Արիացի-ի խոսքերից
Չուկ ջան, քո ասածը ճիշտ կլիներ, եթե քաղաքականության մեջ գործեին գծային հանրահաշվի օրենքները: Ամբողջ խնդիրը էն ա, որ եթե հիմա 10 տարի ա պետք: Ապա էդ 10 տարին պետք ա իրա բնականոն ճանապարհով անցնի: Իսկ երբ մարդիկ ինչ-որ պայքար են սկսում, որի ելքը իրանք էլ չգիտեն ու սկսում են նրա համար, որ էդ 10 տարին մի քիչ արագացնեն ու շուտ հասնեն արդյունքի, տեղի է ունենում հասարակության բնական ընթացքի խանգարում, որի արդյունքում, հասարակությունը ոչ թե առաջ ա գնում, այլ մնում ա տեղը: Ու արդյունքում 10 տարին անցնում ա ու մեր ուզածը չի գալիս: Եթե մենք հայացք գցենք անցյալին, կտեսնենք, որ ընդհանուր առմամբ մեր հասարակությունը առաջ ա գնում: Իհարկե հիմա թերություններ շատ կան, բայց առաջընթաց էլ կա:
Ասածս չի նշանակում, որ պետք ա ընդհանրապես լռել ու սպասել, որ ամեն ինչ հանգիստ գա տեղը ընկնի: Դա կդառնա անխելք մարդու պատմությունը: Ասածս էն ա, որ
պետք չի պայքարել նման մեթոդներով, մանավանդ, որ չգիտես արդյունքում ինչ ես ստանալու ու մանավանդ, երբ գիտես, որ բոլորը չեն հասարակության մեջ քո գաղափարները կիսում: Դա ընդամենը բերում ա նրան, որ էսօր մեր հասարակությունը պառակտվում ա, որը մեր համար ողբերգական ա:
Էջանիշներ