User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ քիչ, բայց դե անցնող էլ չէր: Համ էլ դա մի քիչ կոնֆիդենցիալ ինֆորմացիա ա
    Ես գիտեմ, ընտրություններում կեղծիքները ահավոր շատ են: Մանավանդ ես վերջինում: Բայց դե դրա դեմ պայքարը անիմաստա, մոտակա մի 10 տարում: Նույնիսկ եթե իշխանությունը մի 10 գլուխ փոխվի:
    Շարժվենք, մի պահ, քո ենթադրություններով ու տրամաբանությամբ, համարելով որ իբր ճիշտ ես ասում: Այդ դեպքում հասկանում ենք, որ ընտրությունների արդար անցնելու համար հետևողական աշխատանք ու պայքար է պետք, ասենք... 15 տարվա: Իսկ հիմա լարենք ուղեղները ու մտածենք, թե ո՞րն է ձեռ տալիս, այդ 15 տարվա պայքարը ու հետևողական աշխատանքը սկսել հիմա՞, թե՞ 10 տարի հետո: Օրինակ ես պնդում եմ, որ եթե ենթադրենք հիմա 15 տարվա հետևողական աշխատանք է պահանջվում, ապա 10 տարի անց 20 տարվա կպահանջվի ու 10 տարի համբերել նոր սկսելու դեպքում առնվազն 30 տարի կանցնի, մինչև որ կհասնենք բաղձալի*... Հետևաբար... քիչ մը հոգեխանգարեմ

    Հի՛-մա՛, հի՛-մա, հի՛-մա՛



    * Բոլոր թվերը մտացածին էին, ընդամենը նախատեսված արտահայտված մտքերի սխալ լինելը և/կամ պաշտպանական բնազդից թելադրված լինելը ցույց տալու համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարկիզ (20.02.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջնական մի բան ասեմ Վիշապ ջան: Շատ մոտ բարեկամս եղել ա քաղաքականության մեջ: Պայքարել ա շատ վեհ գաղափարների համար: Ու համոզված ա եղել, որ ճիշտ պայքար ա մղում: Երբ հասել են իրենց նպատակին, ինքը ու իրա հետ պայքարող շատ տղաներ մեծ հիասթափություն են ապրել, որովհետև պարզվել ա, որ իրանց հետ պայքարող որոշ մասսա ոչ թե գաղափարի այլ աթոռի համար է պայքարում: Ու հիմա էդ մարդը ասում ա, ամեն ինչով զբաղվեք, բացի քաղաքականությամբ, որովհետև դա ամենակեղտոտ ու ամենաանկանխատեսելի բանն ա աշխարհում: Ու եթե խորանում ես դրա մեջ, կորցնում ես և արժանապատվությունդ, և ազատությունդ...

    Քո հետ շատ հետաքրքիր ա զրուցել, բայց ես պետք է գնամ աշխատեմ: Թե չէ իմ արժանապատիվ և երաշխավորված ապագան իրոք կարող ա կասկածի տակ հայտնվի:
    Գիտես, եղբայր, ինձ շատ մոտ մարդիկ էլ կան, որ եղել են քաղաքականության մեջ ու շատ բաներից հիասթափվել, սպասելիքները չեն արդարացել: Գիտե՞ս, թե ի՞նչ են արել: Չեն հանձնվել, շարունակել են նույն կերպով պայքարել և էդ հիասթափության պահին և հիմա: Հիասթափվել... դա բնական երևույթ ա, հաճախ հանդիպող: Չի կարող ամեն ինչը բավարարել կամ քո ուզած, քո պատկերացրած ձևով գնալ (օբյեկտիվ պատճառներ), չեն կարող բոլորը կամք ունենալ լավ ամեն ինչը շարունակելու համար (սուբյեկտիվ պատճառներ), էնպես որ նորմալ է հիասթափվելը... բայց այ հուսահատությունը իմ գնահատմամբ աննորմալ է, դա բերվում է կործանման:

