Chuk-ի խոսքերից
Բացարձակապես նշանակություն չունի, թե քանի անգամ է Ծիծեռնակաբերդ գնացել, մասնակցել թե չի մասնակցել 27-ի զոհերից որևէ մեկի թաղմանը (ոչ մեկի մասին ոչ հաստատող, ոչ հերքող ինֆորմացիա չունեմ): Դա անկարևորագույն բան է: Մարդու հարգանքը դրանով չի որ դատում են: Իսկ քեզ նորից առաջարկում եմ ծանոթանալ պատմությանը ու մտածել, թե օրինակ ինչպես եղավ, որ Վազգեն Մանուկյանի եղբայրը, Կարեն Դեմիրճյանի տղան նրա կողմնակիցներն են... չէ որ թաղմանը չէր գնացել: Ինչպե՞ս եղավ, որ Յուրա Բախշյանի այրին թեև ՀԱԿ-ից չէ, ժառանգությունից է, բայց համակրում է շարժմանը, չէ որ թաղմանը չի գնացել.. և այլն:
Տեր-Պետրոսյանի կամ շարժման առաջնորդներից որևէ մեկի հետ բարեկամական կապ չունեմ, ոչ մի անձնական (ոչ ընդհանուր, այլոց շաահից տարբերվող) շահ չունեմ Շարժման հաղթանակից: Սրան գալը նշան է, իմ համեստ կարծիքով, ասելիքի բացակայության: Նման մտքի գալը, վստահ եմ, որ քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ տարբերակի արգասիք է: Մարդիկ, վեր կանգնեք անձերից, սա անձերի պայքար չէ, անձերի խնդիր չէ, այլ ասելիքները:
հ.գ. Քեզ ուղղված ոչ մի գրառումս չի ունեցել վիրավորական կոնտեքստ, այդ թվում կարմիրով ընդգծածդ հատվածը:
Էջանիշներ