Այո
Ոչ
Չգիտեմ
Մարկիզ (23.02.2009)
Իսկապես մտավորական, ժողովրդկան արտիստ, հրաշալի մարդ Վարդուհի Վարդերեսյանի հետ զրույցի մասին ամբողջությամբ կարդացեք այստեղ:2008 թվականի մարտի 1-ից հետո իրավիճակի փոփոխություն Վարդուհի Վարդերեսյանն ընդհանրապես չի նկատում. ՚Քանի հոգի բանտերում կային, այդքան էլ համարյա թե դեռ մնում են, 10 հոգու սպանությունը բացահայտված չէ. զգալի որեւէ բան չեղավ այս մեկ տարվա մեջ, որ ես հույս ունենամ, թե հետագայում էլ չի լինի նման բան: Չգիտեմ, բայց դեպի լավը գնալու որեւէ գրավական չունեմ: Թող գոնե երեքի սպանությունները`չերյոմուխայով, բացահայտեին, մենք էլ հանգստանայինք, ասեինք, ուրեմն բացահայտման կամք կա, թեկուզ դանդաղ, բայց բացահայտում ենՙ: Տիկին Վարդուհին, այնուամենայնիվ, ուզում է հավատալ, որ մարտի 1-ը մեր երկրում չի կրկնվի.՚Աստված մի արասցե: Բայց ես չեմ կարծում, թե այդպիսի բռնություններ լինեն, որովհետեւ ժողովուրդն էլ համբերություն ունի, կարծում եմ, որ այս անգամ ամեն ինչ խաղաղ կանցնիՙ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Taurel. . . . (24.02.2009), Աթեիստ (23.02.2009), Քամի (23.02.2009)
Սա էլ Տիգրան Պասկեւիչյանի հոդվածը
http://www.tert.am/blog/?p=515
Փորցենք նախնական գնահատում կատարել. ի՞նչ դրական փոփոխություններ կունենանք մարտի 2-ին:
Դա կախված է շատ հանգամանքներից, օրինակ մասնակիցների թվից, ներկայացված ծրագրերից, ընտրված ռազմավարությունից (որը կարող է հենց էդ օրը վերջնական որոշվի, կամ նախորդ օրը), հետևաբար հիմա ապագայի ծրագրեր կառուցել էնքան էլ ճիշտ չեմ համարում: Ինչու՞: Օրինակ որովհետև հիմա կարող է որոշակի սպասելիքներով որոշակի բաների տրամադրվենք, իսկ հետո հիասթափվենք, եթե հենց այդպես չլինի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Taurel. . . . (24.02.2009), Լուսաբեր (23.02.2009)
Մարտի մեկի զոհերի հիշատակը հարգելու իմ կարծիքով պետք է գա յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, անկախ նրանից ինչ քաղաքական ուժեր են կազմակերպում հանրահավաքը , և անկախ իր կուսակցական պատկանելիությունից, կամ քաղաքական կոմնորոշումից:
Իրոք որ պետք է յուրահատուկ ձևով հարգվի զոհերի հիշատակը,բայց եվ պետք չի նորից ժողովրդին քաշել նոր սպանդի...
Ամեն դեպքում իմ կարծիքով որոշ «քաղաքացիներ» ոչ մի դեպքում չեն գա հանրահավաքի կոնկրետ այն պատճառով, որ հանրահավաքը կազմակերպում է ՀԱԿ-ը![]()
Faradei ջան, քո ասելով ստացվում է, որ սպանդի համար ավելի շատ մեղավոր են «ժողովրդին սպանդի քաշողները», քան թե հենց իրենք՝ սպանողները: Այսինքն՝ արդեն համակերպված ենք, որ գնալու դեպքում էսպես թե էնպես սպանվելու ենք, դա ոչի՜նչ, դա նորմալ ա, բա ո՞նց, բա էդպես էլ պիտի լիներ: Ուրեմն սպանության դեմ չի կարելի ելնել, որովհետև քեզ կարող են սպանե՞լ, հա՞: Ինչ-որ փակ, կախարդված շրջան ա ստացվում:
Զոհերի հիշատակը հիմա հարգելու ամենաճիշտ ու «յուրահատուկ» ձևը ինչքան հրանավոր է շատ մարդկանցով փողոց դուրս գալն ու բարձրաձայն մեր բողոքն արտահայտելն է: Ու ցույց տալը, որ այն բանից, ինչից իրենք անցած տարի չէին վախենում, մենք հիմա էլ չենք վախենում: Ու ընդհանրապես՝ վախենալ չի կարելի: Որովհետև վախեցած մարդը լուռ մարդն ա ու հլու-հնազանդ մարդը. ով տեր՝ ինքը ծառա: Էսօր վախենում ես, վաղը լռում ես, վաղը չէ մյուս օրը քեզ ստրկացնում են:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