    Օրինակ իմ ասած մարդիկ չեն հուսահատվել այլ շարունակել են պայքարել, ու գիտես՞, իմ ու մյուս պայքարողների հետ միասին մի օր կհասնեն իրենց ուզածին:

    Իսկ քո բարեկամը, կներես, չէի ուզում ասել, բայց դե հանձնվել է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (20.02.2009)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրելուցս հետո օրենքներից տեղյակ մի մարդու հարցրեցի, ասեց, որ տենց օրենք կա ու դատավորը իրավունք ունի նիստը չշարունակել, եթե մեղադրյալը չի կանգնում: Հիմա փաստորեն ինչ ա դուրս գալիս? Մարդիկ, որոնք պայքարում են, որ էս երկրում վերջիվերջո օրենքները գործեն, հենց իրենք էլ խախտում են էդ օրենքը:
    Ու մի բան էլ դատավորը գործ չի կարում: Գործ կարում ա դատախազությունը: Իսկ դատավորը ընդամենը քննում ա, որ պարզի ճիշտ էն կարել, թե չէ:
    Եթե չեմ սխալվում, ապա օրենքում ասվում է, որ ոտքի չկանգնելու դեպքում կարելի է հետաձգել դատավարությունը, կարելի է տուգանք նշանակել ու շարունակել: Ամեն դեպքում դատավարությունը շարունակելու կարելիության իրավական հիմք կա: Ինչու՞ քաղբանտարկյալները ոտքի չեն կանգնում: Որովհետև նրանք քաղբանտարկյալ են, որովհետև շատ բարձր ատյաններով նրանց քաղաքական բանտարկյալ լինելու փաստը արձանագրված ա ու պարզապես սխալ կլինի իրենց ոտքի կանգնելը, չնայած ներկայումս որոշ հանգամանքներից ելնելով գուցե անեն՝ քո նմաններին ապացուցելու համար, որ դատը հետաձգվում է ոչ թե իրենց ոտքի չկանգնելու պատճառով, այլ ուրիշ դրդապատճառներով: Իսկ այ հզոր քաղաքական գործիչների ու պատերազմի հերոսների այդ գործողությունները մանկական խաղ անվանելը առնվազն մեծամտության նշան է:

    Օրենք խախտելու հարց էլ չկա ի դեպ: Նրանք պարզապես չեն հարգում այն դատարանին, ով ինքը օրենք է խախտում: Իսկ նրանում, որ այդ դատավորներն ու դատարանները օրենք են խախտում, կարելի է համոզվել ընդամենը թեթևակի կողքից հետևելով դատավարություններին, տեսնելով, թե ինչպես են ասենք անօրինաբար խոչընդոտում լրագրողների աշխատանքը, ապօրինաբար մերժում միջնորդությունները և այլն:

    Ինչ վերաբերվում ա դատախազության գործ կարելուն... գիտե՞ս, եթե հետևեիր դատավորություններին, կտեսնեիր, թե մեր վայ դատավորներն ինչ ինտենսիվ են մասնակցում այդ գործ կարելու պրոցեդուրային: Ասենք փաստաբանը «իրեղեն վկա» ոստիկանին այնպիսի հարց է տալիս, որի պատասխանը քանդելու է գործը ու հանկարծ դատավորը շուռ գալով սկսում է հուշել վկային, թե նա ինչ պատասխանի, որ գործի կարերը «ամուր» մնան: Իրականում մեկա թույլ են էդ կարերը, բայց դե ամեն դեպքում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #4
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտես, եղբայր, ինձ շատ մոտ մարդիկ էլ կան, որ եղել են քաղաքականության մեջ ու շատ բաներից հիասթափվել, սպասելիքները չեն արդարացել: Գիտե՞ս, թե ի՞նչ են արել: Չեն հանձնվել, շարունակել են նույն կերպով պայքարել և էդ հիասթափության պահին և հիմա: Հիասթափվել... դա բնական երևույթ ա, հաճախ հանդիպող: Չի կարող ամեն ինչը բավարարել կամ քո ուզած, քո պատկերացրած ձևով գնալ (օբյեկտիվ պատճառներ), չեն կարող բոլորը կամք ունենալ լավ ամեն ինչը շարունակելու համար (սուբյեկտիվ պատճառներ), էնպես որ նորմալ է հիասթափվելը... բայց այ հուսահատությունը իմ գնահատմամբ աննորմալ է, դա բերվում է կործանման:

