիկայի մեջ, որոշեց հերթական անգամ ցուցադրել իր բիրտ ուժը՝ արգելելով մի քանի տասնյակ երիտասարդների կազմակերպած խաղաղ բողոքի ցույցը: Առաջացած աղմուկի արդյունքում ակցիայի արձագանքը եղավ շատ ավելի մեծ, քան կարող էր լինել այն չխոչընդոտելու դեպքում: Այսուհանդերձ իշխանության նման վարքը մնում է անթույլատրելի և անձամբ ես գտնում եմ, որ արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է ըմբոստանա սրա դեմ ու բողոքի, ցույց տա, որ մեր իսկ մուծած հարկերից աշխատավարձ ստացող ու մեզ ծառայել պարտավորված ոստիկանն իրավունք չունի բռնանալ մեր՝ ՀՀ քաղաքացիներիս վրա, որ նրա պարտականությունն է պաշտպանել մեզ, ապահովել մեր անվտանգությունը: Իսկ մնացածը, այս կարևորագույն հարցից ուշադրությունը շեղելը ընդամենը անբարոյականություն է, ինչպես որ անբարոյականություն է ոստիականների այդ անբարո վարքն արդարացնելը:
Ինչևէ, ՀՀ արժանապատիվ քաղաքացին նաև մարտի 1-ի հանրահավաքին կհայտնի իր անհամաձայնությունը նման մեթոդների դեմ ու իր պայքարում կհասնի լիարժեք հաղթանակի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ Ա1+Human Rights Watch. ՚Հրաման արձակողները պետք է հետապնդվենՙ
[11:32] 25 Փետրվարի, 2009
՚Հայաստանը դեռ պետք է պատասխանատվության կանչի ոստիկանությանը ոչ համաչափ ուժի կիրառման համար ցուցարարների հետ բախումներից մեկ տարի անց, որի արդյունքում առնվազն 10 մարդ զոհվեց, - նշվում է Human Rights Watch-ի այսօր հրապարակված համապարփակ զեկույցում:
՚Ժողովրդավարությունը քարքարոտ ճանապարհին. Հայաստանի 2008 թի վիճարկված նախագահական ընտրությունները, հետընտրական բռնությունները եւ միակողմանի պատասխանատվության կանչելու քաղաքականությունըՙ վերնագրով 64 էջանոց զեկույցը մանրամասնում է 2008թ. փետրվարյան վիճարկված նախագահական ընրություններից հետո Հայաստանի մայրաքաղաք Երեւանում 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բախումները ոստիկանության եւ ցուցարարների միջեւ:
Զեկույցում նաեւ փաստվում է բռնությունների առնչությամբ կալանավորվածների նկատմամբ վատ վերաբերմունքը, մարտի 1-ին եւ դրանից հետո անհամափաչ ուժի կիրառման համապարփակ հետաքննության եւ պատասխանատվության պակասը:
Զեկույցը պատրաստված է Հայաստանում 2008 եւ 2009 թվականներին հետազոտական երեք առաքելության ընթացքում իրականացրած ավելի քան 80 հարցազրույցի հիման վրա:
՚Երեւանում գրեթե մեկ տարի առաջ տեղի ունեցածի ամբողջական պատկերը դեռ պետք է ի հայտ գա, - ասում է Գիորգի Գոգիան` Human Rights Watch-ի հետազոտողը եւ զեկույցի հեղինակը,-Մի բան պարզ է. մարտի 1-ին օրվա տարբեր ժամանակահատվածներում անվտանգության ուժերը ցուցարարների նկատմամբ ոչ համաչափ ուժ են կիրառելՙ:
՚2008 թ. մարտի 1ին Երեւանի կենտրոնում ոստիկանությունը ընդհարվեց ցուցարարների հետ, որոնք բողոքում էին նախագահական ընտրությունների վիճարկված արդյունքների դեմ: Քաղաքի կենտրոնական տարբեր հատվածներում եւ մի քանի միջադեպերի ընթացքում ոստիկանությունը առանց նախազգուշացնելու կամ առանց դիմադրության հանդիպելու հարձակվեց ցուցարարների վրա, բանակցեց, հետ քաշվեց, վերադարձավ հարձակման, եւ ի վերջո թեժ մարտի մեջ մտավ ցուցարարների մի փոքր խմբի հետ։
