Այո
Ոչ
Չգիտեմ
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Մորֆ, ամեն ինչ ասված ա մի արտահայտության մեջ. «Պայքար, պայքար մինչև վերջ», մինչև վերջնական հաղթանակ, մինչև վերջնական մեր ուզած կարգերի հաստատում, այսինքն՝ հավերժ:
Սերժի հրաժարականը կամ աթոռից հեռացումը ընդամենը էդ պայքարի հանգրվաններից մեկն է, առաջին քայլերից մեկը, դրանով չի կարող պայքար ավարտել, որ ասում ես «վերջը ոնց եք պատկերացնում»: Վերջը պատկերացնում եմ էնպես, որ տարիներ հետո մտնելով ակումբ չեմ կարդում «Բա որ հանրահավաքի գնամ, ինչ չե՞ն խբի», «Պա էս պայքարի վերջը ո՞րն ա» տիպի անիմաստ նախադասություններ, որովհետև բոլորն արդեն այնքան հասունացած են (քաղաքացիական գիտակցության տեսակետից), որ հասկանում են պայքարի անհրաժեշտությունն ու սեփական նպատակներիդ ընդառաջ գնալու ջանքերի անհրաժեշտությունը: Կարճ էսպես: ԹԵման մի՛ շեղեք: Ասելիք չունեք՝ մի՛ ասեք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Kuk (23.02.2009)
Ապեր, որ չալարես գնաս հանրահավաքին կիմանաս… դրա մասին բազմիցս խոսվել է և՛ այս ֆորումում, և՛ հանրահավաքներում և՛ գրվել է թերթերում…
Ընգեր ոնց որ էն գեղացին ըլնես, էն որ բացատրում են թե մեքենան ոնց ա աշխատում (դե" մատոռը, անիվները, ղեկը և այլն) ու վերջում ասում են հարց ունե՞ս, ասում է " հա, ունեմ… բա ձիերը որդից ենք կապելու"
Ապեր, կյանքիս իմաստը նորմալ հայրենիք ունենալն ու այդ հայրենիքում ապրելն է: Ու մենակ իմը չէ: Հազարավոր իմ նման մարդկանց գիտեմ: Մեկն էլ հաստատ դու ես:
Հիմա եղբայր, իմ հայրենիքը, էս ձևով, ինձ դուր չի գալիս: Ուզում եմ քաղաքական դիրքորոշում արտահայտել՝ բողոքի ձևով: Ես քաղաքական դիրքորոշում արտահայատելու երկու ձև գիտեմ - ընտրություններ ու զանգվածային միջոցառումներ, ասել է թե հանրահավաք: Ընտրությունների վրա, մի տեղից լսել եմ, որ ղզլբաշները թքած ունեն: Մնաց իմ բողոքն արտահայտելու միակ ձևը՝ հանրահավաքը: Եթե ուրիշ ձև գիտես, ասա, իմանանք:
Մենակ խնդրում եմ գլուխ արդուկելու տարբերակներ չգրես, հազար անգամ կարդացել ենք - ամեն մեկս մեր գործն անենք, ամեն մեկս մեր տեղում մեզ ճիշտ պահենք, վերադառնանք նախնիների պաշտամունքներին, եկեղեցիները քանդենք տեղը արևի պաշտամունքի տաճարներ կառուցենք, և այլն:
Հավատա, ստեղ հանրահավաքի կողմնակիցների մեծ մասին, ու ստեղից դուրս էլ շատերին լավ ճանաչում եմ: Ամեն մեկն էլ իր տեղում շատ լավ աշխատում է, ու իրեն էլ պահում է որպես օրինավոր քաղաքացի: Իսկ արևի պաշտամունքի տաճարներներ էլ եթե կառուցենք, ու ենթադրենք, որ նախնիների արյան կանչին հետևելը պիտի մեզ փրկի, ապա հավատ ապեր, երկրումդ ղզլբաշներն արդեն ծառ չեն թողել, որ կտրենք, կրակ վառենք էտ տաճարներում ու կողքերը պար գանք:
Chuk (23.02.2009), Mephistopheles (24.02.2009), Nareco (24.02.2009), Norton (24.02.2009), Taurel. . . . (24.02.2009), Արշակ (24.02.2009), Երվանդ (24.02.2009), Մարկիզ (24.02.2009), Վիշապ (23.02.2009)
Ես պնդում էի, որ եթե հիմնական նպատակը հասարակությանը տեղեկացնելն էր, թռուցիկներն էր պետք բաժանել ու պնդեցի, որ չեք կարողացել հիմնական նպատակը իրագործել, կամ չեք ցանկացել, քանի որ նպատակը ՌԱԶԲԻՐԱՏ սարքելն է եղել և ոչ թե թռուցիկը, դու հասար – http://www.akumb.am/showthread.php?p...35#post1589535 ու «փրկեցիր» դրությունը, թե «կարողացել ենք բաժանել են մի քանի քայլ այն կողմ»։
Վերջին բեջբերումս էլ ցույց տվեց, որ չիշտ եմ ենթադրել, չեկ կարողացել, հիմա լղոզում համոզում ես, թե են գլխից չես ասել, թե կարողացել ենք, հիմա իրանք իրանց են թռուցիկներն արդեն գնացել բաժանվել։
Շարունակեք ինքնախաբեությամբ զբաղվել – մեկ ա տեսնող ա եղել ;o)
Եթե երկրում ինչ որ բան փոխելու համար հանրահավաք գնալը բավական լիներ, կարելի էր ափսոսալ, որ ոչ բոլորին ես մասնակցել։
Բայց սեփական փորձից գիտեմ, որ անելիքը ամեն օր ու ամեն տեղ է, միայն հարցը նրանում է, թե ինչու մարդկանցից բացի հանրահավաքին մասնակցելը, ՀԱԿազդողները ոչինչ չեն պահանջում անել։
Մնում է հուսալ, որ այս անգամ գոնէ կասեն ինչ պիտի մարդիկ անեն, բացի հանրահավաքին մասնակցելուց, որ ինչ որ բան փոխվի դեպի ԼԱՎԸ։
Իսկ եթե գնում եք ուղղակի բալետ անելու համարելով, որ ուրիշի գործա իրար հետ հարց են լուծում, արդեն բազմիցս գրել եմ, հեռվից է պետք բալետ անել ռազբիրատչիկներին և իզուր տեղը չխառնվել, թե վերջում բաժանողի գլխին են սախ պուլիկները ջարդվում, ինչպես Մարտի 1-ին եղավ։
Վերջին խմբագրող՝ voter: 24.02.2009, 01:02:
Ընգե՛ր, մարդկանցից ի՞նչ պիտի պահանջեն: Նորմալ երկիր որ լիներ, մարդկանցից կպահանջվեր մի բան՝ գնալ ընտրությունների ու ընտրել իրանց թեկնածուին: Իսկ հիմա մարդկանցից ոչ մի բան չպիտի պահանջվի. պահանջողը մարդիկ են: Դեմագոգիա ես անում ոնց որ թե, չնայած:
Հազար անգամ ասվեց ու հարցվեց, տենց էլ մեկդ մարդավարի չպատասխանեցիք: Խի՞ չեք բողոքում, որ մարտի մեկին էդքան մարդ ա մեռել: Ի՞նչ կարևոր ա՝ ով ա մեղավոր: Կարծում ես, որ Լևոնն ա մեղավո՞ր՝ բա հել գնա քեզ նման մտածող մի հինգ հազար հոգի էլ ճարի ու պիկետ արա Կառավարության դեմը: Էդքան մտածում ես երկրիդ մասին՝ պահանջի, թող Լևոնին ցցի հանեն: Բայց մի բան գոնե արա՛: Թե չէ ոնց որ խալաստոյ պատռոն ըլնես. լիքը աղմկում ես, բայց ոչ մի կոնկրետ բան չես ասում:
Համոզված ես, որ քոռլևոնականները քայքայում են պետությունդ, ուզում ես, որ Սերժը մնա իրա աթոռին արմատակալած, գնա՛ ու օգտվի՛ քո սահմանադրական իրավունքից՝ ցույց արա ու բողոքի Լևոնի դեմ: Ագիտացիա սկսի, թռուցիկներ բաժանի, վիստուպատ էղի Հ1-ով... Չնայած՝ քեզ երևի սենց էլ ա ձեռ տալիս. մեկ ա՝ լևոնականներին սպանում են, էլ քեզ պետք ա՞ ընկնես օրինական բաների հետևից:
Սաղդ ճառ ասող եք, մեկդ զանգ կախող չեք:
DIXIcarpe noctem
Կար ժամանակ, որ ես մոլորոված էի: Այն ժամանակ մտածում էի, որ Ոտեր ձաձան տրամաբանված ու վերլուծված գրառումներ ա անում, թեկուզ հաճախ այդ տրամաբանությունը սխալ էր լինում... գնալով համոզվում եմ, որ սույն անձնավորության գրառումներում տրամաբանություն փնտրելն ապաշնորհ գործ է: Ակամա հարց եմ տալիս. որտեղի՞ց է եկել և ու՞ր է գնում: Պատասխան, սույն պարոնի կայունության կողմնակից է... միայն թե մի տարբերությամբ, կայունություն նաև ճահիճում է լինում ու հասկանում եմ, որ այս մարդու ճանապարհը ճահճային ճանապարհ է, լճացման պրոցես:
Ինչևէ, գանք մեր եղն ու բրնձին: Ակցիայն նպատակը բնավ թռուցիկ բաժանելը չէր: Թռուցիկը ակցիայի միայն բաղկացուցիչ մասերից մեկն էր: Իսկ բեմականացված ակցիան ուներ մի քանի նպատակ, որոնցից հիմնականներն էին իշխանությանը ցույց տալ, որ ոչինչն չի մոռացվել, ոչ մեկը չի մոռացվել ու նույնքան վճռական շարունակելու ենք մեր արդար գործը: Հիշեցնել ու ցույց տալ ժողովրդին, որ անցյալ տարի կեղծվել են նախագահական ընտրությունները, ու դրանում պակաս դեր չի ունեցել ժողովրդի մի հատվածի վերցրած կաշառքը (թռուցիկները սերժի նկարով հինգահազարանոցներ էին): Կրկնում եմ նրանց համար, ովքեր առաջին անգամից չհասկացան. թռուցիկները ակցիայի միայն բաղկացուցիչ մասն էին: Մի անգամ էլ եմ կրկնում Voter-ի համար. թռուցիկները ակցիայի միայն բաղկացուցիչ մասն էին:
Ակցիան, ինչպես և պետք էր սպասել, իշխանությունը որոշեց թույլ չտալ: 40-50 երիտասարդների դեմ հանվեցին երևի թե վեց տասնյակ ոստիկաններ, որպեսզի խոչընդոտեն նրանց բեմականացված ակցիան, սահմանափակեն նրանց ազատ տեղաշարժման իրավունքը: Ակցիայի կարևորագույն մասերից էին պլակատները, որոնք խլվեցին ակտիվիստների ձեռքից ու ջարդվեցին (ի դեպ, ջարդված պլակատներից մեկի հեղինակը նվաստս է): Արդյունքում տապալվեց ողջ բեմականացված ակցիան, չնայած որին ի շնորհիվ այդ անիմաստ գործողությունների շատ ավելի լայն արձագանք ունեցավ, շատ ավելի շատ մարդիկ իմացան դրա մասին, քան կլիներ, եթե ակցիան թույլատրվեր: Ու չնայած էս ամենին թռուցիկները բաժանվեցին: Նորից եմ կրկնում Voter-ի համար. Թռուցիկները բաժանվեցին: Մի անգամ էլ եմ կրկնում Ոտերի համար. Չնայած թռուցիկները ակցիայի միայն բաղկացուցիչ մասն էին ու չնայած ոստիկանների ապօրինի գործողությունների թռուցիկները բաժանվեցին: Մի անգամ էլ եմ կրկնում ոտերի համար. ԹՌՈՒՑԻԿՆԵՐԸ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ:
Ի՞նչ վերաբերվում է մեր այս անիմաստ լեզվակռվին, ապա ամեն ինչ սկսվեց նրանից, որ դու, Ոտեր ձաձա, հանկարծ որոշեցիր որ պայքարի ձևն ու ուղիները կարող ես ավելի լավ պատկերացնել, քանց թե պայքարողները... իսկ ես ընդամենն ուզում էի ասել. հերիք տաքուկ տնիցդ վերից խոսես, որովհետև էդ պայքարողները հերիք չի քեզնից ավելի վճռական ու սկզբունքային էն, դեռ պայքարի ձևերն էլ ավելի լավ են պատկերացնում: Այլ կերպ ասած, դու չի, որ պիտի գայիր ու ասեիր, որ թռուցիկ բաժանելը լավ բան է, որտև ի տարբերություն քեզ ակտիվիստները դա ոչ միայն գիտեն, այլև անում են:
Թերևս այսքանը:
հ.գ. Հատուկ Voter-ի համար, որպեսզի ըմբռնի, կրկնում եմ ևս մեկ անգամ. թռուցիկները կարևոր ակցիայի ընդամենը բաղկացուցիչ մասն էին:
Վերջին խմբագրող՝ Chuk: 24.02.2009, 01:13:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մարկիզ (24.02.2009)
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Չարժի ապեր, եթե հարց կա ասա սպառիչ պատասխան տանք…
Ընգեր դու գիտես քանի անգամ ենք գրել սրա մասին… 200000000001 անգամ… նպատակը նոր ազատ, թափանցիկ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, իշխանական թևերի բաժանումն է (գարծադիր, դատական, օրենսդրական)… ոչ հեղափոխություն, ոչ հեղաշրջում …
Ուստա, պտի դու էլ մի քիչ ուզենաս ինֆորմացիա ստանալ ու փորձել հասկանալ… էսի սիստեմայի (IV)-ի նման չի որ միացնան մարդու երակին ու գա մտնի մեջը… ինֆորմացիան ու գիտելիքը մարդուց ջանք է պահանջում ու իրենք իրենց չեն գալու ու մտնեն մարդու գլխի մեջ
Երբ որ ես հարց եմ ունենում տալիս եմ, արխային:
Չեմ ջոկում ինչ մի բարդ հարց էր: Հիմա դուք հանրահավաք եք անում ցանկանալով հասնել քո ասած նպատակներին: Ես էլ հարցնում եմ ոնց եք հասնելու. այնպես եք անելու, որ Սերժը ձեզնից վախենալով հրաժարական տա, դրսից ազդեցություն էլինելու, թե ինչ: Բայց ես էտ հարցի պատասախանը արդեն ստացել եմ, այնպես որ կարող ես չպատասխանել Մեֆ ջան:Ընգեր դու գիտես քանի անգամ ենք գրել սրա մասին… 200000000001 անգամ… նպատակը նոր ազատ, թափանցիկ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, իշխանական թևերի բաժանումն է (գարծադիր, դատական, օրենսդրական)… ոչ հեղափոխություն, ոչ հեղաշրջում …
Էս միտքդ չհասկացա, ուստաՈւստա, պտի դու էլ մի քիչ ուզենաս ինֆորմացիա ստանալ ու փորձել հասկանալ… էսի սիստեմայի (IV)-ի նման չի որ միացնան մարդու երակին ու գա մտնի մեջը… ինֆորմացիան ու գիտելիքը մարդուց ջանք է պահանջում ու իրենք իրենց չեն գալու ու մտնեն մարդու գլխի մեջ, բայց էլի կարող ես չպատասխանել:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Մոդերատորական: Հերիքա իրար «կծեք» ժողովուրդ![]()
Elmo (24.02.2009), Morpheus_NS (24.02.2009), Նորմարդ (24.02.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