    Օրինակ իմ ասած մարդիկ չեն հուսահատվել այլ շարունակել են պայքարել, ու գիտես՞, իմ ու մյուս պայքարողների հետ միասին մի օր կհասնեն իրենց ուզածին:

    Իսկ քո բարեկամը, կներես, չէի ուզում ասել, բայց դե հանձնվել է
    Եղբայր, խնդիրը էն ա, որ մարդ պտի իմանա թե ինչի համար ա պայքարում ու ժամանակին գիտակցի, թե իր պայքարը ինչ հետևանքներ կարող ա ունենալ: Ու ամենակարևորը, մարդ պտի հասկանա, երբ պետք ա կանգ առնել: Օրինակի վրա ասեմ: Նայի 96-ին Վազգեն Մանուկյանը գլխավորեց մի հզոր շարժում, որը իրոք համազգային էր: Ունենալով ժողովրդի 90% աջակցությունը, նա այնուամենայնիվ որոշ ժամանակ հետո կանգ առավ: Կանգ առավ, որովհետև չէր ուզում, որ մարտի 1 լինի: Որովհետև, նա հասկացավ, որ ինքը պայքարում է ժողովրդի բարօրության համար, ոչ թե աթոռի: Ու երբ հասկացավ, որ իրա պայքարի ընթացքում, կարող ա գոնե մի քաղաքացի մահանալ, նա կանգ առավ: Շատերը էսօր մեղադրում են Վազգենին թուլության մեջ: Բայց ցանկացած մարդ, որ մի քիչ երկար մտածի, կհասկանա, որ ինքը ճիշտ արեց: Որովհետև եթե շարունակեր, անպայման զոհեր կլինեին, իսկ ինքը դրա համար չէր պայքարում: Արդյունքում Վազգենը կանգ առավ, բայց վարչակազմն էլ քանի որ արդեն փտել էր, ընդամենը 2 տարի հետո կամավոր հեռացավ: Ու դա կարելի է համոզվածությամբ ասել, որ Վազգենի շարժման արդյունքն էր: Նա կարողացավ առանց զոհերի հասնել արդյունքի:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Morpheus_NS (21.02.2009), Լուսաբեր (20.02.2009), Պանդուխտ (20.02.2009)

