Chuk-ի խոսքերից
Ես իհարկե կարող եմ խորանալ ու հիմնավորել, որ Մանուկյանի հետևում բնականաբար 90% ժողովուրդ չկար, որ իհարկե այն համաժողովրդական շարժում չէր ու ընդհանրապես շարժում չէր, քանի որ ընդամենը կարճաժամկետ բռնկում էր՝ կազմակերպիչների անկարողության ու անսկզբունքայնության, ծրագիր ու կամք չունենալու պատճառով, կարող եմ խորանալ ու հիմնավորել, որ ինքն էն մարդը չէր որ զուտ ազգի շահի համար հրաժարվեր պայքարը հետագա ընթացքից և այլն, բայց այդ ամենն ինձ արդեն ձանձրացրել ա: Ես արդեն թերթել եմ 96 թվականի էջը՝ այնտեղից իմ դասերը քաղած (չի կարելի հետ կանգնել պայքարից, չի կարելի գնալ անօրինական քայլերի, չի կարելի հակապետական բան անել և այլն): Հիմա ես ասում եմ մենակ մի բան. 2009 թ. է, երկրում ավազակապետություն է, ամենուր ոտնահարվում են մեր տարրական իրավունքները, անազատության մեջ են մարդիկ, ում վրա գործ է կարվել (Չեն բանտարկվել իրենց կատարած հանցանքի համար), սպանվել են ՀՀ քաղաքացիներ, երկրում ռեպրեսիա է և այլն: Ու էս ամեն ինչի դեմն առնել է պետք: Ու այո՛, ես, որ ժողովրդի մի մասն եմ, գիտեմ թե ինչի համար եմ պայքարում ու պայքարելու եմ մինչև վերջ: Եթե դու այդքանը չես գիտակցում, միևնույն է չունես ինձ «խրատ տալու» բարոյական իրավունքը:
Էջանիշներ