Զոհվեց առնվազն տաս մարդ` ութ ցուցարար եւ ոստիկակության երկու ծառայող, բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին։ Այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները հետաքննել, դատապարտել եւ երբեմն թերացումներով ընթացող ու քաղաքական դրդապատճառներով պայմանավորված դատավարություններում մեղավոր են ճանաչել ընդդիմության տասնյակ անդամների ցույցը կազմակերպելու եւ բռնի անկարգություններին մասնակցելու համար, նրանք իրավապահ մարմինների ներկայացուցիչներից եւ ոչ մեկին մեղադրանք չեն ներկայացրել ոչ համաչափ ուժի կիրառման համար։
Վարչապետ Սերժ Սարգսյանը 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում հաղթող հայտարարվեց ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Մի խումբ ցուցարարներ, պնդելով, որ Սարգսյանի հաղթանակը ընտրակեղծիքների արդյունք է, ընտրություններից անմիջապես հետո նախաձեռնեցին շարունակական բողոքի ցույց Երեւանի Ազատության հրապարակում` կազմակերպելով ամենօրյա հանրահավաքներ. ոմանք գիշերում էին հրապարակում տեղադրված վրաններումՙ,.-ասված է զեկույցում:
Human Rights Watch-ի հետազոտությամբ պարզվում է, որ ոստիկանությունը ոչ համաչափ ուժ է կիրառել մարտի 1-ի վաղ լուսաբացին իրականացրած խուզարկության ժամանակ, որը հիմնավորվում էր ցուցարարների մոտ զենքի առկայությունը ստուգելու անհրաժեշտությամբ: Սրա արդյունքում Երեւանի կենտրոնում` Ֆրանսիայի դեսպանատան առջեւ, ավելի մեծ ցույց առաջացավ:
Արդեն մինչեւ երեկո, երբ մայրաքաղաքի փողոցներում ավելի մեծ եւ բռնություններով զուգորդված հակամարտություն էր ծավալվում, պաշտոնից հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանը 20-օրյա արտակարգ դրություն հայտարարեց, որի ընթացքում արգելվում էին հանրային հավաքներն ու գործադուլները, իսկ լրատվամիջոցների ազատությունները` զգալիորեն սահմանափակվում։
՚Հայաստանի իշխանությունների արձագանքը մարտիմեկյան իրադարձություններին միակողմանի էր, - ասում է Գոգիան,- Այն փաստը, որ ոստիկանությունը ժամանակ առ ժամանակ նույնպես ենթարկվել է հարձակման ոչ մի կերպ չի արդարացնում նրանց կողմից ոչ համաչափ ուժի կիրառումըՙ:
Զեկույցում փաստվում են նաեւ մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորվածների հետ վատ վերաբերմունքը եւ պատշաճ դատավարության այլ խախտումներ: Human Rights Watch-ը զրուցել է մարդկանց հետ, որոնց ձերբակալության ընթացքում ծեծի էին ենթարկել, իսկ ոստիկանությունում կալանքի ժամանակ հարվածել, անպատվել ու սպառնացել էին: ՚Ոտնահարվել էր մեր զրուցակից կալանավորների՝ իրենց գտնվելու մասին հարազատներին տեղեկացնելու իրավունքը, ինչպես նաեւ մերժվել էր իրենց ընտրությամբ իրավաբանի օգնություն ստանալու իրավունքըՙ,-ասված է զեկույցում։
Human Rights Watch- ը հորդորում է կառավարությանը հետաքննել մարտի 1-ի ընդհարումներում ոստիկանության ուժի կիրառումը`շեշտելով, որ այդ օրվա յուրաքանչյուր ոստիկանական գործողություն պետք է առանձին գնահատվի: Այնտեղ, որտեղ ապացույցներ կան, որ ուժի կիրառումը դուրս է եկել օրինականության շրջանակներից, բոլոր օրինախախտները (այդ թվում եւ նրանք, ովքեր հրամաններ են արձակել) պետք է հետապնդվեն դատական կարգով:
Human Rights Watch-ը պնդում է նաեւ, որ անհրաժեշտ է հետաքննություն իրականացնել մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ կալանավորվածների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին բոլոր պնդումների վերաբերյալ` հանգեցնելով նաեւ բոլոր պատասխանատուների հայտնաբերմանն ու հետապնդմանը:
Զեկույցը, ինչպես տեսնում ենք, բավական խիստ է, կտրուկ և հստակ: Այստեղ նկատվել է և իշխանությունների կողմից բիրտ ուժի անօրինական կիրառումը, և քաղաքական դատավարությունները, և բանտարկյալների քաղբանտարկյալ լինելու փաստը, և իրական հետաքնություն անցկացնելու չկամությունը, այլ հաշվեհարդարով շարժվելը: Այստեղ հստակ նշվում է, որ ընդդիմության բողոքի ակցիաները եղել են խաղաղ բնույթի և արժանացել են ուժայինների կողմից անօրինական հարձակման, որն ավարտվել է արյունահեղությամբ ու առնվազն տաս մարդու կյանք է արժեցել... և փաստորեն երբեմն օտարն ավելին է տեսնում, քան ներսում ապրողը: Սրա միակ պատճառը տեսնելու կամք ունենալն է, իսկ ՀՀ-ում դեռ կլինեն մարդիկ, ովքեր «կհավատան», որ հանրահավաքներն եղել են անօրինական իսկ ընդդիմադիրները խանութ են թալանել... ո՞րն է սրա պատճառը: Դժվար է ասել, բայց տխուր է նման պատկեր տեսնելը: Մինչդեռ Հայաստանում կա մի մեծ զանգված ով տեսել է այս ամենն ու էլ չի պատրաստվում լռել, ում համար արժանապատվություն ու ազատությունը դատարկ խոսքեր չեն, այլ գաղափարներ, որոնց համար պետք է պայքարել, պայքարել մինչև վերջ, մինչև հաղթական ավարտ, եթե պետք է ՝ հավերժ: Էնպես որ բնավ տարօրինակ չէ, որ այդ Արժանապատիվ մարդիկ մարտի 1-ին իրենց ձայնը լսելի կդարձնեն Մատենադարանի մոտից, անկախ նրանից, թե ՀՀ-ում դեռ քանիսը կլինեն չկողմնորոշված, վախեցած, կամ չգիտեմ ինչ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մի ի միջի այլոց բան ասեմ:
Մարտի 1-ը՝ գարնանամուտի այդ գեղեցիկ տոնը, ոնց ոմանց ձեռքով սգո օր դարձավԱ՛յ «հարամզադաներ»
![]()
Հ Ա Ն Ր Ա Հ Ա Վ Ա Ք
նվիրված 10 զոհերի հիշատակին
Մարտի 1-ին ժամը 15-ին, Մատենադարանի մոտ
Սիրելի հայրենակիցներ,
Մարտի 1-ին լրանում է մեկ տարին այն օրից, երբ Հայաստանում իշխող հանցավոր վարչախումբը իրագործեց սպանդով ուղեկցված պետական հեղաշրջում՝ գրելով մեր ժողովրդի պատմության ամենասև էջերից մեկը:
Սակայն նույնիսկ այս հրեշավոր հանցագործությունն ի վիճակի չեղավ կանգնեցնել հայ հասարակությանն իր իրավունքների համար պայքարում: Այս պայքարի կարոևր հանգրվան է մարդի 1-ին կայանալիք հանրահավաքը: Բոլորին կոչ ենք անում միահամուռ մասնակցել հանրահավաքին, որովհետև՝
մենք ավարտելու ենք այն գործը, որի համար կյանք տվեցին մեր ընկերները
մենք հասնելու ենք նրան, որ արդարադատության առաջ կանգնեն մարտիմեկյան սպանդի պատասխանատուները
մենք հասնելու ենք այն բանին, որ ազատ արձակվեն մեր պատադան ընկերները
մենք պաշտպանելու ենք հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիներին, ում դեմ վարչախումբը հայտարարել է հարկային ու տնտեսական պատերազմ
մենք չենք ընկրկելու այն ապօրինությունների դեմ, որ ամեն օր տեղի են ունենում մեր երկրում:
ՄԱՐՏԻ 1-ին, ժամը 15.00-ին
բոլորս դեպի
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 12.6 հոդվածի ուժով:
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ…
ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍՆԱԿՑԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ
ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ,
Իշխանական ճամբարում ստեղծված ընդհանուր ճգնաժամը հանգեցրել է մի իրավիճակի, որ վարչախումբը դժվարություն ունի ստիպել ոստիկանությանը, մասնավորապես` շարքայիններին եւ միջին սպայական կազմին, կատարել իր ապօրինի հրահանգները՝ բռնի գործողությունների դիմել խաղաղ ցուցարարների դեմ: Այդ պատճառով ռեժիմը դիմում է իրեն հատուկ ստոր միջոցների. նա ցուցարարների մեջ ներդնում է սադրիչներ, որոնք, որպես ակտիվ ցուցարար հանդես գալով, հրահանգ ունեն անձնապես վիրավորել ոստիկաններին, նրանց մոտ հակակրանք, զայրույթ ու անձնական ներքին մղում առաջացնել` ցուցարարների դեմ բռնություններ կիրառելու համար:
Շարժման խնդիրը քաղաքական է: Մեր թիրախը ոստիկանությունը չէ, այլ բռնապետական ռեժիմը, որը սարսափում է կարգապահ ու բնականոն զանգվածային միջոցառումներից: Նրա զենքը նման դեպքերում սադրանքներ հրահրելն է: Ուստիեւ, ելնելով մեր իրական եւ վերջնական նպատակներից, պարտավոր ենք տեղիք չտալ ու կանխել բոլոր այսօրինակ սադրանքները:
Այս նպատակով Հայ ազգային կոնգրեսը դիմում է իր բոլոր աջակիցներին՝ զանգվածային միջոցառումների ժամանակ պահպանել
հետեւյալ կանոնները.
1. Շարժման մասնակիցը ոչ միայն չպետք է վիրավորի կամ հայհոյի ոստիկանության որեւէ ներկայացուցչի, այլ ընդհանրապես որեւէ կոնտակտի մեջ չպետք է մտնի նրանց հետ:
2. Բոլոր կոնտակտները ոստիկանության ու նրանց ներկայացուցիչների հետ իրականացնում են միայն Շարժման ղեկավարները:
3. Եթե ոստիկանության որեւէ ներկայացուցիչ ագրեսիվ պահվածք է դրսեւորում, նրան ոչ թե պետք է պատասխանել, այլ անմիջապես դրա մասին տեղյակ պահել Շարժման ղեկավարներին կամ նրանց կողմից լիազորված անձանց:
4. Եթե որեւէ մեկը խախտում է այս կանոնները, ապա պետք է միասնաբար կանխել եւ կարգի հրավիրել նրան, իսկ եթե նա չի ենթարկվում, ապա անմիջապես տեղյակ պահել Շարժման ղեկավարներին կամ ակցիայի պատասխանատուներին:
5. Այս պահանջները չկատարող որեւէ մեկը ըստ էության վնասում է Շարժմանը, նրա նպատակներին, իրեն դուրս դնում Շարժումից եւ ջուր լցնում վարչախմբի ջրաղացին: Բացահայտված ակնհայտ սադրիչների մասին պետք է տեղյակ պահել ոստիկանությանը:
Սիրելի հայրենակից,
Մեր պայքարը ոչ միայն վճռական է, այլ նաեւ պատասխանատու: Յուրաքանչյուր հրապարակային ակցիա այդ պայքարի կարեւոր ու պատասխանատու մի օղակ է: Վարչախմբին զանգվածային միջոցառումների ժամանակ ուժ կիրառելու պատրվակներից զրկելը չափազանց կարեւոր է մեզ համար՝ դրանց արդյունավետության բարձրացման եւ վերջնական հաղթանակի հասնելու համար: Վստահ ենք ձեր քաղաքական գիտակցությանը:
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Վերջին խմբագրող՝ Artgeo: 25.02.2009, 18:02:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