  8. #5
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր, խնդիրը էն ա, որ մարդ պտի իմանա թե ինչի համար ա պայքարում ու ժամանակին գիտակցի, թե իր պայքարը ինչ հետևանքներ կարող ա ունենալ: Ու ամենակարևորը, մարդ պտի հասկանա, երբ պետք ա կանգ առնել: Օրինակի վրա ասեմ: Նայի 96-ին Վազգեն Մանուկյանը գլխավորեց մի հզոր շարժում, որը իրոք համազգային էր: Ունենալով ժողովրդի 90% աջակցությունը, նա այնուամենայնիվ որոշ ժամանակ հետո կանգ առավ: Կանգ առավ, որովհետև չէր ուզում, որ մարտի 1 լինի: Որովհետև, նա հասկացավ, որ ինքը պայքարում է ժողովրդի բարօրության համար, ոչ թե աթոռի: Ու երբ հասկացավ, որ իրա պայքարի ընթացքում, կարող ա գոնե մի քաղաքացի մահանալ, նա կանգ առավ: Շատերը էսօր մեղադրում են Վազգենին թուլության մեջ: Բայց ցանկացած մարդ, որ մի քիչ երկար մտածի, կհասկանա, որ ինքը ճիշտ արեց: Որովհետև եթե շարունակեր, անպայման զոհեր կլինեին, իսկ ինքը դրա համար չէր պայքարում: Արդյունքում Վազգենը կանգ առավ, բայց վարչակազմն էլ քանի որ արդեն փտել էր, ընդամենը 2 տարի հետո կամավոր հեռացավ: Ու դա կարելի է համոզվածությամբ ասել, որ Վազգենի շարժման արդյունքն էր: Նա կարողացավ առանց զոհերի հասնել արդյունքի:
    Արի պատմությունը չաղավաղենք Արիացի եղբայր, երևի չես լսել նրա «եթե չգամ 20 րոպեից հետևիցս եկեք» արտահայտությունը: Այդքան լավ ղեկավար էր, այդքան պլոճիկով, թասիբով տղա էր, թո'ղ մինչև վերջ մնար իր այդ քո ասած «90 տոկոս» ժողովրդի հետ, ոչ թե անէանար: Երկրորդ եթե այդքան լավ առաջնորդ էր, այդքան պետության բարօրության մասին էր մտածում, թո'ղ իր կոչերով չխելագարեցներ այդ ժողովրդին, որ նրանք կամա թե ակամա դարձան նախադեպ հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար` գրոհելով ԱԺ շենքի վրա: Այդքան մտածող մարդ էր թո'ղ չթողներ: Իսկ որ զոհեր չեղան, դա ՄԻՄԻԱՅՆ այն ժամանակվա իշխանությունների սթափ ռեալ գործողությունների շնորհիվ էր:

    Արի մի հատ համադրի 96թ.-ի դեպքերը 08թ.-ի դեպքերի հետ: Ասենք թե, պատկերացնենք մի պահ ժողովուրդը 2008թ.ին գրոհում է ԱԺ վրա, ես հաստատ համոզված եմ կլիներ ոչ թե 10 զոհ այլ 10x10x10, մի 10 հատ գնդացիր կդնեին, խրամատներ կփորեին, քիմիական զենք կօգտագործեին, բայց թույլ չէին տա, որ ժողովուրդը հասնի դարպասներին, էլ ուր մնաց մտնեին ներս ու էն «սրբխեչի ուլի» ու «դաշնակ Վահանի»
    գլուխները լոմեին: Իսկ 96թ.-ին երկրի 2-րդ դեմքը համարվող Արարքցյանին ու նրա տեղակալ Սահակյանին վայրենաբար ծեծել էին: Այնպես որ հերիք է վերջապես 96թ. հիշեք, հիշելուց կամ դա եք հիշում, կամ մութուցուրտը, կամ էլ մազութը, բայց այդ բոլորի պատասխանները մի քանի անգամ տրվել են, հենց էս ֆորումում բազմիցս դրա մասին խոսվել է ու ապացուցվել է այդ թեմաների «օդ ու փուչիկ» լինելը: Այլ նոր թեմաներ չկա՞ն:

    Այդ ի՞նչ արդյունքի հասավ Վազգեն Մանուկյանը, երկրի միջազգային հեղինակությունը գցելուց ու չարաբաստիկ նախադեպ սահմանելուց բացի ոչ մի «արդյունքի» չհասավ:
    ArmFootball.com / First Armenian Front

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարկիզ (20.02.2009)

  10. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2007
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը

    Արի մի հատ համադրի 96թ.-ի դեպքերը 08թ.-ի դեպքերի հետ: Ասենք թե, պատկերացնենք մի պահ ժողովուրդը 2008թ.ին գրոհում է ԱԺ վրա, ես հաստատ համոզված եմ կլիներ ոչ թե 10 զոհ այլ 10x10x10, մի 10 հատ գնդացիր կդնեին, խրամատներ կփորեին, քիմիական զենք կօգտագործեին, բայց թույլ չէին տա, որ ժողովուրդը հասնի դարպասներին, էլ ուր մնաց մտնեին ներս .

    Այդ ի՞նչ արդյունքի հասավ Վազգեն Մանուկյանը, երկրի միջազգային հեղինակությունը գցելուց ու չարաբաստիկ նախադեպ սահմանելուց բացի ոչ մի «արդյունքի» չհասավ:
    Ցանկացած նոր իշխանության ժամանակ միշտ էլ զոհեր լինում են.Իսկ 1996-ին իշխանության փոփոխություն չեղավ.

  11. #7
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում brat_eu-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած նոր իշխանության ժամանակ միշտ էլ զոհեր լինում են.Իսկ 1996-ին իշխանության փոփոխություն չեղավ.
    Դա նորահայտ աքսիո՞մ է: Իսկ ինչ կասես մարտիմեկյան 10 զոհերի վերաբերյալ, ինչու իշխանափոխություն չեղավ:
    ArmFootball.com / First Armenian Front

  12. #8
    Սկսնակ անդամ Old-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2009
    Տարիք
    50
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Օld, ասելիքդ հին է մականվանդ նման, ցավոք իմաստ չի պարունակում: Անցանք առաջ:
    Չեմ կարծում, որ ավելի հին է քան Ձեր երկրպագած շարժման առաջնորդը: Շնորհակալ եմ բարեկամս, որ ցավում ես ինձ համար, իմ ասելիքի իմաստի բացակայության համար:
    «ԴԱՐ» ակումբը չունի քաղաքական, կրոնական, հասարակական կամ այլ տիպի դիրքորոշում: Յուրաքանչյուր կարծիք, ակումբում արտահայտված միտք ներկայացնում է այն արտահայտողի դիրքորոշումը, այլ ոչ թե ընդհանուր ակումբի կամ ղեկավարության:
    Ինձ դուր եկավ կանոնադրության այս մասը, չնայած չեմ կարծում որ այն գործում է :
    Անցանք առաջ:

    Այսօր երիտասարդները ելել էին իրենց բողոքը հայտնելու ու անբարոյական ոստիականների կողմից այդ բողոքի ակցիան կասեցվեց: Չգիտեմ, թե ով ինչ գաղափարախոսության է հավակնում, բայց այսպիսի բաները տեսնելուց հետո պայքարի դուրս չգալը համարում եմ թուլամորթության նշան:
    Կարծում եմ խաղտում եք ֆորումի կանոնադրությունը, մասնավորապես
    2.1.1. Չի թույլատրվում վիրավորել կամ ծաղրել ակումբի մյուս անդամներին, նրանց նկատմամբ ցուցաբերել բացահայտ արհամարհական վերաբերմունք.... :
    2.1.6. Չի թույլատրվում տեղադրել այնպիսի նյութեր, որոնցում ինչ-որ անհատի, կազմակերպության, պետության, իշխանական և այլ մարմինների, ազգության, հասարակության ինչ-որ խավի կամ այլնի նկատմամբ կա ծաղրական վերաբերմունք, վիրավորական արտահայտություններ:

    Իսկ միգուցե տեղին է հիշել մեր պապերի խոսքը՞.
    - Այն ինչ վայել է Արամազդին, վայել չէ եզին՞՞:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (20.02.2009)

  14. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2007
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա նորահայտ աքսիո՞մ է: Իսկ ինչ կասես մարտիմեկյան 10 զոհերի վերաբերյալ, ինչու իշխանափոխություն չեղավ:
    Եղավ,դրա համար էլ զոհեր եղան.Իշխանության գլուխ եկավ Սերժը,իսկ Ռոբիկը գնաց.

  15. #10
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում brat_eu-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած նոր իշխանության ժամանակ միշտ էլ զոհեր լինում են.Իսկ 1996-ին իշխանության փոփոխություն չեղավ.
    2008-ին էլ զոհեր եղան, որպեսզի իշխանափոխություն չլինի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  16. #11
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2007
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    2008-ին էլ զոհեր եղան, որպեսզի իշխանափոխություն չլինի։
    Ամեն մեկն իր ձեվով է ավլում.Հիմա իշխանության պարագլուխը ´´ այլ տեսակ ունի,համեմատած նախորդին.

  17. #12
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում brat_eu-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած նոր իշխանության ժամանակ միշտ էլ զոհեր լինում են.Իսկ 1996-ին իշխանության փոփոխություն չեղավ.
    brat_eu, հիմարության աստիճանի խոսքեր են: Խնդրում եմ չանձնավորել, ես քո անձին չեմ դիպել:

  18. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2007
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    brat_eu, հիմարության աստիճանի խոսքեր են: Խնդրում եմ չանձնավորել, ես քո անձին չեմ դիպել:
    Իսկ որ գրառումով եմ քո անձին ներկայացրել՞ հետաքրքիր է՞.

  19. #14
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2007
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    brat_eu, հիմարության աստիճանի խոսքեր են: Խնդրում եմ չանձնավորել, ես քո անձին չեմ դիպել:
    մի վիրավորի արանց պատճառի.

  20. #15
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
    Արի պատմությունը չաղավաղենք Արիացի եղբայր, երևի չես լսել նրա «եթե չգամ 20 րոպեից հետևիցս եկեք» արտահայտությունը: Այդքան լավ ղեկավար էր, այդքան պլոճիկով, թասիբով տղա էր, թո'ղ մինչև վերջ մնար իր այդ քո ասած «90 տոկոս» ժողովրդի հետ, ոչ թե անէանար: Երկրորդ եթե այդքան լավ առաջնորդ էր, այդքան պետության բարօրության մասին էր մտածում, թո'ղ իր կոչերով չխելագարեցներ այդ ժողովրդին, որ նրանք կամա թե ակամա դարձան նախադեպ հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար` գրոհելով ԱԺ շենքի վրա: Այդքան մտածող մարդ էր թո'ղ չթողներ: Իսկ որ զոհեր չեղան, դա ՄԻՄԻԱՅՆ այն ժամանակվա իշխանությունների սթափ ռեալ գործողությունների շնորհիվ էր:

    Արի մի հատ համադրի 96թ.-ի դեպքերը 08թ.-ի դեպքերի հետ: Ասենք թե, պատկերացնենք մի պահ ժողովուրդը 2008թ.ին գրոհում է ԱԺ վրա, ես հաստատ համոզված եմ կլիներ ոչ թե 10 զոհ այլ 10x10x10, մի 10 հատ գնդացիր կդնեին, խրամատներ կփորեին, քիմիական զենք կօգտագործեին, բայց թույլ չէին տա, որ ժողովուրդը հասնի դարպասներին, էլ ուր մնաց մտնեին ներս ու էն «սրբխեչի ուլի» ու «դաշնակ Վահանի»
    գլուխները լոմեին: Իսկ 96թ.-ին երկրի 2-րդ դեմքը համարվող Արարքցյանին ու նրա տեղակալ Սահակյանին վայրենաբար ծեծել էին: Այնպես որ հերիք է վերջապես 96թ. հիշեք, հիշելուց կամ դա եք հիշում, կամ մութուցուրտը, կամ էլ մազութը, բայց այդ բոլորի պատասխանները մի քանի անգամ տրվել են, հենց էս ֆորումում բազմիցս դրա մասին խոսվել է ու ապացուցվել է այդ թեմաների «օդ ու փուչիկ» լինելը: Այլ նոր թեմաներ չկա՞ն:

    Այդ ի՞նչ արդյունքի հասավ Վազգեն Մանուկյանը, երկրի միջազգային հեղինակությունը գցելուց ու չարաբաստիկ նախադեպ սահմանելուց բացի ոչ մի «արդյունքի» չհասավ:
    Նարեկո ջան, բարեկամս, ճիշտն ասած ցնցված եմ, քո գրառումից: Ուղղակի քեզ կարամ մի բան ասել: Ես քո ասածի հետ համաձայն չեմ: Ամբողջ հարցը էն ա, որ կարողա մի 13 տարի հետո էլ, դու նույն 2008 թվի դեպքերի մասին խոսես, որպես «օդ ու փուչիկ»: Հուսով եմ դա չի լինի:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •